Jump to content

«Չեխական ոզնի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 32. Տող 32.


{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Ռազմական տերմինաբանություն]]
[[Կատեգորիա:Ռազմական տերմինաբանություն]]
[[Կատեգորիա:Ամրաշինական կառույցներ]]
[[Կատեգորիա:Ամրաշինական կառույցներ]]

11:07, 19 փետրվարի 2024-ի տարբերակ

Չեխական ոզնի
Նկարագրություն
Համալիրի մասֆորտիֆիկացիա
Անվանված էՉեխոսլովակիա, hedgehog? և Mikhail Gorikker?
 Czech hedgehog Վիքիպահեստում
Սլովակյան բանակի զինվորները Սանոկում Մոլոտովի գծի հակատանկային ոզնիների վրա 1941 թվականի հուլիսին
Սանոկ քաղաքի տարածքի հակատանկային և հակահետևակային արգելապատնեշ ոզնիները 1941 թվականին
Հակատանկային ոզնիներ Չեխիայի և Գերմանիայի սահմանին

Հակատանկային ոզնի կամ չեխական ոզնի (չեխ․՝ rozsocháč կամ ježek), ամենապարզ հակատանկային պաշտպանության պատնեշ, որը եռաչափ վեցթև խաչ է։ Ի տարբերություն վիշապի ատամների, այն համեմատաբար շարժական է[1]։

Պատրաստված է մետաղական անկյունակների կամ I-հեծանների (այսինքն՝ L-, H- կամ 𝐈-աձև) խաչվող ձողակտորներից։ Այն իր ձևով (և դիզայնով) նման է մետաղական ճանի կամ քալտրոպի (Caltrop)[2] շատ ավելի մեծ տարբերակին[1]։

Ոզնին շատ արդյունավետ է թեթևից միջին տանկերն ու ռազմական տրանսպորտային միջոցները պաշտպանական գիծ ներթափանցելու դեմ. այն պահպանում է իր գործառույթը նույնիսկ մոտակայքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Թեև չեխական ոզնիները թույլ պաշտպանական միջոց են հարձակվող հետևակի դեմ, հետևակային ուժերը, ընդհանուր առմամբ, շատ ավելի քիչ արդյունավետ են ամրացված պաշտպանական դիրքերի դեմ, քան մոտոհրաձգային ստորաբաժանումները։

Ոզնիներն ավելի քիչ արդյունավետ են, քան դաշտերի ականապատումը, բայց ոզնիներ կարող են պատրաստվել մեծ քանակությամբ ջարդոններից՝ առանց բարձր տեխնոլոգիաների կիրառման և կարող են հեշտությամբ տեղափոխվել մի տեղամասից մյուսը, ինչը հատկապես կարևոր է պատերազմական ժամանակաշրջանում։

Պատմություն

Չեխական ոզնիների օրինակներ, որոնք տեղակայված են Ատլանտյան պատի վրա, Կալեի շրջակայքում

Չեխական ոզնի անունը կապված է նրա ծագման երկրի` Չեխոսլովակիայի անվան հետ։ Ոզնին ի սկզբանե օգտագործվել է չեխա- գերմանական սահմանին Չեխոսլովակիայի սահմանային ամրություններում, որը զանգվածային, բայց երբեք չավարտված ամրացման համակարգում, որը փոխանցվել է Գերմանիային 1938 թվականին Սուդետի մարզի օկուպացիայից հետո՝ Մյունխենի համաձայնագրով։

Առաջին ոզնիները կառուցվել են երկաթբետոնից, որի ձևը նման է հետագայում կառուցված մետաղական տարբերակներին։ Այնուամենայնիվ, փորձը ցույց է տվել, որ բետոնե ոզնիներն անարդյունավետ են, քանի որ դրանք կարող էին էականորեն վնասվել գնդացրի կրակոցից։ Դեռ ավելին, մասնատված բեկորները թշնամու հետևակի անցնելու համար ավելի հարմար ծածկույթ էին դառնում, քան վնասված մետաղական ոզնիները։ Հետևաբար, 1935–1936 թվականներին Չեխոսլովակիայի միայն վաղ պաշտպանական գծի հատվածներն էին հագեցած բետոնե ոզնիներով և սովորաբար միայն երկրորդ գծում[3][4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Պատկեր:Противотанковые ежи 1 (Химки).png
Չեխական ոզնիների հուշահամալիր Մոսկվայում[5]

