Մասնակից:Տարոն Հարությունյան/ԱվազարկղԱ
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Դինիար Ռնեատովիչ Բիլյալետդինով | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կինգիսեպ, Լենինգրադի մարզ,, ՌԽՍՖՀ | ||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ[1] | ||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ մայիսի 29, 2017: |
Դինիյար Ռինատովիչ Բիլյալետդինով (թաթ.՝ Динияр Ринат улы Биләлетдинев, Diniər Rinat Bilaletdinev; փետրվարի 27, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (դեկտեմբերի 25, 2008)[2]: «Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկիր և Եվրո-2008-ի բրոնզե մեդալակիր:
Մասնագիտական կարիերան սկսել է Մոսկվայի «Լոկոմոտիվում», որտեղ խաղացել է 5 տարի: 2009 թվականին տեղափոխվել է անգլիական «Էվերթոն» և այնտեղ անցկացնելով 77 խաղ՝ 2012 թվականին տեղափոխվել է «Սպարտակ», բայց այնտեղ չհաստատվելով՝ վարձավճարով տեղափոխվեց «Տորպեդո», ապա նույն հիմունքներով «Անժի», որից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռուբին»: 2017 թվականին լքել է ակումբը:
2005-2012 թվականներին խաղացել է Ռուսաստանի հավաքականում, մասնակցել Եվրո-2008-ին:
Վաղ տարիներ
Ծնվել է 1985 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայում: Հայրը՝ Ռինատ Բիլյալետեդինովը, սովետական և ռուս ֆուտբոլիստ էր, կիսապաշտպան, ռուս մարզիչ: ԽՍՀՄ սպորտի վարպետ (1983): Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2010): Մայրը՝ Ադելիա Ալդուլհատովնան, մանկաբարձ-գինեկոլոգ էր: Ունի երկու եղբայր՝ Մարատը և Դանիլը[3]: Մանկության տարիներին Դինիարը այդքան էլ հետաքրքրված չէր ֆուտբոլով, բայց ընտանիքի Յարոսլավլ տեղափոխվելուց հետո նա էլ անտարբեր չէր դրա նկատմամբ: 1993 թվականին Բիլյալետդինովները ծանր ֆինանսական իրավիճակում էին, և ընտանիքի հորը պայմանագիր առաջարկեցին չեխական ակումբից: Ընտանիքը տեղափոխվեց Ունիչով: Այդտեղ Դինիարը սկսեց զբաղվել ֆուտբոլով՝ խաղալով իրենից եռկու տարի մեծ պատանիների հետ: Չեխիայում նա չհաճախեց դպրոց, քանի որ այնտեղի ծրագրերը շատ վատն էին և Դինիյարին չէին հետաքրքրում: 1994 թվականին հայրը որոշեց վերադառնալ Ռուսաստան, որտեղ որդուն հանձնեց ՄԻՖԻ սպորտդպրոցին: 15 տարեկանում Դինյարը տեղափոխվում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պատանեկան թիմ, որի մարզիչը իր հայրն էր[4]: Բացի «երկաթուղայինների» կազմում խաղալուց, նա սովորում էր Մոսկվայի պետական արդյունաբերական համալսարանի ավտոմեքենաշինության ֆակուլտետում[5]:
Ակումբային կարիերա
«Լոկոմոտիվ»
Դպրոցն ավարտելուց հետո Բիլյալետդիոնվը հայտնվեց «Լոկոմոտիվի» երկրոդր թիմում, որտեղ երկար ժամանակ խաղադաշտ չէր մտնում: Բայց չնայած դրան Ռուսաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի մարզիչ Ռավիլ Սաբիտովը խաղացողին միշտ հրավիրում էր թիմ[6]: 2002 թվականին Դինիյարը երկրորդական կազմերի մրցաշարում «երկաթուղայինների» կազմում 5 խաղ անցկացրեց[7]: Հաջորդ տարին նրա համար ավելի լավն էր՝ նա հաճախ էր խաղում երկրորդ թիմում և գրավեց հիմնական թիմի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի ուշադրությունը[8]: Փետրվարին նա հայտավորվեց Ռուսաստանի առաջնություն 2003-ում խաղացող կազմին[9]: Հուլիսի 15-ին նա հայտավորվեց ԲԿՄԱ-ի դեմ խաղի պահեստայինների նստարանին[10]: Սակայն նա այդպես էլ մնաց երկրորդ կազմում և այնտեղ խաղաց 17 խաղ՝ խփելով 3 գոլ[11]: Նոյեմբերին նա հայտավորվեց «Լոկոմոտիվի»՝ Չեմպիոնների Լիգային մասնակցող կազմին[12]:
2004 թվականի փետրվարի 28-ին Դինիյարը Ռուսաստանի գավաթի «Խիմոկի» դեմ խաղում դեբյուտեց հիմնական կազմում[13]: Ուղիղ մեկ ամիս անց նա իր նորամուտը նշեց Ռուսաստանի առաջնությունում, «Տորպեդոյի» դեմ խաղում: Այդ խաղում նա խփեց նաև իր կարիերայի առաջին գոլը և օգնեց թիմին ոչ ոքի խաղալ[14]: Հուլիսի 7-ին «Զենիթի» դեմ խաղում նա գոլային փոխանցումներ կատարեց Դմիտրի Սիչովին և Ռուսլան Պիմենովին: Խաղն ավարտվեց «երկաթուղայինների» 2-0 հաշվով հաղթանակով[15]: Օգոստոսի 14-ին Դինիյարը «Լոկո»-«Սպարտակ» խաղում լավագույնը ճանաչվեց՝ կատարելով 1 գոլային փոխանցում և դառնալով 2 գոլի հեղինակ[16]: 24-րդ տորում, ԲԿՄԱ ակումնբի դեմ խաղում նա գոլային փոխանցում կատարեց Դմիտրի Լոսկովին: Լոսկովի գոլի շնորհիվ ակումբը շարունակեց պայքարել չեմպիոնության համար[17]: Չնայած, որ «Լոկոն» մրցաշարի ավարտից երեք տուր առաջ երեք միավորով հետ էր մնում «բանակայիններից», այնուամենայնիվ կարողացավ վերցնել առաջնության ոսկե մեդալները: «Լոկոմոտիվի» վերջին՝ «Շիննիկի» դեմ խաղում Դինիյարը խփեց հաղթական գոլը[18]: Նա մրցաշրջանում և ազգային գավաթում խաղաց 28 խաղ և ստացավ «Առաջին հնգյակ» մրցանակը[19][20]:
Հաջորդ մրցաշրաջնի սկիզբը խաղացողի համար առանց գոլերի էր, բայց հետո նա հավաքեց մարզավիճակ և 4 խաղ անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Առաջնությունում առաջին գոլը խփեց 12-րդ տուրում, Վլադիկավկազի «Ալանիայի» դեմ խաղում[21]: Հետո նա հեռահար հարվածով «Կրիլյա Սովետովի» դեմ խաղում հաղթանակ պարգևեց իր թիմին[22], իսկ հետո մասնակցեց «Տերեկի»[23] ջախջախմանը: Հուլիսի 9-ին 9 июля в дерби со «Սպարտակի» հետ դերբիում նա գոլային փոխանցում կատարեց Սիչովին, իսկ այնուհետև նա խփեց գոլ[24]: «Սպորտ-Էքսպրեսը» դրանից հետո Դինյարին տվեց «փոքրիկ Զիդան» մականունը[25]: Ռուսաստանի հավաքական իգլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը ուշադրություն էր դարձնում նրա վրա, իսկ օգոստոսին նրան հրավիրեց որպես պահեստային խաղացող[26]: Օգոստոսի 28-ին առաջնության «Ամկարի» դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ և օգնեց թիմին հաղթելու 4-3 հաշվով[27], իսկ մեկ ամսից՝ սեպտեմբերի 29-ին, նա օգնեց թիմին հաղթել նորվեգական «Բրանին»[28]: «Սպորտ-Էքսպրեսի» վարկածով Դինիյարը գոլ+գոլային փոխանցոււմ համակարգով 5-րդն էր առաջնությունում[29]: Նա ընդգրկվեց առաջնության 33 լավագույն խաղացողների ցանկում: Մրցաշրջանում նա անցկացրեց 41 խաղ՝ խփելով 9 գոլ[30]:
2006 թվականին «Լոկոմոտիվի» հաջողություններում մեծ ներդրում ունեցավ Բիլյալետդինովը: Չնայած նա ինքը վատ մրցաշրջանի համար պատասխանատվություն չի կրում: |
«Մոսկովյան սպորտ», նոյեմբերի 25, 2006[31]: |
Հաջորդ մրցաշրջանը նախորդի նման արդյունավետ չէր՝ 29 խաղում 3 գոլ: Վիկտոր Պոնեդելնիկը դա կապեց «Լոկոմոտիվի» այդ ժամանակվա մարզիչ Սլավոլյուբ Մուսլինի հետ[32]: Չնայած դրան, նա տարվա վերջում «World Soccer» ամսագրի վարկածով ընդգրկվեց Եվրոպայի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում[33], իսկ մրցաշարի վերջում ազգային առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում[34]: «Երկաթուղայինները» մրցաշրջանի արդյունքներով առաւջնությունում զբաղեցրեցին երրորդ տեղը, չնայած երկար ժամանակ առաջատարն էին: Դեկտեմբերին լուրեր տարածվեցին որ Բիլյալետդինովը կարիերան կարող է շարունակել պետերբուրգյան «Զենիթում», բայց դրանք չհաստատավեցին[35]:
2006 թվականի դեկտեմբերին «Լոկոմոտիվի» գլախվոր մարզիչը դարձավ Անատոլի Բիշովեցը: 2007 մրցաշրջանում կիսապաշտպանը առաջին գոլը խփեց 2007 թվականի ապրիլի 14-ին «Խիմոկի» դեմ խաղում, որը այդ խաղում հաղթական էր[36]: Հետո Ռուսաստանի գավաթի «Դինամոյի» դեմ խաղում Դինիյարը բացեց խաղի հաշիվը, իսկ վերջնական հաշիվը 4-0 էր: Արդյունքում Դինիյարի թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ[37]: Մայիսի 2-ին կիսաեզրափակչում ակումբը հանդիպեց «Սպարտակին» և 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, իսկ Բիլյալետդինովը գոլ խփեց[38]: Մայիսի 19-ին «Լոկոմոտիվը» առաջնության շրջանկներում հանդիպեց «կարմիր-սպիտակներին» և նորից հաղթանակ տարավ՝ այս անգամ Դինիյարի և Սիչովի գոլերի շնորհիվ[39]: Մեկ շաբաթ անց Ռուսաստանի գավաթի եզրափակչում ակումբը ավելացրած ժամանակում հաղթեց «Մոսկվային»՝ նվաճելով ազգային գավաթը[40]: Ամռանը «Լոկոյից» հեռացավ ավագ Դմիտրի Լոսկովը, և հենց Բիլյալետդինովը ընտրվեց թիմի նոր ավագ[41]: Սեպտեմբերին սկսվեց ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունը: «Լոկոմոտիվը» այն սկսեց առաջին փուլից: Առաջին մրցակիցը նորվեգական «Միդտյուլանն» էր: Բիլյալետդինովը դարձավ գոլերի հեղինակ և օգնեց թիմին դուրս գալ խմբային փուլ[42]: Հոկտեմբերի 25-ին «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում Դինիյարը նորից աչքի ընկավ գոլով և օգնեց թիմին խաղն ավարտել 3-3 հաշվով[43]: Նոյեմբերի 3-ին «Կրիլյա Սովետովի» դեմ խաղում Դինիյարը կոպիտ խաղի համար ստացավ իր կարիերայի առաջին կարմիր քարտը և որակազրկվեց երեք խաղով[44]: 2007 թվականը «Լոկոմոտիվի» համար այդքան էլ հաջող չէր՝ ակումբը առաջնությունում զբաղեցրեդց է 7-րդ տեղը, իսկ Դինիյարը խաղաց 28 խաղ և խփեց 3 գոլ[45]: Նա հայտնվեց լավագույն 33 խաղացողների ցանկում[34]:
Դինիյարը անցած մրցաշրջանում որակազրկման պատճառով չէր կարող մասնակցե առաջնությա առաջին երկու տուրերին[46]: Բայց ՌՖՊԼ-ի կարգապահական կոմիտեն որոշեց նրա որակզրկումը կրճատել 1 խաղով և նա մասնակցեց երկրորդ տուրի «Շինիկի» դեմ խաղին: Դա զարմացրեց մյուս թիմերին, իսկ երկրպագուները զայրացած էին, որ կոմիտեն չէր հայտնել իր որոշման մասին[47]: Ապրիլի 5-ին Դինիյարը գոլ խփեց «Սատուրնի» դարպասին, իսկ հետոո Դմիտրի Սիչովը առաջ մղեց իրենց թիմին՝ այդպիսով հաստատելով վերջնական հաշիվը[48]: Հաջորդ խաղում «երկաթուղայինները» 2-0 հաշվով հաղթեցին «Տերեկին», իսկ հաջորդ երկու խաղերում ակումբը ոչ մի գոլ չխփեց: «Լուչ-Էներգիայի» դեմ խաղում կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ, սակայն մրցակիցը վերջին 10 րոպեների ընթացքում խփեց 2 գոլ և փրկեց խաղը[49]: Հաջորդ երկու խաղերում խաղացողը կրկին գոլեր խփեց[50]: Այնուհետև Դինիյարը հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2008-ին՝ խաղալով բոլոր հանդիպումներում: Հուլիսին «Լոկոն» 4 խաղ անընդմեջ ոչ մի հաղթանակ չտարավ, իսկ Դինիյարը խփեց 2 գոլ («Դինամոյի» և «Սպարտակի» դեմ խաղերում)[51]: Սակայն մնացած խաղերում էլ թիմը լավ արդյունքներ չգրանցեց, ինչի պատճառով երկրպագուները սկսեցին դժգոհել Բիլյալետդինովի առաջատարությունից և ավագի պարտականություններից[52]: 2008 մրցաշրջանը Դինիյարի համար ամենաարդյունավետն էր՝ 26 խաղում 10 գոլ, նաև 4-րդ անգամ անընդմեջ նա հայտնվեց առաջնության լավագույն 33 խաղացողների ցանկում[34][51]:
Հաջորդ մրցաշրջանը Դինիյարի համար վերջինն էր ակումբում: Նա առաջին 5 խաղերի ընթացքում գոլ չէր խփել: Վեցերորդ տուրում նա կոտրեց փոքր սրուքոսկրը[53] և վերադարձավ հուլիսի 12-ին «Տոմիի» դեմ խաղում[54]: Ընդհանրապես Դինիյարը կորցրել էր խաղային պրակտիկան, նրան ձեռք բերելու ցանկությունը ակումբների մոտ նվազել էր, և դա նկատել էին մարզիչ Նիկոլայ Պիսարևը և գործակալ Դենիս Լախտերը[55][56]: Օլեգ Արտյոմովը մտածում էր, որ մոտիվաիա ձեռք բերելու համար կիսապաշտպանը պետք է փոխեր ակումբը[55]: Յուրի Սեմինի գալուց հետո Դինիյարը սկսեց մարզավիճակ հավաքել[57]: Առաջին գոլը նա խփեց հուլսի 25-ին՝ 70-րդ րոպեին բացելով «Դինամոյի» դեմ խաղի հաշիվը: Բայց շուտով Կերժակովը հավասարեցրեց հաշիվը[58]: Հաջորդ՝ «Ռոստովի» դեմ խաղում կիսապաշտպանը նորից գոլ խփեց և օգնեց թիմին ընհատել 4 խաղ անընդմեջ «անհաղթելիության» շարքը[59]: Պգոստոսի 16-ին Բիլյալետդինովը ԲԿՄԱ-ի դեմ խաղում ակումբի կազմում խփեց իր վերջին գոլը: Այդ խաղում «Լոկոն» 2-1 հաշվով հաղթեց[60]: Հաջորդ շաբաթ «Զենիթի» դեմ խաղում նա անցկացրեց վերջին րոպեները ակումբում: 2009 թվականի օգոստոսի 25-ին տեղափոխվեց անգլիական «Էվերթոն»[61]՝ կնքելով 5 տարվա պայմանգիր[62]: Տրանֆերը կազմեց 9 միլիոն ֆունտ[63]:
«Լոկոմոտիվում» Բիլյալետդինովը անցկացրեց 185 խաղ և բոլոր մրցաշարերում խփեց 38 գոլ[64]:
«Էվերթոն»
Թեկուզ ռուսը առաջին մրցաշրջանում «Էվերթոնի» հիմնական կազմի անփոխարինել խաղացող չէր, բայց «Լոկոմոտիվի» նախքին ավագը անգլիացի երկրպագուներին երկար է հիշվում: Հիշվում է իր գոլերով: |
Իվան Տարսենկով, «Սովետական սպորտ», մայիսի 10, 2010[65]: |
«Էվերթոնում» առաջին խաղը անցկացրեց 2009 թվականի օգոստոսի 30-ին, առաջնության 4-րդ տուրում՝ 89-րդ րոպեին խաղադաշտ մտնելով «Ուիգան Ատլետիկի» դեմ խաղում[66]: Հաջորդ խաղը նա անցկացրեց սեպտեմբերի 17-ին, Եվրոպայի լիգայի շրջանկներում, «ԱԵԿ»-ի դեմ խաղում, որում կատարեց 3 գոլային փոխանցում[67]: Այնուհետև Անգլիայի գավաթի լիգայի «Հալլ Սիթիի» դեմ խաղում, որում նա կատարեց 2 գոլային փոխանցում[67]: Հաջորդ խաղում նա կատարեց ևս մեկ գոլային փոխանցում: Բայց լավ արդյունավետությունը Դինիյարին չհաստատեց հիմնական կազմում, քանի որ մրցակցությունը շատ էր[68]: Հոկտեմբերի 17-ին Բիլյալետդինովը «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» դեմ խաղում ակումբում խփեց իր առաջին գոլը[69]: «Աստոն Վիլլայի» դեմ խաղում Յակուբու Այգեբենի փոխանցումից նա խփեց իր երկրորդ գոլը, սակայն 87-րդ րոպեին ստացավ կարմիր քարտ: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով[70]: Բիլյալետդինովը տարվա վերջում դարձավ «Էվերթոնի» հիմնական կազմի խաղացող: Նա հարմարվել էր թիմի մարտավարությանը[71]: 2010 թվականի փետրվարի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նա հեռահար հարվածով դարձավ գոլի հեղինակ, որը մրցաշրջանի վերջում ճանաչվեց թիմի լավագույն գոլ[72]: Բայց հետո նա դադարեց հայտնվել հիմնական կազմում: «Վեստ Հեմի» դեմ խաղում նա խփեց գոլ և փրկեց իր թիմին պարտությունից[73]: Մրցաշրջանի վերջին՝ «Պորտսմութի» դեմ խաղում Դինիյարը հեռահար հարվածով խփեց հաղթական գոլը, որը Դավիդ Մոյեսը համարեց լավագույնը մրցաշրջանում[74]: Նա մրցաշրջանում անցկացրեց 33 խաղ և խփեց 7 գոլ[75]:
2010-2011 մրցաշրջանը Դինիյարը լավագույն կերպով չսկսեց, հիմնականում մնալով պահեստայինների նստարանին: Դեկտեմբերին 16 խաղից նա խաղաց 11-ում: Սակայն այդ 11 խաղերից ընդամենը 3-ում էր նա սկսել խաղը հիմնական կազմում[76]: Դինիյարի՝ կազմում հայտնվելու շանսը առաջացավ Սթիվեն Պինարի հեռանալուց հետո: 2011 թվականի հունվարի 22-ին Դինիյարը մրցաշրջանում խփեց իր առաջին գոլը[77], իսկ փետրվարի 5-ին կատարեց առաջին գոլային փոխանցումը[78]: Ապրիլի 9-ին նա գեղեցիկ գոլ խփեց «Վուլվերհեմփթոնի» դարպասի վերին անկյունը[79]: Ավել արդյունավետ գործողություններով նա աչքի չընկավ, իսկ 37 -րդ տուրի «Ուիգանի» դեմ խաղում նա խաղի 5-րդ րոպեին կոպիտ խաղի համար աստացավ կարմիր քարտ և որակազրկվեց 3 խաղով[80]: Մրցաշրջանում նա անցկացրեց 32 խաղ և խփեց 2 գոլ[81]:
2011-12 մրցաշրջանի սկզբում Դինիյարը հաճախ էր մնում պահեստայինների նստարանին, բայց դեկտեմբերին Լեոն Օսմանի վնասվածքի պատճառով նա անցկացրեց 3 խաղ: Բայց նա այդքան էլ հաջող չխաղաց և Օսմանի վերականգնումից հետո նորից հայտնվեց պահեստայինների նստարանին[82]: 2011 թվականի դեկտեմբերին Բիլյալետդինովը ցանկացավ տեղափոխվել այլ ակումբ՝ Եվրո-2012-ին պատրաստ ներկայանալու համար[83]: 2012 թվականի հունվարի 14-ին «Աստոն Վիլլայի» դեմ խաղը «Էվերթոնի» կազմում կիսապաշտպանի համար վերջինն էր:Նրանով հետաքրքրվում էին «Ռուբինը»[84] և «Սպարտակը»: Հունվարի 22-ին Մոսկվայի ակումբը հայտարարեց Դինիյարի տեղափոխման շուրջ «Էվերթոնի» հետ համաձայնությունը[85], տրանֆերի արժեքը տատանվում էր 2-ից[86]6,7 միլիոն եվրոյի միջև[87]: «Սպարտակի» սեփականատերը՝ Լեոնիդ Ֆեդունը, հայտարարեց, որ տրանսֆերը կազմել է 6.5 միլիոն եվրո[88]:
«Էվերթոնում» նրա ցուցադրած խաղը ստաբիլ չէր[89]: Նա հիմնական կազմում պայքարում էր տեղի համար և Պրեմիեր Լիգայում նա իր ամբողջ պոտենցիալը չբացահայտեց[90]:
«Ռուբին»
2015 թվականի հուլիսի 24-ին նա պայմանագիր կնքեց Կազանի «Ռուբինի» հետ[91], որը ղեկավարում էր նրա հայրը, սակայն նրան կանչելու միտք ոչ թե հորն էր, այլ ակումբի տիրոջը[92]: 2015 թվականի հուլիսի 30-ին Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման փուլի «Շտուրմայի» դեմ խաղում նա դեբյուտեց նոր թիմում: Նա հեռահար հարվածներ էր կատարում, սակայն արդյունքի չէր հասնում, իսկ Իգոր Պորտնյագինը իր կատարած փոխանցումից հետո խփեց հաղթական գոլը[93]: Օգոստոսի 3-ին առաջնությունում նա դեբյուտեց «Ռուբինի» կազմում, իսկ մրցակիցը Դինիյարի նախկին թիմն էր՝ «Սպարտակը»[94]: Օգոստոսի 24-ին կիսապաշտպանը խփեց իր առաջին գոլը նոր թիմում՝ գրավելով «Զենիթի» դարպասը: Սական այդ գոլը չօգնեց թիմին խուսափելու 3-1 հաշվով պարտությունից[95]: Սեպտեմեբրի 11-ին Վալերի Չալիի պատճառով գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովը հեռացվեց պաշտոնից: Հաջորդ օրը Դինիյարը «Լոկոմոտիվի» դեմ խաղում գրավեց մրցակցի դարպասը և օգնեց թիմին հաղթել[96]: Բայց հետո գլխավոր մարզիչը հավբեքին շատ էր թողնում պահեստայինների նստարանին[97]: Նոյեմբերի 26-ին «Սյոնի» դեմ խաղում նա 70-րդ րոպեին մտավ խաղադաշտ, խփեց 2 գոլ և օգնեց թիմին հաղթանակ տանել[97]: Ձմեռվանից հետո նա հաճախ էր մնում պահեստայինների նստարանին: Ֆուտբոլիստը սոցցանցերում մեկ անգամ չէր խոսել իր և մարզիչ Չալիի վատ հարաբերությունների մասին[97]: Առաջնության վերջին տուրում Դինիյարը այնուամենայնիվ մտավ խաղադաշտ, բայց ընդմիջման ժամանակ փոխարինվեց[98]: Նա ամբողջ մրցաշրջանում անցկացրեց 21 խաղ՝ խփելով 2 գոլ[99]:
Ամռանը Դինիյարը ստացավ ծանր վնասվածք և շարքից դուրս մնաց մինչև ձմեռ, իսկ վերկանգնումից հետո թիմի գլխավոր մարզիչ Խավի Գարսիան հայտարարեց, որ նրան չի համարում հիմնական կազմի խաղացող[100]: 2016-17 մրցաշրջանում նա չանցկացրեց ոչ մի խաղ և դրանից հետո հեռացավ ակումբից՝ որպես ազատ գործակալ[101]:
Ձեռքբերումներ
Թիմային
Ռուսաստանի հավաքական
- Եվոր-2008-ի բրոնզե մեդալակիր
Լոկոմոտիվ
- Ռուսաստանի չեմպիոն՝ 2004
- Ռուսաստանի բրոնզե մեդալակիր (2)՝ 2005, 2006
- Ռուսաստանի գավաթակիր՝ 2006-07
- Ռուսաստանի սուպերգավաթակիր՝ 2005
- Բարեկամության գավաթի հաղթող՝ 2005
Սպարտակ
- Ռուսաստանի արծաթե մեդալակիր՝ 2012
Անձնական
- Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկ (4)՝ № 2 (2005, 2006, 2007), № 3 (2008)
- Ռուսաստանի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2004
- «Էվերթոնի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2009 թվականի հոկտեմբեր
- «Լոկոմոտիվի» տարվա ֆուտբոլիստ՝ 2006
Ծանոթագրություններ
- ↑ ОФИЦИАЛЬНЫЙ САЙТ ФУТБОЛЬНОГО КЛУБА СПАРТАК
- ↑ Приказ о присвоении спортивного звания «Заслуженный мастер спорта России»
- ↑ «Билялетдинов Динияр Ринатович». clubspartak.ru. Վերցված է 2017-01-01-ին.
- ↑ «Билялетдинов Динияр Ринатович». Российские и советские спортсмены. Վերցված է 2017-01-01-ին.
- ↑ Билл в красно-белых тонах
- ↑ «Билялетдинов Динияр Ринатович». clubspartak.ru. Վերցված է 2017-01-01-ին.
- ↑ «Россия. Сезон - 2002. Премьер-лига. Дублирующие составы». КЛИСФ. Վերցված է 2017-01-02-ին.
- ↑ «Динияр Билялетдинов: «Был в «Рубине» один псевдопрофессионал...»». «Бизнес-Online». Վերցված է 2017-01-02-ին.
- ↑ «У "ЛОКО" ВАКАНСИЙ ПОЧТИ НЕТ» («Спорт-Экспресс»). 2003-02-28. Վերցված է 2017-01-02-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Динияр Билялетдинов в чемпионатах России по футболу». 100 российских бомбардиров. Վերցված է 2017-01-02-ին.
- ↑ «Россия. Сезон - 2003. Премьер-лига. Дублирующие составы». КЛИСФ. Վերցված է 2017-01-02-ին.
- ↑ «БИЛЯЛЕТДИНОВ ВКЛЮЧЕН В ЗАЯВКУ "ЛОКО"». «Спорт-Экспресс». 2003-11-27. Վերցված է 2017-01-02-ին.
- ↑ «"ЛОКО" НАУЧИЛСЯ ПОБЕЖДАТЬ И В ЧЕРНО-ЗЕЛЕНЫХ ЦВЕТАХ». «Спорт-Экспресс». 2004-03-01. Վերցված է 2017-01-02-ին.
- ↑ Дзичковский, Евгений (2004-03-29). «КТО ВЫИГРАЛ БЫ - ВЫШЕЛ БЫ В ЛИДЕРЫ. НО В ИТОГЕ ВСЕ ЗАКОНЧИЛОСЬ НИЧЬЕЙ». «Спорт-Экспресс».
- ↑ «Динияр БИЛЯЛЕТДИНОВ: "ХОРОШО, ЧТО ВЫШЕЛ ЛИМА..."». «Спорт-Экспресс». 2004-07-19. Վերցված է 2017-01-02-ին.
- ↑ «ОЦЕНКИ "СЭ"». «Спорт-Экспресс». 2004-08-16. Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ Трахтенберг, Леонид (2004-09-27). «"ТРАВА ДОЛЖНА ЛЕТЕТЬ ИЗ-ПОД ШИПОВ"». «Спорт-Экспресс».
- ↑ Рабинер, Игорь (2004-11-13). «"ЛОКО" - ПЕРВЫЙ! СЫЧЕВ - ЛУЧШИЙ!». «Спорт-Экспресс».
- ↑ «БИЛЯЛЕТДИНОВ ПРИЗНАН ЛУЧШИМ МОЛОДЫМ ФУТБОЛИСТОМ ПРЕМЬЕР-ЛИГИ». «Спорт-Экспресс». 2004-11-29. Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ [2004-11-13 «Динияр Билялетдинов. 2004»]. Վերցված է 2017-01-03-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Динияр Билялетдинов. 2005». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ «Динияр БИЛЯЛЕТДИНОВ:ГОЛЫ ДАЛЬНИМИ УДАРАМИ - НЕ МОЙ КОНЕК». «Спорт-Экспресс». 2005-06-23. Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ «НЕТ ЛОСЬКОВА? ЕСТЬ АСАТИАНИ!». «Спорт-Экспресс». 2005-07-04. Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ «Динияр БИЛЯЛЕТДИНОВ:МОЖЕТ, НАКОЛДОВАЛ КТО?». «Спорт-Экспресс». 2005-07-11. Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ «НАШ МАЛЕНЬКИЙ ЗИДАН». «Спорт-Экспресс». 2005-07-11. Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ «Юрий СЕМИН:БУДЕМ ИСКАТЬ СЧАСТЬЯ В АТАКЕ». «Спорт-Экспресс». 2005-08-05. Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ «Динияр БИЛЯЛЕТДИНОВ:СХВАТИЛ МЯЧ ПЕРВЫМ». «Спорт-Экспресс». 2005-08-29. Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ Бутнев, Юрий (2005-09-30). «НЕЗАПЛАНИРОВАННАЯ БОЛЕЗНЬ». «Спорт-Экспресс».
- ↑ «ЧЕМПИОНАТ РОССИИ. ПРЕМЬЕР-ЛИГА. 30-й тур». «Спорт-Экспресс». 2005-11-22. Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ «Динияр Билялетдинов. 2005». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-03-ին.
- ↑ Полузащитник "Локомотива" Динияр Билялетдинов - о настрое команды перед последним туром чемпионата России // «Московский спорт». — 2006. — № 92 (25 Նոյեմբերի).
- ↑ «РОСГОССТРАХ - ЧЕМПИОНАТ РОССИИ. ПРЕМЬЕР-ЛИГА. 24-й тур». «Спорт-Экспресс». 2006-10-25. Վերցված է 2017-01-04-ին.
- ↑ «Трое россиян - в списке 100 лучших в Европе». «Спорт-Экспресс». 2006-10-25. Վերցված է 2017-01-04-ին.
- ↑ 34,0 34,1 34,2 «Футбол-2008, Первый официальный ежегодник Российского Футбольного Союза», АСТ, М., Астрель-СПб, 2008, с. 318—329
- ↑ «Билялетдинов может перейти в "Зенит"». «Спорт-Экспресс». 2006-12-05. Վերցված է 2017-01-04-ին.
- ↑ «"ПУШКА" ЛОСЬКОВА НА СЕЙ РАЗ ПРОМОЛЧАЛА». «Спорт-Экспресс». 2007-04-16. Վերցված է 2017-01-04-ին.
- ↑ Алексеев, Константин (2007-04-19). «В ДЕНЬ РОЖДЕНИЯ "ДИНАМО" ИМЕНИННИКОМ СТАЛ СЫЧЕВ». «Спорт-Экспресс».
- ↑ Алексеев, Константин (2007-05-03). «"ЛОКО" ВСПОМНИЛ, ЧТО ТАКОЕ КУРАЖ». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-04-ին.
- ↑ Кружков, Александр (2007-05-21). «ИЗВИНИТЕ УЖ, МИСТЕР БРИМСОН!». «Спорт-Экспресс».
- ↑ Трахтенберг, Леонид (2007-05-28). «ОТ РЫВКА СЫЧЕВА ПЕРЕПАЛО И ПЕТЕРБУРГУ». «Спорт-Экспресс».
- ↑ «Футбол: Капитаном "Локомотива" стал Билялетдинов». Sportbox. Վերցված է 2017-01-04-ին.
- ↑ Просветов, Александр (2007-10-05). «НА УКРОЩЕНИЕ "ВОЛКОВ" ХВАТИЛО ЧЕТВЕРТИ ЧАСА». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-04-ին.
- ↑ Просветов, Александр (2007-10-26). «ЗА ТАКУЮ НИЧЬЮ НЕ СТЫДНО». «Спорт-Экспресс».
- ↑ «Билялетдинов дисквалифицирован на три матча». «Спорт-Экспресс». 2007-11-07. Վերցված է 2017-01-05-ին.
- ↑ «Динияр Билялетдинов. 2007». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-05-ին.
- ↑ «РОСГОССТРАХ - ЧЕМПИОНАТ РОССИИ. ПРЕМЬЕР-ЛИГА. 2-й тур ПРЕДСТАВЛЕНИЕ МАТЧЕЙ». «Спорт-Экспресс». 2008-03-22. Վերցված է 2017-01-05-ին.
- ↑ «Ковальчук против Билялетдинова». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-05-ին.
- ↑ «ДИЛЕТАНТСКАЯ 45-МИНУТКА ПРОФИ». «Спорт-Экспресс». 2008-04-07. Վերցված է 2017-01-05-ին.
- ↑ «"ЛОКО" ЛИШИЛ СЕБЯ ДВУХ ОЧКОВ. А МОГ И ТРЕХ». «Спорт-Экспресс». 2008-05-05. Վերցված է 2017-01-05-ին.
- ↑ «СОБЫТИЯ ТУРА». «Спорт-Экспресс». 2008-05-17. Վերցված է 2017-01-05-ին.
- ↑ 51,0 51,1 «Динияр Билялетдинов. 2008». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-05-ին.
- ↑ «Болельщики: Динияр Билялетдинов зазнался!». fclmnews.ru. 2008-10-31. Վերցված է 2017-01-05-ին.
- ↑ «Билялетдинов сломал ногу». football.ua. 2009-04-28. Վերցված է 2017-01-06-ին.
- ↑ «СВЕТЛЫМ ПЯТНОМ У "ЛОКО" ОКАЗАЛСЯ ГИЛЬЕРМЕ». «Спорт-Экспресс». 2009-07-13. Վերցված է 2017-01-06-ին.
- ↑ 55,0 55,1 Вайцеховская, Елена (2009-05-12). «Николай ПИСАРЕВ: "МЫ МНОГО ЛЕТ ВЕРИЛИ В ИЛЛЮЗИЮ"». «Спорт-Экспресс».
- ↑ «ПАВЛЮЧЕНКО, АРШАВИН. СЛЕДУЮЩИЙ ЖИРКОВ?». «Спорт-Экспресс». 2009-05-20. Վերցված է 2017-01-06-ին.
- ↑ «Английская колония». «Спорт-Экспресс». 2009-10-26. Վերցված է 2017-01-06-ին.
- ↑ Брюдина, Екатерина (2009-07-27). «ПОБЕДА "ЛОКО" ОПЯТЬ ОСТАЛАСЬ НА ЗАПАСНОМ ПУТИ». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-06-ին.
- ↑ Телингатер, Григорий (2009-08-03). «ПЕРВУЮ ПОБЕДУ СЕМИН ОТПРАЗДНОВАЛ В ДЕНЬ ЖЕЛЕЗНОДОРОЖНИКА». «Спорт-Экспресс».
- ↑ Левин, Борис (2009-08-17). «СТАДИОН В ЧЕРКИЗОВЕ ПО-ПРЕЖНЕМУ НЕПРИСТУПЕН». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-06-ին.
- ↑ Билялетдинов перешёл в «Эвертон»
- ↑ Николай Наумов: «„Эвертон“ вёл Билялетдинова полтора года»
- ↑ Билялетдинов проходит медобследование в «Эвертоне»
- ↑ «Ринат Билялетдинов: «Мы с женой одобрили отъезд сына, но будем скучать»». «[[Труд (газета)|]]». Վերցված է 2017-01-06-ին.
