Պատրիսիա Հայսմիթ
Պատրիսիա Հայսմիթ (անգլ.՝ Patricia Highsmith), ծնյալ Մերի Պատրիսիա Փլենգման (անգլ.՝ Mary Patricia Plangman), հունվարի 19, 1921[1][2][3][…], Ֆորտ-Ուերտ, Տեխաս[4] - փետրվարի 4, 1995[1][3][5][…], Լոկարնո, Շվեյցարիա[4][13]), ամերիկացի արձակագրուհի, ով լայն ճանաչման է արժանացել առաջին հերթին իր հեղինակած հոգեբանական դետեկտիվներով և Թոմ Ռիփլիի մասին մատենաշարով
Կենսագրություն
Հայսմիթի մասին կենսագրական «Գեղեցիկ ստվերը» գրքի հեղինակ Էնդրյու Վիլսոնը պնդում է, որ նրա կյանքը հեշտ ու հարթ չի անցել: Նա ալկոհոլամոլ էր, սիրավեպերն էլ մի քանի տարուց ավել չեն ձգվել: Իր ծանոթների վրա թողել է դաժան ու մարդատյաց անձնավորության տպավորություն, անձնավորություն, որը գերադասում է շփվել ոչ թե մարդկանց, այլ կենդանիների հետ: Բազմաթիվ կատուներ, հարյուրավոր խխունջներ էր պահում, որոնց մի մասին երբեմն հետը ման էր ածում՝ պատճառաբանելով, թե դրանք իրեն մի զարմանալի հանգստություն են ներշնչում[14]: Հայսմիթի ծանոթներից մեկը՝ Օտտո Պանցլերը խորին զարմանքով նշել է. «Ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ինչպես կարող է մարդկային էակը այդ աստիճան վանող լինել»[15]:
Պատրիսիա Հայսմիթը չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել: Ինքն իրեն բնորոշել է իբրև լեսբուհու: 1978 թվականին Չարլզ Լաթիմերին հասցեագրած իր նամակում խոստովանել է. «... երկերեսանիություն կլիներ շրջանցել այդ թեման. յուրաքանչյուր ոք պիտի իմանա, որ ես քվիր եմ, այլ կերպ ասած՝ լեսբուհի»[16]: Ժամանակակիցներից ոմանք կարծիք են հայտնել, որ Պատրիսիան սիրավեպ է ունեցել ամերիկացի մեկ այլ արձակագրուհու՝ Մերիջեյն Միքերի հետ[17]:
Հայսմիթը մահացել է 1995 թվականի փետրվարի 4-ին, շվեյցարական Լոկառնո քաղաքում, որտեղ բնակվում էր 1982 թվականից ի վեր[18]:
Ստեղծագործություններ
Իր՝ գրեթե հինգ տասնամյակ ձգված ստեղծագործական գործունեության ժամանակամիջոցում գրել է քսաներկու վեպ և բազմաթիվ պատմվածքներ, որոնց մի մասը, լայն ճանաչման արժանանալով, նաև էկրանավորվել է (նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է շուրջ երկուսուկես տասնյակ ֆիլմ): Ուսումնասիրողների զգալի մասը, սերտ առնչություններ նկատելով Հայսմիթի ստեղծագործության և էկզիստեցիալիստական գրականության միջև[19], նշում է, որ նա հարցականի տակ է դնում անձի ինքնության և տարածված, ընդունված բարոյախոսության հասկացությունները[20]: Բրիտանացի անվանի գրող Գրեհեմ Գրինը նրան բնորոշել է իբրև մի պոետի, ով կանխազգում է տագնապը[21]:
Հայսմիթի առաջին իսկ վեպը («Անծանոթ ուղեկիցներ») վերածվել է թատերախաղի ու բեմականացվել, ինչպես նաև արժանացել բազմակի էկրանավորումների (հիշարժան է հատկապես այդ վեպի հիման վրա 1951 թվականին Ալֆրեդ Հիչքոքի ստեղծած ֆիլմը): Նույնպիսի և նույնիսկ ավելի մեծ հաջողություն է գրանցել 1955 թվականին լույս ընծայած «Տաղանդավոր միսթր Ռիփլին» վեպը. դարձյալ՝ թատերական ու ռադիոբեմականացումներ, բազմակի էկրանավորումներ, գրական մրցանակներ... Թոմ Ռիփլիի մասին իր հնգապատումում Հայսմիթը կերտել է այնպիսի հանցագործի կերպար, որի առաջացրած հիացմունքը միախառնվում է զզվանքի հետ[22]: Հայսմիթի ստեղծագործությունը բնորոշելու տեսակետից կարևոր է նշել նաև, որ 1952 թվականին, Կլեր Մորգան կեղծանվամբ, հրատարակել է այսպես կոչված՝ լեսբիական առաջին վեպը՝ երջանիկ ավարտով: Խոսքը «Աղի գինը» վեպի մասին է, որը 38 տարի անց վերահրատարակվել է նրա իսկ անուն-ազգանունով, «Քերոլ» խորագրի ներքո, իսկ 2015 թվականին՝ նաև էկրանավորվել:
Պարգևներ
- 1946 — Օ. Հենրիի անվան մրցանակ «Դեբյուտային լավագույն պատմվածք» անվանակարգում՝ Harper’s Bazaar ամսագրում լույս տեսած «Հերոսուհին» պատմվածքի համար
- 1951 — Առաջադրվել է Էդգար Ալան Պոյի անվան մրցանակի «Դեբյուտային լավագույն վիպակ» անվանակարգում՝ «Պատահական ուղեկիցներ»-ի համար[23]