Չեխական ոզնին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լայնորեն օգտագործվել է Խորհրդային Միության կողմից հակատանկային պաշտպանության համար։ Դրանք արտադրվում էին ցանկացած ամուր մետաղից և երբեմն փայտից, ներառյալ երկաթուղային կոճափայտերից[3]։ Չեխական ոզնիները հատկապես արդյունավետ էին քաղաքային մարտերում, որտեղ մեկ ոզնի կարող էր փակել մի ամբողջ փողոց։ Այդպիսով չեխական ոզնիները Խորհրդային Միությունում դարձան «ամեն գնով պաշտպանության» խորհրդանիշ. հետևաբար մոսկվացի պաշտպանների «Ոզնիներ» հուշահամալիրը, որը կառուցվել է ռուսական M-10 մայրուղու եզրին, 1966 թվականին, բաղկացած է երեք հսկա չեխական ոզնիներից[5]։

M5 Stuart թեթև տանկ, որի վրա զոդված են մետաղական չեխական ոզնու կտորներ

Չեխական ոզնիները եղել են Ատլանտյան պատի գերմանական պաշտպանության մի մասը[6]։ Նորմանդիա ներխուժման ժամանակ դաշնակիցները կտրել են զգալի քանակությամբ չվնասված և կոտրված ոզնիներ և եռակցել դրանք իրենց M4 Sherman և M5 Stuart տանկերի ճակատին։ Դրանք հայտնի են որպես «Ռնգեղջյուր»( Rhino ) տանկեր, և շատ օգտակար են եղել Նորմանդիայի ողջ տարածքում գտնվող բնական/կանաչ ցանկապարիսպները մաքրելու համար[7]։

Սառը պատերազմ

Չեխոսլովակիայի բանակի հետպատերազմյան փորձերը ապացուցել են մետաղական ոզնիների ցածր արդյունավետությունը ծանր զրահամեքենաների դեմ, ինչպիսիք են խորհրդային ISU-152 և T-54 կամ գերմանական Պանտերա տանկը։ Ճեղքման փորձերի 40%-ը հաջող է եղել. հետևաբար, չեխական բանակը նոր հակատանկային խոչընդոտներ է ստեղծել սառը պատերազմի տարիներին ստեղծված սահմանային ամրությունների համար։ Այդուհանդերձ, մետաղյա ոզնին շարունակվել է օգտագործվել որպես անիվներով տեխնիկայի դեմ ճանապարհն արագ արգելակող միջոց[8]։

Կիրառում և շահագործման սկզբունք

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «czech hedgehog». STLFinder (անգլերեն). Վերցված է 2024-02-18-ին.
  2. «Противоконное заграждение "Чеснок"». web.archive.org. 2021-10-24. Վերցված է 2024-02-17-ին.
  3. 3,0 3,1 «Czech hedgehog: 1930s anti-tank obstacle also seen in today's Ukraine». Radio Prague International (անգլերեն). 2024-02-12. Վերցված է 2024-02-18-ին.
  4. Stainton, Harriet (2022-12-15). «#ForgottenFriday - The Metal Hedgehog». Eden Camp Modern History Museum (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-02-18-ին.
  5. 5,0 5,1 «Противотанковые ежи — легендарное оружие времен Великой Отечественной Войны 1941-1945 гг». web.archive.org. 2015-08-10. Վերցված է 2024-02-18-ին.
  6. Ver-sur-Mer. «The Axis Forces | Ver-sur-Mer (Calvados) | Site officiel». Ver-sur-Mer (ֆրանսերեն). Վերցված է 2024-02-18-ին.
  7. Blumenson, Martin (2005) [1951]. Breakout and Pursuit. United States Army in World War II: The European Theatre of Operations. Washington DC: Center of Military History, United States Army. ASIN B00313IYQ0. OCLC 1253744.
  8. DUBÁNEK, Martin; MINAŘÍK, Pavel; LAKOSIL, Jan (2008). Utajená obrana železné opony: Československé opevnění 1945–1964 (չեխերեն). Praha: Mladá fronta. էջեր 169–176. ISBN 978-80-204-1758-9.