Jump to content

«Մոնպելիե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 42. Տող 42.
[[File:Montpellier SPOT 1166.jpg|thumb|Մոնպելիեն՝ արբանյակից]]
[[File:Montpellier SPOT 1166.jpg|thumb|Մոնպելիեն՝ արբանյակից]]


<!-- {{climate chart
| Montpellier
| 2.7 | 11.5 | 73
| 3.6 | 12.8 | 54
| 5.5 | 15.5 | 46
| 8 | 17.6 | 58
| 11.8 | 21.3 | 47
| 15.1 | 25.6 | 33
| 17.9 | 28.9 | 20
| 17.8 | 28.4 | 38
| 14.5 | 24.8 | 62
| 10.9 | 20.1 | 101
| 6.2 | 14.9 | 60
| 3.8 | 12.3 | 64
| float = right
| clear = none
| source = Météo France<ref name = MeteoFrance /> }} -->
Քաղաքը տեղակայված է լեռնային հիմքի վրա՝ Միջերկրական ափից 10կմ դեպի ներս,[[Լեզ գետ|Լեզ գետի]] ափին: Քաղաքի անվանումը,որը սկզբում եղել է ''Monspessulanus'', ''mont pelé'' -ի(մերկ լեռ, որովհետև բուսականությունը աղքատ է եղել) կամ ''le mont de la colline-''ի(բլուրի լեռ) համարժեքն է եղել:
Քաղաքը տեղակայված է լեռնային հիմքի վրա՝ Միջերկրական ափից 10կմ դեպի ներս,[[Լեզ գետ|Լեզ գետի]] ափին: Քաղաքի անվանումը,որը սկզբում եղել է ''Monspessulanus'', ''mont pelé'' -ի(մերկ լեռ, որովհետև բուսականությունը աղքատ է եղել) կամ ''le mont de la colline-''ի(բլուրի լեռ) համարժեքն է եղել:


Տող 67. Տող 50.
===Կլիման===
===Կլիման===
Մոնպելիեի կլիման [[Միջերկրածովյան կլիմա|Միջերկրածովյան]] է ([[Կյոպպենի կլիմաների դասակարգում]]), մեղմ, խոնավ ձմեռներով և շոգ,բավականին չոր ամառներով: Ամսական միջին ջերմաստիճանը տատանվում է հունվարին {{convert|7.2|C|1|abbr=}} մինչև հուլիսին {{convert|24.1|C|1|abbr=}}: Քամու ուժգնացումը 630մմ, ամենամեծը աշնանն է և ձմռանը: Ծայրահեղ ջերմաստիճանները տատանվել են {{convert|-17.8|°C|2}} փետրվարի 5-ին և {{convert|43.5|°C|1}} 2019 թվականի հունիսի 28-ին:
Մոնպելիեի կլիման [[Միջերկրածովյան կլիմա|Միջերկրածովյան]] է ([[Կյոպպենի կլիմաների դասակարգում]]), մեղմ, խոնավ ձմեռներով և շոգ,բավականին չոր ամառներով: Ամսական միջին ջերմաստիճանը տատանվում է հունվարին {{convert|7.2|C|1|abbr=}} մինչև հուլիսին {{convert|24.1|C|1|abbr=}}: Քամու ուժգնացումը 630մմ, ամենամեծը աշնանն է և ձմռանը: Ծայրահեղ ջերմաստիճանները տատանվել են {{convert|-17.8|°C|2}} փետրվարի 5-ին և {{convert|43.5|°C|1}} 2019 թվականի հունիսի 28-ին:
== Շրջանները ==
== Շրջաններ ==
[[File:Place celleneuve.JPG|thumb|right|Սելնեւյու]]
[[File:Place celleneuve.JPG|thumb|right|Սելենուվ]]
2011 թվականից ի վեր,Մոնպելիեն բաժանված է եղել յոթ շրջանների,որոնք էլ իրենց հերթին բաժանված են եղել ենթաշրջանների:
2011 թվականից ի վեր, Մոնպելիեն բաժանված է եղել յոթ շրջանների,որոնք էլ իրենց հերթին բաժանված են եղել ենթաշրջանների:


* Մոնպելիեի կոնտրոն. պատմական կենտրոն(Էկյուսսոն): Կոմեդիի, Գյար, Բուտոննե արվարձան, Սբ. Շարլ, Սբ. Յոմ արվարձան, Պեյրու, Լեզ Արսյո, Ֆիգյուրոլլ, Կուրյո արվարձան, Գամբետտա, Կլեմանսյո, Մեդիտերանե(Միջերկրական), Ստրասբուրգի բուլվար, Լյո Տրիանգլը(եռանկյունի), Պոլիգոն,Անտիգոն, Նուվո-Մոնդ (Նոր աշխարհ), Պարկ ա Բալլոն(Գնդակների այգի) , Լեզ Օբ(Լուսաբաց), Լե Բո-Զյո (Կերպարվեստ), Սբ. Լազար:
* Մոնպելիեի կոնտրոն. պատմական կենտրոն(Էկյուսսոն): Կոմեդիի, Գյար, Բուտոննե արվարձան, Սբ. Շարլ, Սբ. Յոմ արվարձան, Պեյրու, Լեզ Արսյո, Ֆիգյուրոլլ, Կուրյո արվարձան, Գամբետտա, Կլեմանսյո, Մեդիտերանե(Միջերկրական), Ստրասբուրգի բուլվար, Լյո Տրիանգլը(եռանկյունի), Պոլիգոն,Անտիգոն, Նուվո-Մոնդ (Նոր աշխարհ), Պարկ ա Բալլոն(Գնդակների այգի) , Լեզ Օբ(Լուսաբաց), Լե Բո-Զյո (Կերպարվեստ), Սբ. Լազար:
Տող 75. Տող 58.
* Լե Սեվեն. Լե Սեվեն,Ալկո, Փոքր Բար, Պերգոլա, Սբ. Կլեման, Կլեմանտվիլլ, Լա Րեբ, Լա Շամբերտ, Լա Մարտելլ, Մոնպելիե-գյուղ, Լե Գրիսետտ,Լե Գրեզ:
* Լե Սեվեն. Լե Սեվեն,Ալկո, Փոքր Բար, Պերգոլա, Սբ. Կլեման, Կլեմանտվիլլ, Լա Րեբ, Լա Շամբերտ, Լա Մարտելլ, Մոնպելիե-գյուղ, Լե Գրիսետտ,Լե Գրեզ:
* Մոսսոն. Լա Մոսսոն, Սելնեւյու,Լա Պելադ, Մասսանի բարձունքներ, Մեծ Մեյլ, Լե Տրիտոն:
* Մոսսոն. Լա Մոսսոն, Սելնեւյու,Լա Պելադ, Մասսանի բարձունքներ, Մեծ Մեյլ, Լե Տրիտոն:
* Օպիտո-ֆակյուլտե(հիվանդանոցներ-բաժիններ). Մալբոս, Սբ. Պրիես, Եվրոմեդսին, Զոլա, Պեր Սուլա, համալսարաններ, հիվանդանոցներ, Կանաչ այգիներ, Բուտոննեի բարձունքներ, Էգյուլոն, Լունարեի կոնդանաբանական այգի, Ագրոպոլի:
* Օպիտո-ֆակյուլտե (հիվանդանոցներ-բաժիններ). Մալբոս, Սբ. Պրիես, Եվրոմեդսին, Զոլա, Պեր Սուլա, համալսարաններ, հիվանդանոցներ, Կանաչ այգիներ, Բուտոննեի բարձունքներ, Էգյուլոն, Լունարեի կոնդանաբանական այգի, Ագրոպոլի:
* Մարիաննի նավահանգիստ. Լա Պոմպինյան, Րիշտե,Միլլեներ,Ժակ Կյոր, Կոնսյուլ դը Մեր,Գրամմոն, Օդիսսում,Մոնտոբերու, Լա Մեյանելլ, Կամբակեր:
* Մարիաննի նավահանգիստ. Լա Պոմպինյան, Րիշտե,Միլլեներ,Ժակ Կյոր, Կոնսյուլ դը Մեր,Գրամմոն, Օդիսսում,Մոնտոբերու, Լա Մեյանելլ, Կամբակեր:
* Արենի շրջակայքը. Լե Պրե դ՛Արեն, Պալավա պողոտա, Լա Րոզ, Թուրնեզի, Սբ. Մարտին, Լե Էգյուրելլ, Տրիքանի կամուրջ, Միոն քաղաք:
* Արենի շրջակայքը. Լե Պրե դ՛Արեն, Պալավա պողոտա, Լա Րոզ, Թուրնեզի, Սբ. Մարտին, Լե Էգյուրելլ, Տրիքանի կամուրջ, Միոն քաղաք:


==Բնակչություն==
==Բնակչությունը==
{{Historical populations
{{Historical populations
|align=right
|align=right
Տող 263. Տող 246.
==Մոնպելիե անունով կոչված այլ վայրեր==
==Մոնպելիե անունով կոչված այլ վայրեր==
«Մոնպելիեն» օգտագործվել է որպես այլ քաղաքների և փողոցների անուն չորս մայրցամաքներում<ref name=all>{{cite web| url=http://www.allthemontpelliers.org | title=All the Montpelliers | year=2005}} {{Unreliable source?|date=August 2009}}</ref>: Շատ վայրեր Անգլիայում, Շոտլանդիայում, ՈՒելսում և Իռլանդիայում կրում են Մոնպելիե անվանումը: «Մոնպելիե» գրելաձևը տարածված է և ունի վաղ ծագում: [[Բրյուեր|Բրյուերը]] օգտագործում է այս գրելաձևը: Առաջին օրինակը 19-րդ դարում ի հայտ է եկած Մոնպելիե արվարձանն է [[Բրայթոն|Բրայթոնում]]<ref name="MC1">{{cite web|title=Montpelier & Clifton Hill Conservation Area Character Statement|url=http://www.brighton-hove.gov.uk/sites/brighton-hove.gov.uk/files/downloads/conservation/Character_Area_Montpelier_Clifton__Final.pdf|publisher=Brighton & Hove City Council (Design & Conservation Department)|date=20 October 2005|page=1|accessdate=31 July 2013|archiveurl=https://web.archive.org/web/20140819082203/http://www.brighton-hove.gov.uk/sites/brighton-hove.gov.uk/files/downloads/conservation/Character_Area_Montpelier_Clifton__Final.pdf|archivedate=19 August 2014|url-status=live}}</ref>:
«Մոնպելիեն» օգտագործվել է որպես այլ քաղաքների և փողոցների անուն չորս մայրցամաքներում<ref name=all>{{cite web| url=http://www.allthemontpelliers.org | title=All the Montpelliers | year=2005}} {{Unreliable source?|date=August 2009}}</ref>: Շատ վայրեր Անգլիայում, Շոտլանդիայում, ՈՒելսում և Իռլանդիայում կրում են Մոնպելիե անվանումը: «Մոնպելիե» գրելաձևը տարածված է և ունի վաղ ծագում: [[Բրյուեր|Բրյուերը]] օգտագործում է այս գրելաձևը: Առաջին օրինակը 19-րդ դարում ի հայտ է եկած Մոնպելիե արվարձանն է [[Բրայթոն|Բրայթոնում]]<ref name="MC1">{{cite web|title=Montpelier & Clifton Hill Conservation Area Character Statement|url=http://www.brighton-hove.gov.uk/sites/brighton-hove.gov.uk/files/downloads/conservation/Character_Area_Montpelier_Clifton__Final.pdf|publisher=Brighton & Hove City Council (Design & Conservation Department)|date=20 October 2005|page=1|accessdate=31 July 2013|archiveurl=https://web.archive.org/web/20140819082203/http://www.brighton-hove.gov.uk/sites/brighton-hove.gov.uk/files/downloads/conservation/Character_Area_Montpelier_Clifton__Final.pdf|archivedate=19 August 2014|url-status=live}}</ref>:

The capital of the American state of [[Vermont]] was named [[Montpelier, Vermont|Montpelier]] because of the high regard in which the Americans held the French<ref>{{cite book |author=Swift, Esther Munroe |title=Vermont Place Names: Footprints of History |year=1977 |publisher=Houghton Mifflin |pages=451–454 |isbn=0-8289-0291-7}}</ref> who had aided their [[American Revolutionary War|Revolutionary War]] against the [[Kingdom of Great Britain|British]]. Several other American cities are also named Montpelier.