- 1956 — Առաջադրվել է Էդգար Ալան Պոյի անվան մրցանակի «Լավագույն վեպ» անվանակարգում՝ «Տաղանդավոր միսթր Ռիփլին» վեպի համար
- 1957 — Ֆրանսիական «Դետեկտիվ գրականություն» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակ՝ «Տաղանդավոր միսթր Ռիփլին» վեպի համար
- 1963 — Էդգար Ալան Պոյի անվան մրցանակ «Լավագույն պատմվածք» անվանակարգում՝ «Կրիան» պատմվածքի համար
- 1963 — Ամերիկայի դետեկտիվ գրողների հատուկ մրցանակ՝ «Կրիան» պատմվածքի համար
- 1964 — Մեծ Բրիտանիայի կրիմինալիստ-գրողների ընկերակցության Դագգեր մրցանակ՝ «Լավագույն արտասահմանյան վեպ» անվանակարգում՝ «The two faces of January» վեպի համար[24]
- 1975 — Ֆրանսիական «Սև հումոր» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակ՝ «L’Amateur d’escargot» երկի համար
- 1979 - Grand Master կոչում՝ դետեկտիվ գրողների շվեդական ակադեմիայից
- 1987 - Լյուսիեն Բառիեր գրական մրցանակ, Festival du Cinéma Américain de Deauville[25]
- 1989 - Ֆրանսիայի մշակույթի նախարարության Արվեստների և գրականության շքանշանի ասպետ[26]
- 1991 - Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի թեկնածու
- 1993 - Արտասահմանյան լավագույն գրական երկի համար մրցանակ՝ Finnish Crime Society-ից[27]
- 2008 - Մեծագույն դետեկտիվ գրող (Greatest Crime Writer), The Times[28]
Երկեր
Վեպեր
- Պատահական ուղեկիցներ (Strangers on a Train, 1950)
- Աղի գինը (The Price of Salt, 1953)
- The Blunderer (1954)
- Տաղանդավոր միսթր Ռիփլին (The Talented Mr. Ripley, 1955)
- Deep Water (1957)
- Կենաց ու մահու խաղ (A Game for the Living, 1958)
- This Sweet Sickness (1960)
- The Two Faces of January (1961)
- Բվի կռինչը (The Cry of the Owl, 1962)
- The Glass Cell (1964)
- Սպանություններ հորինողը (A Suspension of Mercy, aka The Story-teller, 1965)
- Հեռացողները (Those Who Walk Away, 1967)
- The Tremor of Forgery, 1969
- Միսթր Ռիփլին գետնի տակ (Ripley Under Ground, 1970)
- Փրկագին՝ շան համար (A Dog’s Ransom, 1972)
- Ռիփլիի խաղը (Ripley’s Game, 1974)
- Edith’s Diary (1977)
- Ռիփլիին հետևած տղան (The Boy Who Followed Ripley, 1980)
- People Who Knock on the Door (1983)
- Found in the Street (1987)
- Միսթր Ռիփլին ջրի տակ (Ripley Under Water, 1991)
- Small g: a Summer Idyll (1995)
Պատմվածքների ժողովածուներ
- Eleven (1970)
- Little Tales of Misogyny (1974)
- The Animal Lover’s Book of Beastly Murder
- Slowly, Slowly in the Wind (1979)
- The Black House (1981)
- Mermaids on the Golf Course (1985)
- Tales of Natural and Unnatural Catastrophes (1987)
- Nothing That Meets the Eye: The Uncollected Stories (2002)
- Man’s Best Friend and Other Stories (2004)
Մանուկների համար
- Miranda the Panda Is on the Veranda (1958) Դորիս Սանդերսի հեղինակակցությամբ (մանկական գիրք՝ ոտանավորներով ու նկարազարդումներով)
- Plotting and Writing Suspense Fiction (1966) (ընդարձակված և վերամշակված հրատարակություն, 1981)
Էսսեներ
- "Not-Thinking with the Dishes" (1982), Whodunit? A Guide to Crime, Suspense and Spy Fiction, pg. 92. By H. R. F. Keating, Windward, 0-7112-0249-4[29]
- "Scene of the Crime" (1989), Granta, No. 29, Ձմեռ
Խառը ստեղծագործություններ
- "Introduction" (1977), The World of Raymond Chandler. Ed. Miriam Gross, Weidenfeld and Nicolson, 0-297-77362-3[30]
- "Foreword" (1987), Crime and Mystery: The 100 Best Books. By H. R. F. Keating, Xanadu, 0-947761-25-X [31]
Էկրանավորումներ
Հայսմիթի մի շարք ստեղծագործություններ վերամշակվել ու հարմարեցվել են թատրոնում, ռադիոյով կան հեռուստասեսությամբ ներկայացվելու համար, ընդ որում՝ որոշ գործեր բեմականացվել կամ էկրանավորվել են մեկից ավելի անգամներ[32][33][34]: 1978 թվականին Հայսմիթը գլխավորել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրին[35]:
- 1951 — Անծանոթ ուղեկիցներ
- 1961 — Պայծառ արևի տակ
- 1963 — Մարդասպանը
- 1977 — Ամերիկացի ընկերը
- 1977 — Ասեք նրա, որ սիրում են իրեն
- 1981 — Խոր ջրեր
- 1987 — Բվի կռինչը
- 1999 — Տաղանդավոր միսթր Ռիփլին
- 2002 — Ռիփլիի խաղը
- 2005 — Ռիփլին ջրի տակ
- 2009 — Բվի կռինչը
- 2014 — Հունվարի երկու դեմքերը
- 2015 — Քերոլ
- 2016 — Ծուղակ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11855087X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ http://www.nytimes.com/2003/08/31/books/review/31HARRIST.html
- ↑ http://lccn.loc.gov/54006048
- ↑ http://awards.omnimystery.com/mystery-awards-grand-prix.html
- ↑ https://www.babelio.com/prix/63/Humour-noir
- ↑ http://www.elisarolle.com/queerplaces/a-b-ce/Allela%20Cornell.html
- ↑ «Mary P Highsmith». FamilySearch. The Church of Jesus Christ of Latter-day Saints (From the United States Social Security Administration Death Master File).
- ↑ Мейсон Карри Режим гения. Распорядок дня великих людей = Daily Rituals How Artists Work. — М.: Альпина Паблишер, 2013. — 302 с. — ISBN 978-5-9614-4415-5
- ↑ Mystery Girl | The Talented Mr. Ripley | Biz | News | Entertainment Weekly
- ↑ Andrew Wilson Introduction // Beautiful Shadow: A Life of Patricia Highsmith. — Bloomsbury USA. — ISBN 978-1408811191
- ↑ A passion that turned to poison
- ↑ «Patricia Highsmith». Wikipedia.
- ↑ Shore, Robert (7 January 2000). «The talented Ms Highsmith». The Guardian. Վերցված է March 29, 2017-ին.
- ↑ Wilson, Andrew (24 May 2003). «Ripley's enduring allure». Telegraph.co.uk. Վերցված է December 30, 2010-ին.
- ↑ Highsmith, Patricia (1970). «Foreword». Eleven (1st ed.). William Heinemann Ltd. էջ xi. ISBN 043433510X.
- ↑ Литературный сетевой ресурс Litportal
- ↑ «Edgars Database». TheEdgars.com. Mystery Writers of America. Վերցված է April 11, 2017-ին.
- ↑ «Books and Writers». booksandwriters.co.uk. Crime Writers' Association. Վերցված է April 11, 2017-ին.
- ↑ «Le Prix Littéraire Lucien Barrière». Festival du Cinéma Américain de Deauville. Վերցված է April 12, 2017-ին.
- ↑ Patricia Highsmith. Internationales Biographisches Archiv 02/2005 от 15.01.2005
- ↑ Wright, Lance. «The Vuoden Johtolanka (Clue) Award». Omnimystery. Վերցված է April 11, 2017-ին.
- ↑ Berlins, Marcel (April 17, 2008). «The 50 Greatest Crime Writers, No 1: Patricia Highsmith». The Times. Արխիվացված է օրիգինալից September 5, 2008-ին. Վերցված է January 26, 2018-ին.
- ↑ Keating, H. R. F (August 16, 1982). «Whodunit?: a guide to crime, suspense, and spy fiction». Windward – via Open WorldCat.
- ↑ Gross, Miriam, ed. (August 16, 1977). «The World of Raymond Chandler». Weidenfeld and Nicolson – via catalog.loc.gov Library Catalog.
- ↑ Keating, H. R. F. (August 16, 1987). «Crime and Mystery: The 100 best books». Xanadu – via The Open Library.
- ↑ Arn, Jackson (November 25, 2015). «Adaptation: Patricia Highsmith». Film Comment. Film Society of Lincoln Center. Վերցված է March 11, 2016-ին.
- ↑ Nolan, Monica (Fall 2015). «Everyone Is Guilty: The Films of Patricia Highsmith» (PDF). Noir City. Film Noir Foundation. Վերցված է April 5, 2016-ին.
- ↑ Morris, Bill (November 25, 2015). «The Filmable Miss Highsmith». The Millions. Վերցված է March 28, 2017-ին.
- ↑ Berlinale. «Juries 1978». Internationale Filmfestspiele Berlin.
Արտաքին հղումներ
- Կենսագրություն
- Պատրիսիա Հայսմիթի գրքերը «Ալդեբարան»-ում
- Ֆիլմեր՝ Հայսմիթի ստեղծագործությունների հիման վրա՝ IMDb.com-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Հայսմիթ» հոդվածին։ |
|