«Մասնակից:Սարգսյան Լիա/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 18. | Տող 18. | ||
*[[Կարմեն (օպերա)|Կարմեն]], Ֆրասկիտա, Միքաելա, Կարմեն |
*[[Կարմեն (օպերա)|Կարմեն]], Ֆրասկիտա, Միքաելա, Կարմեն |
||
*[[Մարգարիտ որոնողները]], Լեյլա |
*[[Մարգարիտ որոնողները]], Լեյլա |
||
'''''Առիգո Բոյտո''''' |
|||
*[[Մեֆիստոֆել]] |
17:35, 2 Մարտի 2024-ի տարբերակ
Սարգսյան Լիա/Ավազարկղ |
---|
Բևեռլի Սիլս (անգլ.՝ Beverly Sills, ծննդյամբ՝ Բել Միրիամ Սիլվերմանի, անգլ.՝ Belle Miriam Silverman ), ամերիկացի օպերային երգչուհի (լիրիկական–կոլորատուրային սոպրանո)։
Կենսագրություն
Ծնվել է Բրուքլինում, երաժիշտուհու և ապահովագրական գործակալի ընտանիքում։ Վաղ մանկությունից նա աչքի է ընկել երաժշտության և լեզվաբանության իր կարողություններով (նա կարող էր խոսել հինգ լեզվով)։ Երեք տարեկանում հաղթել է իր առաջին երաժշտական մրցույթում, իսկ չորս տարեկանից արդեն ելույթ է ունեցել ռադիոյով։ Նա սկսել թ սովորել երգել յոթ տարեկանում, ութ տարեկանում առաջին անգամ նկարահանվել է կարճամետրաժ երաժշտական ֆիլմում, այդ ժամանակ էլ նա հորինել է կեղծանուն, որը կրել է իր ողջ կյանքում։ Նրա դեբյուտը համերգային բեմում կայացել է 1945 թվականին, օպերային բեմում՝ 1947 թվականին։ 1956 թվականին նա ամուսնացել է Փիթեր Բ. Գրինոյի հետ։ Նրանց երեխաների դժվարին հանգամանքները, որոնցից մեկը ծնվել է խուլ, մյուսը՝ մտավոր հետամնաց և աուտիստ, Սիլսին ստիպել են հեռանալ բեմից 1961 թվականին։
1963 թվականին նա նա վերադարձել է բեմ և հանդես եկել «Առևանգում հարեմից», «Եռապատկեր» և «Դոն Ժուան» օպերաներում։ Նյու Յորքի Քաղաքային օպերայում կատարած Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հուլիոս Կեսարը Եգիպտոսում» օպերայում նա կատարել է Կլեոպատրիայի դերը, որը նրան միջազգային համբավ է բերել։
Նա դերեր է կատարել Գաետանո Դոնիցետիի, Ժյուլ Մասնեի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Ջակոմո Պուչինիի, Ջուզեպպե Վերդիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերաներում։ 1960-ականների սկզբին նա հանդես է եկել որպես կոմպոզիտոր: 1979 թվականին բեմից հեռանալուց հետո դարձել Է Նյու Յորքի օպերայի գլխավոր մենեջեր։ 1994 թվականին գլխավորել է Լինքոլն կենտրոնը, 2003 թվականին՝ Մետրոպոլիտեն օպերան, 2005 թվականին անցել է թոշակի։
1950-1970-ական թվականներին նրա տեխնիկան համարվել է լավագույններից մեկը աշխարհում։
Խաղացանկ
- «Կապուլետներ և Մոնտեկիներ», Ջուլիետ
- «Պուրիտաններ», Էլվիրա
- «Նորմա», Նորմա
- Կարմեն, Ֆրասկիտա, Միքաելա, Կարմեն
- Մարգարիտ որոնողները, Լեյլա
Առիգո Բոյտո