Jump to content

Բանդունդու (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանդունդու
ֆր.՝ Bandundu
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էԿԴՀ
ՎարչկենտրոնԲանդունդու
Խոշորագույն քաղաքԿիկվիտ
Բնակչություն (1998)
5 201 000 մարդ (2-րդ տեղ)
Խտություն17,59 մարդ/կմ² ( 7-րդ տեղ)
Տարածք295 658  (4-րդ տեղ)
Հիմնադրված է1966 թ.
Սահմանակցում էՀասարակածային պրովինցիա, Արևմտյան Կասայ, Ներքին Կոնգո և Կինշասա
Ժամային գոտի+1
ISO 3166-2 կոդCD-BN
Անվանված էBandundu?

Բանդունդու (ֆր.՝ Bandundu), նախկին նահանգ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որը գտնվում է երկրի արևմուտքում: Վարչական կենտրոնը Բանդունդու քաղաքն է:

Պատմություն

1966 թվականին Կվիլու, Կվանգո և Մաի-Նդոմբե նահանգների միաձուլման արդյունքում կազմավորվել է Բանդունդու նահանգը: 2005 թվականին Սահմանադրության ընդունումից հետո այս երեք նահանգները վերականգնվել են:

Բնակչություն

Նահանգի բնակչությունը կազմում է 5 201 000 մարդ (1998)[1]:

Նահանգում բնակչությունը ավանդաբար աճեցնում է սորգո:

Հիմնական լեզուներ

Նահանգում տարածված են հիմնականում երկու լեզուներ՝ լինգալերեն, որով խոսում են Կասաի գետի հյուսիսում բնակվողները, և կիտուբերեն, որով խոսում են Կասաի գետի հարավում բնակվողները:

Հիմնական ջրամբարներ

  • Կասաի գետ
  • Կվանգո գետ
  • Կվենգե գետ
  • Կուիլու գետ
  • Լուկենիե գետ
  • Մաի-Նդոմբե լիճ

Ծանոթագրություններ

  1. «Provinces of the Democratic Republic of Congo (Congo Kinshasa)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին. Վերցված է 2011-05-27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդունդու (նահանգ)» հոդվածին։