Jump to content

Ռիկարդու Պերեյրա (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկարդու Պերեյրա
Ricardo Pereira
Ռիկարդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ricardo Domingos Barbosa Pereira
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Կաբո Վերդե Կաբո Վերդե
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1993(1993-10-06)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 21
Պատանեկան կարիերա
2001-2004 Պորտուգալիա Ֆուտեբոլ Բենֆիկա
2004-2010 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն
2010-2011 Պորտուգալիա Նավալ
2011-2012 Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ 30 (0)
2013 Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ B 1 (0)
2013-2015 Պորտուգալիա Պորտու B 18 (2)
2013-2018 Պորտուգալիա Պորտու 46 (4)
2015-2017   Ֆրանսիա Նիս 50 (2)
2018-ներկա Անգլիա Լեսթեր Սիթի 48 (4)
Ազգային հավաքական
2011-2012 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 3 (1)
2012-2013 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 14 (4)
2013-2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 18 (7)
2016 Պորտուգալիա Պորտուգալիա Մ23 1 (0)
2015-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 27-ի, 2019

Ռիկարդու Պերեյրա (պորտ.՝ Ricardo Pereira, հոկտեմբերի 6, 1993(1993-10-06)[1][2], Լիսաբոն), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա

Վիտորիա Գիմարայնշ

Ռիկարդուն հանդես է եկել Նավալի և Սպորտինգ Լիսաբոնի ակադեմիաներում[4][5]։ 2011 թվականին նա միացավ Վիտորիա Գիմարայնշի երիտասարդական թիմին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի ապրիլի 1-ին՝ փոխարինման մտնելով Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 2-ին՝ Պորտուգալիայի գավաթի Մարիտիմուի դեմ խաղում[7]։ 2013 թվականի մարտի 27-ին Ռիկարդուն դուբլ ձևակերպեց գավաթի կիսաեզրափակչի Բելենենսիշի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Գիմարայնշին[8][9]։ Մայիսի 26-ին՝ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Բենֆիկայի դեմ հանդիպման 82-րդ րոպեին նա խփեց հանդիպման հաղթանակ գոլը[10]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[11][12]։ Վիտորիա Գիմարայնշի կազմում Ռիկարդուն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Պորտու

2013 թվականի ապրիլի 16-ին Ռիկարդուն պայմանագիր կնքեց Պորտուի հետ, որը ուժի մեջ մտավ հուլիսի 1-ին[13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինման մտնելով Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[15]։ Թիմի մեկնարկային կազմում Պորտուգալիայի առաջնությունում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 2-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ռիկարդուն անցկացրեց նոյեմբերի 26-ին՝ Չեմպիոնների Լիգայի Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը Պորտուի կազմում խփեց 2014 թվականի փետրվարի 9-ին՝ Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում[18]։ Մայիսի 10-ին պորտուգալացին գոլ խփեց Բենֆիկայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[19]։ Իր առաջին մրցաշրջանում Ռիկարդուն անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[20]։

2015 թվականի ամռանը Ռիկարդուն 2 տարվա վարձավճարով միացավ Նիսին[21][22]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց սեպտեմբերի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գենգանի դեմ խաղում[23]։ Սեպտեմբերի 19-ին պորտուգալացին 2 գոլային փոխանցում տվեց Բաստիայի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը Նիսի կազմում Ռիկարդուն խփեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Լորյանի դեմ խաղում[25]։ 2016 թվականի ապրիլի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[26]։ Ապրիլին պորտուգալացին ICSS-ի կողմից ճանաչվեց Լիգա 1-ի լավագույն եզրային պաշտպան[27]։ Նիսի կազմում Պերեյրան անցկացրեց 57 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

2017-18 մրցաշրջանում Ռիկարդուն վերադարձավ Պորտու՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[28]։ 2017 թվականի հոկտեմբերի 21-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[29]։ Նոյեմբերի 21-ին Ռիկարդուն գոլային փոխանցում տվեց Ֆելիպե Մոնտեյրոյին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բեշիկթաշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[30]։ Նոյեմբերի 25-ին պորտուգալացին գոլ խփեց Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[31]։ 2017-18 մրցաշրջանում Պորտուն հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը[32][33], իսկ Ռիկարդուն ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[34]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 77 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Լեսթեր Սիթի

2018 թվականի մայիսի 17-ին Ռիկարդուն 5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[35][36][37]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն եվրո[38][39][40]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[41][42]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում Ռիկարդուն խփեց հոկտեմբերի 6-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[43]։ Դեկտեմբերի 26-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպման 81-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Լեսթերին[44][45]։ 2019 թվականի հունվարի 1-ին նա գոլային փոխանցում տվեց Ջեյմի Վարդիին Էվերթոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[46]։ Իր առաջին մրցաշրջանում Ռիկարդուն անցկացրեց 37 հանդիպում[47]՝ դառնալով 2 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Լեսթեր Սիթիի տարվա լավագույն ֆուտբոլիստ[48][49]։

2019 թվականի սեպտեմբերի 21-ին Ռիկարդուն գոլ խփեց Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ օգնելով Լեսթերին հաղթել 2-1 հաշվով[50][51]։ 1 շաբաթ անց՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում պորտուգալացին կրկին դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[52]։

Միջազգային կարիերա

Ռիկարդուն ներկայացրել է Պորտուգալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականի ամռանը նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը՝ անցկացրած 4 հանդիպումներում դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[53]։ 2015 թվականի հունիսին Ռիկարդուն մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[54][55]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալով կիսաեզրափակչի Գերմանիայի դեմ խաղում[56][57]։ Պորտուգալիան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը առաջնությունում[58][59]՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Շվեդիային[60][61]։

Պորտուգալիայի ազգային հավաքական Ռիկարդուն առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Սերբիայի դեմ խաղի համար[62][63], սակայն այս խաղում մնաց պահեստայինների նստարանին[64]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին՝ փոխարինելով Գոնսալու Գեդեշին Ռուսաստանի դեմ խաղում[65]։ 2018 թվականի մայիսին Ռիկարդուն ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Պորտուգալիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[66][67][68]։ Առաջնությունում նա անցկացրեց միայն 1 հանդիպում[69], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[70][71]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[72][73]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ[74]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտորիա Գիմարայնշ 2011–12 Պրիմեյրա Լիգա 3 0 0 0 0 0 3 0
2012–13 27 0 5 4 3 2 35 6
Ընդհանուր 30 0 5 4 0 0 3 2 38 6
Պորտու B 2013–14 Սեգունդա Լիգա 12 1 12 1
2014–15 6 1 6 1
Ընդհանուր 18 2 0 0 0 0 0 0 18 2
Պորտու 2013–14 Պրիմեյրա Լիգա 14 2 2 0 3 0 2 0 21 2
2014–15 5 0 0 0 3 0 5 0 13 0
2017–18 27 2 6 0 7 0 3 0 43 2
Ընդհանուր 46 4 8 0 13 0 10 0 77 4
Նիս (վարձավճար) 2015–16 Լիգա 1 26 0 0 0 1 0 27 0
2016–17 24 2 1 0 5 0 0 0 30 2
Ընդհանուր 50 2 1 0 5 0 1 0 57 2
Լեսթեր Սիթի 2018–19 Պրեմիեր Լիգա 35 2 0 0 2 0 37 2
2019–20 13 2 0 0 1 0 14 2
Ընդհանուր 48 4 0 0 0 0 3 0 51 4
Կարիերայի ընդհանուր 192 12 14 4 18 0 17 2 241 18

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ[74]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 2 0
2017 1 0
2018 2 0
2019 2 0
Ընդհանուր 7 0

Նվաճումներ

Ակումբային

Վիտորիա Գիմարայնշ

Պորտու

Միջազգային

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. երկրորդ տեղ. 2015[59]

Անհատական

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Portugal - Ricardo Pereira - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  4. Kundert, Tom. «Ricardo Pereira – the ultimate utility player». portugoal.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  5. «Ricardo Pereira – why his presence in Ligue 1 has been an honour and a privilege | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019-11-27-ին.
  6. «Vitória Guimarães SC - FC Paços de Ferreira, Apr 1, 2012 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  7. «CS Marítimo - Vitória Guimarães SC, Dec 2, 2012 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  8. «CF Belenenses - Vitória Guimarães SC, Mar 27, 2013 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  9. «Ricardo brace downs Belenenses». 2013-09-22. Վերցված է 2018-05-19-ին.
  10. «Vitória Guimarães SC - SL Benfica, May 26, 2013 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  11. 11,0 11,1 «Guimaraes beat Benfica 2-1 to clinch Portugal Cup». www.reuters.com. Վերցված է 2019-11-27-ին.
  12. «Benfica end season empty-handed». 2013-09-25. Վերցված է 2018-05-19-ին.
  13. «Ricardo e Tiago Rodrigues reforçam dragões» (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  14. «FC Porto contrata Ricardo Pereira ao Vitória de Guimarães». Autogolo. 2013-04-16. Վերցված է 2019-11-27-ին.
  15. «Vitória Setúbal FC - FC Porto, Aug 18, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  16. «Belenenses SAD - FC Porto, Nov 2, 2013 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  17. «FC Porto - Austria Vienna, Nov 26, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  18. «FC Porto - FC Paços de Ferreira, Feb 9, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  19. «FC Porto - SL Benfica, May 10, 2014 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  20. «Ricardo Pereira | Football Stats | Leicester City | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019-11-27-ին.
  21. «Ricardo rejoint le Gym». OGC Nice (ֆրանսերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  22. «Ricardo Pereira (FC Porto) prêté deux ans à Nice». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  23. «OGC Nice - EA Guingamp, Sep 12, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  24. «SC Bastia - OGC Nice, Sep 19, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  25. «OGC Nice - FC Lorient, Oct 2, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  26. «OGC Nice - Paris Saint-Germain, Apr 30, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  27. «Devinez qui est le meilleur arrière latéral du championnat de France». Nice-Matin (ֆրանսերեն). 2016-04-10. Վերցված է 2019-11-27-ին.
  28. «Ricardo Pereira | Football Stats | FC Porto | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-05-19-ին.
  29. «FC Porto - FC Paços de Ferreira, Oct 21, 2017 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  30. «Besiktas JK - FC Porto, Nov 21, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  31. «Desportivo Aves - FC Porto, Nov 25, 2017 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  32. «Porto players and fans have a massive party to celebrate first title since 2013». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018-05-07. Վերցված է 2019-07-26-ին.
  33. 33,0 33,1 «FC Porto seal first Portuguese title in 5 years». ESPN.com (անգլերեն). 2018-05-05. Վերցված է 2019-07-28-ին.
  34. 34,0 34,1 «FC Porto lidera Onze do Ano». Liga Portugal. Վերցված է 2019-07-26-ին.
  35. «Terms Agreed For Ricardo Pereira Transfer» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  36. «Ricardo Pereira: Leicester agree terms with Porto over transfer of Portugal defender». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018-05-19. Վերցված է 2018-05-19-ին.
  37. «Leicester agree signing of Ricardo Pereira from Porto on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  38. Clark, Gill. «Ricardo Pereira Agrees to 5-Year Leicester City Contract After Porto Transfer». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  39. «Leicester land £22.5m Porto defender Ricardo Pereira in five-year deal». The Sun (բրիտանական անգլերեն). 2018-05-19. Վերցված է 2018-05-19-ին.
  40. «Leicester beat Tottenham by agreeing fee for Porto defender Pereira - Reports». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018-05-18. Վերցված է 2019-11-27-ին.
  41. «Manchester United - Leicester City, Aug 10, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  42. «Manchester United manager Jose Mourinho praised "monster" Paul Pogba after he captained the side and scored the opening goal in the win over Leicester City on the first day of the Premier League season». www.bbc.com. Վերցված է 2019-11-27-ին.
  43. «Leicester City - Everton FC, Oct 6, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  44. «Leicester City - Manchester City, Dec 26, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  45. «Ricardo Rocket Stuns Man City On Boxing Day». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  46. «Everton FC - Leicester City, Jan 1, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  47. «Ricardo Pereira | Football Stats | Leicester City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019-11-27-ին.
  48. 48,0 48,1 «Ricardo Bags Awards Double At End Of Season Dinner». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  49. Gillen, Sean. «Leicester's Ricardo Pereira lands double Player of the Year awards». portugoal.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  50. «Leicester City - Tottenham Hotspur, Sep 21, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  51. Percy, John. «James Maddison hits stunning winner as Leicester come from behind to beat Spurs after VAR rules out two goals». www.telegraph.co.uk. Վերցված է 2019-11-27-ին.
  52. «Leicester City - Newcastle United, Sep 29, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  53. FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - Portugal». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-11-27-ին. Վերցված է 2019-11-27-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  54. Tighe, Sam. «European U21 Championship 2015: Portugal Team Guide». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  55. uefa.com. «Under-21 2015 - History - Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  56. «Portugal U21 - Germany U21, Jun 27, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  57. uefa.com (2015-06-27). «Five-goal Portugal stun Germany in semi-finals». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  58. Ashdown, John. «Sweden sink Portugal on penalties in European Under-21 final». The Guardian. Վերցված է 2019-11-27-ին.
  59. 59,0 59,1 uefa.com (2015-06-30). «Spot-on Sweden beat Portugal to win U21 EURO». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  60. «Sweden U21 - Portugal U21, Jun 30, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  61. «Sweden win European U21 Championship on penalties». Eurosport. 2015-06-30. Վերցված է 2019-11-27-ին.
  62. «Serbia v Portugal Preview: Bernardo Silva talks up squad's quality | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019-11-27-ին.
  63. «Portugal release Ronaldo after qualifying». ESPN.com (անգլերեն). 2015-10-09. Վերցված է 2019-11-27-ին.
  64. «Serbia - Portugal, Oct 11, 2015 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-11-27-ին.
  65. «Russia - Portugal, Nov 14, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.
  66. «Portugal drop 10 Euro 2016 winners in World Cup squad». The Independent (բրիտանական անգլերեն). 2018-05-18. Վերցված է 2018-05-18-ին.
  67. «World Cup 2018: Portugal leave out several Euro 2016 winners». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018-05-17. Վերցված է 2018-05-18-ին.
  68. «Ronaldo in, Sanches out of Portugal WC squad». ESPN.com. Վերցված է 2018-05-18-ին.
  69. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - RICARDO - Ricardo Pereira - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-11-27-ին. Վերցված է 2019-11-27-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  70. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-06-30-ին. Վերցված է 2018-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  71. «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018-06-30. Վերցված է 2018-08-14-ին.
  72. «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-08-14-ին.
  73. Murray, Scott (2018-06-30). «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018-08-14-ին.
  74. 74,0 74,1 «Ricardo Pereira». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-05-19-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդու Պերեյրա (ֆուտբոլիստ)» հոդվածին։