Jump to content

Լեպանտոյի ծովամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեպանտոյի ծովամարտ
Թվականհոկտեմբերի 7, 1571
Մասն էՕսմանա-վենետիկյան պատերազմ (1570-1573) և Spanish-Ottoman War?
ՎայրՆաֆպակտոս, Կորինֆի ծոց և Պատրաիկոս
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Լեպանտոյի ծովամարտ (իսպ.՝ Batalla de Lepanto, իտալ.՝ Battaglia di Lepanto, թուրքերեն՝ İnebahtı Deniz Muharebesi), ռազմական բախում Իսպանական կայսրության և Վենետիկյան հանրապետության գլխավորած Սրբազան դաշինքի` մի կողմից և մյուս կողմից` օսմանյան նավատորմի միջև, որը տեղի ունեցավ 1571 թվականի հոկտեմբերի 7-ին Պատրասի ծովածոցում գտնվող Լեպանտոյի (հին Naupactus Ναύπακτος վայրի վենետիկյան տարբերակը, օսմանյան տարբերակով` İnebahtı) ռազմածովային բազայի մոտ։ Սրբազան դաշինքը կազմված էր եվրոպական մերձծովյա կաթոլիկ երկրներից` Հռոմի պապ Պիոս V-ի ջանքերով, և որի ռազմական ուժերի հրամանատարն էր Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կառլոս V-ի ապօրինածին որդի Խուան Ավստրիացին[1]։ Լեպանտոյի ծովամարտը Արևուտքի պատմությունում թիանավերի մասնակցությամբ մեծագույն ծովային ճակատամարտն էր` հին աշխարհից ի վեր[2], որին մասնակցում էր ավելի քան 400 ռազմանավ։ Սրբազան դաշինքը ճակատամարտում վճռական հաղթանակ տարավ, ինրը ազդարարեց միջերկրածովյան տարածաշրջանում օսմանյան ռազմական ծավալման փուլի ավարտը։ [3]

Ճակատամարտի ընթացքը

Օսմանյան նավատորմն ուներ 59 թիանավ (գալիոտներ և գալերաներ) աջ թևում, կենտրոնը բաղկացած էր 93 թիանավից (գալիոտներ և գալերաներ) կենտրոնում` ողջ նավատորմի հրամանատար գերագուն ծովակալ Մյուեզզինզադե Ալի փաշայի ենթակայության տակ, մոտավորապես նույնքան էլ կար հարավային` ձախ թևում։ Օսմանյան նավատորմն ուներ նաև 22 գալիոտից և թեթև ֆուստաներից բաղկացած պահեստազոր։ Ալի փաշան, ըստ վկայությունների, նավերի քրիստոնյա թիավար ստրուկներին խոստացել է ազատություն` օսմանցիների հաղթանակի դեպքում[4]։ Օսմանյան նավատորմում կային մոտ 37,000 թիավար ստրուկներ[5], հիմնականում գերեվարված քրիստոնյաներ, որոնցից շատերը ճակատամարտի վճռորոշ պահին պաստամբեցին և նպաստեցին Սրբազան դաշինիքի հաղթանակին[6]։

