«Չարլզ Պերսի Սնոու»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
հեռացվել է Կատեգորիա:Անգլիացի հասարական գործիչներ, ավելացվեց Կատեգորիա:Անգլիացի հասարակական գործիչներ ՀոթՔաթ գ... |
||
Տող 6. | Տող 6. | ||
{{DEFAULTSORT:Սնոու, Չարլզ Պերսի}} |
{{DEFAULTSORT:Սնոու, Չարլզ Պերսի}} |
||
[[Կատեգորիա:Անգլիացի գրողներ]] |
[[Կատեգորիա:Անգլիացի գրողներ]] |
||
[[Կատեգորիա:Անգլիացի |
[[Կատեգորիա:Անգլիացի հասարակական գործիչներ]] |
13:37, 23 Մայիսի 2015-ի տարբերակ
Չարլզ Պերսի Սնոու (Snow) (ծնվել է 1905), անգլիացի գրող, հասարակական գործիչ։ Կրթությամբ՝ ֆիզիկոս։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմաճակատին գիտական օգնություն ցույց տվող կոմիտեի կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը։ 1947 - 1964 թվականներին գլխավորել է Անգլիական Էլեկտրաընկերությունը, 1964 - 1966 թվականներինին եղել է տեխնոլոգիայի նախարարության պառլամենտական քարտուղարը, մտել է անգլիական կառավարության կազմի մեջ։ Սնոուն գիտական ու պետական շրջանակներում ձեռք բերած փորձը դրել է «Օտարներ և եղբայրներ» (1947 - 1970) վիպաշարի հիմքում, որի հիմնական գաղափարն է այս կամ այն կերպ քաղաքացիական պարտքի գիտակցությամբ կապված «եղբայրների» և երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվության զգացումից զուրկ «օտարների» գոյությունը անգլիական հասարակության մեջ։ Վիպաշարի կարևորագույն գրքերն են՝ «Հույսերի պահը» (1949), «Վերադարձ» (1956), «Գործ» (1960), «Իշխանության միջանցքները» (1964)։ Բարոյաէթիկական հրատապ խնդիրներ է քննարկում «Նրանց ամբողջ իմաստության մեջ» (1974) վեպը։ ԽՍՀՄ-ի հետ բարեկամական հարաբերությունների կողմնակից է։ Ռոստովի համալսարանի պատվավոր դոկտոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |