Սոֆյա Օռ
Սոֆյա Օռ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 2005 (19 տարեկան) |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտություն | conscientious objector |
Սոֆյա Օռ (անգլ․՝ Sofia Orr, հունիսի 7, 2005, Պարդես Հաննա-Կարկուր[1], Իսրայել), հրեա ակտիվիստ։ 2023թ․ հոկտեմբերի 7-ից հրաժարվել է Իսրայելի պարտադիր զինվորական ծառայության անցնելուց իսրայելապաղեստինյան պատերազմի պատճառով, ինչի համար 2024թ․ փետրվարին ձերբակալվել է 20 օրով Նևե Ցադիկում, որը հետագայում երկարացվել է մինչև 85 օր[1]։ Ազատ է արձակվել 2024թ․-ի հունիսին։ Թալ Միտնիկից հետո նա երկրորդ դեռահասն է, ով հրաժարվել է անցնել զինվորական ծառայության Գազայում տեղի ունեցող դեպքերի պատճառով։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆյա Օռը առաջին աղջիկն է Իսրայելում, ով ձերբակալվել է պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։ Նա բազմիցս սպառնալիքներ է ստացել իր որոշման համար մինչ իր ձերբակալությունը։ Օռը միացել է Մեսարվոտ կոչվող թիմին։ Մեսարվոտը այն խմբերից մեկն է, որոնք աջակցում են այն մարդկանց, ովքեր գիտակցաբար հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից բարոյական կամ կրոնական արժեքների պատճառով։
Օռը իր որոշումը կայացրել էր դեռևս 15 տարեկանում։ «Եթե ես զինվորագրվեի, ես կմասնակցեի և կնորմալիզացնեի տասնամյակներ տևած բռնության ցիկլը[2]» - նշում է Սոֆյան իր հարցազրույցներից մեկում։ Շատերը նրան անվանում են հակասեմական, դավաճան, եսասեր և միամիտ, սակայն իր մտերիմ մարդիկ աջակցում են իրեն[3]։
«Իմ սերունդը չի ծնվել սպանելու կամ սպանվելու համար, և այստեղ ապագա ունենալու համար մենք պետք է խաղաղություն հաստատենք և կասեցնենք պատերազմը։ Ինչպես կասեցնել՝ առաջնայնություն տալով մարդու իրավունքներին և քաղաքացիների իրավունքներին[4]» - նշում է Օռը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dayan, Linda (17.06.2024). «A Conscientious Objector's Vision of Life for Israelis and Palestinians From the River to the Sea». HAARETZ. Վերցված է 30․06․2024-ին.
- ↑ «As her dad watched on, 18yo Sofia told the IDF she could not fight in Gaza. Then she went to jail». ABC News (ավստրալիական անգլերեն). 2024 թ․ ապրիլի 1. Վերցված է 2024 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Reiff, Ben (2024 թ․ փետրվարի 26). «'People say I'm naive, antisemitic, a traitor'». +972 Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Mesarvot (2024 թ․ մարտի 19). «Sofia Orr, young Israeli conscientious objector: "My generation wasn't born to kill or get killed"». Pressenza (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 1-ին.