Լեպանտոյի ծովամարտի պլան

Քրիստոնեական նավատորմի հրմանատար Խուան Ավստրիացին, հոկտեմբերի 7-ին անցկացնելով խորհրդակցություն, որոշեց ճակատամարտ տալ, չնայած եղանակային պայմաննրը սկզբում նպաստավոր չէին նրանց համար և վտանգ կար, որ օսմանյան նավատորմը կարող էր գրոհել նախքան Սրբազան դաշինքի նավատորմը կզբաղեցներ իր մարտական դիրքերը։ Սակայան կեսօրվա կողմ, նախքան նավատորմները կբախվեին, քամին փոխեց ուղղությունը` դառնալով նպաստավոր Սրբազան դաշինքի համար։ Մարտը սկսվեց ծովածոցի հյուսիսային ափի մոտ, ուր հակառակորդ կողմերի նավերը կռվում էին հաճախ հպվելով կողերով, իսկ տախտակամածներին ծավալվում էր ձեռնամարտ։ Օսմանյան նավերի ազատագրված քրիստոնյա ստրուկներին զենք էր տրամադրվում և նրանք միանում էին կռվին, այսպիսով հավասարակշռությունը թեքելով Սրբազան դաշինքի կողմ [7]։ Կենտրոնում ձեռնամարտով ուղեկցվող համառ պայքար ծավալվեց երկու նավատորմների հրամանատարանավերի միջև և օսմանցիները մոտ էին հաղթանակին, երբ պապական հրամանատարանավը` Մարկանտոնիո Կոլոննայի գլխավորությամբ շտապեց օգնության Խուան Ավստրիացուն և օգնեց հաղթել ու աբորդաժով գրավել օսմանցիները հրամանատարանավը։ Օսմանյան նավատորմի հրամանատար Ալի փաշան ևս սպանվեց կռվում և Սրբազան դաշինիք դրոշը բարձրացվեց գրավված օսմանյան հրամանատարանավի վրա, կոտրելով մնացած օսմանյան նավատորմի ոգին։ Երկժամյա մարտից հետո օսմանցիները պարտություն կրեցին կենտրոնում և ձախ թևում[8]։ Օսմանցիները փորձեցին իրավիճակը փոխել` օգտվելով Անդրեա Դորիայի գլխավորած աջ թևի և կենտրենի միջև առաջացած բացից և գրոհեցին Կոլոննայի տորմիղի հարավային թևի վրա, սակայն քրիստոնյաների պահեստային տորմիղը օգնեց հետ մղեց հարձակումը։ Առաջին բախումները շարունակվեցին միչև երեկո, սակայան օսմանյան նավատորմի ճակատագիրը որոշված էր։

ճակատամարտը նշանակալից պարտություն էր օսմանցիների համար, ովքեր 15-րդ դարից ի վեր ծովային պարտություն չէին տեսել, վերացնելով Իտալիայի վրա ծառացած սպառնալիքը, սակայն Սրբազան դաշիննք էլ իր հաղթանակի պտուղիներից լիովին չկարողացավ օգտվել և չունեցավ տարածքային նվաճում[9]։ Քրիստոնեական զորքերի կազմում ճակատամարտին «Մարկեսա» գալերայի վրա է նաև Միգել դե Սերվանտեսը, ով կռվում կորցրել է ձեռքը։

Ծանոթագրություններ

  1. Paul K. Davis, 100 Decisive Battles: From Ancient Times to the Present"
  2. William Stevens, History of Sea Power (1920), [1]
  3. William Stevens, History of Sea Power (1920), p. 83 [2] Frederick A. de Armas, Cervantes, Raphael and the Classics (1998), [3]
  4. Stevens, William Oliver and Allan Westcott (1942). A History of Sea Power. Doubleday, p 64
  5. Konstam, Angus, Lepanto 1571: The Greatest Naval Battle of the Renaissance. Osprey Publishing, Oxford. 2003. pp 20-21
  6. Guilmartin, John F. (2003). Galleons and Galleys: Gunpowder and the Changing Face of Warfare at Sea, 1300–1650. Cassell. pp. 222-25
  7. William Oliver Stevens and Allan F. Westcott, A History of Sea Power, 1920, p. 104
  8. William Oliver Stevens and Allan F. Westcott, A History of Sea Power, 1920, pp. 105–06.
  9. Abulafia, David (2012). The Great Sea: A Human History of the Mediterranean. Penguin Books. p. 451

Գրականություն

• Braudel, Fernand. The Mediterranean in the Age of Philip II. (vol 2 1972), the classic history by the leader of the French Annales School; excerpt and text search vol 2 pp 1088–1142

• Chesterton, G. K. Lepanto with Explanatory Notes and Commentary, Dale Ahlquist, ed. (San Francisco: Ignatius Press, 2003). ISBN 1-58617-030-9

Արտաքին հղումներ

Julián Jaramillo, La batalla de Lepanto(իսպ.)Henry Zaidan, 57 Paintings of The Naval Battle of Lepanto, 1571. Christian forces of the Holy League and the Ottoman Turks

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեպանտոյի ծովամարտ» հոդվածին։