Կոնստանտին Նովոսյոլով
Կոնստանտին Նովոսյոլով ռուս.՝ Константин Сергеевич Новосёлов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1974[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ (1997), Radboud University Nijmegen? և Q4186374? (1991) |
Կոչում | պրոֆեսոր[3] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (նոյեմբերի 3, 2004) |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Մանչեսթերի համալսարան, Radboud University Nijmegen?, Սինգապուրի ազգային համալսարան և Institute of Microelectronics Technology and High Purity Materials? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Եվրոպական ակադեմիա[12] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Կայք | condmat.physics.manchester.ac.uk/people/academic/novoselov/ |
Konstantin Novoselov Վիքիպահեստում |
Կոնստանտին[13] Սերգեևիչ Նովոսյոլով (օգոստոսի 23, 1974[1][2], Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս[14] և բրիտանացի[15] ֆիզիկոս:
2010 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Անդրեյ Գեյմի հետ), Լոնդոնի թագավորական ընկերության գիտաշխատող (2011 թվական), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2019 թվական)[16]:
2020 թվականի հուլիսի դրությամբ նա իր աշխատանքներից ունի ավելի քան 200,000 մեջբերում: Միայն H-գործակցից ավելի քան 110[17]: Ըստ Thomson Reuters-ի՝ 2014 թվականի ամենաազդեցիկ գիտնականների վարկանիշի առաջատարն է[18]:
2011 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարվեց, որ Եղիսաբեթ II-ի թագուհու հրամանագրով գիտությանը մատուցած ծառայությունների համար նրան շնորհվել է ասպետի կոչում[19]:
Կենսագրություն
Կոնստանտին Նովոսյոլովը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 23-ին Նիժնի Տագիլում: Նրա հայրը՝ Սերգեյ Վիկտորովիչը, ինժեներ էր, ով աշխատել է Ուրալվագոն գործարանում: Նրա պապը՝ Վիկտոր Կոնստանտինովիչ Նովոսյոլովը, թիվ 39 դպրոցի հիմնադիրն ու առաջին տնօրենն էր (2005 թվականից՝ թիվ 39 ճեմարան): Մայրը՝ Տատյանա Գլեբովնան աշխատել է նույն դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի: Նա ունեցել է քույր՝ Ելենան:
Սովորել է թիվ 39 դպրոցում[20][21]: Առաջին ակադեմիական հաջողությունը գրանցվել է արդեն վեցերորդ դասարանում, 1986 թվականին նա ֆիզիկայի ոլորտում տարածաշրջանային օլիմպիադայում նվաճում է առաջին տեղը[22], իսկ ԽՍՀՄ դպրոցականների համամիութենական օլիմպիադայում նա մտնում է լավագույն տասնյակի մեջ: 1988-1991 թվականներին նա լրացուցիչ սովորել է Ֆիզիկայի և տեխնոլոգիայի հեռակա դպրոցում[23]: 1990 և 1991 թվականներին մասնակցել է ֆիզիկայի և մաթեմատիկայի համամիութենական օլիմպիադաներին: 1991 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ:
1997-ին գերազանցությամբ ավարտում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը՝ մասնագիտանալով «նանոէլեկտրոնիկայի» մեջ[24]: Ավարտելուց հետո նա երկու տարի աշխատում է Չեռնոգոլովկայում` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիայի խնդիրների ինստիտուտում (Ճշգրիտ մեխանիկայի և կառավարման խնդիրների ինստիտուտ), եղել է Ճշգրիտ մեխանիկայի և կառավարման խնդիրների ինստիտուտի ասպիրանտ (ղեկավար` Յուրի Դուբրովսկի):
1999 թվականին նա տեղափոխվում է Նիդեռլանդներ, որտեղ սկսում է աշխատել Անդրեյ Գեյմի հետ Նայմեգենի համալսարանում: 2001-ին նրա հետ միասին տեղափոխվում է Մանչեստրի համալսարան: 2004 թվականի նոյեմբերի 3-ին[25] Նովոսյոլովը պաշտպանում է իր թեզը փիլիսոփայության դոկտորի կոչման համար (PhD) պրոֆեսոր Յան Քես Մանի ղեկավարությամբ[26]:
2011-ին ընտրվել է թագավորական ընկերության անդամ[27]: Ներկայումս Langworthy professor of physics-ի և Մանչեստրի համալսարանի պրոֆեսորն է[28]: Ապրել է Մանչեստրում և ունեցել Ռուսաստանի ու Բրիտանիայի քաղաքացիություն[15]:
Գիտական նվաճումներ
Կոնստանտին Նովոսյոլովի հիմնական գիտական նվաճումները պատկանում են մեզոսկոպիկ ֆիզիկայի և նանոտեխնոլոգիայի ոլորտին:
2004 թվականին, իր առաջնորդ Անդրեյ Գեյմի հետ միասին, նա հայտնաբերել է ածխածնի նոր ալոտրոպային փոփոխություն` գրաֆեն, որը ածխածնի ատոմների մեկ շերտ է[29]:
Կոնստանտին Նովոսյոլովը գլխավորել է գիտնականների մի թիմ, որը մշակել է հայեցակարգ Մանչեստերի Գրաֆենի ազգային ինստիտուտում և հետագայում վերահսկել է դրա նախագծումը, կառուցումը և հայտնաբերումը[30]: Նովոսյոլովն առաջարկել է մի քանի եզակի ճարտարապետական և տեխնիկական լուծումներ[31]: Մասնավորապես, Գրաֆենի ազգային ինստիտուտի շապիկի վրա պատկերված են Նովոսյոլովի և Գեյմի վաղ շրջանի աշխատանքի բանաձևերը [32][33]:
Մրցանակներ և կոչումներ
2007-2008 թվականներին նա ստացել է մի շարք մրցանակներ երիտասարդ գիտնականների համար, մասնավորապես` 2007 թվականինին Եվրոպական Նիկոլաս Կուրտի Եվրոպական մրցանակը` ցածր ջերմաստիճանի և մագնիսական դաշտերի հետազոտության ոլորտում կատարած աշխատանքի համար[34]:
2008 թվականին նա տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միությունից ստացել է Երիտասարդ գիտնականի մրցանակ` «գրաֆենի հայտնաբերմանը նպաստելու և դրա բացառիկ հատկությունների ուսումնասիրմանը նվիրված ռահվիրա աշխատանքի համար»:
2008 թվականինին MIT Technology Review-ի «երկչափ տրանզիստորների համար» ստացել է «TR-35 երիտասարդ գիտնական»ի մրցանակ, որը սահմանված էր մինչև 35 տարեկան գիտնականների համար[35]:
2008 թվականին Մանչեստրի համալսարանի կողմից ստացել է «Տարվա գիտնական» կոչումը:
2008 թվականին Նովոսյոլովը և Գեյմը ստացել են Եվրոֆիզիկոսի մրցանակ «Գրաֆենի հայտնաբերման և դրա ուշագրավ էլեկտրոնային հատկությունների պարզման համար»[36][37]:
2010 թվականին, իր ուսուցիչ Անդրեյ Գեյմի հետ միասին, նա արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում` «գրաֆենով առաջադեմ փորձերի համար» [38]: Դափնեկիրները կարողանում են «ապացուցել, որ միաշերտ ածխածինն ունի բացառիկ հատկություններ, որոնք բխում են քվանտային ֆիզիկայի զարմանալի աշխարհից»,- նշել է Նոբելյան կոմիտեն: Նովոսյոլովը դարձել է ֆիզիկայի ամենաերիտասարդ Նոբելյան դափնեկիրը վերջին 37 տարվա ընթացքում (1973 թվականից) և 2010 թվականին միակ դափնեկիրը բոլոր ոլորտներում[39]:
Նիդեռլանդների գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար 2010 թվականի նոյեմբերի 24-ին «Նիդեռլանդների առյուծ» շքանշան է ստացել[40]:
2010 թվականին ընտրվել է Մեծ Բրիտանիայի Քիմիայի Թագավորական ընկերության պատվավոր անդամ[41]:
2010 թվականին նրան շնորհվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում:
2011 թվականին ընտրվել է Բրիտանական ֆիզիկայի ինստիտուտի պատվավոր անդամ[42]:
2011 թվականին նա արժանացել է դասախոսության և Բյուրեղագրողների միջազգային միության Բրեգգի մրցանակին «Երկչափ ատոմային բյուրեղների ուսումնասիրության համար»:
2011 թվականի մայիսի 19-ին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[43]:
Մասնակցում է Եվրոպական հանձնաժողովի «Graphene Flagship» [44],1 միլիարդ եվրո արժողությամբ նախագծին: Կոնստանտին Նովոսյոլովը նկարահանվել է նախագծի պաշտոնական գովազդային հոլովակում[45]:
2011 թվականին պարգևատրվել է ասպետ-բակալավրի կոչման[46]:
2012 թվականին պարգևատրվել է սըր Ռալֆա Կոնի դասախոսության մրցանակով«նոր նյութերի ցարգացման համար, երկչափ ատոմային բյուրեղներ»[47]:
2012 թվականին ընտրվել է«Britain’s 50 New Radicals»-ում ընտրվող NESTA և The Observer- ում[48]:
2013 թվականին պարգևատրվել է«the Ho№ rary Freedom of the City of Manchester» տիտղոսով[49]:
2013 թվականին ստացել է Լևերհուլմի մեդալ «Գրաֆենի, մյուս երկչափ բյուրեղների և դրանց հետերոկառուցվածքների հեղափոխական աշխատանքի համար, որը մեծ ներուժ է բոլոր տեսակի օգտագործման համար, էլեկտրոնիկայից մինչև էներգիա»[50]:
2013 թվականին պարգևատրվել է Langworthy professor of physics, University of Manchester կոչումով:
2013 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ[51]:
2014 թվականին ընդգրկվել է աշխարհի ամենանշանակալի գիտնականների ցուցակում և անվանվել աշխարհի 17 ամենաարդիական («hottest») գիտնականների թվում ՝ «individuals who have published the greatest number of hot papers during 2012-2013»[52]:
2014 թվականին պարգևատրվել է Օնսագեր մեդալով(Onsager Medal)[53]:
2015 թվականին ընտրվել է Եվրոպական ակադեմիայի անդամ[54]:
2016 թվականին պարգևատրվել է ամերիկյան ածխածնի ընկերության մեդալով (Carbon Medal) [55]:
2016 թվականին պարգևատրվել է Դալթոնի մեդալով (Dalton Medal)[56]:
2019 թվականին ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[57]:
2019 թվականին ընտրվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան նյութերի ակադեմիայի անդամ(Asia Pacific Academy of Materials)[58]:
2019 թվականին պարգևատրվել է Օտտո Վարբուրգի քիմիական հիմնադրամի Օտտո Վարբուրգի մրցանակին[59]:
Հրատարակել է ավելի քան 320 գիտական աշխատություն, ներառյալ 26 հոդվածներ Nature և Science ամսագրերում[60]:
Գրաֆենի ազգային ինստիտուտ Մանչեստրում
Կոնստանտին Նովոսյոլովը ակտիվորեն մասնակցում էր Մանչեստերում գրաֆենի ազգային ինստիտուտի նախագծման և կառուցման աշխատանքներին՝ պատասխանատու լինելով գիտական լաբորատորիաների, մաքուր տարածքների և սպասարկման սենյակների վերաբերյալ բնօրինակ որոշումների մեծ մասի համար: Ինստիտուտի ճակատը ծածկված է վահանակներով, որոնք ցուցադրում են գրաֆենի վրա Նովոսյոլովի և Գեյմի վաղ աշխատանքներից վերցված բանաձևերը: Նաև, Կոնստանտին Նովոսյոլովը հաստատում է թաքնված կատակների առկայությունը բանաձևերի շարքում, բայց միևնույն ժամանակ, դրանց կոնկրետ տեղը չի բացահայտվում:
Կոնստանտին Նովոսյոլովը Մանչեստրի Գրաֆենի ազգային ինստիտուտում ճարտարապետության վերաբերյալ գրքի համահեղինակ է[61]:
Այլ նախագծեր
2018 թվականին Կոնստանտին Նովոսյոլովը, պրոֆեսոր Թիմ Օ'Բրայանի հետ համատեղ, մասնակցել է Խորհրդային Զոնդ-6 առաքելության ռադիոծրագրերի հետազոտմանը և արտագրմանը, որոնք ձայնագրվել են ռադիոաստղադիտակի կողմից Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան[62],[63]:
Արվեստում
Կոնստանտին Նովոսյոլովը հայտնի է ժամանակակից արվեստի հանդեպ իր սիրով[64]:Մասնակցել է մի քանի նախագծերի: Այսպիսով, 2015 թվականի փետրվարին Կոնստանտին Նովոսյոլովը, Կոռնելիա Պարկերի հետ միասին, ստեղծեց ներկայացում Ուիթվորթ արվեստի պատկերասրահի բացման համար: Այս ցուցադրությունը հրավառություն էր, որը նախագծել էր Կոռնելիա Պարկերը, ով դրան ավելացրեց երկնաքարի կտորներ՝ այն դարձնելով երկնաքարի ցնցուղ: Միևնույն ժամանակ, Կոնստանտին Նովոսյոլովը Ուիլյամ Բլեյքի (1789 թվական) գծանկարից արդյունահանեց գրաֆիտի միկրոմասնիկներ, և այս գրաֆիտն օգտագործվեց հրավառություն գործարկող սենսորի համար[64][65]: Նա հետաքրքրված էր չինական գեղագրությամբ և չինական ոճի նկարներով[66]: Նա այս արվեստները սովորել է հայտնի չինացի նկարիչ Ժենգ Շենգլոնգի մոտ: Նովոսյոլովի ինը նկարներ ներկայացվել են Լիդսի համալսարանում «Բրիտանիան չինացի դիվանագետի աչքերով» ցուցահանդեսում[67]: Նովոսյոլովի նկարներից մեկը գտնվում է Չինաստանի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հավաքածուում[68]: 2017 թվականին Կոնստանտին Նովոսյոլովը մասնակցում է Vienna Contemporary Art Fair-ին[69], որտեղ նրա 5 աշխատանքները ներկայացվում են RDI Creative gallery գործակալության կողմից: Աշխատանքների թեմաները տարբերվել են ավանդական չինական գեղագրությունից մինչև ժամանակակից ժանր։ Որոշ աշխատանքներում օգտագործվել են գրաֆենային թանաք[70]:
Անձնական կյանք
Կինը Իրինան ծնունդով Վոլոգդայից է, գիտությունների թեկնածու (Սանկտ Պետերբուրգում պաշտպանել է ատենախոսությունը), միկրոկենսաբան, ծանոթացել են Նիդեռլանդներում: 2009 թվականին ծնվում են երկվորյակ դուստրեր՝ Վիկան և Սոֆիան:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Konstantin Novoselov - Facts
- ↑ 2,0 2,1 Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ https://www.graphene.manchester.ac.uk/research/people/kostya-novoselov/
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2010/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.bbc.co.uk/news/science-environment-16362899
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/leverhulme-medal/
- ↑ https://www.innovatorsunder35.com/the-list/kostya-novoselov/
- ↑ https://www.americancarbonsociety.org/home/about/awards/#carbon
- ↑ https://web.archive.org/web/20140425020717/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2011/
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ www.ae-info.org
- ↑ В Англии известен как Костя, так он называет себя на своей официальной странице на сайте Манчестерского университета
- ↑ «Нобелевский лауреат Новосёлов считает честью быть российским учёным». NEWSru.com. 2010-10-06. Վերցված է 2014-09-04-ին.
- ↑ 15,0 15,1 cite web|url=http://physicsworld.com/cws/article/news/43939%7Ctitle=Graphene pioneers bag Nobel prize|author=Hamish Johnston|date=2010-10-05|publisher=PhysicsWorld|lang=en|accessdate=2010-10-06|archiveurl=https://www.webcitation.org/66S42YCHO?url=http://physicsworld.com/cws/article/news/43939%7Carchivedate=2012-03-26%7Cdeadlink=no}}
- ↑ National Academy of Sciences Elects Members and Foreign Associates; Historic Number of Women Elected to Its Membership, 30 апреля 2019 (անգլ.)
- ↑ «Kostya Novoselov G-9581-2014» (անգլերեն). ResearcherID. 2014-09-04. Վերցված է 2014-09-04-ին.
- ↑ THE WORLD’s Most Influential Scientific Minds 2014. — Highly Cited Researchers, 2014. — P. 7. — 108 p.
- ↑ «Создатели графена стали рыцарями». Lenta.ru. 2011-12-31. Վերցված է 2014-09-04-ին.
- ↑ г. Нижний Тагил, лицей № 39
- ↑ А. Тимошенко (2010-11-02). «Нобелевский лауреат предложил в Москве новый способ определения числа «пи»». Газета. Արխիվացված է օրիգինալից 2010-11-04-ին. Վերցված է 2010-11-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Известия. Ру: Учил физику сам и давал списывать другим
- ↑ Н. Лукиных, Е. Катыхин (2010-10-06). «Нобелевского лауреата в школе называли Константой». Комсомольская правда. Վերցված է 2011-06-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Приложение к диплому К. Новосёлова — Веб-музей МФТИ.(չաշխատող հղում)
- ↑ Konstantin S. Novoselov Development and Applications of Mesoscopic Hall Microprobe. — Неймеген: Университет Неймегена, 2004. — 142 p. — ISBN 90-9018366-3
- ↑ Gabby Zegers (2010-10-05). «Nobel Prize for Physics 2010 for graphene research of Geim and Novoselov». Press releases 2010 (անգլերեն). Foundation for Fundamental Research on Matter (FOM)[nl]. Վերցված է 2014-09-02-ին.
- ↑ «Professor Kostya Novoselov FRS» (անգլերեն).
- ↑ «The Royal Society, Dr. Konstantin Novoselov» (անգլերեն).
- ↑ K. S. Novoselov, A. K. Geim, S. V. Morozov, D. Jiang, Y. Zhang, S. V. Dubonos, I. V. Grigorieva, A. A. Firsov Electric Field Effect in Atomically Thin Carbon Films(անգլ.) // Science. — 2004. — Т. 306. — № 5696. — С. 666—669.
- ↑ National Graphene Institute · Projects · Jestico + Whiles
- ↑ National Graphene Institute – a video tour – Physics World
- ↑ http://www.lakesmere.com/Case-Study/161/National-Graphene-Institute/1.aspx#!prettyPhoto[gallery1]/4/
- ↑ cite web|title=Inside Graphene City, Birthplace of a Wonder Material|url=http://motherboard.vice.com/read/inside-graphene-city-birthplace-of-a-wonder-material%7Cwebsite=http://motherboard.vice.com/%7Cpublisher=Motherboard%7Caccessdate=2016-10-10
- ↑ «Nicholas Kurti European Science Prize».
- ↑ 2008 Innovators under 35
- ↑ EPS CMD Europhysics Prize Recipients
- ↑ cite news | title = Graphene pioneers bag Europhysics prize | date = 2008-09-02 | url = http://physicsworld.com/cws/article/news/2008/sep/02/graphene-pioneers-bag-europhysics-prize
- ↑ «The Nobel Prize in Physics 2010» (անգլերեն). Официальный сайт Нобелевского комитета. Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին. Վերցված է 2010-10-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Известия науки
- ↑ ANP. «Lintje voor Nobelprijswinnaars» (հոլանդերեն). Brabants Dagblad. Վերցված է 2010-11-24-ին.
- ↑ «Honorary Fellow of the Royal Society of Chemistry».
- ↑ «Honorary Fellow of the Institute of Physics».
- ↑ «New Fellows 2011» (անգլերեն). The Royal Society. 2011-05-19. Արխիվացված է օրիգինալից 2012-06-21-ին. Վերցված է 2011-06-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Graphene Flagship». Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին. Վերցված է 2018-10-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Introducing graphene».
- ↑ «New Year Honours List 2012 - Gov.UK» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-05-31-ին.
- ↑ «The Kohn Award lecture».
- ↑ «2012 Britain's 50 New Radicals».
- ↑ «Graphene pioneers awarded the Freedom of Manchester».
- ↑ Leverhulme Medal | Royal Society
- ↑ «The Assembly of Academicians at BAS elected three scientists as foreign members of the Academy».
- ↑ «a Thomson Reuters Highly Cited Researcher!» (PDF). Thomson Reuters.
- ↑ «The Lars Onsager Lecture and Professorship».
- ↑ «Европейская академия».
- ↑ «Carbon Medal».
- ↑ «Dalton Medal».
- ↑ «2019 NAS Election».
