Jump to content

«Մասնակից:Lilit Sharbatyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 218. Տող 218.
# Մարինա Մոսկալյովա, 36 տարեկան։ Սպանված՝ 2006 թվականի հունիսի 13։
# Մարինա Մոսկալյովա, 36 տարեկան։ Սպանված՝ 2006 թվականի հունիսի 13։


== Վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ ==
== Документальные фильмы и телепередачи ==
* Թող խոսեն: Բիտցևյան մոլագար (2006 թվականի հունիսի 28-ի եթեր)
*Пусть говорят: Битцевский маньяк (выпуск 28 июня 2006 года).
* «Անկեղծ խոստովանություն» — Բիտցևյան մոլագարի խոստովանությունը (2007)
* «[[Чистосердечное признание (телепрограмма)|Чистосердечное признание]]» — Исповедь Битцевского маньяка (2007).
* «Անկեղծ խոստովանություն» — Մոլագարներն արթնացել են (2007)
* «Чистосердечное признание» — Маньяки проснулись. (2007).
* «[[Программа максимум]]» — «Битцевский маньяк: первая кровь» (2007).
* «Մախսիմում հաղորդում» — «Բիտցևյան մոլագար։ Առաջին արյուն» (2007)
* «Ужас Битцевского парка» (2007).
* «Բիտցևյան այգու սարսափը» (2007)։
* Թող խոսեն: Մոլագարի հետքերով (2008 թվականի հուլիսի 3-ի եթեր)
* Пусть говорят: По следам маньяка (выпуск 3 июля 2008 года).
* «Охотники на маньяков» — «[[Первый канал]]» (2008).
* «Մոլագարների որսորդներ» — «[[Առաջին ալիք (Ռուսաստան)|Առաջին ալիք]]» (2008).
* [http://www.ruarchive.com/archives/14046 «61-я жертва»]. 2 серии из цикла [[Микеладзе, Вахтанг Евгеньевич|Вахтанга Микеладзе]] «Приговорённые пожизненно». (2008)
* [http://www.ruarchive.com/archives/14046 «61-րդ զոհը»]։ Վախթանգ Միկելաձեի «Ցմահ դատապարվածներ» ցիկլի 2 թողարկում (2008)
* «[[Discovery Channel]]» — «Убийца-шахматист» (2009)
* «[[Discovery Channel]]» — «Մարդասապն - շախմատիստ» (2009)
* «Վաժնյակ» հեռուստասերիալում «Բիտցևյան մոլագար» սերիա(2010)
* Серия «Битцевский маньяк» в сериале «Важняк» (2010).
* «[[Հետք (հեռուստասերիալ)|Հետք]]» հեռուստասերիալում «Այգեպան» հատուկ պրոյեկտը(2010)
* Спецпроект «Садовник» в сериале «[[След (телесериал)|След]]» (2010).
* Լրագրողական պատմություններ։ «Հրեշների իրավաբաններ» (2010)
* [[Репортёрские истории]]. «Адвокаты дьявола» (2010)
* Документальный цикл «Честно» — «Мой ребёнок-монстр» (2010).
* Վավերագրական ցիկլ «Անկեղծ» — «Իմ երեխան հրեշ է» (2010)
* «Ещё не вечер» — «Дети маньяков» (2011).
* «Դեռ երեկո չէ» — «Մոլագարների երեխաներ» (2011)
* «Родители чудовищ» (2013).
* «Հրեշների ծնողներ» (2013)
* «Новые русские сенсации» — «Невеста чудовища» (2014).
* «Ռուսական նոր սենսացիաներ» — «Հրեշի հարսնացու» (2014)
* «Էքստրասենսների պայքար» (2015)
* «[[Х-версии]]. Громкие дела» — «Чикатило: имя зверя» (2015).
* «Մարդ և օրենք» (25.11.2016 թողարկում)
* «Битва экстрасенсов». Паранормальное шоу (2015).
* «Ռուսական նոր սենսացիաներ» — «Ողջ մնացածը», 2 թողարկում (2021)
* «[[Человек и закон]]» (выпуск 25.11.2016).
* «Новые русские сенсации» — «Выжившая», 2 серии (2021).


== Անիմե ==
== Անիմե ==

07:17, 4 Նոյեմբերի 2024-ի տարբերակ

Ալեքսանդր Յուրևիչ Պիչուշկին[комм. 1] (ծնվել է 1974 թվականի ապրիլի 9, Միտիշչի, Մոսկվայի մարզ), ռուսական սերիական մարդասպան, ով հայտնի է նաև որպես «Բիտցևյան մոլագար» և «Շախմատի հարթակով մարդասպան» [2]։ Իրականացրել է 49-ից ոչ պակաս սպանություն մոսկովյան Բիտցևյան այգում և նրա շրջաններում՝ զոհերի մեծ մասին սպանել է գլխին մուրճով վնասվածքներ հասցնելով։ Երազել է սպանել 64 հոգու՝ շախմատի դաշտերի քանակին համապատասխան։

Ըստ պաշտանական տվյալների, առաջին սպանությունն իրականացրել է 1992 թվականին՝ զոհն է դարձել համակուրսեցի Միխայիլ Օդիյչուկը։ 2001 թվականից մինչև 2006 թվականը սպանել է 48 հոգու և սպանությոան փորձ կատարել 3 հոգու նկատմամբ։ 2007 թվականի հոկտեմբերի 29-ին Պիչուշկինին դատապարտել են ցմահ ազատազրկման և ուղարկել «Պոլյարնայա սովա» խիստ ռեժիմի ուղղիչ գաղութ։ Գտնվելով ազատազրկման մեջ քան անգամ բարձրաձայնել է մարդկանց սպանելու ձգտման մասին։

Մանկություն

Ալեքսանդր Պիչուշկինը ծնվել է 1974 թվականի ապրիլի 9-ին Միտիշչիում։ Հայրն ընտանիքից հեռացել է երախայի 10 ամսեկանում։ Դրանից հետո երեխան մեծացել է մոր հետ, իսկ դաստիարակության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել պապիկը[3][4][5]։ 1976 թվականին մոր հետ տեղափոխվել են մոսկովյան Զյուզինո թաղամաս (այդ ժամանակ դա Սևաստոպոլի շրջանի տարածքն էր)։ Սաշան եղել է հանգիստ երեխա, ամաչկոտ, համեստ, չշփվող, սիրել է խաղալ շախմատ և շաշկի, գրել բանաստեղծություններ[4]։

Մոր խոսքերով՝ Պիչուշկինի հետ տեղի է ունեցել դժբախտ պատահար՝ նա ընկել է ճոճանակից և ստացել գանգուղեղային վնասվածք, որի պատճառով հայնտվել է հիվանդանոցում[2][5]։ Դրա արդյունքում նրա մոտ առաջացել են խոսքային բարդույթուններ՝ սկսել է խառնել «շ» և «ս» տառերը, նաև գրելիս, ինչի պատճառով մայրը նրան տեղափոխել է 138-րդ լոգոպեդական ինտերնատ[2][4][5]։ Ինտերնատից հետո ընդունվել է Նագոռնայա փողոցի վրա գտնվող № 66 մասնագիտական տեխնիկումը՝ ատաղծագործի մասնագիտությամբ[2][4]։

Պիչուշկինը բանակում չի ծառայել, բայց զինկոմիսարիատում ստուգում անցնելուց հետո անցել է հոգեբուժական բուժում հիվանդանոցում[5]։

Առաջին սպանություն

Առաջին սպանությունը Պիչուշկինն իրագործել է 1992 թվականի հուլիսի 27-ին՝ 18 տարեկանում։ Նա դեռևս այդ ժամանակ լուրջ մտածմունքների մեջ է եղել սպանություններ իրագործելու մասին, սակայն վախեցել է միայնակ գործել, դրա համար առաջարկել է իր համակուրսեցի Միխայլ Օդիյչուկին միասին սպանել ինչ-որ մեկին։ Նա ընկերոջ հետ քայլելիս է եղել Բիտցևյան այգում և փնտրել սպանություն կատարելու համար համապատասխան տեղ։ Սակայն Օդիյչուկն այդ գաղափարին լուրջ չի վերաբերվել։ Նրա անլուրջ վերաբերմունքը վշտացրել է Ալեքսանդրին, այդ իսկ պատճառով վերջինս թելով խեղդամահ է արել ընկերոջը[4][6]։

Մարմինը նետել է Բիտցևյան այգու կոյուղի, որտեղ ջրի հոսքը հասել է 5 մ/վրկ։ Մարմինն այդպես էլ չի գտնվել։ Ալեքսանդրը եկել է այն եզրահանգման, որ մարմնից ազատվելու այս մեթոդը բավականին օպտիմալ տարբերակ է, այդ պատճառով էլ հետագայում բազմիցս անգամներ օգտվել է այդ տարբերակից։ Դատարանի դահլիճում ասել է․ [4][6]Առաջին սպանությունը նման է առաջին սիրո՝ մոռանալ այն անհնար է։

Պիչուշկինը Միխայիլից վերցրել է ստացական այն մասին, որ վերջինս համաձայն է ինքնակամ հեռանալ կյանքից[4][6]։ Միլիցիան իմացել է այդ մասին և իրականացրել մարդասպանի հարցաքննություն, սակայն Պիչուշկինը կարողացել է համոզել նրանց, թե տեղյակ չէ ոչ մի բանից և ազատվել կասկածանքներից[4][7]։ Հետագայում Պիչուշկինը այլ մարդկանց էլ է առաջարկել գրել այդպիսի համաձայնագրեր, շատեր համաձայնվել են, կարծելով, թե դա զուտ կատակ է[4]։

Պիչուշկինը բավական երկար է պլանավորել առաջին սպանությունը։ Որոշ ժամանակ անց հասկացել է, որ սպանելու ցանկություն ունի և վերջնականապես համոզվել է դրանում մեկ այլ սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոյի դատից հետո։ Նա վախեցել է սխալվել, դրա համար մանրամասն պատրաստվել է հանցագործություններին՝ պարապել է զարգացնելով մկանային համակարգը։ Հաջորդ սպանությունն իրականացրել է ինը տարի անց[4][6]։

Սպանությունների շարք

Սպանությունների շարքն իրագործելու ժամանակ՝ 2001- 2006 թվականներին բնակվել է մոր (Նատալյա Էլմուրադովնա Պիչուշկինա), քրոջ, նրա ամուսնու ու երեխայի հետ՝ Մոսկվայում, Հերսոնսկայա փողոցի № 2 տանը՝ Բիտցևյան այգուց ոչ հեռու։ Աշխատել է Կերչենսկայա փողոցում գտնվող «Պյատերոչկա» սուպերմարկետում՝ որպես բանվոր։ Ձերբակալությունից հետո հայտնել է, որ մտադրվել էր սպանել 64-ից ոչ քիչ, որպեսզի սպանվածների քանակը համապատասխանի շախմատի հարթակի դաշտերի քանակին, սակայն հարցաքննություններից մեկի ժամանակ էլ խոստովանել է, որ 64 դաշտը լրացնելուց հետո կգներ միջազգային շաշկիի խաղատախտակ, որտեղ դաշտերի քանակը կազմում է 100[4]։ Ամեն սպանությունից հետո նա համար էր կպցնում և փակում դաշտը ինչ որ բանով (խցան, շաշկա և այլն)։

Սկզբից Պիչուշկինը աշխատել է սպանել հարբեցողների, անտունների և այլ հասարակական ցածր խավի մարդկանց, որոնք ըստ իրեն «իրավունք չունեին» ապրելու։ Այդ պատճառով սկզբնական սպանությունները իրականացվել են միանման սցենարով՝ Պիչուշկինը ծանոթացել է զոհի հետ տարբեր պատճառներ գտնելով (հիշել մահացած շանը, նշել տարեդարձը և այլն), տարել նրանց Բիտցևյան այգու թավուտ, որտեղ հյուրասիրել է ալկոհոլ՝ հարբեցնելու աստիճան ու գցել նրանց այգում գտնվող հավաքիչ կայաններից մեկը, որի պատճառով մեծամասամբ զոհը կա՛մ մահացել է ընկնելու հետևանքով, կա՛մ թերջերմության, ջրահեղձ լինելու և ինքնուրույն դուրս գալ չկարողանալու պատճառով։

Ընդ որում Ալեքսանդրը դատարանում կիսվել է, որ ծանոթ մարդկանց սպանելն ավելի հաճելի է եղել իր համար, քանի որ նավելի շատ էմոցիաներ է առաջացրել[6]։

2001 թվական

  • Երկրորդ սպանությունն Ալեքսանդր Պիչուշկինը իրականացրել է 2001 թվականի մայիսի 17-ին, զոհն է դարձել 52- ամյա Եվգենի Պրոնինը, ով տեղացիների մոտ հայտնի էր «Կայֆ» մականունով՝ ալկոհոլի հանդեպ ունեցած թուլության պատճառով։ Համաձայնվել է խմել Պիչուշկինի հետ Բիտցևյան այգում նրա վերջերս մահացած շան հոգու հանգստության համար[4]։ Հարբեցնելով իր երկրորդ զոհին, Պիչուշկինը նրան գցում է կոյուղու փոսը, որտեղ էլ Եվգենին ջրահեղձ է լինում հոսքաջրերի մեջ։
  • Վեց օր անց (մայիսի 23) մետրոյի Կախովսկայա կանգառի մոտ Պիչուշկինը հանդիպել է 64- ամյա Վյաչեսլավ Կլիմովին։ Նրանք զրուցել են և խմել։ Հանցագործը նրան սպանել է նույն տարբերակով, ինչ որ Պրոնինին։
  • Չորրորդ սպանությունը Ալեքսանդրն իրականացրել է մոտ մեկ ամիս անց։ 2001 թվականի հունիսի 22ին սպորտային խանութի մոտակայքում ծանոթացել է Յուրի անունով տղամարդու հետ, ըստ մարդասպանի՝ արտաքնապես նա մոտ 60 տարեկան էր։ Պիչուշկինը Յուրիին այգի է տանում ալկոհոլ խմելու նպատակով։ Երբ զոհին նետել է կոյուղու փոսը, վերջինս կառչել է պատի վրա եղած կեռերից, ինչի պատճառով Պիչուշկինը ստիպված է եղել իջնել և հարվածել նրա ձեռքերին, որպեսզի նա ընկնի, ինչի պատճառով էլ Յուրին մահացել է[4][7]։
  • Չորս օր անց Պիչուշկինը սպանել է 65- ամյա Նիկոլայ Տիխոմիրովին։ Ինչպես հետագայում պատմել է նրա խորթ տղան՝ Նիկոլայն ալկոհոլից կախվածություն է ունեցել, և նրանք չեն բացառել, որ ինքն իր ոտքով է սայթաքել ու ընկել կոյուղու փոսը։ Չնայած որ մարմինը գտնվել է սպանության հաջորդ օրը ոչ ոք չի կասկածել, որ նրան սպանել են։
  • Հունիսի 29-ին անհետ կորել է 73-ամյա Նիկոլայ Ֆիլիպովը։ Նա դուրս է եկել ծխախոտ գնելու և չի վերադարձել։ Հենց այդ օրն էլ, ինչպես հետագայում պարզվել է, նա սպանվել է Պիչուշկինի կողմից։
  • Հուլիսի 2-ին Պիչուշկինն աշխատանքից հետո տուն վերադառնալու ճանապարհին հանդիպել է իր վաղեմի ծանոթ 49 տարեկան Օլեգ Լվովին։ Իմանալով, որ նա արդեն երկու շաբաթ է ասոցիալ կյանք է վարում (երբ Լվովը պատրաստվել է վաճառել բնակարանը նրա գլխին հարված են հասցրել և գողացել ամբողջ գումարը և տան փաստաթղթերը), Պիչուշկինը նրան հրավիրել է Բիտցևյան այգի՝ միասին օղի խմելու[4]։ Լվովի ձեռքերին և վզին եղել են մատանի ու վզնոց, սակայն հանցագործը դրանք չի վերցրել[7]։ Այդ օրն էլ, քիչ անց, Ալեքսանդրը սպանել է Օլեգին․ հետագայում՝ դատարանի դահլիճում Պիչուշկինը նշել է, որ Օլեգը միակն է եղել, ում նա սպանել է խղճալով, քանի որ արդեն հինգ տարի է ծանոթ են եղել[4][7]։
  • Հուլիսի 13-ին Պիչուշկինը ծանոթացեդլ է 61- ամյա Գենադի Սաֆոնովի հետ, ով փախուստի է դիմած եղել նարկոլոգիական կլինիկայից։ Երբ Սաֆոնովն ալկոհոլ է խմել, Ալեքսանդրը նրան տարել է կոյուղու փոսի մոտ։ Դա հասկանալով Սաֆոնովն ասել է․ «Միայն թե ինձ փոսը չգցես», սակայն մարդասպանը նրան չի լսել, նետել է փոսի մեջ, որտեղ էլ Գենադին մահացել է[7]։
  • Հուլիսի 14-ին Պիչուշկինը այգում նկատել է իր ծանոթին՝ 44-ամյա Սերգեյ Պավլովին։ Պավլովն ընկերուհու հետ տուն վերադառնալիս է եղել, սկզբիս հրաժարվել է Ալեքսանդրի հետ խմելու առաջարկից, սակայն հետո ընկերուհուն ճանապարհել է և գնացել Պիչուշկինի հետ անտառ։ Միայն թե տեղի է ունեցել անսպասելին՝ Սերգեյը սկսել է դիմադրություն ցույց տալ։ Այդ ժամանակ Ալեքսանդրը նրան բռնել է ոտքերից ու շպրտել ջրհորը[7]։
  • 10-րդ և 11-րդ զոհերն են դարձել 45- ամյա Վիկտոր Ելիստրատովը և 54- ամյա Վիկտոր Վոլկովը[7], Պիչուշկինը նրանց սպանել է հուլիսի 20-ին և 21-ին։
  • Հուլիսի 26-ին Պիչուշկինն իրականցրել է 22-ամյա «Տերմինատոր» մականունով Անդրեյ Կոնովալցևի սպանությունը։ Միայն թե 12- րդ զոհին առանց ավելորդ ձայների փոսը գցելը չի ստացվել՝ կյանքի վերջին րոպեներին Կոնովալցևը կասկած ունենալով, որ ինչ որ բան այն չէ, փորձել է փախչել, սական Պիչուշկինն ավելի ուժեղ է գտնվե և կարողանալով բռնել նրան հասցրել է փոսի մոտ։ Անդրեյը աղմկել է, ինչով գրավել է անցնող կանանց ուշադրությունը[4][7]։ Պիչուշկինին դա վախեցրել է, այնպես, որ նա կես տարով դադար է վերցրել սպանություններից[4]։

2002 թվական

  • 13-րդ սպանությունն Ալեքսանդր Պիչուշկինն իրականացրել է ուրիշ տարբերակով։ 2002 թվականի հունվարի 18- ի երեկոյան նա փողոցում ծանոթացել է 39- ամյա անտուն Վյաչեսլավի հետ, նրան միասին սպիրտային ըմպելիքների խմելու առաջարկով համոզելով տարել է Կախովկա փողոցում գտնվող 16 հարկանի շենքի շքամուտք, որտեղ էլ 16-րդ հարկից տղամարդում բրդել է ցած, ինչի հետևանքով էլ վերջինս տեղում մահացել է[4]։ Իրավապաշտպան մարմինների աշխատակիցները, լրջորեն չհետաքննելով, գործը վերագրել են դժբախտ պատահարի։ Նոր մեթոը մանյակին նույն հաճույքը չի պատճառել, այդ իսկ պատճառով նա վերադրաձել է հին տարբերակին[4]։
  • 14-րդ սպանությունը Պիչուշկինն իրականացրել է հունվարի 29- ին Բիտցևյան այգում։ Զոհն է դարձել 42- ամյա Անդրեյ Վեսելովսկին, ով ալկոհոլային խմիչքներից կախվածություն է ունեցել։
  • Փետրվարի 13- ին Պիչուշկինը հաշվեհարդար է տեսել 47- ամյա քրոնիկ հարբեցող Յուրի Չումակովի հետ։
  • Փետրվարի 23- ին մոլագարը փորձել է սպանել 20 տարեկան Մարիա Վիրիչևին[4], ով հղիության հինգերորդ ամսում է եղել։ Ալեքսանդրը նրան տարել է Բիտցևյան այգի 1000 ռուբլի արժողությամբ գողոնը թաքցնելու նպատակով (ըստ այլ վարկածի՝ տեղափոխելու ծանր տոպրակները[4])։ Միայն թե ջրհորն ընկելուց հետո Վիրիչևան կարողացել է փրկվել և ինքնուրույն դուրս գալ այնտեղից, որտեղ անցորդները նրան նկատել են և «Շտապ օգնություն» ու միլիցիա կանչել։ Հաջողվել է փրկել նաև երեխային[4]։ Թաղամասային ոստիկանը կարողացել է կնոջը համոզել, որպեսզի նա դիմում չգրի, այլ հայտնի, որ ինքն է անզգուշաբար ընկել ջրհորը։ Վերջինս համաձայնվել է[7]։
  • Փետրվարի 27- ին Պիչուշկինը որոշել է սպանել ևս մեկ կնոջ։ Զոհն է դարձել Վերա Զախարովան։ Իր սեփական կանոններին հակառակ Պիչուշկինն էլ ցանկացել է Վերայի հետ խմել, սակայն վերջինս թույլ չի տվել նրան խմել, վախենալով, որ Ալեքսանդրը «կկորցնի իր իսկ կառավարումը»։ Ալեքսանդրը համաձայնվել է, իսկ հետո Վերային գցել ջրհորը։ Կինը կարողացել է բռնվել ջրհորի վերևի մասից, սակայն Ալեքսանդրը ստիպված է եղել թուլացնել նրա ձեռքերը[7]։
  • Մարտի 7- ին 18- րդ զոհը դարձել է 46- ամյա Բորիս Նեստերովը։ Պիչուշկինն իր մոտ միշտ ունեցել է պոլիէթիլենային տոպրակ, որտեղ եղել են մեխահան ունելի, աշխատանքային ձեռնոցներ, օղի, ծխախոտ և լուցկի (եթե զոհը ցանկացել է ծխել)։ Նեստերովի հետ կանգնած են եղել ջրհորից ոչ շատ հեռու։ Զոհը մի փոքր խմել է, իսկ հետո, Պիչուշկինին ի զարմանք, կտրուկ սկսել է քայլել այգու ելքի կողմը։ Պիչուշկինը վազել է նրա հետևից, իսկ այդ պահին Նեստերովը հանկարծակի հետ է թեքվել և բռնել Պիչուշկինի կոկորդից։ Սակայն մարդասպանը կարողացել է հարվածել Բորիսին ոտքերով՝ թույլ չտալով կանգնել, հետո վերցրել է փտած փայտ, որը միանգամից փշրվել է։ Նեստերովը սկսել է գոռալ, հետո Պիչուշկինին ասել է․ «Մի սպանիր, ես բնակարանս քո վրա կգրանցեմ․․․» ու շնչամահ է եղել։ Պիչուշկինը Նեստերովի մարմինը քարշ է տվել ջրհորի մոտ և գցել նրա մեջ։
  • Մարտի 8- ին Պիչուշկինը սպանել է 42 տարեկան Ալեքսեյ Ֆյոդորովին՝ հարբեցող հաշմանդամ, ով ապրում էր մոր և քրոջ հետ Պիչուշկինի հարևան շքամուտքի բնակարաններից մեկում։ Ալեքսեյը մոտ 130 կիլոգրամ էր, և մարդասապանը ստիպված է եղել դժվարությամբ քարշ տալ նրան մինչև կոյուղու փոսը[7]։ Ֆյոդորովի սպանությունից հետո նրա բարեկամները ոստիկանություն հայտարարություն են տվել նրա անհետ կորչելու մասին։ Իրավապաշտպան մարմինները հետաքննության ժամանակ զրուցել են Ալեքսանդրի հետ, սակայն վերջինս կասկածանքներ չառաջացնելով կարողացել է համոզել, որ ոչնչից տեղյակ չէ։
  • Մարտի 10- ին Պիչուշկինը փորձել է սպանել 13- ամյա Միխայիկ Լոբովին, ով մինչ այդ փախել էր մանկատնից։ Հանցագործը երեխային կանչել է Բիտցևյան այգի՝ խոստանալով գումար տալ նրան տեխնիկան տեղափոխելու մեջ օգնելու համար, որից հետո հրել է նրան կոյուղու փոսի մեջ, սակայն Լոբովը չի կորցրել գիտակցությունն ընկնելու արդյունքում, և որոշ ժամանակ անց իարողացել է դուրս գալ փոսից։ Լոբովին քանի օր անց ողջ տեսնելուց հետո Պիչուշկինը որոշել է այլևս փոսը չգցել կենդանի մարդկանց[4]։
  • Որոշ ժամանակ անց Պիչուշկինը ծանոթի միջոցով կարողացել է ձեռք բերել «կրակող գրիչ», որի միջոցով շարունակել է իր որսը, իսկ հաջորդ զոհը դարձել է 43- ամյա նախկին ջութակահար Գերման Չերվյակովը, ով ալկոհոլի հետ խնդիրներ ունենալու պատճառով կորցրել էր տունն ու աշխատանքը։ Երկար ժմանակ Պիչուշկինը չի կարողացել նրա հետ հաշվեհարդար տեսնել, քանի որ Գերմանը միշտ գտնվել է ընկերների շրջապատում և երբեք մենակ չի մնացել։ Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան մարդասպանը մտել է Չերվյակովի վրանը, որտեղ նա ապրում էր ամռանը, և կրակել նրա վրա, վրիպում է տեղի ունեցել, և նա նորից է կրակել։ Այս անգամ զոհը միանգամից է մահացել, ինչն Ալեքսանդրը հասկացել է նրա գլխից հոսող արյունից և մահացածի խռմփոցի հանկարծակի դադարից։ Սպանությունից հետո Պիչուշկինը միանգամից տուն է գնացել։
  • Սեպտեմբերի 13-ին և 25-ին Պիչուշկինը սպանել է 40- ամյա զոդագործ Նիկոլայ Իլյինսկին և Վյաչեսլավ Մինաևին։
  • Սեպտեմբերի 30-ին «կրակող գրիչի» օգնությամբ Պիչուշկինին չի հաջողվել ո՜չ առաջին, ո՛չ էլ երկրորդ և երրորդ փորձերից սպանել 42 տարեկան Սերգեյ Ֆյոդորովին՝ «Ոզնի» մականունով, և նա ստիպված է եղել դեռևս ողջ տղամարդուն տանջամահ անել մեխահան ունելիով։ Դրանից հետո Պիչուշկինը որոշել է հրաժարվել այդ «կրակող գրիչից» և նետել այն մոտակա լիճը[4][7]։
  • Նոյեմբերի 2-ին սպանել է իր ծանոթ 46-ամյա հաշմանդամ Ալեքսեյ Պուշկովին։
  • Նոյեմբերի 12-ին Պիչուշկինն առաջին անգամ օգտագործել է մուրճ։ Մոլագարի զոհն է դարձել տեղացի, խմելու հետ սեր ունեցող Վալերի Դոլմաթովը։ Պիչուշկինը մուրճով հարվածել է նրա ծնոտին, Դոլմաթովն ընկել է ու մեռած ձևացել։ Սակայն, հասկանալով նրա սուտը, Պիչուշկինը նրան նետել է ջրհորը[7]։

2003 թվական

  • Մարտի 13-ին զոհն է դարձել 73- ամյա Լյանգ Ֆատկուլինը։
  • 2 շանաթ անց՝ մարտի 27-ին, սպանել է 42 տարեկան Վիկտոր Իլյինին[7]։
  • Ապրիլի 4-ին զոհն է դարձել 62 տարեկան Իգոր Կաշտանովը։ Քանի որ Կաշտանովը ամրակազմ էր, Պիչուշկինը ստիպված է եղել մուրճով հարվածել նրա գլխին՝ առաջին հարվածից հետո Կաշտանովը փորձել է վեր կենալ, սակայն Պիչուշկինը ևս մեկա նագամ է հարվածել, որից հետո տղամարդը մահացել է։ Մարմինը Պիչուշկինը նետել է կոյուղու փոսը[7]։
  • Ապրիլի 6- ին սպանել է 42- ամյա Օլեգ Բոյարովին։
  • Մայիսի 10- ին Պիչուշկինը սպանել է իր կոլլեգա Վասիլի Ստանովին։
  • Մայիսի 12- ին անտառ է հրավիրել իր ծանոթ 45 տարեկան Սերգեյ Չուդինին։ Քանի դեռ վերջինս փայտի վրա նստած ծխելիս է եղել, Պիչուշկինը մուրճով ուշաթափ է արել, բայց չի սպանել։ Չուդինը մահացել է ջրհորի հատակին[7]։
  • Օգոստոսի 27- ին Պիչուշկինի զոհն է դարձել Վլադիմիրը։ Այս սպանությունից առաջ Ալեքսանդրն առաջին անգամ խմել է զոհի հետ[7]։
  • Օգոստոսի 30- ին Պիչուշկինը սպանել է 42- ամյա Եգոր Կուդրյավցևին, որին, հետագայում, ոչ այդքան ակտիվ ձևով են փնտրել, մտածելով, որ նա գտնվում է ազատազրկման մեջ (մինչ այդ տղսմարդը երեք անգամ գտնվել է բանտում[7]) կամ հոգեբուժարանում։
  • Հոկտեմբերի 14- ին սպանել է իր կոլլեգա Վլադիմիր Ֆոմինին, ում հետ աշխատելիս է եղել «Պյատերոչկայում»[7]։
  • Նոյեմբերի 14- ին զոհն է դարձել 43- ամյա անձնական վարորդ Վլադիմիր Ֆեդոսովը[7]։
  • Նոյեմբերի 15- ին հարձակվել է 27 տարեկան Կոնստանտին Պոլիկարպովի վրա։ Մարդասպանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել մուրճով, իսկ հետո զոհին ն ետել ջրհորը։ Տղամարդը կարողացել է ողջ մնալ, քանի որ հագուստը կառչել է պատի վրա գտնվող կեռից։ Կոնստանտինն ուշքի է եկել և կարողացել դուրս գալ[4]։ Պիչուշկինն իմանացել է այդ մասին, քանի որ բնակվել է զոհի հետ նույն բակում։ Ալեքսանդրը սկսել է մտահոգվել, որ իրեն կբռնեն, սակայն բախտը բերել է։ Կոնստանտինը հիշողության կորուստ է ունեցել[4][7]։ Չստացված սպանության պատճառով Պիչուշկինը դադար է վերցրել ընդհանուր 1 տարի և 7 ամիս տևողությամբ[7]։

2005 թվական

Գեղեցկադեմ շիկահեր դուր էր եկել Պիչուշկինին։ Նա անգամ փորձել է աղջկա հետ կապ հաստատել, սակայն ստացել է միայն մերժումներ։ Օլգային երկրպագուն դուր չէր եկել և նա շատ կտրուկ է ազատվել Պիչուշկինից։ Ալեքսանդրն այդ ժամանակ ցույց չի տվել իր վիրավորանքը։ Սակայն, ինչպես պարզվել է հետագայում, բոլոր կանանց վրա շատ լուրջ զայրույթ է առաջացել նրա մոտ այդ իրավիճակից հետո։

Պիչուշկինի կոլլեգաներից մեկը[8].

2005 թվականին Պիչուշկինը աշխտելով տանը մոտ սուպերմարկետում, ծանոթացել է Օլգա Սինյուգինայի հետ։ Նա երկար է պատրաստվել Օլգայի սպանությանը, բայց հասկացել է, որ Օլգան ոչ մի կերպ իր հետ ոչ մի տեղ չի գնա։ Այդ իսկ պատճառով, որոշել է հետևել Օլգային աշխատանքից տուն գնալու ճանապարհին և սպանել հենց փողոցում։ Միայն թե այդպիսի պլանը նախապատրաստման կարիք ուներ, քանի որ սպանել մարդկանցից հեռու այգում ավելի անվտանգ էր։ Սակայն սպանություն իրագործելու ցանկությունն ավելի ուժեղ էր։ Դրա համար Օլգայի սպանությունը Պիչուշկինը բավականին ժամանակ հետաձգում էր, մինչև նրան գտնելով ավելի «հեշտ» զոհերի, որոնց առանց ավել խնդիրների կարողանում էր տանել Բիտցևյան այգի։ Ավելի ու Սինյուգինան ասել է․ Կաղապար:Цитата Պիչուշկինին բացահայտելը Օլգայի մոտ զարմանք է առաջացրել։ Իսկ նրա խոստովանություններն էլ ավելի են շոկի ենթարկել։ Մարդասպանի հետ քննիչի սենյակում հանդիպումից հետո Օլգան դուրս է եկել աշխատանքից, հավաքել իրերն ու ուղևորվել Ղազախստան՝ բարեկամների մոտ[9]։

  • Հունիսի 8- ին Պիչուշկինը Բիտցևյան այգի է տարել իր ընկեր, 40- ամյա Անդրեյ Մասլովին, ում հարբեցրել է, և երբ վերջինս քնել է, ուժեղ հարվածներով ջարդել է նրա գլուխը, իսկ մարմինը նետել կոյուղու փոսը։ Այս սպանությունից հետո Պիչուշկինը նորից որոշել է փոխել իր տակտիկան․ իր իսկ խոստովանությամբ (արդեն ձերբակալությունից հետո), արդեն ձանձրացրել էր թաքցնել իր զոհերի մարմինները, այդ իսկ պատճառով որոշել է հասարակայնորեն բարձրաձայնել իր գոյության մասին։
  • Սեպտեմբերի 28- ին Պիչուշկինը Բիտցևյան այգի է տարել 46- ամյա Յուրի Կուզնեցովին, որոշել էր գլխին հարվածներ հասցնել մուրճով և թողնել մարմինը բաց տարածքում։ Սակայն ալկոհոլ խմելուց հետո Կուզնեցովը քնել է, և Պիչուշկինը փակել է նրա քիթն ու բերանը, ինչի հետևանքով զոհը շնչահեղձ է եղել ու մահացել[7]։ Մարմինը գտել են հաջորդ օրը պատահական անցորդները, սակայն դեպքի վայր եկած ոստիկանները Կուզնեցովի մահը վերագրել են ալկոհոլային թունավորման, քրեական գործ չեն բացել և մանրամասն ստուոգւմներ չեն կատարել։
  • Հոկտեմբերի 15- ին Պիչուշկինը հարձակվել է 31- ամյա անտուն Նիկոլայ Վորոբյովի վրա, սակայն վերջինս առաջին հարվածից հետո կարողացել է ոտքի կանգնել և փորձել է փախչել Պիչուշկինից։ Մարդասպաը կարողացել է բռնել նրան և ծեծելով սպանել։ Միայն այդ ժամանակ է ոստիկանությունն ընդունել, որ քաղաքում կա սերիական մարդասպան[4]։
  • Նոյեմբերի 16- ին մարդասպանի 41-րդ զոհն է դարձել 63 տարեկան, ոստիկանության նախկին սերժանտ Նիկոլայ Զախարչենկոն։ Նա խմել է կես բաժակ օղի, ինչից շատ շուտ հարբել է։ Ալեքսանդրը սկզբից չի ցանկացել հարվածել նրան մուրճով, որպեսզի արյան շատ հետքեր չլինեն, սակայն Զախարչենկոն հանկարծ սկսել է փայտով պաշտպանվել։ Ալեքսնադրը կարողացել է նրա ձեռքից վերցնել փայտն ու հարվածել Նիկոլայի գլխին։ Վերջինս մահացել[7]։
  • Նոյեմբերի 21- ին զոհն է դարձել 36-ամյա Օլեգ Լավրենենկոն։ Ալկոհոլ խմելու ժամանալ Օլեգը հանել է իր ծալովի դանակն ու սկսել պտտել այն։ Պիչուշկինն այն վերցրել է Օլեգի ձեռքից, գցել գետնին, իսկ հետո ուժեղ հարվածել Լավրենենկոյի դեմքին մուրճով։ Ընթացքում մուրճը կոտրվել է[7]։ Քննչական էքսպերիմենտի ժամանակ գտել են Լավրենենկոյի պայուսակը, իրերը, որոնք նա ցանկացել էր վաճառել, դանակն ու նրա ծնոտը։ Մնացածը ոչնչացվել էր թափառական շների կողմից։
  • «Ծիսական» սպանությունների սսկիզբ կարելի է ընդունել նոյեմբերի 28-ը, երբ Պիչուշկինը սպանել է 73 տարեկան, երկրորդ կարգի հաշմանդամ Վլադիմիր Դուդուկինին։ Սպանությունից հետո նա ծածկել է Դուդուկինի մարմինը, իսկ գլխի մեջ մտցրել օղու շիշը։
  • Դեկտեմբերի 6- ին սպանել է 72 տարեկան Նիկոլայ Կորյագինին։ Վերջինս տուն վերադառնալիս է եղել Բիտցևյան այգով, իսկ Պիչուշկինը նկատել է և կանչել միասին խմելու։ Կորյագինն ականջի մեջ ունեցել է լսողական սարք, և Պիչուշկինին թվացել է, դա ինչ-որ հաղորդիչ է, որի միջոցով իրենց կարող են գտնել" Երբ հանգստացել է, հարված է Կորյագինի դեմքին մուրճով, հետո գլխին հարվածներ հասցնել անցք է բացել, որի մեջ էլ դրել է օղու շիշը։
  • Դեկտեմբերի 16- ին սպանել է Վիկտոր Սոլովյովին։ Վերջինս խմել է, և սկսել գնալ անտառի ելքի մոտք, սակայն Պիչուշկինը մի քանի անգամ հարվածել է մուրճով, ինչի արդյունքում զոհի գանգի վերին հատվածից բան չի մնացել։ Այնուհետև Պիչուշկինը այս զոհի գլխի մեջ էլ դրել է օղու շիշը։ Վիկտորի մարինն էլ, Լավրենենկոյի մարմնի նման, կերել են թափառական շները։
  • Դեկտեմբերի 19- ին սպանել է 64- ամյա բիտումային գործարանի աշխատող Բորիս Գրիշինին։ Նա համաձայնել է խմել Պիչուշկինի հետ՝ գործարանում ծանր աշխատանքից հետո։
  • Դեկտեմբերի 26- ին սպանել է 51 տարեկան զոդագործ Ալեքսանդր Լյովոչկինին։ Նա չի մերժել մարդասպանի Նոր տարին միասին նշելու առաջարկը։ Նրա մարմնի հետ տեղի է ունեցել նույնն, ինչ Լավրենենկոյի և Սոլովյովի մարմինների հետ։

2006 թվական

  • Նոր՝ 2006 տարին, Պիչուշկինը սկսել է 55- ամյա Յուրի Ռոմաշկին սպանությամբ, որն իրականացրել է փետրվարի 27- ին։ Վերջինս սպանել է ցանկափայտով, որը հետագայում մտցրել և թողել է նրա գլխի մեջ։
  • Մարտի 4- ին սպանել է 57- ամյա բանասեր Ստեպան Վասիլչենկոյին։ Նրա գլխի մեջ նույնպես փայտ է մտցրել ու թողել այդպես։
  • Մարտի 23- ին Պիչուշկինի զոհն է դարձել 25 տարեկան Մահմուդ Ժոլդոշևը։
  • Ապրիլի 11- ին Պիչուշկինը սպանել է 48- ամյա Լարիսա Կուլիգինային։
  • Հունիսի 13- ին Սևաստոպոլսկի պողոտայի 89-րդ հատվածի մոտ գտնվող ձորակում սպանել է 36 տարեկան Մարինա Մոսկալյովան։ Նա դարձել է մրդասպանի վերջին՝ 49- րդ զոհը։ Մարինան նրա կոլլեգան էր, միասին աշխատելիս են եղել «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում։ Մարինան որդուն գրություն է թողել, հայտնելով, թե ում հետ է գնում հանդիպման։ Այդ մասին տեղեկացրել է Պիչուշկինին։ Դա Պիչուշկինին անհանգստացրել է, բայց հետ չի պահել սպանության մտքից[6][7]։ Մի քանի ժամ մտածմունքներից հետո ԱԼեքսանդրը որոշել է սպանել Մարինային։ Դրանից հետո զանգեր է ստացել սպանվածի որդու և ընկերուհու կողմից։ Մոլագարը փորձել է ազատվել ապացույցներից՝ դեն է նետել մուրճը, կոծիկներն ու հագուստը, սանհանգույցն է գցել տետրը, որի մեջ գրում էր սպանությունների մասին[7]։

Պիչուշկինի հարձակման հետևանքում միայն երեք զոհերն են կարողացել ողջ մնալ։

«Բիտցևյան մոլագար»

Սպանությունների շարքը Պիչուշկինը սկսել է 2001 թվականին, սակայն մինչև 2005 թվականի վերջը ո՛չ ոստիկանությունը, ո՛չ դատախազությունը կասկած անգամ չեն ունեցել սերիական մարդասպանի գոյության մասին։

Ըստ «Կուրյանովսկի մաքրման կայանների» տնօրեն Վ․ Ա․ Մուխինի ցուցմունքների․ (հենց իրենց մոտ էր տանում կոյուղիների այն հավաքիչ կայանը, որտեղ էլ մարդասպանը նետել է իր զոհերի մարմինները)[10]: «2001- 2005 թվականներին մեր մաքրման կայաններում անընդհատ դիեր են հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ 29 մարմին։ Ես 30 տարի է աշխատում եմ, և, երբեք նմանատիպ դեպքեր չեն եղել։ Բոլոր հայտնված դիերի մասին մենք հայտնել ենք ոստիկանություն։»

Սակայն այդ 29 գտնված մարմինների մեծամասնության հիման վրա քրեական գործեր չեն բացվել ոստիկանությունում, և զոհերի ինքնություններն այդպես էլ անհայտ են մնացել, մինչև հենց Պիչուշկինը չի հայտնել նրանց մասին։ Միայն 2005 թվականի աշնանը նորություններում սկսվել են հայտնվել գրություններ[11] Բիտցևյան այգում մահացությունների հաճախության ավելացման մասին։ Դա բացատրվում է նրանով, որ հենց այդ ժամանակվանից Պիչուշկինը դադարել էր թաքցնել մարմինները, ցանկանալով, հայտնել իր գոյության մասին։ Մարդասպանի «ֆիրմային նշանը» զոհի գլուխը ծանր իրով ջարդնելն էր, և հետո, այդ իրը կամ օղու շիշ, ծառի ճյուղ գլխի բաց վնասվածքի մեջ մտցնելը։ Դրանք էլ ապացուցում էին, որ Բիտցևյան այգում կա սերիական մարդասպան, ով հիմնականում սպանում է տարեց տղամարդկանց։ Սակայն մարդասպանին բռնելու համար ոչ մի գործողություններ, այդ թվում քաղաքացիական հագուստով իրավապաշտպան մարմինների կողմից այգու օրագիշեր հսկողությունը և մերձակայքն ուղղաթիռով հսկումը ոչ մի արդյունք չեն տվել։

Այդ ընթացքում էլ տեղի է ունեցել մի դեպք, երբ տեղի բնակիչ տղամարդուն, ով հաճախակի զբոսնում էր Բիտցևյան այգում, Պիչուշկինը համառորեն հրավիրել է խմելու։ Մարդասպանը, ամենայն հավանականությամբ, ջղայնացել է խմել չցանկացող տղամարդու մերժումներից, սակայն այդ պահին թփերի արանքցի դուրս են եկել երկու շներ, որոնց տերը հենց այդ չստացված զոհն էր։ Մոլագարը նախընտրել է հեռանալ այդտեղից։ Տղամարդը անհապաղ դիմել է ոստիկանության մոտական հենակետ, որտեղ տվել է կասկածելի տղամարդու մանրամասն նկարագրությունը։ Սակայն ոստիկանները ուշադրության արժանի չեն համարել այդ դեպքն ու վերհիշել են դրա մասին միայն Ալեքսանդր Պիչուշկինի ձերբակալումից մի քանի ամիս անց։

Կասկածյալներ

2006 թվականի փետրվարի 19- ին Բիտցևյան այգում ձերբակալվել է տղամարդ, ով փաստաթղթերր ստուգման ժամանակ փորձել է փախչել, սակայն օպերաշխատողները կրակ են բացել նրա ուղղությամբ ու վիրավորել ազդրի հատվածում։ Հետագայում պարզվել է, որ ձերբակալվածը ոչ մի կապ չի ունեցել սպանությունների շարքի հետ։ Ըստ այլ տարբերակի, տղամարդուն կանգնեցրած օպերաշխատողները եղել են քաղաքացիական հագուստով, այդ իսկ պատճառով, նա ենթադրել է, թե իրեն փորձում են թալանել[12][13]։ Ըստ երկրորդ տարբերակի, տղամարդն ինքնապաշտպանման համար իր հետ միշտ ունեցել է փոքրիկ դանակ, և , երբ օպերատիվ աշխատողները նկատել են այն, վախեցել է, թե իրեն քրեական պատասխանատվության կենթարկեն սառը զենքի առկայության պատճառով[14]։

Մարտի 13- ին Բիտցևյան այգում ձերբակալել են կանացի հագուստով տղամարդու, ով իրավապաշտպան մարմինների տեսնելուց հետո նույնպես փախուստի փորձի է դիմել։ Նրա պայուսակում հայտնաբերվել է մուրճ։ Սակայն, քննության անց կացման ժամանակ պարզ է դարձել, որ ձերբակալված տղամարդը սպանությունների պահերին ունեցել է ալիբի[12]։

Ձերբակալությունը

2006 թվականի հունիսի 13- ին տեղի է ունեցել Մարինան Մոսկալյովայի սպանությունը[2][15], որի հետաքննության ժամանակ ոստիկանությունը կասկածել է նրա կոլլեգա Ալեքսանդր Պիչուշկինին։ Մարինայի հետ Ալեքսանդրը ծանոթացել է սուպերմարկետում, որտեղ աշխատում էին երկուսն էլ[4][7]։ Կինն ամուսնալուծված էր, ուներ որդի՝ Սերյոժան։ Չնայած նրան, որ կինը կասկածանքով էր վերաբերվում Ալեքսանդրին, այնուամենայնիվ, համաձայնել է գնալ զբոսանքի վերջինիս հետ։ Տնից դուրս գալուց առաջ կինը գրություն է թողել որդու համար, որտեղ նշել է նաև Պիչուշկինի հեռախոսահամարը[2][4][7]։ Պիչուշկինն իմացել է այդ փաստի մասին, սակայն չի հավատացել, հետագայում նշելով, որ սպանելու ցանկությունն ավելի ուժեղ է եղել, քան ձերբակալվելու վախը[4][6]։ Ըստ իրեն, այգի գնալու ճանապարհին, զբոսնելիս, զրուցելիս, ինքն «անընդհատ մտածել է, սպանել թե զգուշանալ»[7]։ Հետո վերջապես որոշել է, որ կարող է «ռիսկի դիմել», քանի որ «արդեն տրամադրվել է սպանել»[16]։

Հունիսի 16- ին Ալեքսանդր Պիչուշկինը ձերբակալվել է[2]։ Պիչուշկինի մեղքն ապացուցող հանցանշանների մեջ եղել է մետրոյի Կոնկովո կանգառի հսկողության տեսախցիկներից ստացված տեսանկարահանումը։ Այնտեղ երևացել է, թե ինչպես են Պիչուշկինն ու Մոսկալյովան միասին մտնում սպասասրահ[17]։ Որոշ ժամանակ անց Ալեքսանդրը հայտնել է, որ հենց ինքն է «Բիտցրյալ մոլագարը»[2]։ Մի քանի օր անց արդեն ցուցմունքներ է տվել Բիտցևյալ այգում կատարած այլ հանցագործությունների մասին։

Ըստ Վ․ Պ․ Սերբսկու անվան հասարակական և դատական հոգեբուժության կենտրոնի հետազոտությունների արդյունքների, 2007 թվականի ապրիլին ճանաչվել է չափավոր մեղսագիտակ, ինչն իրենից ենթադրում էր, որպես պատժամիջոց, մեղադրյալին պարտադիր հարկադիր բուժմամբ զբաղվող ուղղիչ գաղութ տեղափոխելու հնարավորությունը[18]։ Հոգեբուժական այդ կենտրոնում փորձել է իսնասպան լինել[2]։

Դատը

2007 թվականի հունիսին Մոսկվայի դատախազությունն ավարտել է Ալեքսանդր Պիչուշկինի քրեական գործի քննությունը։ Նրան առաջադրվել է մեղադրանք՝ 52 մտադրված հանցանք իրականացնելու հիման վրա, հիմնականում Բիտցևյան այգու տարածքում[2][19]։

2007 թվականի օգոստոսի 13- ին Մոսկովյան քաղաքային դատարանում սկսվել են Ալեքսանդ Պիչուշկինի գործի (մեղադրված 49 հոգու սպանության և 3 հոգու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ) վերաբերյալ նախնական լսումները։ Նրան առաջադրվել է ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով մեղադրանք՝ «Առանձին դաժանությամբ, ակնհայտ անօգնական վիճակում գտնվող երկու կամ ավելի հոգու սպանություն։»։ Դատական գործընթացի ժամանակ որպես պետական դատախազ հանդես է եկել Յուրի Յուրևիչ Սյոմինը։ Ըստ նրա կանխատեսման, Պիչուշկինի դատական գործողությունները պետք է տևեին երկու ամսից ոչ պակաս։ Գործով անցել են 41 տուժող և մեղադրող կողմից ներկայացող 98 վկա։ Դատարանը բավարարել է մեղադրյալի միջնորդությունը՝ իր գործը երդվյալ ատենակալների մասնակցությամբ քննելու մասին, և հայտարարել է, որ պրոցեսս ընթանալու է բաց տարբերակով։ Երդվյալ ատենակալների կոլեգիայի ընտրությունն նշանակվել էր սեպտեմբերի 13- ին։

Ըստ քննության տվյալների, Պիչուշկինը հանցագործություններ է կատարել 1992 թվականից մինչև 2006 թվականը։ Մեղադրյալն ավելի ակտիվ գործել է 2001—2003 և 2005—2006 թվականներին Բիտցրյան անտառայգուի տարածքում։ Հիմնականում նրա զոհերն են եղել տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ տուժողների ցանկում եղել է չորս կին․ երեքը սպանվել են (Վերա Զախարովա, Լարիսա Կուլիգինա և Մարինա Մոսկալյովա), իսկ մեկի վրա մահափորձ է իրականացվել (Մարիա Վիրիչևա)։ Մեղադրյալի համար նշանակված իրավաբան Պավել Իվաննիկովը հայտնել է, որ իր պաշտպանյալն ընդունում է իր մեղքն ամբողջ ծավալով։

«Բիտցևյան մոլագարի» զոհերի ճշգրիտ քանակը դեռևս անհայտ է։ Պիչուշկինը հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ իրագործել է 61 սպամնություն (այդ ժամանակ նա դեռ չգիտեր, որ Մարիա Վիրիչևան հարձակումից հետո ողջ է մնացել)։

Ընդ որում, ըստ իրեն, զոհերի մեծ մասն իրեն ծանոթ են եղել։ Պիչուշկինի խոստովանությամբ, նա զոհերին այգի է տարել տարբեր պատճառներ առաջարկելով․ շատերին ասել է, որ այգում թաղված է իր շունն ու նրան պետք է հիշատակել, որտեղ էլ սպանել է մուրճի հարվածներով և թաքցրել մարմինները։ Քննության ընթացքում նա ցույց է տվել սպանվածների թաքցման վայրերը։ Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ իր դաժանությամբ Պիչուշկինը գերազանցել է անգամ Անդրեյ Չիկատիլոյին։ «Բիտցրյան մոլագարը» նաև հայտարարել է, որ, եթե իրեն չձերբակալեին, ապա նա չէր դադարի սպանությունները[20]: Ինձ չբռնեիք՝ ես երբեք չէի դադարի, երբեք։ Փրկել եք շատերի կյանքը ինձ բռնելով։

Հոկտեմբերի 24- ին Մոսկովյան քաղաքային դատարանի երդվյալ ատենակալների կոլեգիան միաձայն կերպով ներկայացրել է մեղադրական եզրակացույուն։ Ալեքսանդր Պիչուշկինը ամբողջությամբ մեղավոր է ճանաչվել 49 սպանությունների և 3 մահափորձեր իրականացնելու մեջ[2][21]։ Հոկտեմբերի 25- ին նա դատարանում ներկայացել է իր վերջին խոսքով, ասելով, որ չի զղջում իր արարքների համար․ Այս ամբողջ ժամանակ ես ինչ ուզեցել եմ, այն էլ արել եմ․․․ Ահա արդեն 500 օր է ես գտնվում եմ կալանքի տակ, և այս օրերի ընթացքում մարդկանց մեծ քանակ որոշում է իմ ճակատագիրը՝ ոստիկաններ, քննիչներ, դատավորներ, դատախազներ, մասնագետներ․․․Հարյուրավոր մարդիկ որոշում են մի մարդու ճակատագիրը, այն ժամանակ, երբ ես միայնակ որոշել եմ 63-ի ճակատագրերը։ Ոչ, թերևս վաթսունի, երեքին կարելի է չհաշվել։ Ես միայնակ էի նրան համար դատախազ, երդվյալ ատենակալ, դատավոր և դահիճ։ Իրականացրել եմ ձե՛ր բոլորի ֆունկցիաները։ Ես գրեթե Աստված էի։ Զգացեք տարբերությունը։

2007 թվականի հոկտեմբերի 29-ն Ալեքսանդր Պիչուշկինը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ հատուկ խստությամբ ռեժիմով ուղղիչ գաղութում։ Նրան մեղավոր են ճանաչել 49 հոգու սպանության մեջ, ներառյալ Միխայիլ Օդիյչուկը, ում սպանել էր 1992 թվականին, և 3 մահափորձերի իրականացման մեջ, ընդ որում ինքը նաև խոստովանել է 11 այլ սպանությունիրագործելու մեջ[2]։

2007 թվականի նոյեմբերի 2- ին Պիչուշկինը դիմում է ներկայացրել վճռաբեկ դատարան, որտեղ խնդրել է իր ցմահ ազատազրկումը փոխարինել 25 տարի ազատազրկմամբ։ 2008 թվականի փետրվարին ՌԴ Գերագույն դատարանն այդ դիմումը մերժել է[22]։


Բանտարկության մեջ

Ալեքսանդր Պիչուշկինն ուղարկվել է Պոլյարնայա սովա հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութ[23][24]։ Ըստ որոշ տեղեկությունների, սկզբնական հատվածում նա եղել է չեչեն ահաբեկիչ Նուրփաշի Կուլաևի հետ, որին սպառնացել է սպանել, ասելով․ «Ինչ-որ դու իմ դուրը չես գալիս․․․», որից հետո Կուլաևը, վախենալով իիր կյանքի համար, շտապ կերպով խնդրել է իրեն տեղափոխել այլ բանտախցիկ։ Վերջնական արդյունքով, համախցիկակիցների հետ անընդհատ կոնֆլիկտների մեջ լինելու պատճառով, նրան տեղափոխել են մենախուց[25]։

Ցմահ ազատազրկումը կրելու ընթացքում Պիչուշկինը մի քանի անգամ նշել է, որ պայմանական-վաղաժամ ազատ արձակվելու դեպքում շարունակելու է մարդկանց սպանել[4][26]․ Եթե ինձ հիմա ազատ արձակեին, առաջին հերթին, ես կսպանեի մի քանիսին, որպես սթրեսից ազատվեմ, կբռնաբարեի կնոջ և կխմեի։ Իսկ հետո ոնց կստացվի․․․

Զոհերի ցանկ

Ալեքսանդր Պիչուշկինի զոհերի ցանկը․

  1. Միխայիլ Պետրովիչ Օդիյչուկ, 18 տարեկան։ Սպանված՝ 1992 թվականի հուլիսի 27։
  2. Եվգենի Ալեքսեևիչ Պրոնին, 52 տարեկան։ Սպանված՝ 2001 թվականի մայիսի 17։
  3. Վյաչեսլավ Կլիմով, 64 տարեկան։ Սպանված՝ 2001 թվականի մայիսի 23։
  4. Յուրի (ազգանունն ու տարիքն անհայտ են)։ Սպանված՝ 2001 թվականի հունիսի 22։
  5. Նիկոլայ Տիխոմիրով, 65 տարեկան։ Սպանված՝ 2001 թվականի հունիսի 26։
  6. Նիկոլայ Ստեպանովիչ Ֆիլիպով, 73 տարեկան։ Սպանված՝ 2001 թվականի հունիսի 29։
  7. Օլեգ Վլադիմիրովիչ Լվով, 49 տարեկան։ Սպանված՝ 2001 թվականի հուլիսի 2։
  8. Գենադի Սաֆոնով, 61 годտարեկան։ Սպանված՝ վ թվականի հուլիսի 13։
  9. Սերգեյ Ալեքսեևիչ Պավլով, 44 տարեկան։ Սպանված՝ 2001 թվականի հուլիսի 14։
  10. Վիկտոր Ելիստրատով, 45 տարեկան։ Սպանված՝ 2001 թվականի հուլիսի 20։
  11. Վիկտոր Վոլկով, 54 տարեկան։ Սպանված՝ 2001 թվականի հուլիսի 21։
  12. Անդրեյ Վլադիմիրովիչ Կոնովալցև, 22 տարեկան։ Սպանված՝ 2001 թվականի հուլիսի 26։
  13. Վյաչեսլավ (ազգանունն անհայտ է), 39 տարեկան։ Սպանված՝ 2002 թվականի հունվարի 18։
  14. Անդրեյ Վեսելովսկի, 42 տարեկան։ Սպանված՝ 2002 թվականի հունվարի 29։
  15. Յուրի Ալեքսանդրովիչ Չումակով, 47 տարեկան։ Սպանված՝ 2002 թվականի փետրվարի 13։
  16. Մարիա Վիրիչևա, 19 տարեկան։ Մահափորձ՝ 2002 թվականի փետրվարի 23, ողջ է մնացել։
  17. Վերա Զախարովա (տարիքն անհայտ է)։ Սպանված՝ 2002 թվականի փետրվարի 27։
  18. Բորիս Նիկոլաևիչ Նեստերով, 47 տարեկան։ Սպանված՝ 2002 թվականի մարտի 7։
  19. Ալեքսեվ Վասիլևիչ Ֆյոդորով, 42 տարեկան։ Սպանված՝ 2002 թվականի մարտի 8։
  20. Միխայիլ Նիկոլաևիչ Լոբով, 13 տարեկան։ Մահափորձ՝ 2002 թվականի մարտի 10, ողջ է մնացել։
  21. Գերման Չերվյակով, 43 տարեկան։ Սպանված՝ 2002 թվականի օգոստոսի 24։
  22. Նիկոլայ Իլյինսկի, 40 տարեկան։ Սպանված՝ 2002 թվականի սեպտեմբերի 13։
  23. Վյաչեսլավ Մինաև (տարիքն անհայտ է)։ Սպանված՝ 2002 թվականի սեպտեմբերի 25։
  24. Սերգեյ ֆյոդորով, 42 տարեկան։ Սպանված՝ 2002 թվականի սեպտեմբերի 30։
  25. Ալեքսեյ Պուշկով, 46 տարեկան։ Սպանված՝ 2002 թվականի նոյեմբերի 2։
  26. Վալերի Դոլմատով (տարիքն անհայտ է)։ Սպանված՝ 2002 թվականի նոյեմբերի 12։
  27. Լյանգ Հաֆիզովիչ Ֆատկուլին, 73-74 տարեկան։ Սպանված՝ 2003 թվականի մարտի 13։
  28. Վիկտոր Իլյին, 42 տարեկան։ Սպանված՝ 2003 թվականի մարտի 27։
  29. Իգոր Իվանովիչ Կաշտանով, 62 տարեկան։ Սպանված՝ 2003 թվականի ապրիլի 4։
  30. Օլեգ Բոյարով, 42 տարեկան։ Սպանված՝ 2003 թվականի ապրիլի 6։
  31. Վասիլի Ստանովոյ, 40 տարեկան։ Սպանված՝ 2003 թվականի մայիսի 10։
  32. Սերգեյ Չուդին, 45 տարեկան։ Սպանված՝ 2003 թվականի մայիսի 12։
  33. Վլադիմիր (ազգանունն ու տարիքն անհայտ են)։ Սպանված՝ 2003 թվականի օգոստոսի 27։
  34. Եգոր Բորիսևիչ Կուդրյավցև, 42 տարեկան։ Սպանված՝ 2003 թվականի օգոստոսի 30։
  35. Վլադիմիր Ֆոմին (տարիքն անհայտ է)։ Սպանված՝ 2003 թվականի հոկտեմբերի 14։
  36. Վլադիմիր Նիկոլաևիչ Ֆեդոսով, 43 տարեկան։ Սպանված՝ 2003 թվականի նոյեմբերի 14։
  37. Կոնստնտին Իգորևիչ Պոլիկարպով, 27 տարեկան։ Մահափորձ՝ 2003 թվականի նոյեմբերի 15, ողջ է մնացել։
  38. Անդրեյ Մասլով, 40 տարեկան։ Սպանված՝ 2005 թվականի հունիսի 8։
  39. Յուրի Կուզնեցով, 46 տարեկան։ Սպանված՝ 2005 թվականի սեպտեմբերի 28։
  40. Նիկոլայ Վորոբյով, 31 տարեկան։ Սպանված՝ 2005 թվականի հոկտեմբերի 15։
  41. Նիկոլայ Իոսոֆովիչ Զախարչենկո, 63 տարեկան։ Սպանված՝ 2005 թվականի նոյեմբերի 16։
  42. Օլեգ Լավրենենկո, 36 տարեկան։ Սպանված՝ 2005 թվականի նոյեմբերի 21։
  43. Վլադիմիր Դուդուկին, 73 տարեկան։ Սպանված՝ 2005 թվականի նոյեմբերի 28։
  44. Նիկոլայ Իլյիչ Կորյագին, 72 տարեկան։ Սպանված՝ 2005 թվականի դեկտեմբերի 6։
  45. Վիկտոր Սոլովյով, 49 տարեկան։ Սպանված՝ 2005 թվականի դեկտեմբերի 16։
  46. Բորիս Գրիշին, 64 տարեկան։ Սպանված՝ 2005 թվականի դեկտեմբերի 19։
  47. Ալեքսանդր Լեվոչկին, 51 տարեկան։ Սպանված՝ 2005 թվականի դեկտեմբերի 26։
  48. Յուրի Ռոմաշկին, 55 տարեկան։ Սպանված՝ 2006 թվականի փետրվարի 27։
  49. Ստեպան Վասիլչենկո, 57 տարեկան։ Սպանված՝ 2006 թվականի մարտի 4։
  50. Մահմուդ Ժոլդոշև, 25 տարեկան։ Սպանված՝ 2006 թվականի մարտի 23։
  51. Լարիսա Կուլիգինա, 48 տարեկան։ Սպանված՝ 2006 թվականի ապրիլի 11։
  52. Մարինա Մոսկալյովա, 36 տարեկան։ Սպանված՝ 2006 թվականի հունիսի 13։

Վավերագրական ֆիլմեր և հեռուստահաղորդումներ

  • Թող խոսեն: Բիտցևյան մոլագար (2006 թվականի հունիսի 28-ի եթեր)
  • «Անկեղծ խոստովանություն» — Բիտցևյան մոլագարի խոստովանությունը (2007)
  • «Անկեղծ խոստովանություն» — Մոլագարներն արթնացել են (2007)
  • «Մախսիմում հաղորդում» — «Բիտցևյան մոլագար։ Առաջին արյուն» (2007)
  • «Բիտցևյան այգու սարսափը» (2007)։
  • Թող խոսեն: Մոլագարի հետքերով (2008 թվականի հուլիսի 3-ի եթեր)
  • «Մոլագարների որսորդներ» — «Առաջին ալիք» (2008).
  • «61-րդ զոհը»։ Վախթանգ Միկելաձեի «Ցմահ դատապարվածներ» ցիկլի 2 թողարկում (2008)
  • «Discovery Channel» — «Մարդասապն - շախմատիստ» (2009)
  • «Վաժնյակ» հեռուստասերիալում «Բիտցևյան մոլագար» սերիա(2010)
  • «Հետք» հեռուստասերիալում «Այգեպան» հատուկ պրոյեկտը(2010)
  • Լրագրողական պատմություններ։ «Հրեշների իրավաբաններ» (2010)
  • Վավերագրական ցիկլ «Անկեղծ» — «Իմ երեխան հրեշ է» (2010)
  • «Դեռ երեկո չէ» — «Մոլագարների երեխաներ» (2011)
  • «Հրեշների ծնողներ» (2013)
  • «Ռուսական նոր սենսացիաներ» — «Հրեշի հարսնացու» (2014)
  • «Էքստրասենսների պայքար» (2015)
  • «Մարդ և օրենք» (25.11.2016 թողարկում)
  • «Ռուսական նոր սենսացիաներ» — «Ողջ մնացածը», 2 թողարկում (2021)

Անիմե

Saikano, Ճապոնիայում հայտնի է որպես «Saishuu Heiki Kanojo» (ճապ.՝ 最終 兵器 彼女 սայսյու: հեյկի կանոձյո), Սին Տակահասիի սիրո մասին պատմող ֆանտաստիկ մանգան ոչ հեռավոր ապագայում ընթացող համաշխարհային պատերազմի ժամանակ: Մանգան պլանավորվում էր կարճ դպրոցական պատմություն գլխավոր հերոսների մասին, որը կտեղավորվեր մի քանի հատորներում: Սակայն պատմությունը երկարում է, ու մանգան հրատարակվում է երկու տարվա ընթացքում, հասնումով յոթ հատոր ծավալին: Մանգան շատ հայտնի է դառնում: Նրա ընդհանուր տպաքանակը հասում է 2 000 000 օրինակի[27]:

Ավումի ուշ մանգան վերափոխվում է 13 սերիայանոց անիմեի: Սերիալի կրկներգը դարձում է «The Last Love Song on This Little Planet» («Սիրո վերջին երգը այս փոքրիկ մոլորակի վրա»): Սյուժեն սկսում է նրանից, որ գլխավոր հերոս Սյուձին վերակարդում է օրագիրը, վերհիշումով իր ամբողջ պատմությունը: Քանի որ մանգայում գլխավոր հերոսը ընտրված էր տղամարդ, անիմեում ռեժիսորը ավումի մեծ խորություն տալու համար, ընտրում է կնոջ:

2005 թվականին թողարկվում է երկու մասանի OVA «Saishu Heiki Kanojo: Another Love Song» («Սիրո այլ երգ»), որն իրենից ներկայացնում է սերիալի գործողությունների այլ տեսակետ[28]: 2006 Թվականի հունվարի 28-ին Ճապոնիայում թողարկվում է սերիալի ադապտացիան գեղարվեստական ֆիլմի տեսքով: Տիսեի դերում Ակի Մաեդան է[29]: Ֆիլմում առկա են բաց էրոտիկ տեսարաններ[30]:

Գործողությունները կատարվում են այն վայրում, որտեղ մեծացում է մանգական, Հոկայդո կղզու Օտարու քաղաքում, որը գտնվում է Սապորոյից մեկ ժամ հեռավորությամբ արևումք: Հիշատակված երկաթուղային կայանը «Դժոխային լեռ» անունով և դպրոցը ևս գոյություն ունեն այդ քաղաքում[31]: Բոլոր հերոսները խոսում են Հոկայդոյի բարբառով, որի համար էլ սեյուները հատուկ այցումում են այդ վայրը, իսկ ձայնավորման ճշտությունը անձամբ ստուգում է մանգական: Բացի այդ, մանգական իր գլխավոր հերոսներին հատուկ ազգանուններ չի տվում, որպեսզի նրանց միջև շփումն ավումի քիչ պաշտոնական լինի:

Սյուժե

Անիմեի և մանգայի գործողությունները զարգանում են Հոկայդո կղզում, որը պատրաստվում է միջազգային ռազմական կոալիցիայի հարձակման ետ մղմանը: Գործողությունների ժամանակը ոչ հեռավոր ապագան է: Չնայած նրան, որ մեծ քաղաքները, ինչպիսիք են Տոկիոն ու Օսական, միանգամից ոչնչացվում են, Ճապոնիայի բնակչությունը հանգիստ է: Այդ անհանգիստ ժամանակաշրջանում, դեռևս չկասկածումով, ավագ դպրոցի աշակերտ Սյուձին ու նրա համադասարանցի Տիսեն չցանկանալով որոշում են սկսում հանդիպում: Մի քանի օր անց նրանց հարաբերությունները լավանում են, և նրանք որոշում են ընդհանուր օրագիր պահում: Մանգայի ու հեռուստասերիալի գործողությունները հանդիսանում են այդ օրագրի յուրահատուկ շարադրանքը, որը վերընթերցում է Սյուձին:

Սապորո այցումության ժամանակ, Սյուձին ու նրա համադասարանցին ընկնում են կռվող ավիացիայի ռմբակոծությունների տակ: Համադասարանցիներից մեկը` Տակեն, մահանում է, իսկ Սյուձին ականատես է լինում նրան, թե ինչպես է երկնքում հայտնվում ոչ մեծ լուսավորվող կետ ու օդային մարտի է բռնվում հակառակորդի ինքնաթիռների հետ, ոչնչացնումով դրանցից մի քանիսին: Պայթուցիկ ալիքի հարվածից հետո արթնանալով, Սյուձին տեսնում է իր ընկերուհի Տիսեին: Պատռված զգեստի հետևից դուրս են ցցվում մետաղական թևեր, իսկ աջ ձեռքի փոխարեն վախեցնող տեսքով բազմափողանի զենք է:

Կռիվ

Ցուցադրված են ռազմական գործողություններ ու ճակատային գիծը, սակայն կռվի պատճառները չեն նշվում [32]: Անհայտ է, թե ճապոնական ինքնապաշտպանակ ուժերը որ երկրի դեմ են պատերազմ վարում: Հայտնի է, որ թշնամական ուժերի որոշ զինվորներ խոսում են անգլերեն ու ֆրանսերեն, դրա համար, հնարավոր է, որ Ճապոնիան հարձակվում է միջազգային կոալիցիայի կամ ԱՄՆ-ի վրա[33]: Ճապոնիայի կառավարությունը, հասկանալով, որ երկիրը վտանգված է, որոշում է կատարում վտանգավոր քայլ` փորձում է ստեղծում «հրաշք-զենք», որը ունակ է դադարեցնում դաշնակիցների շատ անգամներ ավումի հզոր ուժերը: Զանգվածային հարվածի համար օգտագործող միակ զենքը անիմեում ու մանգայում Տիսեն է, ով ունակ է ոչնչացնում ամբողջական քաղաքներ առանց դժվարությունների: Այդ զենքի կառուցվածքի մասին ոչինչ չի ներկայացվում անգամ օրիգինալ մանգայում:

Տարբերություններ մանգայի ու անիմեի միջև

Մանգայում առկա են շատ ծիծաղաշարժ իրավիճակներ, որոնք ուղեկցվում են հերոսների այրիչ նկատողություններով: Անիմեն ադապտացվում է մանգայի հիման վրա, գրեթե առանց փոփոխությունների, բացառությամբ ավարտի, որն ունենում է դրամատիկ շրջադարձ ու ստանում ավումի ողբերգական ու մռայլ ավարտ:

Մանգայում Տիսեն, գրեթե ամբողջությամբ դառնալով մեքենա, որոշում է ազատում մարդկության մնացորդներն ոչնչացված Երկրի վրա ապրումուց: Անիմեում Տիսեն փորձում է փրկում Ճապոնիայի ողջ մնացած բնակչությանը օտարերկրացի զավթիչներից, սակայն չի կարողանում: Երկու դեպքում էլ Սյուձին դառնում է միակ ողջ մնացած էակը Երկրի վրա: Այսքանով անիմեում սյուժեն ավարտվում է, չցուցադրումով, թե ինչպես է Տիսեն ակտիվորեն հարձակվում ու ոչնչացնում բոլոր քաղաքները:

Հերոսներ

Տիսե

Տիսե (ճապ.՝ ちせ), սյուժեի հիմքը այս հերոսի բարդ մետամորֆոզներն են:

Տիսե-համադասարանցի, Սյուձեի համադասարանցին: Գեղեցիկ 17-ամյա աղջնակ, ցածրահասակ, երկչոտ, անհաջողակ և ամաչկոտ: Բարձր գնահատականներ է ստանում միայն պատմությունից, ուժեղ չէ, ո՛չ կրթության, ո՛չ սպորտի հարցում: Միշտ ասում է «Կներես»: Տարրական դպրոցում մի քանի ամիս անց է կացրում հիվանդանոցում, դրա համար Ակեմին խոստացում է նրան, որ միշտ հոգ կտանի իր մասին: Նրան ձայնավորում է Ֆումիկո Օրիկասան:

Տիսե-ընկերուհի, Տիսեն վաղուց դուր էր գալիս Սյուձիին, սակայն երկար ժամանակ չէր համարձակվում Սյուձիին ասում իր զգացմունքների մասին: Նրանց ընդհանուր ընկերուհին` Ակեմին, Տիսեին ստիպում է խոստովանում Սյուձիին, որպեսզի Տիսեն դադարի լինում ամաչկոտ մարդկանց հետ շփվումիս: Սկզբից Տիսեն միայն հետևում է Ակեմիի հրահանգներին, ինչը իր կարծիքով, պետք է անեն բոլոր աղջիկները: Սիրո մասին գիտի միայն կարդացած մանգաներից, վախենալով, որ Սյուձին միանգամից կստիպի սիրով զբաղվում: Բայց ավումի ուշ, դառնալով զենք, նա սիրահարվում է Սյուձիին, բայց արդեն ամաչումով իր մարմնից: Տիսեն ցանկանում է պաշտպանում Սյուձիին ու մնացած մարդկանց, դրա համար նա գիտակցաբար զսպում է իր զգացմունքները: Անընդհատ տխրում է, ու չի ցանկանում, որ Սյուձին իրեն տեսնի այդպիսին: Տիսե-աղջկա մարմնի վրա կա մեծ խոց, բայց նա համակերպվում է իր նոր մարմնի հետ:

Տիսե կառավարող, հսկայական զենքը ձեռքին և մարմնից դուրս եկած թևերով Տիսեի կերպարը սկզբնապես հորինվել է մանգակայի կողմից, և նա ոչ մի անգամ չի փոփոխվել։ Կռվելով Տիսեն փորձ է ձեռք բերում ու տեխնիկապես հզորանում է։ Սկզբնապես, կռիվների ժամանակ նա վրդովվում էր չկարողանալով կառավարել իր բարկությունն ու գործողությունները։ Ավելի ուշ նա սովորում է պահել գիտակցությունն՝ դժվարանալով դիմանալ կատարվածներին։ Իրեն չի պահում «հյուսիսային կազմի և նրա բոլոր ստարաբաժանումների հրահանգողի» նման, պարզ է զինվորների հետ հաղորդակցվելու ժամանակ։ Տիսեն Տեցուին Սյուձիի նման համարում է իրեն ենթակա։ տիսեն այլևս երբեք չի կարող դառնալ սովորական աղջնակ, քանի որ մարտերի ժամանակ վիրավորվում է և դառնում շրջակայքի համար վտանգավոր իր զենքերի անսարքության պատճառով։ Նա կարողանում է ստանալ տեղեկություն և վիճակագրություն իր արբանյակների օգնությամբ, իմանալով թշնամիների և դաշնակիցների մասին ամեն ինչ։ Տիսեին շրջապատում են իր ենթակաների սերն ու հարգանքը, չնայած որ այն քաղաքների մարդիկ, որոնք նա ոչնչացրել է, ատում են նրան։ Նա փորձում է սպանել իր թշնամիներին վայրկենական, որպեսզի նրանք ցավ չզգան։

Տիսե սիրուհի, Սյուձիի փոխակերպումից հետո Տիսեն լքում է հայրենի քաղաքը և հանդիպում Տեցուին՝ Ֆույումիի ամուսնուն, ու սկսում գնալ նրա հետ հանդիպումների։ Տիսեն համբուրվում է նրա հետ և նրան դուր է գալիս գտնվել Տեցուի կողքին, քանի որ գիտի, որ երկու օր անց նա կմահանա, այնպես որ դա «սովորական» է։ Տիսեի համար «սիրել և սիրված լինել», նշանակում է լինել կենդանի։ Առանց հակաճառելու ցանկանում է տրվել Տեցուին, սակայն նա վերջինիս համար հիմարիկ աղջիկ է, ով վախենում է ցավից։ Տեսնելով մահացող Տեցուին, ցանկանում է տրվել նրան, չցանկանալով դրանով կատարել վերջինիս ցանկությունն ու նրան ազատել մահվան ցավից։ Տեցուն մահանում է նրա գրկում կանչելով Ֆույումիի անունը։ Տեցուի մահվանից հետո Տիսեն աննկատ կնոջն է փոխանցում նրա փաստաթղթերը և անձնական իրերը։


Տիսե կին, Տիսեն սկսում է իրեն համարել Սյուձիի ընկերուհին, ում հետ նա կցանկանար գիշերել։ Տեսնելով Սյուձիի վերափոխման նկարահանումը արբանյակով, Տիսեն բարկանում է Սյուձիի վրա և որոշում բաժանվել նրանից։ Հաջորդ օրը նա փորձում է համոզել իրեն, որ նրանք ընդամենը համադասարանցիներ են, սակայն չի կարողանում մոռանալ։ Դա անդրադառնում է նրա ինքնագնահատակնի վրա, այդ պատճառով նա հրաժարվում է սիրել ինչ-որ մեկին, ցանկանալով միայն մասնակցել կռիվների։ Երբ Տիսեն ու Սյուձին փախչում են քաղաքից, որպեսզի նոր կյանք սկսեն, սկսում են իրենց համարել կին և ամուսին, կատարելով ամուսնյական պարտականությունները։ Տիսեի մոտ մնում է շատ քիչ դեղ, դրա համար նա շուտով դառնում է անուղղելի ու վտանգ է ներկայացնում շրջապատի համար։

Տիսե զենք, Տիսեի մարմնի անօրգանական մասը, որը սարսափեցնում է ամբողջ աշխարհին։ Զենքի կառուցվածքն անհայտ է, սակայն հայտնի է, որ այն ինչ-որ էակ է թաքնված նրա մարմնի մեջ ու կապված ուղեղի հետ։ Զենքը կարողանում է ազդել նրա կամքի վրա ու կառավարել այլ մարդկանց ենթագիտակցությունը։ Ցանկանում է սպանել բոլորին, հատկապես Սյուձիին։ Չունի սեփական անձը։ Զենքի համար Տիսեն միայն օրգանական մաս է, որի վրա չի կարող ազդել։ Տիսեին հակառակվելով հանդիպում է Սյուձիի հետ ու հայտնում Տիսեի իրական զգացմունքների մասին։

Անիմեի սերիաների անվանումներ

Ծանոթագրություններ

  1. ««Битцевский маньяк» признался в 62 убийствах». Արխիվացված օրիգինալից 2009-07-25-ին. Վերցված է 2021-02-05-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Пичушкин, Александр // Лентапедия Արխիվացված է Փետրվար 25, 2020 Wayback Machine-ի միջոցով:
  3. «Присяжные признали «битцевского маньяка» виновным в 48 убийствах и трёх покушениях». // NEWSru.com. 2007-10-24. Արխիվացված օրիգինալից 2012-05-11-ին. Վերցված է 2010-08-14-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 Тарасова, Анна (2024-07-09). ««Я вернусь в Битцевский парк». Маньяк Пичушкин планировал убить 100 человек». AiF (ռուսերեն). Վերցված է 2024-08-16-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Мать битцевского маньяка: Таким моего сына сделала психушка». 2006-06-22.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «"Первое убийство, как первая любовь"». www.kommersant.ru (ռուսերեն). 2007-10-10. Վերցված է 2024-08-16-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 «Битцевский гамбит». Комсомольская правда. 2007-10-25.
  8. «Источник». Արխիվացված օրիգինալից 2022-05-18-ին. Վերցված է 2022-05-18-ին.
  9. «Битцевский маньяк: Жаль, что не успел убить Ольгу». // Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2022-05-18-ին. Վերցված է 2022-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  10. Лина Портнова. «Почему так долго ловили битцевского маньяка?». // Комсомольская правда, 4 октября 2007. Արխիվացված օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2015-11-03-ին.
  11. «Битцевский маньяк — женщина?». // Комсомольская правда. 2006-04-25. Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-03-27-ին.
  12. 12,0 12,1 Битцевский маньяк схвачен? Արխիվացված է Փետրվար 18, 2007 Wayback Machine-ի միջոցով: // Комсомольская правда, 19.06.2006
  13. «Задержан подозреваемый в совершении серийных убийств в Битцевском парке». // Lenta.ru. 2006-06-18. Արխիվացված օրիգինալից 2010-12-20-ին. Վերցված է 2010-08-14-ին.
  14. «Битцевского маньяка» прячут от родственников жертв Արխիվացված է Հոկտեմբեր 2, 2008 Wayback Machine-ի միջոցով: // Комсомольская правда в Украине, 2 октября 2008.
  15. Александр Бойко. «Битцевский маньяк» перешёл на женщин? Արխիվացված է Օգոստոս 10, 2007 Wayback Machine-ի միջոցով: // Комсомольская правда, 16 июня 2006.
  16. Юлия Жуковская. Битцевский маньяк: Для меня жизнь без убийств — как для вас без еды Արխիվացված է Հունիս 15, 2007 Wayback Machine-ի միջոցով: // Комсомольская правда, 14 июля 2006.
  17. ««Приговорённые пожизненно». Выпуск «61-я жертва»». Արխիվացված օրիգինալից 2015-07-12-ին. Վերցված է 2015-07-12-ին.
  18. Битцевского маньяка признали вменяемым Արխիվացված է Մայիս 17, 2007 Wayback Machine-ի միջոցով: // Комсомольская правда, 4 апреля 2007.
  19. Прокуратурой города Москвы завершено расследование уголовного дела по обвинению «битцевского маньяка» Александра Пичушкина Արխիվացված է Ապրիլ 4, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Прокуратура Москвы, 29.06.2007.
  20. «В Москве начался суд над «битцевским маньяком»». // Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2012-11-02-ին. Վերցված է 2007-08-16-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  21. «Присяжные единогласно признали «битцевского маньяка» виновным». // Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2007-10-25-ին. Վերցված է 2007-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  22. «Верховный суд РФ оставил в силе приговор «битцевскому маньяку»». // РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012-02-20-ին. Վերցված է 2009-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  23. «Убийца Маркелова будет сидеть с Евсюковым и «битцевским маньяком»». Արխիվացված օրիգինալից 2019-09-19-ին. Վերցված է 2020-04-26-ին.
  24. Новые русские сенсации — Невеста чудовища. // НТВ. 2014-02-01. Արխիվացված է օրիգինալից 2014-02-04-ին.
  25. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2020-12-26-ին. Վերցված է 2021-10-01-ին.
  26. Ева Меркачева. «Битцевский маньяк Пичушкин: «Первым делом убью парочку людей, изнасилую женщину»». // Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2019-04-08-ին. Վերցված է 2019-04-09-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  27. «Viz Acquires Saikano Anime and Manga» (անգլերեն). ((Anime News Network)). {{cite web}}: Unknown parameter |accessԱմսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |Ամսաթիվpublished= ignored (օգնություն)
  28. «SaiKano: Another Love Song (OAV)» (անգլերեն). ((Anime News Network)). {{cite web}}: Unknown parameter |accessԱմսաթիվ= ignored (օգնություն)
  29. «Официальный сайт фильма SaiKano» (ճապոներեն). {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Unknown parameter |accessԱմսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |archiveԱմսաթիվ= ignored (օգնություն)
  30. Евгений Кан. «ВՍաունդթրեքочное кино: SaiKano». АниМаг. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Unknown parameter |accessԱմսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |archiveԱմսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |Ամսաթիվpublished= ignored (օգնություն)
  31. «SaiKano (TV): Trivia» (անգլերեն). ((Anime News Network)). {{cite web}}: Unknown parameter |accessԱմսաթիվ= ignored (օգնություն)
  32. Jeremy A Beard. «SaiKano» (անգլերեն). THEM Anime Reviews. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Unknown parameter |accessDate= ignored (|accessdate= suggested) (օգնություն); Unknown parameter |archiveDate= ignored (|archivedate= suggested) (օգնություն)
  33. Michael Aronson. «Saikano OVA: Another Love Song (DVD)» (անգլերեն). Manga Life. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Unknown parameter |accessDate= ignored (|accessdate= suggested) (օգնություն); Unknown parameter |archiveDate= ignored (|archivedate= suggested) (օգնություն)


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "комм.", but no corresponding <references group="комм."/> tag was found