Էդուարդ Ամվրոսիի Շևարդնաձե․ (վրաց.՝ ედუარდ ამბროსის ძე შევარდნაძე, հունվարի 25, 1928(1928-01-25)[1][2][3][…], Մամաթ, Լանչխութի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան - հուլիսի 7, 2014(2014-07-07)[4][5], Թբիլիսի, Վրաստան[6]), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1981)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։ Ավարտել է Վրաստանի կոմկուսի Կենտկոմին կից կուսակցական դպրոցը (1951) և Քութայիսի մանկավարժական ինստ-ի պատմության ֆակուլտետը (1960)։ 1946-ից կատարել է կոմերիտական և կուսակցական աշխատանքներ, 1956 թվականից՝ Վրաստանի ԼԿԵՄ Կենտկոմի 2-րդ, 1957 թվականից՝ առաջին քարտուղար։ 1961 թվականից՝ Վրաստանի կոմկուսի Մցխեթի շրջկոմի, 1963 թվականից՝ Թբիլիսիի Պերվոմայսկի շրջկոմի առաջին քարտուղար։ 1964 թվականից՝ Վրաց․ ԽՍՀ հասարակական կարգի պահպանության մինիստրի առաջին տեղակալ, 1965 թվականից՝ մինիստր, վերակառուցումից հետո (1968)՝ ներքին գործերի մինիստր։ 1972 թվականից՝ վրաստանի կոմկուսի Թբիլիսիի քաղկոմի, 1972-ի սեպտեմբերից՝ վրաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։ 1976 թվականից՝ ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1978 թվականից՝ ԽՄԿԿ Կենկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, ԽՍՀՄ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 4 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 483)։