Jump to content

Մասնակից:Qnarik2000/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտ Կենտը (անգլ.Kent /kɛnt/, լատ.Cantium, Canthia) կոմսություն է Անգլիայում: Մտնում է Հարավարևելյան Անգլիայի կազմի մեջ : Վարչական կենտրոնը և խոշոր քաղաքը Մեյդսոնն է: Բնակչությունը 1,359 մլն. մարդ( առաջին տեղը կեմսությունների շարքում; 2004 թվականի տվյալներ): Պատմություն Դեռեւս Կեսարի ժամանակներից Մեծ Բրիտանիայի հարավում զգալի տարածք, որը ներառում է Կենտը, գրավել է Գալիայից ժամանած բելգների ցեղերից մեկը: Այս ժամանակաշրջանից պահպանվել են Գիլսֆորդի մոտակայքում գտնվող հրաշալի դրուիդյան հուշարձանները, ինչպես նաեւ բազմաթիվ հողային կառույցներ, ամրոցներ, քարե շրջանակներ եւ ջրասամույրներ, որոնց ներկայումս ընդունված է դիտել որպես հնագույն կավճե հանքեր:Տեղանքը, որտեղ Կեսարը վայրէջք է կատարել, մեծամասնության կարծիքով, եղել է Ուոլթերի եւ Թանետի միջեւ եղած ափի մի մասը: Durovernum (Քենթերբերի) տանող ճանապարհը բաժանված էր երկու մասի, որոնցից մեկը տանում էր դեպի Portus Amanus, իսկ մյուսը ՝ Regulbium: Առաջին ճանապարհի հետքերը մինչ օրս դեռ լավ են պահպանվել ամբողջ ընթացքում, սակայն երկրագործական մշակույթը ամբողջովին ավերել է երկրորդի հետքերը:Հռոմեական բերդերի բազմաթիվ մնացորդներ պահպանվել են Դովերում, Ռիչբորոյում և Ռեկոլվերում, պահպանվել են հռոմեական առանձնատների բազմաթիվ հետքեր; հռոմեական շինությունների մասերը օգտագործվել են եկեղեցիներ և այլ շենքեր կառուցելու համար:Հռոմեական շրջանի իրերից հայտնաբերվել են հսկայական քանակությամբ կավե սպասք`կարմիր եւ սեւ, կապարե դագաղներ, ջանասիրաբար զարդանախշված, ապակյա եւ բրոնզե սպասք:

Առաջին անգլոսաքսոնները, որոնք Քենթում հայտնվեցին Հենգիստի և Խորսայի ղեկավարության օրոք, այստեղ հիմնեցին թագավորությունը:597 թվականին Քենթերբուրին դարձավ կղզու քրիստոնեական մետրոպոլիսը:Կենտի արևելյան և արևմտյան մասերը, ըստ երևույթին, հիմնականում ղեկավարվում էին տարբեր թագավորների կողմից:Այս շրջանից պատմության հիմնական հնագիտական հուշարձանները գերեզմանոցներ են, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ մնացորդներ:823 թվականին Քենթը Էքբերտի կողմից միացվեց Արևմտյան Սաքսոնների թագավորությանը (Ուեսեքս):
9-րդ, 10-րդ և 11-րդ դարերում Քենթը մեծապես տուժեց դանիացիների ավերածությունից:Նորմանների նվաճումից հետո այն Վիլհելմ I-կողմից նվիրվելե իր եղբորը` Օդոնին: