Jump to content

Ֆիտոցենոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյութը` Վիքիփեդիա ազատ հանրագիտարանից

Ֆիտոցենոզ - բուսական համակեցություն է, որը բնութագրվում է տեսակային կազմի հարաբերական միատարրությամբ, բնորոշվում է գերազանցապես բնակության տարածքի պայմաններով, և հարաբերականորեն առանձնացվածությամբ այլ համակեցությունից, կազմված է ցենոպոպուլյացիայից, կապված է էկոլոգիական խորշերի և ինտերֆերենցիայի դիֆերենցման հարաբերություններ հետ գտնվում է բնակտարածության հարաբերական միատարր պայմաններում և ի վիճակի է ինքնուրույն գոյատևել:

Անտառային ֆիտոցենոզ

Ֆիտոցենոզը հանդիսանում է պայմանական հասկացություն, քանի որ առաջին հերթին բուսատեսակների 1 համակեցությունը չի կարող իրականում գոյություն ունենալ, առանց կենսաերկրացենոզի մյուս բաղադրիչների հետ փոխազդեցության` զոոցենոզի, միկրոբոցենոզի, կենսատոպի , և երկրորդ, համաձայն այսօր գերիշխող բուսածածկի չընդհատվածության հայեցակարգի, նրանից առանձնացված համակեցության ցանկացած մասնատումը արհեստական է և ծառայում է միայն բուսականության հետազոտման պրակտիկ նպատակներին` բոլոր մակարդակներում: Ֆիտոցենոզի մասին ժամանակակից պատկերացումները, որպես պայմանական, իրականում գոյություն չունեցող գոյացություն, ծագել է ռուս գիտնական Լ.Գ. Ռամենսկիի և ամերիկացի Բ. Գլիզոնի կողմից մշակված անհատական հիպոթեզի հիման վրա: Այդ հիպոթեզի էությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր տեսակ յուրահատուկ է արտաքին միջավայրի նկատմամբ իր վերաբերմունքով և ունի էկոլոգիական ամպլիտուդա, որը չի համապատասխանում այլ տեսակների ամպլիտուդաների հետ այսինքն, յուրաքանչյուր տեսակ տարածված է «յուրահատուկ կերպով»: Յուրաքանչյուր համակեցություն ձևավորում է այնպիսի տեսակներ, որոնց էկոլոգիական ամպլիդուները թաքնված են տվյալ միջավայրի պայմանների մեջ:Որևէ գործոնի կամ գործոնների խմբի փոփոխման դեպքում աստիճանաբար փոքրանում է բազմազանությունը և վերանում են որոշ տեսակներ, առաջանում և տարածվում են այլ տեսակներ և այդ ճանապարհով իրականանում է բուսական մեկ համակեցության` մյուսին փոփոխումը: Տեսակների էկոլոգիական ապլիտուդների մասնագիտացման առանձնահատկության հետևանքով այդ փոփոխությունները միաժամանակ չեն կատարվում, և միջավայրի աստիճանական փոփոխման հետևանքով բուսականությունը ևս փոխվում է աստիճանաբար: Այդպիսով բուսական համակեցությունները չեն ձևավորում հստակ արտահայտված միավորներ, այլ կապվում են անդադար տատանվող համակարգում անցումային համակեցություններով:

«Ֆիտոցենոզի կառուցվածք» հասկացության մեկնաբանման հիմնական ուղղությունները

Կապված հետազոտման առանձնահատկություններից «կենսացենոզի կառուցվածք» հասկացության մեջ Վ.Վ.Մազինգի (1973) կողմից առանձնացվել է 3 ուղղություն, որը նրա կողմից մշակվել է ֆիտոցենոզների համար.

1.կառուցվածք, ինչպես կազմության հոմանիշ (տեսակային, կոնստիտուցիոնալ): Այս իմաստով խոսքը գնում է ցենոզի տեսակային, պոպուլյացիոն, կենսամորֆոլոգիական (կենսական ձևերի կազմ) և այլ կառուցվածքների մասին, հաշվի առնելով ցենոզի միայն մի կողմը` կազմը լայն իմաստով: Յուրաքանչյուր դեպքում իրականացվում է կազմության որակական և քանակական վերլուծություն:

2.կառուցվածքը, որպես կառուցման հոմանիշ (տարածական կամ մորֆոկառուցվածք): Յուրաքանչյուր ֆունկցիայում բուսականությունը բնութագրում են էկոլոգիական խորշերի նկատմամբ որոշակի հարմարվածությաբ և զբաղեցնում են որոշակի տարածություն: Դա վերաբերվում է նաև կենսաերկրացենոզի մյուս բաղադրիչներին: Տարածական բաժանման մասերի (յարուսներ,սինուզներ,միկրոխմբավորումներ և այլն) միջև կարելի է բավականին հեշտ և ճշգրիտ սահմաններ անցկացնել, կարելի է դրանք տեղափոխել պլանի վրա, հաշվել մակերեսը, իսկ հետո, օրինակ, հաշվել օգտակար բույսերի ռեսուրսները կամ կենդանիների կերային պաշարները: Միայն մորֆոկառուցվածքի տվյալների հիման վրա կարելի է օբյեկտիվորեն որոշել այս կամ այն փորձարկումների դրվածքի, կանգնեցման աստիճանը: Համակեցության նկարագրման և աղտորոշման ժամանակ միշտ անցկացվում է ցենոզի տարածքային անբավարարության հետազոտություն:

3.կառուցվածքը, որպես տարրերի միջև կապերի ընդհանրության հոմանիշ (ֆունկցիոնալ): Այս իմաստով կառուցվածք հասկացության հիմքում ընկած է տեսակների միջև փոխազդեցությունների ուսումնասիրությունը, առաջին հերթին ուղղակի կապերի ուսունասիրությունը` բիոտիկ կոննեկս: Սա սնման շղթաների և ցիկլերի ուսումնասիրությունն է, որոնք ապահովում են նյութերի շրջապտույտը և բացահայտում են տրոֆիկական (բույսերի և կենդանիների միջև) կամ տրոպիկական (բույսերի միջև` մրցակցության հողում եղած նյութերի սնման, վերգետնյա ոլորտում լույսի նկատմամբ, փոխօգնություն) կապերի մեխանիզմը: Կենսաբանական կառուցվածքի բոլոր 3 տեսակետները սերտ կապված են ցենոտիկ մակարդակի հետ.տեսակային կազմ, տարածության մեջ կառուցվածքային տարրերի կոնֆիգորացիա և տեղաշարժում, հանդիսանում է դրանց համար ֆունկցիավորման պայման, այսինքն, բուսական մասսայի կենսագործունեությունը և արտադրողականությունը, որն էլ իր հերթին, զգալիորեն որոշում է ցենոզների մորֆոլոգիան: Եվ բոլոր նշված ասպեկտները արտահայտում են միջավայրի պայմանները, որտեղ ձևավորվում է կենսաերկրացենոզը:

Ֆիտոցենոզը կենդանի մայր կազմության համակարգում

Ֆիտոցենոզը զոոցենոզի և միկրոբոցենոզի հետ մտնում է բիոցենոզի կազմի մեջ: Կենսացենոզն էլ, իր հերթին, միջավայրի աբիոտիկ պայմանների համադրությամբ (բիոտոպի, որը բաղկացած է էդաֆոտոպից և կլիմատոպից) ձևավորվում է բիոգեոցենոզը: Ֆիտոցենոզը հանդիսանում է բիոգեոցենոզի առաջնային տարրը, քանի որ ձևավորում է առաջնային էկոտոպը և ձևավորվում է ցենոտիկ միջավայր` կենդանի օրգանիզմների բնակեցման համար, ինչպես նաև հանդիսանում է էներգիայի շրջապտույտի առաջին օղակը: Բուսականությունից է կախված հողի հատկությունը, միկրոկլիման, կենդանական աշխարհի կազմը, կենսացենոզի այնպիսի բնութագրիչներ, ինչպիսին կենսամասսան է, կենսաարդյունավետությունը և այլն: Իր հերթին ֆիտոցենոզի տարր են հանդիսանում բույսերի ցենոպոպուլյացիաները` ֆիտոցենոզի սահմաններում մի տեսակի առանձնյակի ամբողջությունը: Միատեսակ ցենոպոպուլյացիաները տարբեր ֆիտոցենոզներում ունեն տարբեր բնութագրություն:

Ֆիտոցենոզի կազմավորման գործոնները

Բուսական համակեցության կազմավորման գործոնները պայմանականորեն կարելի է բաժանել 4 խմբի. միջավայրի բնութագրիչները, բույսերի միջև փոխհարաբերությունները, հետերոտրոֆ բաղադրիչների և խախտումների ազդեցությունը բուսականության վրա: Գործոնների այս 3 խումբը որոշում են ֆիտոցոնոզում տեսակների ցենոպոպուլյացիաների համադրությունն ու բնութագիրը: Էկոտոպը հանդիսանում է ֆիտոցենոզի կազմի գլխավոր գործոնը, չնայած այն զգալի չափով կարող է ձևավորված լինել բույսերի բիոտիկ ազդեցության և խախտումների արդյունքում: Համակեցության կազմավորման վրա ազդող աբիոտիկ գործոնների շարքում կարող ենք դասել հետևյալները.

  • կլիմայական (լույս, ջերմություն, տեղումներ, օդի խոնավություն և այլն)
  • էդաֆիկ (գրանուլամետրական և քիմիական կազմ, հողի և գրունտի խոնավությունը, ջրային ռեժիմը և այլ հատկություններ)
  • տոպոգրաֆիական (ռելիեֆի պայմանները)

Ֆիտոցենոզի կազմավորման վրա ազդող բուսականության փոխազդեցությունը կարող ենք բաժանել ուղղահայացի (բույսերի միջև հարաբերություները տարբեր տրոֆիկական մակարդակում` պարազիտության և կիսապարազիտության) և հորիզոնականի (մեկ տրոֆիկական մակարդակի բույսերի մեջ): Վերջիններից կարելի է առանձնացնել.

  • մրցակցային հարաբերություններ
  • ոչ մրցակցային միջավայրի ստեղծման գործընթաց (բույսերը կարող են տարբեր ձև ազդել միջավայրի վրա, ստվերածածկի, չորացման փռոցաշերտի հաստության և այլնի միջոցով, իսկ վերջինիս միջոցով էլ` համակեցության բաղադրության և կազմի վրա): Բույսերի մեջ առանձնացվում է էդաֆիկատորները,որոնք որոշակի ազդեցություն ունեն ֆիտոցենոզի կազմավորման պրոցեսի վրա (օրինակ կաղնին կաղնուտում)
  • ալլելոպատիա (բույերը փոխազդում են առաջացող նյութերով):
  • Դրական փոխազդեցություն (փոխազդեցության քիչ ընդունված ձև, որը դրսևորվում է բույսերի փոխօգնության ժամանակով)
  • Լիաների և էպիֆիտների ազդեցությունը (կարող է դրսևորվել կեղևի քայքայման, «հեղձման», բույս-ապավենների, որոնք առաջանում են միջավայրի կենսագործունեության արդյունքներով, որում ձևավորվում են բույս-ապավենների արմատները):

Ֆիտոցենոզի կազմավորման վրա կենսաերկրացենոզի հետերոտրոֆ բաղադրիչների ազդեցությունը խիստ բազմազան է: Կենդանիների ազդեցությունը դրսևորվում է փոշոտման, սերմերի տարածման գործում, ծառերի բների և սաղարթների ու դրանց հետ կապված բաղադրիչների փոփոխությունները, անցքերի առաջացումը, տրորումը և այլն: Միկոռոզային սնկերը բարելավում են բույսերի մատակարարումը հանքային սննդի էլեմենտներով և ջրով, բարձրացնում են վնասատուների նկատմամբ կայունությունը: Բակտերիա-Ազոտ ֆիկսողները օգնում են բույսերին ազոտի ստացման գործում:Այլ բակտերիաներ, ինչպես նաև վիրուսները կարող են վնասատու լինել: Խախտումները, ինչպես անթրոպոգեն, այնպես էլ բնական կարող են ամբողջությամբ ձևափոխել ֆիտոցենոզը: Դա տեղի է ունենում հրդեհների, անտառահատումների, անասունների գերարածեցման, ռեկրեացիայի և շատ այլ ուրիշ երևույթների հետևանքով: Այս դեպքում ձևավորվում են ածանցավոր ֆիտոցենոզներ, որոնք աստիճանաբար փոխվում են արմատականի վերականգնման ուղղությամբ, եթե խախտող գործոնի ազդեցությունը կանխվում է: Եթե ազդեցությունը երկարաժամկետ է (օրինակ, ռեկրեացիայի ժամանակ) ձևավորվում է համակեցություն, որը հարմարեցված է ծանրաբեռնության տվյալ մակարդակով գոյատևման համար: Մարդկային գործունեությունը բերել է այնպիսի ֆիտոցենոզների ձևավորմանը, որոնք առաջ գոյություն չունեին բնության մեջ (օրինակ, արդյունաբերության թունավոր թափոնների վրա ձևավորված համակեցություն):

Ֆիտոցենոզի կառուցվածքային էլեմենտները

Ֆիտոցենոզը բաղկացած է մի շարք կառուցվածքային բաղադրատարրերից: Առանձնացվում է ֆիտեցենոզի հորիզոնական և ուղղահայաց կառուցվածքները: Ուղղահայաց կառուցվածքը ներկայացվում է հարկերով, որը առանձնանում է ֆիտոմասսայի ակնհայտ հորիզոնական կոնցենտրացիայով: Յարուսները բաղկացած են «տարբեր բարձրության» բույսերից: Հարկի օրինակ է հանդիսանում 1-ին ծառային յարուսը, 2-րդ ծառային հարկ, հողամերձ ծածկը, մամռա-քարաքոսային հարկ, ներանտառային հարկ և այլն: Հարկերի թիվը կարող է տարբեր լինել: Ֆիտոցենոզի էվոլուցիան ուղղված է հարկերի թվի ավելացմանը, քանի որ դա բերում է տեսակների միջև մրցակցության թուլացմանը: Այդ պատճառով էլ Հյուս.Ամերիկայի բարեխառն գոտու հին անտառներում յարուսների թիվը (8-12) ավելի շատ է, քան Եվրասիայի նույնատիպ ավելի երիտասարդ անտառներում (4-8) : Ֆիտոցենոզի հորիզոնական կառուցվածքը ձևավորվում է շնորհիվ ծառերի առագաստների (որոնց տակ ձևավորվում է միջավայրը,իսկ միջառագաստային տարածքները տարբերվում են միջավայրից) ռելիեֆի անհարթությունների (որոնք ապահովում են գրունտային ջրերի մակարդակի փոփոխությունը), որոշ բուսատեսակների տեսակային առանձնահատկությունները (վեգետատիվ բազմացող և միատեսակ «հետք» ստեղծող, մի տեսակի կողմից միջավայրի փոփոխությունը և մյուս տեսակների կողմից դրա ռեակցիան , շրջակա բույսերի վրա այլաբանական ազդեցությունը), կենդանիների գործնեությունը (օրինակ կրծողների բների վրա հանքային բուսականության հետքերի ձևավորումը): Ֆիտոցենոզում օրինաչափ կրկնվող հետքերը (մոզաիկաներ), որոնք տարբերվում են տեսակների կազմությամբ և դրանց քանակական հարաբերությամբ, կոչվում են միկրոխմբային (Ярошенко, 1961), իսկ այդպիսի ֆիտոցենոզը` մոզաիկ: Անհամասեռությունը ևս կարող է ունենալ պատահական բնույթ: Այդ դեպքում այն կոչվում է խայտաբղետ:

Ֆիտոցենոզի հիմնական բնութագրիչները

Ֆիտոցենոզի գլխավոր բնութագրիչներից է այն կազմող բույսերի տեսակային կազմը, բազմազանությունը և առատությունը, էկոլոգիական կառուցվածքը, կենսական ձևերի ասպեկտները:

Հղումներ

Ботанический сад ДВО РАН