Jump to content

Դմիտրի Մերեժկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:56, 25 Մայիսի 2020 տարբերակ, Qnarik2000 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դմիտրի Մերեժկովսկի
Ծնվել էօգոստոսի 2 (14), 1865[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4][5]
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1941(1941-12-09)[2][1][4][…] (76 տարեկան) կամ դեկտեմբերի 7, 1941(1941-12-07)[6][3] (76 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[1][4]
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծ, գրական քննադատ, փիլիսոփա, գրող, կենսագիր, գրականագետ և արվեստագետ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան[1][7]
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններռուսական սիմվոլիզմ
ԱնդամակցությունGabinetto Vieusseux?[8]
ԱմուսինԶինաիդա Գիպպիուս[9][10]
 Dmitry Merezhkovsky Վիքիպահեստում

Դմիտրի Սերգեյի Մերեժկովսկի (1865 թվականի օգոստոսի 14[11][12], Սանկտ Պետերբուրգ - 1941 թվականի դեկտեմբերի 9, Փարիզ) - ռուս գրող, բանաստեղծ, գրական քննադատ, թարգմանիչ, պատմաբան, կրոնական փիլիսոփա, հասարակական գործիչ: Բանաստեղծուհի Զինաիդա Գիպպիուսի ամուսինը: Արծաթե դարաշրջանի նշանավոր ներկայացուցիչ Դ. Ս. Մերեժկովսկին պատմության մեջ է մտել որպես ռուս սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը[13], ռուս գրականության համար նոր պատմության փիլիսոփայության ժանրի հիմնադիր, գրականության վերլուծության նկատմամբ կրոնական և փիլիսոփայական մոտեցման առաջատարներից մեկը, նշանավոր էսսեիստ և գրականագետ[14]: Մերեժկովսկին (1914 թվականից, երբ Ա. Կոտլյարևսկին առաջադրել է նրան), 10 անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի: Դ.Ս.Մերժկովսկու փիլիսոփայական գաղափարներն ու արմատական քաղաքական հայացքները միանշանակ կտրուկ արձագանքներ առաջացրեցին, բայց նույնիսկ ընդիմախոսներն էին ընդունում ականավոր գրողի մեծությունը, ժանրային նորարին, ինչպես նաև որպես 20-րդ դարի օրիգինալ մտածողներից մեկը[15]:

Կենսագրություն

Դմիտրի Սերգեևիչ Մերեժկովսկին ծնվել է մերեժկովսկու ցեղի ազնվական ընտանիքում: Հայրը` Սերգեյ Իվանովիչ Մերեժկովսկին (1823-1908), ծառայել է օրենբուրգյան նահանգապետ Թալիզինի մոտ, ապա` գոֆմարշալ կոմս Շուվալովի, և վերջապես որդու ծննդյան ժամանակահատվածում` Ալեքսանդր II-ի պալատական գրասենյակում`որպես խորհրդական[16], հրաժարական է տվել 1881 թվականին որպես գաղտնի խորհրդական[17]:

Գրողի մայրը՝ Վարվար Վասիլիևնա Մերեժկովսկայան, ի ծնե չեսնոկովա է, Պետերբուրգի օբեր-պոլիցմեյստեր գրասենյակի կառավարչի դուստրն է[18]: Տիրապետում էր «հազվագյուտ գեղեցկության և հրեշտակային բնավորության», հմտորեն կարողանում էր կառավարել չոր, էգոիստ և (չնայած դրան նրան աստվածացնող) ամուսնու բնավորությունը[19]: Նախապապը` Ֆյոդոր Մերեժկոն ծառայել է որպես ռազմական վաշտի ավագ հրամանատար Գլուխովայում: Պապը՝ Իվան Ֆյոդորովիչը, XVIII դարի վերջին տարիներին, կայսր Պավել I-ի օրոք, եկել է Պետերբուրգ և որպես ազնվական կրտսեր պաշտոն ստացել Իզմայլովյան գնդում[20]: «Այն ժամանակ էլ հավանաբար նա փոխեց իր կիսառուսական ազգանունը Մերեժկոն ռուսականով` Մերեժկովսկի»[13]-գրել է Մերեժկովսկին իր պապի մասին: Պետերբուրգից Իվան Ֆյոդորովիչը տեղափոխվել է Մոսկվա և մասնակցել է 1812 թվականի պատերազմին[21]։ Նրա կինը դարձավ Ելիզավետա Վասիլիևնա Կուրբսկայան, հայտնի իշխանական տոհմի հետնորդը[22]: Մերեժկովսկիների ընտանիքում կար վեց որդի և երեք դուստր: Դմիտրին` որդիներից կրտսերը, սերտ հարաբերություններ է ունեցել միայն Կոնստանտինի հետ, ով հետագայում դարձավ հայտնի կենսաբան[19]:

Մանկությունը

«Ես ծնվել եմ 1865 թվականի օգոստոսի 2-ին Սանկտ Պետերբուրգում` Ելագինի կղզում, պալատական շենքերից մեկում, որտեղ մեր ընտանիքը ամառն անցկացնում էր ամառանոցում»,-գրել է Մերեժկովսկին իր «Ինքնակենսագրական գրառումներում»[13]: Պետերբուրգում Մերեժկովսկիներն ապրում էին Նևայի շատրվանի անկյունում գտնվող հին տանը, լվացքատան կամրջի մոտ, ամառային այգու դիմաց: Երբեմն, մոր խնդրանքով, հայրը Դմիտրիին տանում էր Ղրիմ, որտեղ Մերեժկովսկիները ունեցվածք ունեին (Ուչան-Սու Ջրվեժի ճանապարհին): «Հիշում եմ Օրեանդայի հիասքանչ պալատը, որից այժմ միայն ավերակներ են մնացել։ Ծովային կապույտի սպիտակ մարմարե սյուներն ինձ համար Հին Հունաստանի հավերժական խորհրդանիշ են»[21],-գրել է Մերեժկովսկին տարիներ անց։

Մերեժկովսկիների տան մթնոլորտը հասարակ էր, սեղանը «առատ չէր», տանը խնայողության ռեժիմ էր տիրում. հայրն այդ կերպ երեխաներին նախապես հեռացնում էր տարածված արատներից՝ այդ թվում ճոխության ձգտումից։ Մեկնելով գործողումների` ծնողները երեխաներին թողնում էին ծեր գերմանուհի-տնտեսուհի Ամալյա Խրիստյանովայի և ծեր դայակի հոգածության վրա, ով պատմում էր ռուսական հեքիաթներ և սրբերի կյանքի մասին. հետագայում ենթադրություններ էին հնչում, որ հենց նա էր էկզալտացված կրոնականության պատճառը, որը վաղ մանկությունից դրսևորվեց ապագա գրողի բնավորության մեջ[19]: Ընդունված է համարել,որ Դ. Ս. Մերեժկովսկին երեխաներին վերաբերվում էր «…հիմնականում որպես աղմուկի և անհարմարությունների աղբյուր` ցուցաբերելով հայրական հոգատարություն միայն ֆինանսապես»[13]: Այդպիսով դեռ վաղ տարիքից Մերեժկովսկու ճակատագիրը դարձավ «…շքեղության հանդեպ ծանրացած օտարություն»: Նշվում էր նաև,որ «հոր հանդեպ որդիական դիմակայության հոգեբանությունը» տարիներ անց ենթարկվել է «մտավոր և հոգևոր բարդ մշակման», և հոգևոր հիմք է ծառայել Մերեժկովսկու բազմաթիվ պատմական շարադրությունների համար[23]: «Ինձ հիմա թվում է,որ դրա մեջ շատ լավ բաներ կային: Բայց մռայլ, նիկոլաեվյան ժամանակների ծանր, պաշտոնական լծի տակ եղած մարդը այդպես էլ չկարողացավ ընտանիք կառուցել: Մենք ինն էինք. վեց տղա և երեք աղջիկ: Մանկության տարիներին մենք բավականին համերաշխ էինք ապրում, բայց հետո բաժանվեցինք, քանի որ մշտապես հորից եկող հոգևոր կապը մեր մեջ չկար»[24],-արդյունքում գրում է Մերեժկովսկին[19]:

Դ.Ս. Մերեժկովսկու մոտ ընտանիքի զգացումը կապված էր միայն մոր հետ, ով զգալի ազդեցություն ուներ նրա հոգևոր կայացման գործում: Մնացյալում նա մանկուց նույնացվում էր «…միայնության զգացումով, որը իր հոգեհարազատ հանգրվանն էր գտնում միայնության պոեզիայում, ճահճոտ պուրակների և լճակների մեջ`ողողված ելանգինական այգու նախկին ստվերներով»[23]:

Կրթությունը գիմնազիայում

1876 թվականին Դ.Ս. Մերեժկովսկին ուսումը սկսեց Պետերբուրգի Երրորդ դասական գիմնազիայում: Հիշելով այդ տարիները նա այդ հաստատության մթնոլորտն անվանում էր «սպանող»,իսկ ուսուցիչներից առանձնացնում էր միայն լատինիստ Կեսլերին («Նա նույպես մեզ լավություն չէր անում,բայց ամեն դեպքում մեզ բարի աչքերով էր նայում»)[24]: Լինելով տասներեքամյա գիմազիստ` Մերեժկովսկին սկսեց գրել իր առաջին բանաստեղծությունները,որոնց ոճը հետագայում սահմանեց որպես պուշկինյան «Բախչիսարայի շատրվանի» նմանակում[18]: Գիմազիայում նա հետաքրքրվում էր Մոլիերի աշխատանքներով, և նույնիսկ կազմակերպել է «մոլիերական հավաք»: Հավաքը քաղաքական բնույթ չէր կրում, սակայն դրանով հետաքրքրվեց Երրորդ բաժանմունքը. մասնակիցներին հրավիրեցին Ոստիկանական կամրջի մոտ գտնվող շենքը` հարցաքննության: Ենթադրվում է,որ իր գործի հաջողված արդյունքով Մերեժկովսկին բացառապես պարտավոր էր իր հոր դիրքին[21]: 1881 թվականին Մերեժկոսկի ավագը անցավ թոշակի, իսկ ընտանիքը բնակություն հաստատեց Զնամենական փողոցում, տուն 33:

Բանաստեղծական դեբյուտը

Մերեժկովսկի ավագը,ով հետաքրքված էր կրոնով ու գրականությամբ,առաջինը գնահատեց որդու բանաստեղծական քայլերը: 1879 թվականի հուլիսին նրա հովանավորությամբ Դմիտրին Ալուպկայում ծանոթանում է տարեց իշխանուհի Ե.Կ. Վորոնցովայի հետ: Երիտասարդի բանստեղծություններում նա«…նա բռնում էր իրական բանաստեղծական հատկանիշները- հոգու արտասովոր մետաֆիզիկական նրբանկատությունը»,և օրհնում էր նրա հետագա ստեղծագործական ուղին[19]:7:. 1880 թվականին հայրը, օգտվելով Ա.Կ. Տոլստոյի այրիի`իշխանուհի Ս.Ա. Տոլստոյի հետ ծանոթությունից, տղային բերեց Կուզնեչյան նրբանցքի մոտ գտնվող տուն` Ֆ.Մ. Դոստոեվսկու մոտ: Երիտասարդ Մերեժկովսկին (ինչպես ավելի ուշ ինքն է հիշում իր «Ինքնակենսագրական գրառումներում») կարդում էր «կարմրելով,սփրթնելով և կակազելով»[19]:23, Դոստոևսկին լսում էր «անտանելի զայրույթով» և այնուհետև ասաց,-«թույլ է…թույլ…բանի պիտանի չէ…լավ գրելու համար տանջվել է պետք,տանջվել»: «Ո՜չ, ավելի լավ է չգրի, միայն թե չտանջվի»[21][25],-շտապեց վախեցած առարկել հայրը[13]:

1880 թվականին «Գեղատեսիլ ցուցադրություն» ամսագրում Ա. Կ. Շելլեր-Միխաիլովի խմբագրությամբ տեղի ունեցավ Մերեժկովսկու գրական դեբյուտը. այստեղ հրատարակվեցին «Ամպիկ» (№ 40) և «Աշնան մեղեդի» (№ 42) բանստեղծությունները: Մեկ տարի անց «Նարցիս» բանաստեղծությունը ներառվեց Պ.Ֆ. Յակուբովիչի (Մելշինա) խմբագրությամբ լույս տեսած «Արձագանք» անվամբ անապահով ուսանողների օգտին բարեգործական գրական ժողովածուում[19]:26: 1882 թվականի աշնանը Մերեժկովսկին Ս. Նադսոնի առաջին ելույթներին ներկա եղավ[20], և լսածի ազդեցության տակ նրան նամակ գրեց[19]:397: Այսպես տեղի ունեցավ երկու սկսնակ պոետների ծանոթությունը, որը վերածվեց ամուր ընկերության` ամրացված խորը, գրեթե հարազատ զգացմունքներով: Երկուսին էլ, ինչպես ավելի ուշ նշեցին հետազոտողները, կապում էր մի անձնական գաղտնիք, որը վերաբերում էր տառապանքի ու մահվան հանդեպ վախին, ձգտումը «գործուն հավատ ձեռք բերելուն, որն ի զորու է հաղթահարել այդ վախը»[19]:82: Երկու մահ` Նադսոնինը 1887 թվականին, և մոր մահը մեկ տարի անց, ուժեղագույն հարված էին Մերեժկովսկու համար. նա կորցրեց իր համար ամենահարազատ մարդկանց[19]:81: 1883 թվականին Մերեժկովսկու երկու բանստեղծությունները հայտնվեցին «Հայրենասիրական ժողովածուներ» ամսագրում (№ 1). հենց դրանք են համարվում նրա դեբյուտները «մեծ գրականությունում»[17]:

Համալսարանական տարիները

1884 թվականին Մերեժկովսկին ընդունվեց Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ: Այստեղ ապագա գրողը հետաքրքրվեց պոզիտիվիզմի փիլիսոփայությամբ (Օ.Կոնտ, Գ. Սփենսեր), Ջոն Ստյուարտ Միլի և Դարվինի տեսություններով, հետաքրքրություն ցուցաբերեց ֆրանսիական ժամանակակից գրականության նկատմամբ: Նույն թվականին, Ա.Ն.Պլեշեևի խորհրդով, Նադսոնը և Մերեժկովսկին մտան գրական հասարակություն[19]:398, նա էլ վերջինիս ծանոթացրեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի տնօրեն Կառլ Դավիդովայի և հրատարակչուհի Ա. Ա. Դավիդովայի ընտանիքի հետ: Այս շրջանակներում Մերժկովսկին հանդիպել է Ն.Կ. Միխայլովսկու և Գ.Ի. Ուսպենսկու հետ, որոնց նա հետագայում անվանել է իր ուսուցիչներ[18], ինչպես նաև Ի.Ա. Գոնչարովին, Ա.Ն.Մայկովին և Պ. Պոլոնսկիին[21]: 1888 թվականին Դ. Ս. Մերեժկովսկին, գարնանը պաշտպանելով իր թեզը Մոնտենեի վերաբերյալ, ավարտեց համալսարանը և որոշեց իրեն նվիրել բացառապես գրական գործին: Ուսումնական տարիները նրա մոտ այդքան էլ ջերմ հիշողություններ չեն թողել: Մերեժկովսկին (ըստ Դ. Օ. Չուրակովի կենսագրության) «մանկուց սովոր բարձր հասարակական մթնոլորտին» ընտանիքում, որը ավելի վաղ ընկալվում էր իբրև «մարդկանց հանդեպ թերահավատությամբ»[13]: Տարիներ անց նա արհամարհանքով էր խոսում իր մանկավարժների մասին («Ուսուցիչները-կարյերիստ են: Նրանցից ոչ մեկին սիրով չեմ կարող հիշել»),նշելով. «Համալսարանը ինձ մի քիչ ավելին տվեց, քան գիմնազիան: Ես չունեի դպրոց, ինչպես նաև ընտանիք»: Ուսուցիչներից միակը, ով նրա Մերեժկովսկու վրա տպավորություն էր թողել պրոֆեսոր Օ. Ֆ. Միլլերն էր` հայտնի գրականության պատմաբան, Դոստոևսկու առաջին կենսագիրը, որն իր բնակարանում հավաքել է գրական խմբակ[19]:45:

1880-1889 թվականները

Մերեժկովսկու պոեզիայի հիմնական թեմաները 80-ական թվականներին եղել են «բանաստեղծի միայնությունը, կյանքի հոգեկերտվածքը և զգացմունքների խաբուսիկությունը». նրա բանաստեղծություններին բնորոշ էին «ողբալի քաղաքացիականության նոտաները, կասկածները, հիասթափությունները բարձր ձգտումներում, մինորային մտերմությունը, դեկլարատիվ գաղափարից անցումը դավանական առոգանության, բանաստեղծական աբստրակցիաներից դեպի համեմատությունների փարթամ դեկլարատիվությունը»: Հետագայում նշվում էր, որ բառիս բուն իմաստով «քաղաքացիական» բանաստեղծ չլինելով՝ Մերեժկովսկին հաճույքով էր մշակում մերձավորի հանդեպ սիրո դրդապատճառները («Սակյա-Մունի») և համոզմունքներից տուժելու պատրաստակամությունը («Ավվակում»)[26]:

Մերժկովսկին 1890-ականների սկզբին

Մերեժկովսկու վրա մեծ ազդեցություն թողեց Գ.Ի. Ուսպենսկին. երիտասարդ բանաստեղծը այցելում էր նրան Չուդովոյում, որտեղ գիշերները զրույցներ էին վարում «կյանքի կրոնական իմաստի» և այն մասին, թե որքան կարևոր է «դիմել ժողովրդական աշխարհայացքին, երկրի իշխանություններին»[21]: Ուսպենսակայի ազդեցության տակ Մերեժկովսկին դեռ 1883 թվականի ամռանը ուսանողական արձակուրդների ժամանակ ճանապարհորդեց Ոլգայով, որտեղ ծանոթացավ ժողովրդական քարոզիչ, «տոլստովյանին» մոտ Վասիլիյ Սյուտայեվի հետ` «հակադրությունը և բարոյական ինքնակատարելագործումը» կրոնական ուսմունքի հիմանդիր[21]: Ավելի ուշ նա նույն նպատակով այցելեց Օրենբուրգ, Տվեռ, Ուֆա, որոշ ժամանակ լուրջ դիտարկելով «խորքում տեղավորվելու» հնարավորությունը որպես գյուղական ուսուցիչ[13]: Նարոդնիկության գաղափարները հետագայում Մերեժկովսկուն մոտեցրեցին աղանդավորությանը: 1902 թվականի հունիսին նա իր կնոջ հետ այցելեց Նիժնի Նովգորոդ նահանգի Սվետլյար լճի ափերը (որի ափերը, ըստ լեգենդի, թաքցնում են Կիտեժ քաղաքը), որտեղ նա սերտորեն շփվեց Հին հավատացյալների հետ: «Մերեժկովսկին մերն է,նա մեզ հետ առակներով խոսեց»,-խուլ Կոստրոմայի գյուղի աղանդավորները տպավորություններով կիսվեցին իրենց անսովոր հյուրի մասին Մ. Պրիշվինի հետ, ով մի քանի տարի անց անցավ նույն երթուղով[27]:
Ավելի ուշ, տեղեկություններ հավաքելով ցարևիչ Ալեքսեի մասին վեպի համար, Մերեժկովսկին այցելել է Սեմյոնովսկի շրջանի Կերժենյան անտառներ, ռուսական պառակտման բույն: «Անհնար է փոխանցել այն ամբողջ խանդավառությունը, որով նա խոսում էր այս հողի և ժողովրդի մասին», - գրել է Վ.Վ. Ռոզանովը: «Բոլյարինը» (նրան այնտեղ այդպես էին անվանում) նստել էր ծառի կոճղին,խոսեց ապակալիպսից…և արդեն առաջին իսկ բառից նա հասկանալի էր տղամարդկանց: Այսքան տարի Պետերբուրգում չլսվող, չհասկացվող, Կերժենյան անտառներում նա հանդիպել է թաքնված շնչառության լսումները, առարկություններն ու հարցերը, որոնք կրկնում էին միայն իր սեփականը[28].: 1885 թվականին Ն. Կ. Միխայլովսկին Մերեժկովսկուն աշխատանքի է ներգրավել Ա. Ա. Դավիդովայի հետ ստեղծված «Հյուսիսային պարբերական» ամսագրում. ծանոթների շրջանում մտան խմբագիր Ա. Լ. Վոլինսկին, Վ. Գ. Կորոլենկոն, Վ. Մ. Գարշինը հետագայում սիմվոլիստներ` Մ. Մինսկին, Կ.Դ. Բալմոնտ, Ֆ. Սոլոգուբը[18]: Միխայլովսկին սկսնակ գրականագետի համար պատվիրեց «ֆրանսիական գրականության մեջ գյուղացու մասին» հոդվածը, որը, սակայն, չի ընդունել, առանց հիմքերի կասկածելով իր աշակերտի մեջ «միստիցիզմի[19]» հակում: Մերեժկովսկու ստեղծագործության հետազոտողները մեծ նշանակություն էին տալիս այն փաստին, որ Ռուսաստանի որոշ շրջաններում, որտեղ նա լինելով ուսանող, գտնվել է նարոդնիկների ազդեցության տակ, համարվում էին աղանդավորության[13] կարևորագույն օջախներ: Տարիներ անց Մերեժկովսկին հիշում է. «Իմ նարոդնիկության մեջ շատ էր երեխականը, թեթևամիտությունը, բայց, այնուամենայնիվ նաև անկեղծությունը, և ես ուրախ եմ, որ այն եղել է իմ կյանքում և ինձ համար անհետևանք չի անցել»[21]:

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Григорьянц С. И. Мережковский (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1967. — Т. 4. — С. 773—774.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,0 4,1 4,2 Григорьянц С. И. Мережковский Дмитрий Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Merejkovsky, Dmitri Sergyeevich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 18. — P. 163.
  6. Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 553—560. — ISBN 5-94848-262-6
  7. С. В., Венгеров С. Мережковский, Дмитрий Сергеевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XIX. — С. 114.
  8. Data base del libro dei soci 1820-1889 — 2001.
  9. Михайлов О. Н. Гиппиус З. (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1964. — Т. 2.
  10. С. В. Мережковская, Зинаида Николаевна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XIX. — С. 113—114.
  11. Венгеров С. А. (1890–1907). «Мережковский, Дмитрий Сергеевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. Григорьянц С. И. Դմիտրի Մերեժկովսկի հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Чураков Д. О. «Эстетика русского декаданса на рубеже XIX - XX вв. Ранний Мережковский и другие. Стр. 1». www.portal-slovo.ru. Վերցված է 2010-02-02-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «menh» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. Nomination Database — Literature
  16. Метрическая запись о крещении 3 октября 1865 года в Пантелеймоновской церкви
  17. 17,0 17,1 Михайлов О. Н. Д. С. Мережковский. Собрание сочинений в четырёх томах. Пленник культуры. Вступительная статья. — М.: Правда, 1990.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Биографии писателей и поэтов >> Дмитрий Сергеевич Мережковский». writerstob.narod.ru. Վերցված է 2010-02-02-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 Ю. В. Зобнин. Дмитрий Мережковский: жизнь и деяния. Москва. — Молодая гвардия. 2008. Жизнь замечательных людей; Вып. 1291 (1091). ISBN 978-5-235-03072-5
  20. 20,0 20,1 «Биография Мережковского Дмитрия Сергеевича». www.merezhkovski.ru. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2010-01-07-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 21,7 А. Николюкин. «Феномен Мережковского». russianway.rchgi.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2004-11-13-ին. Վերցված է 2010-01-02-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Елизавета Васильевна Курбская — Родовод» (ռուսերեն). ru.rodovid.org. Վերցված է 2018-11-24-ին.
  23. 23,0 23,1 Вадим Полонский. «Мережковский, Дмитрий Сергеевич». www.krugosvet.ru. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2010-02-02-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  24. 24,0 24,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «magomedo» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. «Мережковский Дмитрий Сергеевич». Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Վերցված է 2016-04-30-ին.
  26. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «rulex» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «chur_2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. В.В. Розанов. «Среди иноязычных (Д. С. Мережковский)». russianway.rchgi.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2004-11-13-ին. Վերցված է 2010-01-02-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)