- ↑ «Asia Pacific Academy of Materials».
- ↑ «Otto Warburg Lecture».
- ↑ «Kostya Novoselov G-9581-2014» (անգլերեն). ResearcherID. 2014-09-04. Վերցված է 2014-09-04-ին.
- ↑ «The New Architecture of Science» (ամերիկյան անգլերեն). 2020-07-01. Վերցված է 2020-07-01-ին.
- ↑ «Audio archive of Soviet Zond 6 lunar mission released by Jodrell Bank». Վերցված է 2019-12-14-ին.
- ↑ «Transcript of Jodrell Bank recordings of Russian probe Zond 6 from November 1968» (PDF). Վերցված է 2019-12-14-ին.
- ↑ 64,0 64,1 «Art and science collide to reopen Whitworth gallery». bbc.com. BBC News. Վերցված է 2016-10-10-ին.
- ↑ «Artist Douglas Gordon and Professor Kostya Novoselov in conversation». http://www.interdependence.co.com. Վերցված է 2016-10-10-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ Joint painting exhibition of Chinese diplomat, British Nobel laureate kicks off. Xinhua, 29 September 2015
- ↑ «Art has no boundaries: the Grand Opening of 'Britain Through the Eyes of a Chinese Diplomat». The Business Confucius Institute at the University of Leeds. 2015-09-30. Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2016-10-27-ին.
- ↑ «Immersive art, physics pumpkins, personalizing Thor's hammer and more». physicsworld.com. Physics World. Վերցված է 2016-10-10-ին.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Viennacontemporary/
- ↑ Online Catalogue | viennacontemporary
Գրականություն
- G. Brumfiel. Graphene speeds pair to Stockholm win // Nature. — Vol. 467, P. 642 (2010).
- A. Cho. Still in Its Infancy, Two-Dimensional Crystal Claims Prize // Science. — Vol. 330, P. 159 (2010).
- Д. Бухвалов. Нобелевский тип углерода // Троицкий вариант. — № 64, С. 4 (12.10.2010).
- Михаил Кацнельсон: «Они сделали то, что запрещено учебниками» // Троицкий вариант. — № 64, С. 4—5 (12.10.2010).
- Y. Hancock. The 2010 Nobel Prize in physics—ground-breaking experiments on graphene // J. Phys. D: Appl. Phys. — Vol. 44, P. 473001 (2011).
Արտաքին հղումներ
- Curriculum Vitae(անգլ.)
- Из личного дела
- Ю. Ерин. Нобелевская премия по физике — 2010 // «Элементы.ру», 11.10.2010
- K. S. Novoselov Nobel Lecture: Graphene: Materials in the Flatland(անգլ.) // Rev. Mod. Phys.. — 2011. — Т. 83. — С. 837—849. —
- На русском языке К. С. Новосёлов. Графен: материалы Флатландии(ռուս.) // Успехи физических наук. — Российская академия наук, 2011. — Т. 181. — С. 1299—1311..
Հոդվածներ
- Կոնստանտին Նովոսելովի հոդվածները «Ֆիզիկական գիտությունների առաջընթաց» ամսագրում
- Հոդվածներ «Նամակներ ԺԵՏՖ»-ում
- Հրապարակումներ Astrophysics Data System
- Մանչեստրի համալսարանի խտացրած նյութերի ֆիզիկայի բաժնի հրապարակումների ամբողջական ցանկը
Դասախոսություններ
- Ձայնագրված դասախոսություն Ֆիզտեխ-ում 2010 թվականի նոյեմբերի 1-ին
- Նոբելյան մրցանակակիր Կոնստանտին Նովոսելովի դասախոսությունը: Էկո-քաղաք, 20.04.2014 թվական
Հարցազրույց
- Կոնստանտին Նովոսելովի հաջողության գաղտնիքը. «Արեք այն, ինչ հետաքրքիր է և ոչ մի խորհուրդ մի՛ լսեք» Հարցազրույց Մեր Газете.ch-ին
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիժնի Տագիլ քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ֆիզիկոսներ
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Ռուս գյուտարարներ
- Ռուս նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ
- Ռուսներ
- Բրիտանացիներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ռուսաստանում ծնվածներ
- Ռուսաստանից արտագաղթածներ