Jump to content

«Բամբերգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 220. Տող 220.
Am 25. Mai 2009 erhielt die Stadt den von der [[Bundesregierung (Deutschland)|Bundesregierung]] verliehenen Titel [[Ort der Vielfalt]].
Am 25. Mai 2009 erhielt die Stadt den von der [[Bundesregierung (Deutschland)|Bundesregierung]] verliehenen Titel [[Ort der Vielfalt]].


=== Militär vor 1803 ===
<!-- === Militär vor 1803 ===
In der Zeit vor der Säkularisation und den Gebietsreformen war der [[Fränkischer Reichskreis|Fränkische Reichskreis]], dem das Bistum Bamberg Truppen abstellte, für die Verteidigung Bambergs zuständig. Es waren Teile der Regimenter Hohenlohe und Ferntheil sowie Truppen der fränkischen Kreisartillerie.<ref name="kb5ir">[http://www.kb5ir.de/Garnison%20BBG.htm kb5ir.de]</ref> Bamberg war relativ schlecht befestigt und wurde im [[Siebenjähriger Krieg|Siebenjährigen Krieg]] dreimal von preußischen Verbänden eingenommen, unter anderem, um den Bamberger Fürstbischof zur Neutralität zu zwingen, der am kaiserlichen Hof viel Einfluss hatte.<ref name="kb5ir" />
In der Zeit vor der Säkularisation und den Gebietsreformen war der [[Fränkischer Reichskreis|Fränkische Reichskreis]], dem das Bistum Bamberg Truppen abstellte, für die Verteidigung Bambergs zuständig. Es waren Teile der Regimenter Hohenlohe und Ferntheil sowie Truppen der fränkischen Kreisartillerie.<ref name="kb5ir">[http://www.kb5ir.de/Garnison%20BBG.htm kb5ir.de]</ref> Bamberg war relativ schlecht befestigt und wurde im [[Siebenjähriger Krieg|Siebenjährigen Krieg]] dreimal von preußischen Verbänden eingenommen, unter anderem, um den Bamberger Fürstbischof zur Neutralität zu zwingen, der am kaiserlichen Hof viel Einfluss hatte.<ref name="kb5ir" />
-->


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

09:55, 16 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Քաղաք
Բամբերգ
Bamberg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՀամայնքՎերին Ֆրանկոնիա
Ներքին բաժանումQ2595004?, Gartenstadt (Bamberg)? և Gaustadt?
ՔաղաքապետԱնդրեաս Շտարկե
Մակերես54,58 կմ²
ԲԾՄ245-386 մ
Բնակչություն70084 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0951
Փոստային ինդեքս96001-96052
Փոստային դասիչ96001 և 96052
Ավտոմոբիլային կոդTF
Պաշտոնական կոդ09 4 61 000
Պաշտոնական կայքstadt.bamberg.de
Բամբերգ (Գերմանիա)##
Բամբերգ (Գերմանիա)
Բամբերգ (Բավարիա)##
Բամբերգ (Բավարիա)

Բամբերգ` (գերմ.՝ Bamberg, [ˈbambɛɐ̯k], միջին բարձր գերմ.՝ Babenberg, Բամբերգի խոսվածքով՝ Bambärch) քաղաք Գերմանիայի Բավարիա մարզում, մարզային խորհրդի նստավայր: Բամբերգը համալսարանների, բարձրագույն դպրոցների և կառավարական քաղաք է, կարևոր տնտեսական կենտրոն, ինչպես նաև եպիսկոպոսանիստ քաղաք: Երկրամասի քարտեզագրման ժամանակ քաղաքը նշվել է որպես Արևմտյան Ֆրանկոնիայի տարածաշրջանային կենտրոն և ներառվում է Նյուրնբերգի մետրոպոլիայի մեջ: Քաղաքն ունի գրեթե 71.000, իսկ ագլոմերացիան՝ շուրջ 117.000 բնակիչ[1]:

Քաղաքի հին հատվածը Գերմանիայում անփոփոխ պահպանված ամենահին քաղաքամասն է և 1993 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Դրանից բացի` Բամբերգը հայտնի է իր գարեջրային բազմազան ավանդույթներով:

Աշխարհագրություն

Աշխարհագրական դիրք

Բամբերգի մայր տաճարը՝ Գեյերսվյորթեր ամրոցից

Հարթավայրի միջով, որտեղ հենց ընկած է հին ֆրանկոնյան կայսերական և եպիսկոպոսական քաղաք Բամբերգը, հոսում է Ռեգնից գետը: Այն դուրս է գալիս քաղաքից վերջինիս հյուսիս-արևմտյան ուղղությամբ և արևմտյան սահմանի մոտ՝ կենտրոնից 5 կմ հեռավորության վրա՝ Բիշբերգի մոտ, միանում Մայն գետին: Դեպի հարավ՝ մինչև Ֆյուրթ, տարածվում է Ռեգնիցի հարթավայրը, արևելքում ընկած է Ֆրանկոնյան Շվեյցարիան, հարավ-արևելքում և արևմուտքում՝ Մայնի հարթավայրը, հյուսիս-արևմուտքում՝ Հասբերգը, և արևմուտքում՝ Շթայգերվալդը: Քաղաքը սահմանակցում է հետևյալ հարակից համայնքներին (սկսած հյուսիսից՝ ժամսլաքի ուղղությամբ) Գուդելշայմ, Մեմելսդորֆ, Լիթցենդորֆ, Շթրուլենդորֆ, Փեթթշթադ, Շթեգաուրախ, Բիշբերգ, Օբերհայդ և Հալլշթադ:

Տարածք

Քաղաքը զբաղեցնում է 54,58 կմ² տարածք: Հյուսիս-հարավ ձգվածությունը 9,6 կմ է, արևելք-արևմուտքը՝ 9,7 կմ: Հին քաղաքամասը գտնվում է Ռեգնիցի երկու ճյուղերի միջև ընկած կղզու վրա՝ Ռեգնիցի ձախ ճյուղից՝ Դոմբերգից դեպի արևմուտք: Ավելի ուշ քաղաքի զբաղեցրած տարածքն ընդլայնվել է առաջին հերթին դեպի արևելք:

Բամբերգի քարտեզը, 1617 թվական

Վարչական Բաժանում

Բամբերգը բաժանվում է մի քանի շրջանների՝ Լեռնային մաս, Կենտրոնական մաս (Կղզու հատվածը), Թոյերշթադ (Սբ. Գանգոլֆ), Վունդերբուրg, Գերոյթ, Հյուսիս (Սբ. Օտտո), Արևելք (Սբ. Հայնրիխ), Գարթենշթադ (Սբ. Կունիգուդա), Բրուկերսհոֆ, Բուգ, Բուգհոֆ, Գաուշթադ, Հիրշնոկ, Կրամերսֆելդ, Վիլդենզորգ:

1750-1753 թվականներին քաղաքի կառավարությունը քաղաքը բաժանել էր չորս շրջանի, որոնք անվանակոչվել էին քաղաքի չորս սրբերի անուններով՝ Հենրիցի (հյուսիս-արևմուտքում), Գրեգորիուսի (հյուսիս-արևելքում), Կունիգուդի (հարավ-աևելքում) և Օտտոնի (հարավ-արևմուտքում): Տները համարակալվում են ըստ առանձին շրջանների: Հաջորդ բաժանումը տեղի է ունցել 1804 թվականին՝ Սբ. Մարտին, Սբ. Գանգոլֆ, Մայր տաճարի և Տիրամոր: Միաժամանակ սկսվեց տների հաջորդական համարակալումը՝ սկսած քաղաքապետարանի հին շենքից: 1876 տները սկսեցին համարակալվել ըստ փողոցների: Քաղաքի ընդլայնման հետ մեկտեղ քաղաքի՝ արդեն գոյություն ունեցող շրջաններին ավելացան նորերը, այսպես՝ 1909 թվականին՝ 5-րդ, իսկ 1916 թվականին՝ 6-րդ հատվածները: Մինչ օրս պետականորեն չճանաչված այս բաժանումը ծառայում է քաղաքի 16 համայնքների տարանջատմանը, ընդ որում՝ ամեն երկու համայնքներ ներառված են մի շրջանի մեջ: Գաուշթադ և Կրամերսֆելդ-Բրուկերթսհոֆ-Հիրշնոկ համայնքները ստեղծվել են, երբ Գաուշթադը դեռևս անկախ համայնք էր, իսկ Կրամերսֆելդը դեռևս պատկանում էր Հալլշթադին: Վարչական համայնքների ժամանակակից բաժանումը հետևյալն է՝