Places named Montpelliers/Montpeliers are also found in Australia, Canada, South Africa, and the Caribbean.


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

13:33, 27 Մարտի 2020-ի տարբերակ

Բնակավայր
Մոնպելիե
ֆր.՝ Montpellier[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԷրո, Montpellier Méditerranée Métropole? և Մոնպելիե (շրջան)
Առաջին հիշատակում985
Մակերես56,88 կմ²
ԲԾՄ14 մետր
Բնակչություն307 101 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ467
Փոստային դասիչ34000[3], 34070[3], 34080[3] և 34090[3]
Պաշտոնական կայքmontpellier.fr(ֆր.)
Մոնպելիե (Ֆրանսիա)##
Մոնպելիե (Ֆրանսիա)

Մոնպելիե (ֆր.՝ Montpellier, ֆրանսերեն:  ( )[4][5]), քաղաք Ֆրանսիայի հարավում, Միջերկրական ծովի ափին։ Այն Էրո դեպարտամենտի մայրաքաղաքն է։ Տեղակայված է Օքսիթընի շրջանում։ 2016 թվականին 607,896 մարդիկ ապրում էին քաղաքային այդ շրջանում և 281,613-ը հենց քաղաքում։ Բնակչության մոտ մեկ երրորդը ուսանողներ են երեք համալսարաններից և բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնք քաղաքի համալսարանի շրջանակներից դուրս են[6][7]։

Կարգավիճակ

Մոնպելիեն մեծությամբ երրորդ ֆրանսիական քաղաքն է Միջերկրական ծովի ափին՝ Մարսելից և Նիսից հետո։ Այն մեծությամբ յոթերորդ քաղաքն է Ֆրանսիայում, նաև ամենաարագ զարգացող քաղաքն է երկրում վերջին 25 տարիների ընթացքում։

Պատմություն

Մոնպելիեն 16-րդ դարում

Միջնադարյան պատմություն

Վաղ միջնադարում, Մագլոնի եպիսկոպոսական քաղաքը տարածքի հիմնական բնակավայրն էր, բայց ծովահենների կողմից իրականացվող հարձակումները նպաստեցին բնակավայրի ավելի հեռու կառուցվելուն։ Մոնպելիեն, որի մասին առաջին անգամ նշվել է 985 թվականի փաստաթղթերում, հիմնադրվել է տեղի ֆեոդալական դիանստիայի՝ Գիլհեմների օրոք, ովքեր միավորեցին երկու գյուղակներ, կառուցեցին ամրոց և պատեր բնակավայրի շուրջբոլորը։ Անունը ծագում է միջնադարյան լատիներեն mons pislerius-ից, վերաբերելով մի բառի, որն օգտագործվում էր ներկարարական գործի համար։ Գոյություն ունեցող երկու աշտարակները՝ Փինսի աշտարակը և Բաբոտտի աշտարակը կառուցվել են ավելի ուշ, 1200-ական թվականներին։ Մոնպելիեն հայտնիություն ձեռք բերեց 12-րդ դարում՝ որպես առևտրի կոնտրոն, որն ուներ առևտրային ճանապարհներ Միջերկրական աշխարհի միջով և հարուստ հրեական մշակութային կյանք, որը ծաղկեց մուսուլմանների, հրեաների, կաթարների իսկ հետո նաև բողոքականների հանդուրժողականության ավանդույթների հետ մեկտեղ։ Մոնպելիեի արքա Ուիլիամ VIII-ը ազատություն տվեց բոլորին ուսուցանելու բժշկություն Մոնպելիեում 1180 թվականին։ Քաղաքի իրավագիտության և բժշկության ֆակուլտետները հիմնադրվեցին 1220 թվականին կարդինալ Կոնրադ Ուրախի կողմից, Հոնորիուս III-ի ներկայացուցչի կոմից; դարերի ընթացքում բժշկության ֆակուլտետը եղել է բժշկություն ուսուցանելու հիմնական կենտրոններից մեկը Եվրոպայում։ Այս դարաշրջանը Մոնպելիեի հայտնիության գագաթնակետն էր։ Քաղաքը դարձավ Արագոնյան թագավորների սեփականությունը՝ 1204 թվականին Արագոնի թագավոր Պիտեր II-ի և Մարիա դը Մոնպելիեի ամուսնությամբ, ով ստացավ քաղաքը՝ որպես օժիտի մի մաս։ Մոնպելիեն արտոնություն ձեռք բերեց 1204 թվականին, երբ Պիտերը և Մարիան հաստատեցին քաղաքի ավանդական ազատությունը և իրավունք շնորհեցին ընտրելու տասներկու կառավարող հյուպատոսներ յուրաքանչյուր տարի։ Արագոնյան արքաների օրոք Մոնպելիեն դարձավ կարևոր նշանակություն ունեցող քաղաք, գլխավոր տնտեսական կենտրոն և Ֆրանսիայի թագավորության համեմունքների առևտրի հիմնական կենտրոն։ Այդժամ Մոնպելիեն Ֆրանսիայի երկրորդ կամ երրորդ ամենակարևոր քաղաքն էր՝ մոտ 40.000 բնակչությամբ Սև մահից առաջ: Մոնպելիեն մնաց որպես Արագոնի սեփականություն մինչև այն անցավ Մայորկայի արքա Ջեյմս III-ին, ով քաղաքը վաճառեց ֆրանսիացի թագավոր Ֆիլիպ VI-ին՝ Արագոնյան արքա Պիտեր IV-ի հետ շարունակական պայքարի համար համարդրամական միջոցներ հավաքելու նպատակով: 14-րդ դարում Ուրբանոս VIII-ը Մոնպելիեին նվիրաբերեց մի նոր վանք նվիրված Պետրոս առաքյալին, որը հատկանշական էր իր մատուռի եզակի ճակատամուտքով՝ երկու բարձր հենարաններով: Կայուն աճող նշանակության հետ մեկտեղ քաղաքը վերջապես եպիսկոպոս ունեցավ, ով 1536 թվականին տեղափոխվեց Մագլոնից և այդ հսկայական վանքը դարձավ տաճար: 1432 թվականին Ժակ Կյորը հիմնադրեց քաղաքը, և այն դարձավ կարևոր տնտեսական կենտրոն մինչև 1481 թվականը, երբ Մարսելը ստվեր գցեց նրա վրա:

Բարեփոխումից հետո

16-րդ դարում ռեֆորմացիայի ժամանակ Մոնպելիեի շատ բնակիչներ բողոքականներ դարձան (կամ Հուգենոտներ՝ ինչպես նրանք հայտնի թին Ֆրանսիայում), և քաղաքը դարձավ կաթոլիկ ֆրանսիացիների գահի դեմ բողոքականների դիմադրության ամրոց: 1922 թվականին Լյուդովիկոս XIII Արդարը պաշարեց քաղաքը, որը հանձնվեց երկու ամսվա պաշարումից հետո (Մոնպելիեի պաշարումը), որից հետո կառուցեցին Մոնպելիեի միջնաբերդը՝ պաշտպանության նպատակով: Լուի Արև արքան Մոնպելիեն դարձրեց Ներքին Լանգդոկի մայրաքաղաքը, և քաղաքը սկսեց գեղեցկանալ, պամական կենտրոնում կառուցվեցին Պեյրուի թագավորական հրապարակը, մեծ քանակությամբ տներ : Ֆրանսիական հեղափոխությունից հետո քաղաքը դարձավ ավելի փոքրիկ Էրոյի մայրաքաղաքը:

Ժամանակակից պատմություն

Ֆոշ փողոցը՝ իրեն բնորոշ 19-րդ դարի ճարտարապետությամբ

19-րդ դարի ընթացքում քաղաքը բարգավաճեց գինու մշակույթի շրջանակներում, այն կարող էր գինի արտադրել ողջ տարվա ընթացքում՝ արևի առատության շնորհիվ: Ֆրանսիայում գինու սպառումը Մոնպելիեի քաղաքացիներին թույլ տվեց հարստանալ, մինչև 1890-ական թվականները, երբ սնկային հիվանդություն տարածվեց խաղողի այգիներում, և մարդիկ այլևս անկարող էին գինի ստանալու համար խաղող աճեցնել[8]: Այս ամենից հետո քաղաքը ծաղկեց,քանի որ այն ընդունել էր փախստականներ Ալժիրից և հյուսիսային Աֆրիկայի այլ մասերից՝ Ալժիրի անկախությունից հետո:

Քաղաքը մեկ այլ բնակչության ներհոսք ունեցավ վերջերս, մեծապես ուսանողության շնորհիվ,ովքեր կազմում են Մոնպելիեի բնակչության մեկ երրորդը: Բժշկական դպրոցը քաղաքի բարգավաճող ուսանողական մշակույթի մեկնարկը տվեց[9], չնայած շատ այլ համալսարաններ հենց այստեղ են հիմնադրվել: Ափամերձ քաղաքը նաև այնպիսի զարգացումներ է ունեցել,ինչպես Կորումը և Անտիգոնը, որոնք գրավել են մի շարք ուսանողների ուշադրությունը:

Մոնպելիեի արքաները

Աշխարհագրությունը

Մոնպելիեն՝ արբանյակից

Քաղաքը տեղակայված է լեռնային հիմքի վրա՝ Միջերկրական ափից 10կմ դեպի ներս,Լեզ գետի ափին: Քաղաքի անվանումը,որը սկզբում եղել է Monspessulanus, mont pelé -ի(մերկ լեռ, որովհետև բուսականությունը աղքատ է եղել) կամ le mont de la colline-ի(բլուրի լեռ) համարժեքն է եղել:

Մոնպելիեն գտնվում է Մարսելից՝170կմ , Թուլուզից՝ 242կմ և Փարիզից 748կմ հեռավորության վրա:

Քաղաքը կառուցված է երկու բլուրների վրա՝ Մոնպելիե և Մոնպելիերե,այսպիսով քաղաքի փողոցներից որոշները բարձրության մեծ տարբերություն ունեն: Փողոցներից որոշները նաև չափազանց հին են և նեղ,որը քաղաքին ավելի գողտրիկ տեսք է տալիս:

Կլիման

Մոնպելիեի կլիման Միջերկրածովյան է (Կյոպպենի կլիմաների դասակարգում), մեղմ, խոնավ ձմեռներով և շոգ,բավականին չոր ամառներով: Ամսական միջին ջերմաստիճանը տատանվում է հունվարին 7.2 °C (45.0 °F) մինչև հուլիսին 24.1 °C (75.4 °F): Քամու ուժգնացումը 630մմ, ամենամեծը աշնանն է և ձմռանը: Ծայրահեղ ջերմաստիճանները տատանվել են −17.8 °C (−0.04 °F) փետրվարի 5-ին և 43.5 °C (110.3 °F) 2019 թվականի հունիսի 28-ին:

Շրջաններ

Սելենուվ

2011 թվականից ի վեր, Մոնպելիեն բաժանված է եղել յոթ շրջանների,որոնք էլ իրենց հերթին բաժանված են եղել ենթաշրջանների:

  • Մոնպելիեի կոնտրոն. պատմական կենտրոն(Էկյուսսոն): Կոմեդիի, Գյար, Բուտոննե արվարձան, Սբ. Շարլ, Սբ. Յոմ արվարձան, Պեյրու, Լեզ Արսյո, Ֆիգյուրոլլ, Կուրյո արվարձան, Գամբետտա, Կլեմանսյո, Մեդիտերանե(Միջերկրական), Ստրասբուրգի բուլվար, Լյո Տրիանգլը(եռանկյունի), Պոլիգոն,Անտիգոն, Նուվո-Մոնդ (Նոր աշխարհ), Պարկ ա Բալլոն(Գնդակների այգի) , Լեզ Օբ(Լուսաբաց), Լե Բո-Զյո (Կերպարվեստ), Սբ. Լազար:
  • Կրուա դ՛Արժան. Թուլուզի պողոտա, Կրուա դ՛Արժան,Մա Դրեւոն, Տաստավեն, Լեմասսոն,Գարոսուդ, Մա դը Բանյեր, Մա Նուժուիե,Լե Սաբին, Լեպիք, Պա դյու Լուպ,Էստանով, Լե Բուիս,Վալ դը Կրոզ, Բագատելլ:
  • Լե Սեվեն. Լե Սեվեն,Ալկո, Փոքր Բար, Պերգոլա, Սբ. Կլեման, Կլեմանտվիլլ, Լա Րեբ, Լա Շամբերտ, Լա Մարտելլ, Մոնպելիե-գյուղ, Լե Գրիսետտ,Լե Գրեզ:
  • Մոսսոն. Լա Մոսսոն, Սելնեւյու,Լա Պելադ, Մասսանի բարձունքներ, Մեծ Մեյլ, Լե Տրիտոն:
  • Օպիտո-ֆակյուլտե (հիվանդանոցներ-բաժիններ). Մալբոս, Սբ. Պրիես, Եվրոմեդսին, Զոլա, Պեր Սուլա, համալսարաններ, հիվանդանոցներ, Կանաչ այգիներ, Բուտոննեի բարձունքներ, Էգյուլոն, Լունարեի կոնդանաբանական այգի, Ագրոպոլի:
  • Մարիաննի նավահանգիստ. Լա Պոմպինյան, Րիշտե,Միլլեներ,Ժակ Կյոր, Կոնսյուլ դը Մեր,Գրամմոն, Օդիսսում,Մոնտոբերու, Լա Մեյանելլ, Կամբակեր:
  • Արենի շրջակայքը. Լե Պրե դ՛Արեն, Պալավա պողոտա, Լա Րոզ, Թուրնեզի, Սբ. Մարտին, Լե Էգյուրելլ, Տրիքանի կամուրջ, Միոն քաղաք:

Բնակչություն

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
178929 500—    
180633 264+12.8%
182035 123+5.6%
187655 258+57.3%
190175 950+37.4%
191180 230+5.6%
192181 548+1.6%
193690 787+11.3%
194693 102+2.5%
195497 501+4.7%
1962118 864+21.9%
1968161 910+36.2%
1975191 354+18.2%
1982197 231+3.1%
1990207 996+5.5%
1999225 392+8.4%
2010257 351+14.2%

Ամբողջ մայրաքաղաքային տարածքը 2006թ. ունեցել է 510,400 բնակչություն: Ըստ Վիճակագրության և տնտեսական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի կատարած ուսումնասիրության,2001-ից 2012թթ. ընթացքում Մոնպելիեի բնակչությունը ամենամեծ աճն է գրանցել,առաջ անցնելով Փարիզից և Լիոնից:

Իր պատմության մեջ և նույնիսկ այսօր,Մոնպելիեն հայտնի է իր նշանակալի իսպանական բնակչությամբ, ժառանգությամբ և ազդեցությամբ: Մոնպելիեն նաև օթևան է տվել ալժիրյան և իտալական համայնքների:

Տեսարժան վայրեր

Կոմեդիայի հրապարակ
Պորտ դու Պեյրու
Բաբոտտի աշտարակ
Սբ.Կլեմանի ջրմուղ
Սբ. Պիերի տաճար
Ֆաբրի թանգարանը՝ Մոնպելիեում
  • Քաղաքի հիմնական ուշադրության կետը Կոմեդիայի հրապարակն է Կոմեդիայի Օպերայի հետ միասին՝ կառուցված 1888 թվականին:
  • Ֆաբրի թանգարանը:
  • Պատմական կենտրոնում բազմաթիվ առանձնատներ կարելի է գտնել: Մոնպելիեի պատմական կենտրոնի շենքերի մեծամասնությունը միջնադարյան արմատներ ունեն և փոփոխվել են 16-րդ և 18-րդ դարերում: Ֆոշի փողոցի և Կոմեդիայի հրապարակի երկայնքով որոշ շենքներ կառուցվել են 19-րդ դարում:
  • Երկաթե զենքի փողոցը միջնադարյան Մոնպելիեին շատ բնորոշ է:
  • Ծիսական հրեական բաղնիքը,որը թվագրվում է 12-րդ դարին և քչերից մեկն է Եվրոպայում:
  • Մոնպելիեի բուսաբանական այգին՝ ամենահին բուսաբանական այգին Ֆրանսիայում՝ հիմնադրված 1593թ.:
  • Ամազոնյան ջերմոցը՝տրոպիկական ջերմոց:
  • 14-րդ դարի Սբ. Պիերի տաճարը
  • Պորտ դու Պեյրու, հաղթակամար, որը կառուցվել է 17-րդ դարի վերջում, և Պեյրուի արքայական հրապարակը՝ կառուցված 17-րդ դարում:
  • Փինի աշտարակը,միակ մնայուն աշտարակը՝ միջնադարումկառուցված 25 աշտարակներց՝ կառուցված մոտ 1200 թվականին:
  • Բաբոտտի աշտարակ,միջնադարյան աշտարակ,որը ձևափոխվել է 18-րդ դարում՝ աստղադիտարան ներառելու նպատակով:
  • Սբ. Կլեմանի ջրմուղը,կառուցված 18-րդ դարում:
  • Անտիգոնի շրջանը և այլ ապաստարաններ նախագծվել են Ռիկարդո Բոֆիլի կողմից:
  • Մի շարք ամրոցներ,կառուցված հարուստ առևտրականների կողմից, շրջապատում են քաղաքը:
  • Մոտ 80 մասնավոր առանձնատներ են կառուցվում քաղաքում 17-19-րդ դարորում,և նրանցից մի քանիսի ներսում գտնվող բակերը բաց են:

Կրթություն

Պատմություն

Մոնպելիեի համալսարանը աշխարհում ամենահին համալսարաններից է՝ հիմնադրված 1160թ., որը կանոնադրություն է ստացել 1220թ. կարդինալ Կոնրադ ֆոն Ուրախի կողմից,որը հաստատվել է Նիկոլա IV-ի կողմից 1289թ.: Այն արգելվեց Ֆրանսիական հեղափոխության ընթացքում,սակայն վերահաստատվեց 1896թ.:

Ճշգրտորեն հայտնի չէ,թե որ թվականին են գրականության դպրոցները հիմնադրվել,որոնք հետագայում զարգացան որպես Մոնպելիեի արվեստի բաժին. կարող է այնպես լինի,որ նրանք գալա-հռոմեական դպրոցների շարունակությունն են: Իրավագիտության դպրոցը հիմնադրվել է Պլացենտիուսի կողմից,ով դոկտոր էր Բոլոնիայի համալսարանում: Նա եկել էր Մոնպելիե 1160թ., այնտեղ դասավանդել էր երկու տարբեր ժամանակահատվածներում և մահացել այդտեղ 1192թ.: Բժշկական դպրոցը հավանաբար հիմնադրվել է մուսուլմանական իսպանական բժշկական դպրոցների մի շրջանավարտի կողմից: Հաստատված է,որ 1137-ական թվականներին Մոնպելիեում կային երկու հզոր բժիշկներ: 1220թ. կարդինալ Կոնրադի՝ Հոնորիուս III-ի պապական դեսպանի կողմից ներկայացված կանոնադրությունը,որը ամբողջացավ 1240թ. Պիեռ դը Կոնքի կողմից, այս դպրոցը հանձնեց Մագլոնի եպիսկոպոսի ղեկավարությանը: 1289թ. Նիկոլա IV-ը հրամանագիր առաջ քաշեց ,համախմբելով բոլոր դպրոցները մի համալսարանի ներքո,որը եպիսկոպոսի ղեկավարության տակ էր,բայց փաստորեն նաև ինքնավարության մեծ բաժին ուներ:

Աստվածաբանությունը նախ և առաջ ուսուցանվում էր մենաստաններում, որտեղ Անտոնիո Պադովացին, Ռայմունդ Լուլին և Բերնար դը լա Տրեյն էին դասավանդում: Ջոն արքայի երկու նամակները ապացուցում են,որ աստվածաբանության բաժինը Մոնպելիեում գոյություն է ունեցել մենաստաններից անկախ 1350թ. հունվարին: 1420 թվականի հրամանագրի համաձայն, Մարտին V-ը այս բաժին բերեց կանոնական ինստիտուտը և սերտորեն այն կապեց իրավագիտության բաժնի հետ: 16-րդ դարում աստվածաբանության բաժինը ժամանակավորապես անհետացավ,երբ կալվինականությունը տիրում էր քաղաքում Ֆրանսիայի արքա Հենրի II-ի գահակալության ժամանակ: Այն վերսկսեց իր գործառույթները այն ամենից հետո, երբ Լյուդովիկոս XIII Արդարը վերահաստատեց արքայական իշխանությունը Մոնպելիեում 1622թ.,բայց Դոմինիկյան միաբանության և Հիսուսի միաբանության մրցակցությունը լրջորեն խանգարեց բաժնի հակամետությանը,որը անհետացավ հեղափոխության ժամանակ: Իրավագիտության բաժնի հռչակավոր աշակերտների ցանկում են Պետրարկան, ով չորս տարի անցկացրեց Մոնպելիեում, նրա դասախոս Գիյոմ դը Նոգարեն, Ֆիլիպ IV Գեղեցիկը, Գիյոմ դը Գրիմոարը, ով հետագայում ստացավ Ուրբանոս V անվանումը և հակապապ Բենեդիկտ XIII-ը: Բայց 15-րդ դարից հետո այս բաժինը, ինչպես նաև արվեստի բաժինը անկում ապրեցին Ֆրանսիայի արքա Հենրի IV-ի օրոք,չնայած ժամանակավորապես:

Մոնպելիեի բժշկական դպրոցը իր հաջողության համար պարտական է Գիյեմի կառավարմանը, քաղաքի իշխանությանը,որի միջոցով յուրաքանչյուր լիցենզավորված բժիշկ կարող էր դասախոսել այդտեղ; դպրոցում չկար ուսուցիչների ֆիքսված սահման,դասախոսությունները բազմաթիվ էին, և դասավանդելու առատություն կար: Ֆրանսուա Ռաբլեն իր բժշկական աստիճանը ստացել է Մոնպելիեում: Հենց այս դպրոցում էր,որ ծագել է վիտալիզմի կենսաբանական թեորիան Բարտի կողմից(1734–1806թթ.): Ֆրանսիական հեղափոխությունը չխանգարեց բժշկության բաժնի գոյությանը:

Գիտության և գրականության բաժինները վերահիմնադրվեցին 1810թ., իրավագիտության բաժինը՝ 1880թ.: Համալսարանի 600-ամյակի առիթով էր, 1889թ., որ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց իրենց մտադրության մասին,որը այդ ժամանակվանից իրագործվել է՝ վերակազմավորել Ֆրանսիայի նահանգային համալսարանները:

Համալսարանները

Մոնպելիեի I համալսարանը և Մոնպելիեի II համալսարանը միավորվեցին 2015թ, հունվարին՝ ձևավորելու Մոնպելիեի համալսարանը: Պոլ Վալերիի անվան համալսարանը մնում է առանձին[10]:

Ավագ դպրոցներ

Քաղավիացիայի ազգային դպրոցը
Գիտություն
  • E-Artsup (մասնավոր դպրոց)
  • École Polytechnique Universitaire de Montpellier (Մոնպեիեի պոլիտեխնիկական դպրոց)
  • National Superior Architecture School of Montpellier(Մոնպելիեի ազգային ճարտարագիտական բարձրագույն դպրոց)
  • École nationale de l'aviation civile (Քաղավիացիայի ազգային դպրոց)
  • ENSCM (Մոնպելիեի ազգային քիմիական դպրոց)
  • École pour l'informatique et les nouvelles technologies (Ինֆորմատիկայի և նորագույն տեխնոլոգիաների դպրոց)
  • Institut supérieur européen de formation par l'action (Եվրոպական բարձրագույն դպրոց)
  • Montpellier SupAgro (Մոնպելիեի ագրարային բարձրագույն դպրոց)
  • SUPINFO International University: private institution of higher education in general Computer Science (Միջազգային համալսարան. ընդհանուր համակարգչային գիտության բարձրագույն ուսումնական մասնավոր հաստատություն)
Բիզնես
  • Montpellier Business School (Մոնպելիեի բիզնես դպրոց)
  • SupExup Higher Education Institute (Բարձրագույն ուսումնական հաստատություն)

Տրանսպորտ

Տրամվայի առաջին երկաթգիծը՝ Քորում կայարանում:

Մոնպելիեում գործում է երկաթուղի՝ ներառյալ TGV արագընթաց գնացքները: Մոնպելիեի գլխավոր երկաթուղային կայարանը Սբ. Ռոշն է: Արագընթաց երկաթուղի կառուցելու ծրագրեր կան, որը կկապի Նիմը և Մոնպելիեն LGV Méditerranée (Միջերկրական արագընթաց ուղի)-ի միջոցով[11]: Մոնպելիե-Միջերկրական օդանավակայանը տեղակայված է Ֆրեջորգում, Մոգիո քաղաքում՝ Մոնպելիեի հարավ-արևելքում:

Մոնպելիեի ագլոմերացիայի տրանսպորտը կառավարում է քաղաքի հասարակական տրանսպորտը՝ ներառյալ 5-6կմ տրամվայի երկաթգծեր, որը բաղկացած է չորս գծից և կայանելու հարմարություններից[12]: Առաջին գիծը Մոսսոնից գնում է դեպի Օդեսսիում: Երկրորդ գիծը սկսում է Ջակուից և հասնում է մինչև Ժան դը Վեդա: Երրորդ և չորրորդ գծերը բացվել են 2012թ. ապրիլին: Երրորդ գիծը, որի երկարությունը 22.4կմ է, կապում է Ժյուվինյաքը և Պերոլը, նաև ունի գիծ դեպի Լատտ և ծառայում է 32 կայարանների: Չորրորդ գիծը կենտորնում է շրջում և ծառայում է տրամվայի համակարգի կապող գծին: Նրանք հատվում են Գարի սբ. Ռոշի կայարանում, Ռիվ դու Լեզում և Քորումում: Մոնպելիեի ագլոմերացիայի տրանսպորտը նաև կառավարում է հեծանիվների փոխանակման Vélomagg' կոչվող նախագիծը, որը սկսվել է 2007թ. հունիսին և ներառում է 1200 հեծանիվներ և 50 կայարաններ[13][14]:

Մոնպելիեի տրամվայի քարտեզը


Սպորտ

Մոնպելիեն 11-րդ ընթացաշրջանի վերջը և 12-րդի սկիզբը 2007 թվականի Տուր դը Ֆրանսում: Այն նաև 11-րդ ընթացաշրջանի վերջը և 12-րդի սկիզբն էր 2016 թվականի Տուր դը Ֆրանսում: Քաղաքը բազում պրոֆեսիոնալ սպորտների հայրենիքն է.

  • Մոնպելիե Էրո Ռեգբի, որը խաղում է ռեգբի Սաբաթեի մարզադաշտում և հիմա Ալտրայի մարզադաշտում: 2010-2011 թթ. խաղաշրջանում հավաքականը հայտնվեց թոփ 14-ում՝ խաղալով Թուլուզի դեմ:
  • Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության Մոնպելիե ՖԱ, որը խաղում է ֆուտբոլ Մոսսոնի մարզադաշտում: Այն դարձավ Ֆրանսիայի չեմպիոն 2012թ. մայիսի 20-ին:
  • Մոնպելիե Ռեդ Դեվըլս, որը խաղում է ռեգբի Սաբաթեի մարզադաշտում[15]:
  • Մոնպելիե Ագլոմերասիոն Հանդբոլ, հանդբոլի թիմ է, որը խաղում է Ֆրանսիայի ազգային լիգայում:
  • Մոնպելիե Ուոթեր Պոլոն խաղում է Ազգային լիգայում և Եվրոպայի գաղաթի առաջնությունում:
  • Բարակուդա դը Մոնպելիեն բեյսբոլի թիմ է, Ֆրանսիայի բարձրագույն բեյսբոլի լիգան:

Մշակույթ

Քաղաքը մշակութային իրադարձությունների կենտրոն է, քանի որ այստեղ շատ ուսանողներ կան: Մոնպելիեն ունի երկու մեծ համերգային վայրեր՝ Le Zenith Sud-ը (7.000 նստատեղեր) և L'Arena-ն (14.000 նստատեղեր). Քորումը մշակութային և խորհրդակցությունների կենտրոն է, որն ունի երեք դահլիճներ:

  • Ֆրանսիայի և Մոնպելիեի ռադիոյի փառատոնը օպերային և այլ տեսակի երաժշտությունների ամառային փառատոն է, որը տեղի է ունենում Մոնպելիեում: Փառատոնը կենտրոնանում է դասական երաժշտության և ջազի վրա, մոտ 150 իրադարձություններով՝ ներառյալ օպերա, համերգներ, ֆիլմեր և զրույցներ: Այս իրադարձություններից շատերը անվճար են և տեղի են ունենում քաղաքի այգիներում կամ Քորումի ժամանակակից համերգային սրահներում՝ քաղաքի պատմական կենտրոնին մոտիկ:
  • Ամենամյա ֆիլմի փառատոնը՝ Միջազգային միջերկրական ֆիլմի Մոնպելիեի փառատոնը տեղի է ունենում աշնանը: Այն երկրորդ ամենամեծ ֆրանսիական կինոփառատոնն է Կաննի կինոփառատոնից հետո: Այն տեղի է ունենում սկսած 1979թվականից, առաջարկում է շուրջ 200 երկար և կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ, վավերագրական ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, թրեյլերներ և ուսանողական ֆիլմերի հատուկ ծրագիր[16]: Այլ իրադարձություններ ներառում են պանելային քննարկումներ, ցուցահանդեսներ և հավաքույթներ: Փառատոնը տեղի է ունենում Քորումում և կինոթատրոններում:

Միջազգային հարաբերություններ

Ցուցանակ Շարլ դը Գոլ զբոսավայրում, որը ցույց է տալիս Մոնպելիեի քույր քաղաքները:

Քույր քաղաքներ

Մոնպելիեն համարվում է քույր քաղաք հետևյալ քաղաքներին[17].

Ականավոր մարդիկ

Մոնպելիեն հանդիսանում է ծծնդավայր հետևյալ մարդկանց համար.

Այլ հայտնի բնակիչներ.

Մոնպելիե անունով կոչված այլ վայրեր

«Մոնպելիեն» օգտագործվել է որպես այլ քաղաքների և փողոցների անուն չորս մայրցամաքներում[19]: Շատ վայրեր Անգլիայում, Շոտլանդիայում, ՈՒելսում և Իռլանդիայում կրում են Մոնպելիե անվանումը: «Մոնպելիե» գրելաձևը տարածված է և ունի վաղ ծագում: Բրյուերը օգտագործում է այս գրելաձևը: Առաջին օրինակը 19-րդ դարում ի հայտ է եկած Մոնպելիե արվարձանն է Բրայթոնում[20]:

Ծանոթագրություններ

Մեջբերումներ

  1. Code officiel géographique
  2. Populations de référence 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 17 April 2017-ին. Վերցված է 2 June 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Կաղապար:Cite LPD
  6. «Montpellier Tourist Information and Montpellier Tourism». Montpellier Information and Tourism. Վերցված է 5 June 2010-ին.
  7. «Universities in Montpellier and study in Montpellier – International Student Regional Guide». Վերցված է 29 January 2015-ին.
  8. «Montpellier History Facts and Timeline: Montpellier, Languedoc-Roussillon, France». world-guides.com. Վերցված է 5 October 2018-ին.
  9. Hoad, Phil (13 March 2017). «Montpellier in the spotlight: development mania in France's fastest-growing city». The Guardian. Վերցված է 5 October 2018-ին.
  10. Cougnenc, Rémy. «L'université de Montpellier à l'épreuve de la fusion – Journal La Marseillaise». Lamarseillaise.fr. Վերցված է 7 September 2018-ին.
  11. «Railway Gazette: Southern LGV projects make progress». Railwaygazette.com. Վերցված է 14 February 2011-ին.
  12. «Vivre > Transport > Tramway» [Living > Transport > Tramway]. Montpellier-agglo.com (French). Վերցված է 26 December 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Midi Libre Արխիվացված 13 Հունիս 2009 Wayback Machine (a major daily newspaper in the South of France): "In 2008, 76,000 stations, used 800,000 times, have been registered in Montpellier. A success, and little vandalism compared to the Velib in Paris."
  14. Tous à Vélo Արխիվացված 12 Սեպտեմբեր 2015 Wayback Machine AFP 19 October 2007: "Paris, Orléans and Montpellier receive the 'Bicycle Trophy 2007' for their achievement in Bike Sharing programs".
  15. «Rugby League Montpellier XIII - LES DIABLES ROUGES».
  16. «Cinemed: Montpellier International Festival of Mediterranean Film – Montpellier Tourist Office». Montpellier-france.com. Վերցված է 7 September 2018-ին.
  17. «Jumelages». montpellier.fr (ֆրանսերեն). Montpellier. Վերցված է 2019-11-15-ին.
  18. France3 and AFP (January 31, 2015). «Le dessinateur montpelliérain Guy Delisle va passer du cocon familial à la Tchétchénie». France3. Վերցված է May 14, 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. «All the Montpelliers». 2005. Կաղապար:Unreliable source?
  20. «Montpelier & Clifton Hill Conservation Area Character Statement» (PDF). Brighton & Hove City Council (Design & Conservation Department). 20 October 2005. էջ 1. Արխիվացված (PDF) օրիգինալից 19 August 2014-ին. Վերցված է 31 July 2013-ին.

Աղբյուրներ

  • INSEE
  • Lewis, Archibald (1971). The Guillems of Montpellier: A Sociological Appraisal.

Գրականություն

Արտաքին աղբյուրներ

Վիքիճամփորդն ունի Մոնպելիեին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնպելիե» հոդվածին։