- ↑ «Последнее слово – за Биллом!». «Советский Спорт». Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ «Билялетдинов дебютировал за "Эвертон"». 2009-08-30. «Комсомольская правда». Վերցված է 2017-01-07-ին.
- ↑ 67,0 67,1 «Русский стандарт. Динияр Билялетдинов отдал уже пять голевых передач за «Эвертон», из них три – со стандартных положений». «Сорветский Спорт». 2009-09-25. Վերցված է 2017-01-07-ին.
- ↑ «Распасовщик Динияр. Билялетдинов в «Эвертоне» вновь записал на свой счет голевую передачу – уже шестую». «Советский Спорт». Վերցված է 2017-01-07-ին.
- ↑ «Билялетдинов спас «Эвертон» от поражения». Livesport. 2009-10-17. Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ «"Дубль" Билялетдинова в матче с "Астон Виллой": гол и красная карточка». «Спорт-Экспресс». 2009-10-31. Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ Рабинер, Игорь (2009-12-25). «15 открытий сезона». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ «Goal of the Season / 09/10 End Of Season. Awards». evertonfc.com. 5 May 2010. Վերցված է 10 May 2010-ին.
- ↑ «ПАС ИЗ-ЗА ГРАНИЦЫ». «Спорт-Экспресс». 2010-04-06. Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ «Последнее слово – за Биллом!». «Советский Спорт». Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Динияр Билялетдинов: "Мне нужно ждать своего шанса"». «Спорт-Экспресс». 2010-12-05. Վերցված է 2017-01-10-ին.
- ↑ «Павел Погребняк: "Приятно, что отличился правой"». «Спорт-Экспресс». 2011-01-24. Վերցված է 2017-01-10-ին.
- ↑ ««Спартак» интересуется Динияром Билялетдиновым». Свободная пресса. Վերցված է 2017-01-10-ին.
- ↑ «Гол Билялетдинова помог "Эвертону" обыграть "Вулверхэмптон"». Чемпионат.com. 2011-04-09. Վերցված է 2017-01-10-ին.
- ↑ «Динияр Билялетдинов дисквалифицирован на три матча». seclub.org. Վերցված է 2017-01-10-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Забыть 2011-й». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-14-ին.
- ↑ Билялетдинов: надо менять команду, а может, и чемпионат — Футбол — Чемпионат.com
- ↑ «В Англии утверждают, что "Рубин" близок к покупке Билялетдинова». «Спорт-Экспресс». 2011-12-31. Վերցված է 2017-01-14-ին.
- ↑ «Спартак» официально объявил о договорённости по Билялетдинову
- ↑ «Спартак» заплатит за Билялетдинова чуть более € 2 млн
- ↑ ««Интерфакс»: «Спартак» заплатит за Билялетдинова 6,7 миллиона евро». sports.ru. 24 января 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին. Վերցված է 2012-01-24-ին.
- ↑ Федун: сумма трансфера Билялетдинова примерно равна € 6,5 млн
- ↑ Агапов, Артём. «Английский акцент. Аршавин в кустах и поющий Жирков». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-01-14-ին.
- ↑ «Английские пациенты». smena.ru. Վերցված է 2017-01-14-ին.
- ↑ «Рубин» объявил о переходе Билялетдинова
- ↑ Ринат Билялетдинов: «Инициатива приглашения в „Рубин“ Динияра была не столько моя, а руководства республики»
- ↑ «Мамаев и Гекдениз - лучшие у "Краснодара" и "Рубина"». «Спорт-Экспресс». 2015-07-30. Վերցված է 2017-02-23-ին.
- ↑ «Билялетдинов — в основном составе «Рубина» на матч со «Спартаком»». Чемпионат.com. 2015-08-03. Վերցված է 2017-02-23-ին.
- ↑ «"Рубин" - "Зенит": концерт Халка и Шатова в Казани». «Спорт-Экспресс». 2015-08-24. Վերցված է 2017-02-23-ին.
- ↑ «"Рубин" ожил и остановил "Локомотив"». «Спорт-Экспресс». 2015-09-12. Վերցված է 2017-02-23-ին.
- ↑ 97,0 97,1 97,2 Владислав Зимагулов. ««С Чалым нет отношений никаких!». Почему Билялетдинов не играет в «Рубине»» (ռուսերեն). Бизнесс-Газета. Վերցված է 2017-02-23-ին.
- ↑ «Золотой Акинфеев!!! ЦСКА – чемпион». «Спорт-Экспресс». 2016-05-21. Վերցված է 2017-02-23-ին.
- ↑ «Динияр Билялетдинов. 2015-2016». «Спорт-Экспресс». Վերցված է 2017-02-23-ին.
- ↑ «Грасия не рассчитывает на Билялетдинова, «Рубин» хочет расстаться с игроком». Bombardir. 2017-02-17. Վերցված է 2017-07-24-ին.
- ↑ «Денис Ткачук, Динияр Билялетдинов и еще четыре футболиста покинули «Рубин»». Спорт день за днем. Վերցված է 2017-07-24-ին.
Արտաքին հղումներ
- Դինիյար Բիլյալետդինով Թվիթթերում
- Պրոֆիլը Ռուսաստանի հավաքականի պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը Чемпионат.com կայքում
- Վիճակագրությունը ՌՖՊԼ կայքում
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի բլոգը Sports.ru կայքում