Շրջան Վարչական համայնք Հիմնադրման տարեթիվը
I շրջան Կենտրոնական Բամբերգ 1905
II շրջան Գանգոլֆ 1908
III շրջան Կաուլբերգ 1899
Շթեֆանսբերգ (III շրջանում) 1953
IV շրջան Զանդ 1891
V շրջան Վունդեբուրգ, Հարավային Բամբերգ՝ V շրջանում 1906
Հարավային Բամբերգ, Գերոյթ՝ V շրջանում 1974
VI շրջան Հյուսիսային Բամբերգ, St.Otto 1923
VII շրջան Արևելյան Բամբերգ 1951
VIII շրջան Գարթենշթադ 1951
IX շրջան Կրամերսֆելդ-Բրուկերթսհոֆ-Հիրշնոկ 1956
X շրջան Բուգ 1972
XI շրջան Գաուշթադ 1904
XII շրջան Վիլդենզորգ 1979
XIII շրջան Հարավ-արևմուտք 1977
XIV շրջան Բրուդերվալդ 1993

Բամբերգն ունի շուրջ 650 փողոց, հրապարակ և փակուղի:

Պատմություն

Պատմական ակնարկ

Կայսերական զույգ՝ Հենրիխ II և Կունիգուդ
Բամբերգցի ասպետ

Բամբերգի պատմությունը վկայող հնագույն մասունքները ամենայն հավանականությամբ 19-րդ դարում հայտնաբերված բամբերգյան կուռքերն են:

902 թվականին Բաբենբուրգ է կոչվել այժմյան Դոմբերգի տարածքում գտնվող մի ամրոց: Այն պատկանում էր արևելաֆրանկոնյան բաբենբերգցիների դասին, ովքեր կորցրին ունեցվածքը ռայն-ֆրանկոնյան Կոնրադինների հետ 903 թվականին տեղի ունեցած արյունալի մարտերի արդյունքում: Այսպես կոչված Բաբենբերգյան մարտերի ժամանակ զոհվեցին բաբենբերգցի երեք եղբայրները: Ունեցվածքն անցավ արքային և մնաց արքունիքի հսկողության տակ մինչև 973 թվականը: Օտտո II կայսրը ամրոցը նվիրեց իր հորը՝ Բավարիայի հերցոգին՝ Հենրիխ Ցենկերին:

1007 թվականին Բամբերգում հիմնադրվել է եպիսկոպոսարանը Հենրիխ II-ի՝ Հենրիխ Ցենկերի որդու կողմից, և հենց նույն տարում նա հովանավորեց առաջին տաճարի հիմնադրումը, որը սակայն երկու անգամ ձախողվեց և տաճարը կառուցվեց այսօրվա՝ 13-րդ դարից մեզ հասած ճարտարապետությամբ: 1430 թվականի հունվարին Բամբերգի վրա հարձակվեցին հուսիթները: Վանականները տաճարի գանձերի հետ միասին տեղափոխվեցին Գիշբուրգ, իսկ եպիսկոպոսը վերադարձավ Կերնթեն: Ունևոր քաղաքացիները փախուստի դիմեցին Ֆորշհայմ և Նյուրնբերգ: Սակայն հուսիթները չգրավեցին Բամբերգը: Երբ նրանք նվաճել էին Շեսլիթցը, Բամբերգում մնացած արհեստավորները, բանվորներն ու գյուղացիները կողոպտեցին նախ և առաջ գինու պահեստները, ապա առանց հսկողության մնացած տներն ու վանքերը: Դրանից շատ չանցած՝ մարկգրաֆ Ֆրիդրիխ I-ը հուսիթների առաջնորդ Անդրեաս Պրոկոպի հետ Ցվերնից ամրոցում զինադադար կնքեց, ըստ որի Բամբերգը պիտի 12.000 գուլդեն ռազմատուգանք վճարեր՝ կողոպուտի վնասները փոխհատուցելու համար:

Առաջին քաղաքացիական ընդվզումը ասպետա-եպիսկոպոսական իշխանության դեմ արդյունք չտվեց: 1524-1525 թվականների գերմանական քաղաքացիական պատերազմը քաղաքի վրա թողեց իր հետքերը:

Քաղաքը մեծապես վնասվել է շվեդական զորքերի կողմից՝ Երեսնամյա պատերազմի ժամանակ, պրուսական բանակի կողմից՝ Յոթնամյա պատերազմի ժամանակ և ֆրանսիական զորքերի կողմից՝ Նապոլեոն Բոնապարտի օրոք:

Լոթար Ֆրանց ֆոն Շյոնբորնի (1693–1729) և Ֆրիդրիխ Կարլ I-ի (1729–1746) իշխանության օրոք քաղաքը բարոկկոյի ժամանակաշրջանին հատուկ մեծ վերելք ու ծաղկում ապրեց:

Լունեվիլյան համաձայնագրով քաղաքը և Մայր տաճարը առաջարկեցին Բավարիայի իշխանությանը՝ Պֆալցյան երկրամասը Ֆրանսիային զիջելու փոխարեն: Դեռևս նախքան կայսերական որոշման ընդունումը՝ Բավարիան 1802 թվականի սեպտեմբերի 2-ից ռազմական վերահսկողություն սահմանեց Բամբերգի տարածքի վրա և տարածքը վերջնականապես բավարական մարզ հայտարարեց նոյեմբերի 29-ին: Եպիսկոպոս Քրիստոֆ Ֆրանց ֆոն Բուզեկը վերադարձավ քաղաք և դրանով հաստատեց քաղաքի ինքնավարության ավարտը:

1848-1849 թվականների Մարտի հեղափոխության ժամանակ Բամբերգը ծառայում էր որպես ժողովրդավարների հենակայան, ինչի համար էլ քաղաքը Մյունխենի կառավարության մոտ ծայրահեղ արմատականի համբավ ուներ: Ամենահայտնի գործիչներից էին փաստաբաններ Նիկոլաուս Տիտուսը և Իգնաց Փրելը, բժիշկ Հենրիխ Հայնկելմանը և լրագրող Կարլ Հեգերը:

1854 թվականի մայիսի 25-26-ը գերմանական ութ երկրներ՝ Բավարիան, Սաքսոնիան, Հաննովերը, Վյուրթեմբերգը, Բադենը, Հեսսենը, Հեսսեն-Դարմշթադը և Նասսաուն, մասնակցում էին Բամբերգի համաժողովին, որտեղ նրանք պարզաբանում էին Արևելյան հարցում իրենց դիրքորոշումը երկու տերությունների՝ Ավստրիայի և Պրուսիայի նկատմամբ:

1909 թվականին Բամբերգում ստեղծվել է Գերմանիայի հետախույզների առաջին խմբերից մեկը:

Առաջին աշխարհամարտից հետո՝ 1919 թվականի ապրիլի 7-ին, դրանից ոչ շատ վաղ ընտրված Հոֆման I-ի գլխավորած բավարական կառավարությունը փախուստի դիմեց Բամբերգ՝ Մյունխենի խորհրդային հանրապետությանը ճնշելու համար ռազմական աջակցություն խնդրելու նպատակով: Կայսերական բանակի և աշխարազորայինների կողմից Մյունխենի խորհրդային հանարապետության տապալումից հետո՝ 1919 թվականի օգոստոսի 14-ին, հաստատվեց Բամբերգի կանոնադրությունը՝ որպես Բավարիայի առաջին ժողովրդավարական կանոնադրություն:

1933 թվականին Բամբերգում ևս հաստատվեց նացիոնալ-սոցիալիստական իշխանությունը, և քաղաքացիները սկսեցին մասնակցել հրեա համաքաղաքացիների հետապնդման ու հալածման գործընթացին: Վիլհելմ Արոնը կալանքի տակ վերցվեց 1933 թվականի մարտի 10-ին և սպանվեց Դախաույի համակենտրոնացման ճամբարում: 1933 թվականի հուլիսի 1-ին՝ Բեռլինյան մայիսի 10-ից վեց շաբաթ անց, կրակի մատնեցին հազարավոր գրքեր: Վիլլի Լեսսինգը՝ Բամբերգի գարեջրատան սեփականատերը, ձերբակալվեց 1936 թվականին և 1938 թվականի Բյուրեղապակյա գիշերը տանջահար արվեց այն աստիճանի, որ օրեր անց մահացավ: Երկու օդային հարվածից, որոնք ընդհանուր առմամբ 310 մարդու կյանք խլեցին և հողին հավասարեցրին 708 բնակարան, կործանվեց Բամբերգի 4,4 %-ը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգը ներառվեց ԱՄՆ-ի տիրապետության գոտում: Ռազմական իշխանության կողմից ստեղծվեց այսպես կոչված DP-ճամբար՝ նախատեսված տեղահանված անձանց (Displaced Person) համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգում է գտնվում ԱՄՆ զինված ուժերի մի կայազոր:

Ջրհեղեղներ

Ջրի բարձրացման ցուցանիշները Դոմինիկյան վանքի վրա

Ռեգնից գետի ջրի մակարդակի տատանումները մեծ վտանգ են ներկայացնում քաղաքի համար: 1342 թվականին «Մագդալենա» անունը կրող ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մի կամուրջ: Ամենամեծ ջրհեղեղը եղել է 1784 թվականի փետրվարի 27-ին, որի ժամանակ ջրի տակ է անցել Մյուլեն թաղամասի տների մեծամասնությունը: Մեծապես վնասվել են նաև կամուրջները: 1756 թվականին լճի վրա բարոկոյի ոճով կառուցված յուրահատուկ կամուրջը (այսօր՝ Շղթայակապ կամուրջ ) կործանվել է սառույցի բեկորների և արմատախիլ եղած ծառերի պատճառով:

Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել ջրի մակարդակի մի քանի ցուցանիշներիշի: Այստեղ նշված են նաև 2004 թվականի մեծ ջրհեղեղի ցուցանիշները:

Կախարդների հետապնդման ժամանակաշրջան

Բամբերգի եկեղեցական հնագույն կանոնադրությունը նույնն էր Վյուրցբուրգի և Կուրմայնցի, սահմանակից դարձած բողոքական Բայրութ իշխանության և շվաբական փոքրիկ դքսության՝ Վիզենշթայգի հետ, որը կախարդության ու կախարդների հետապնդման վաղ ժամանակաշրջանի կենտրոններից մեկն էր Հարավային Գերմանիայում:

1507 թվականին Բամբերգում վավերացվեց „Constitutio Criminalis Bambergensis“ կոչվող քրեական սահմանադրությունը, որը, ի թիվս այլ պատիժների, տուգանք էր նախատեսում նաև կախարդությունների համար՝ սահմանելով բարձրագույն պատիժ՝ մահ խարույկի վրա:

die straff der zauberey: Item so jemandt den leuten durch zauberey schaden oder nachtheyl zufuegt, soll man straffen vom leben zum todt, vnnd man soll solch straff mit dem fewer thun (Կախարդության համար նախատեսված պատիժ. եթե ինչ-որ մեկը վնասում կամ բացասական կողմ է ավելացնում մարդկանց, ապա նա պիտի պատժվի մահով՝ այրվելով խարույկի վրա)
- „Constitutio Criminalis Bambergensis“ քրեական սահմանադրության հոդված 109, 1507 թվական

