Խար
Գյուղ | ||
---|---|---|
Խար | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Կաղզվանի գավառ | |
Համայնք | Կաղզվան | |
Այլ անվանումներ | Խառ, Խարա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 382 մարդ (XX դար) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խար, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզում։ Գտնվում էր Կաղզվանից Կաղզվանից 8 կմ հյուսիս, համանուն լեռան ստորոտին։
Պատմություն
Խարը հին պատմական գյուղ է։ Նրա մասին հիշատակում են Անանիա Շիրակացին (VII դար) և Ղևոնդ պատմիչը (VIII դար)։ Վերջինը հիշատակել է 773 թվականին Մուշեղ Մամիկոնյանի դեմ ապստամբության կապակցությամբ։ Խարը 1878 թվականին անցել է Ռուսաստանին, իսկ 1920 թվականին զավթել են թուրքերը։ Նրա բնակիչները ենթարկվել են ջարդերի, մի մասին հաջողվել է գաղթել Արևելյան Հայաստան։
Բնակչություն
XIX դարի վերջերին ուներ 55 տուն, XX դարի սկզբին՝ 382 (55 տուն) հայ բնակիչ, իսկ 1913 թվականին՝ 85 տուն՝ 762 հայ բնակչով։
Տնտեսություն
Այգեվետ գյուղ էր։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղն ուներ Ս․ Աստվածածին անունով փայտաշեն եկեղեցի։ Շրջակայքում կային ավերակ վանք, եկեղեցի և հին հայկական գերեզմանոց[1]։
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 687
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 35)։ |