Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագ
Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագ տելուգու՝ నందమూరి తారక రామారావు | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1923[1][2] |
Ծննդավայր | Nemmikuru, Pamarru mandal, Krishna district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] |
Մահացել է | հունվարի 18, 1996[1][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Հայդարաբադ, Հնդկաստան[3] |
Գերեզման | NTR Gardens |
Կրթություն | Andhra-Christian College? և Andhra University? |
Քաղաքացիություն | Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասան, քաղաքական գործիչ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան և գրող |
Ծնողներ | հայր՝ Nandamuri Lakshmaiah?, մայր՝ Nandamuri Venkata ramamma? |
Ամուսին(ներ) | Lakshmi Parvathi? և Basava Tarakam? |
Երեխա(ներ) | Nandamuri Harikrishna?[4], Daggubati Purandeswari?[5], Nandamuri Balakrishna? և Nara Bhuvaneshwari? |
Պարգևներ և մրցանակներ | |
Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո (անգլ.՝ Nandamuri Taraka Rama Rao, տելուգու՝ నందమూరి తారక రామారావు, հայտնի է նաև Ն. Տ. Ռամա Ռաո, ՆՏՌ անուններով. մայիսի 28, 1923[1][2], Nemmikuru, Pamarru mandal, Krishna district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - հունվարի 18, 1996[1][2], Հայդարաբադ, Հնդկաստան[3]), հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ինչպես նաև քաղաքական գործիչ, որ երեք ժամկետ անընդմեջ վարել է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի կառավարության ղեկավարի՝ գլխավոր նախարարի պաշտոնը: 1982 թվականին հիմնել է Տելուգու Դեսամ կուսակցությունը: ՆՏՌ-ն համբավվել է նաև նրանով, որ եղել է Անդհրա-Պրադեշի՝ որպես յուրահատուկ մշակութային ինքնատիպություն ունեցող տարածքի ջատագով:
Կենսագրություն
Ծնվել է 1923 թվականի մայիսի 28-ին[6] գյուղացու ընտանիքում: Սովորել է Վիջայավադա քաղաքում, մասնակցել ուսանողական ներկայացումներին՝ հաճախ հանդես գալով կանացի դերերի կատարումով: Այդ ժամանակաշրջանի նրա աշխատանքներից ուշադրության է արժանացել հատկապես իշխան Սալիմի կերպարի մարմնավորումը «Անարկալի». պիեսի բեմադրությունում: Երիտասարդ Նանդամուրին մի կարճ ժամանակ Գունտուրում աշխատել է որպես գրասենյակային կլերկ[7]:
Մեծ էկրանին նրա առաջնելույթը եղել է 1949 թվականին ռեժիսոր Լ. Վ. Պրասադի նկարահանած Mana Desam ֆիլմում: Հաջորդ տարի նա հանդես է եկել Palletoori Pilla ֆիլմի գլխավոր հերոսի կերպարի մարմնավորմամբ[8]: Այնուհետև դադարեցրել է համագործակցությունը Պրասադի հետ, երկու տարվա պայմանագիր կնքել Vijaya Studios ընկերության հետ: Հաջորդած տպավորիչ դերակատարումների շնորհիվ դարձել է տելուգու լեզվով իրականացվող կինոարտադրության առաջատար աստղը՝ Ակինենի Նագեսվարա Ռաոյի հետ մեկտեղ: 1957 թվականին Mayabazar ֆիլմում առաջին անգամ խաղացել է Կրիշնա աստծու դերը[9]. հետագայում ՆՏՌ-ն այդ աստծուն մարմնավորել է ևս 17 կինոնկարներում[7]:
1968 թվականին Հնդկաստանի կառավարության կողմից նա արժանացել է Պադմա Շրի շքանշանի[10]: 1969 թվականին նրան շնորհվել է Հնդկաստանի ազգային կինոմրցանակ՝ Varakatnam ֆիլմի ռեժիսուրայի համար, ֆիլմ, որը ճանաչվել է տելուգու լեզվով ստեղծված լավագույն կինոնկար[11]: Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագը դարձել է նաև Filmfare Award-ի առաջին դափնեկիրը «Տղամարդու դերի լավագույն կատարում» անվանակարգում՝ 1973 թվականին տելուգու լեզվով նկարահանված Badi Panthulu ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու համար:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 D'Souza S. M. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Shri Nandamuri Harikrishna — National Portal of India
- ↑ Smt. Daggubati Purandeswari — National Portal of India
- ↑ «N.T. Rama Rao: A timeline». The Hindu. 28 May 2017.
- ↑ 7,0 7,1 Encyclopedia of Indian Cinema / Ashish Rajadhyaksha, Paul Willemen (Eds.). — New York: Routledge, 1994. — С. 175. — 658 p. — ISBN 0-85170-455-7
- ↑ «History of Telugu Cinema». Indian cinemas. Արխիվացված է օրիգինալից 13 July 2011-ին. Վերցված է 31 May 2010-ին.
- ↑ «Telugu cinema megastar – Nandamuri Taraka Rama Rao's Bio-data». Idlebrain.com. Վերցված է 4 August 2013-ին.
- ↑ «Padma Shri Awardees» (անգլերեն). Official Portal of the Indian Government. Արխիվացված է օրիգինալից 2016-01-06-ին. Վերցված է 2015-11-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «16th National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2014-03-06-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագ» հոդվածին։ |
|