Երկարաժամկետ տարաձայնությունները Բամբերգի կառավարիչ-եպիսկոպոսի հետ, բախումների հետևանքվ ծագած սովի և եպիսկոպոս Յոհան Գեորգ II-ի կողմից կախարդություններին անձնապես հավատալը պատճառ հանդիսացան կախարդների հետապնդման ու ընտանիքներով բռնագաղթման գործընթացը 1620-1630-ական թվականներին իրենց բարձրակետին հասցնելու համար: Վանական Ֆրիֆրիխ Ֆյորները կախարդների հետապնդման հիմնական կազմակերպիչն ու առաջնորդն էր: Դորնհայմի իշխան Յոհան Գեորգ II-ը կախարդների և կախարդություն անելու մեջ մեղադրվողների ձերբակալության համար, նույնիսկ, հատուկ հաստատություն էր ստեղծել:

Բամբերքի մեծաթիվ քաղաքացիներից ու եկեղեցական համայնքի անդամներից զատ՝ կախարդության մեղադրանքով 1628 թվականի օգոստոսին ձերբակալվել էր նաև Բամբերգի քաղաքապետը՝ Յոհանես Յունիուսը: Նա այստեղ իր ձերբակալության մասին աղջկան գրում է.

Unschuldig bin ich in das gefengnus kommen, unschuldig bin ich gemarttert worden, unschuldig muß ich sterben …(Ես անմեղ եմ բերվել բանտ, անմեղ եմ տառապել և անմեղ էլ պիտի մեռնեմ)
- Քաղաքապետ Յոհանես Յունիուսի հրաժեշտի նամակը

Ըստ զոհերի ցուցակի՝ մինչև 1632 թվականը Բամբերգում ավելի քան 300 մարդ է մահապատժի ենթարկվել՝ մեղադրվելով կախարդության մեջ[2]: մեզ հասած դատավարական փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1595-1631 թվականներն ընկած ժամանակաշրջանում երեք փուլով ավելի քան 880 մարդ է դատապարտվել մահապատժի՝ մեղադրվելով կախարդության մեջ: Միայն շվեդական զորքերի հարձակումից հետո վերջ դրվեց այդ հետապնդումներին: Եպիսկոպոս Յոհան Գեորգ II-ը փախուստի դիմեց Կերնթեն ու մահացավ այնտեղ 1633 թվականին:

Կախարդների հետապնդման ժամանակաշրջանը լավագույնս արտացոլվում է 1830-ական թվականներին լայն տարածում գտած անտիկվար իրերի առևտրի շրջանակներում պահպանված փաստաթղերի շնորհիվ: Դրանք հավաքագրվել են քաղաքի արխիվի համար և պահպանվում են Բամբերգի քաղաքային գրադարանի ձեռագրերի պահոցում: Սակայն այն հարցը՝ արդյոք այս դատավարական փաստաթղթերն ամբողջական պատկերացում կարո՞ղ են տալ այդ ժամանակաշրջանի մասին, դրանց պահպանման վիճակից ելնելով, դժվար է ասել: Ամեն դեպքում՝ դատապարտյալների անձնական տվյալներից և դատական գործընթացից ավելի քան պարզ կարելի է ենթադրել, որ կախարդության մեղադրանքի քողի տակ այս ժամանակաշրջանում շահարկվում էին իրավաքաղաքական խնդիրներ: Եպիսկոպոս Գեորգ Յոհանես II-ը կախարդությամբ զբաղվելու պատրվակով նպատակաուղղված կերպով ցանկանում էր չեզոքացնել քաղաքական հակառակորդներին հոգևոր աշխարհում, ինչպես նաև Բամբերգի բնակչության շրջանում:

2012 թվականի հոկտեմբերին Բամբերգում ամեն շաբաթ կազմակերպվել են քննարկումներ այն ժամանակաշրջանի «Կախարդների դատավարության» վերաբերյալ՝ քաղաքի պատմությունը թարմացնելու և մշակելու նպատակով: Բամբերգի Կենտրոն վարչական շրջանը նախատեսում է նվիրաբերությունների միջոցով Գեյերսվյորթ ամրոցի մոտակայքում մի հուշարձան տեղակայել, որը կհիշեցնի ոչ միայն կախարդների հետապնդման մասին, այլ նաև կնախազգուշացնի մոլեռանդության ու խտրականության բացասականության աստիճանի մասին: ZDF հեռուստաալիքի "Die Seelen im Feuer"(«Հոգիները՝ խարույկում») գեղարվեստական ֆիլմում, որը նկարահանված է Զաբինե Վայգանդի համանուն վեպի հիման վրա, ներկայացվում է կախարդների հետապնդման ժամանակաշրջանը Բամբերգում[3]:

Համալսարանական քաղաք՝ 1647-1803, 1979-ից մինչ օրս

Բամբերգը 1900-ական թվականներինBamberg um 1900 von der Altenburg aus

Die 1647 gegründete Universität wurde im Zuge der Säkularisation des Hochstifts Bamberg durch die bayerischen Besatzer 1803 aufgehoben, bestand aber weiter als Philosophisch-Theologische Hochschule. Erweitert mit allen universitären Fakultäten nahm sie im Wintersemester 1946/1947 in der Hoffnung, sich zur vierten bayerischen Landesuniversität entwickeln zu können, den Lehrbetrieb auf. Energischer Initiator war der damalige Rektor Benedikt Kraft. Er berief namhafte Professoren, die bisher in Königsberg oder Breslau gelehrt hatten, sowie Richter vom Reichsgericht in Leipzig. Viele aus dem Krieg zurückgekehrte ehemalige Soldaten begannen hier ihr Studium, das von Semester zu Semester erweitert wurde. Die Ausbaupläne zerschlugen sich dann, Regensburg wurde die vierte bayerische Landesuniversität. 1972 wurde die Bamberger Hochschule als Gesamthochschule wiedergegründet und 1979 zur Universität erhoben. Die nach ihren Gründern benannte Otto-Friedrich-Universität Bamberg beherbergt geistes- und sozialwissenschaftliche Fakultäten sowie eine Fakultät Wirtschaftsinformatik und Angewandte Informatik.

Im Jahr 2009 wurde aufgrund von Sparmaßnahmen der Bayerischen Staatsregierung der Fachbereich Soziale Arbeit aufgelöst und in die Hochschule Coburg integriert. Die Gründungsfakultät Katholische Theologie wurde ebenfalls stillgelegt und zum Institut für Katholische Theologie innerhalb der Fakultät für Geistes- und Kulturwissenschaften umgewandelt.

Am 25. Mai 2009 erhielt die Stadt den von der Bundesregierung verliehenen Titel Ort der Vielfalt.


Ծանոթագրություններ

  1. Բամբերգի ագլոմերացիան՝ 117.000 բնակչությամբ՝ 73-րդը Գերմանիայի ագլոմերացիաների շարքում[1]
  2. Կախարդների դատավարության զոհերի ցուցակը(գերմաներեն) (PDF; 268 kB)
  3. "Die Seelen im Feuer" ֆիլմի մասին տեղեկություններ ZDF-ից, հունիս, 2014

Գրականություն

  • Վոլֆգանգ Վուսման. Բամբերգ. հանրագիտարան, Բամբերգ 1996 ISBN 3-928591-38-X
  • Ռոբերտ Զուխալե. Բամբերգ: Արվեստի քաղաքի ուղեցույցը եկվորների համար, Բամբերգ 1993 ISBN 3-926946-03-2
  • Կարին Դենգլեր-Շրայբեր. Բամբերգը նոր և հին ընկերների համար: Քաղաքի ուղեցույցը, Բամբերգ 2002 ISBN 3-89889-014-7

Արտաքին հղումներ