Jump to content

«Մասնակից:Յան/Ավազարկղ 8»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 10013426 խմբագրումը, որի հեղինակն է Յան (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 1. Տող 1.
'''Հանրային մասնակցություն''', հայտնի է նաև որպես '''քաղաքացիական մասնակցություն''' կամ '''հասարակության ներգրավվածություն''', ցանկացած կազմակերպության կամ ծրագրի գործունեության մեջ հանրային ներգրավելը։ Հանրային մասնակցությունը ավելի լայն է, քան [[Շահագրգիռ կողմերի ներգրավում|շահագրգիռ կողմերի ներգրավումը]], ինչը ենթադրում է, որ այն ներառում է ոչ միայն նրանց, ովքեր ուղղակիորեն հետաքրքրված են արդյունքով, այլ հասարակությա լայն զանգված՝ գործընթացը դարձնելով ավելի ընդգրկուն։
'''Հանրային մասնակցություն''', հայտնի է նաև որպես '''քաղաքացիական մասնակցություն''' կամ '''հասարակության ներգրավվածություն''', ցանկացած կազմակերպության կամ ծրագրի գործունեության մեջ հանրային ներգրավելը։ Հանրային մասնակցությունը ավելի լայն է, քան [[Շահագրգիռ կողմերի ներգրավում|շահագրգիռ կողմերի ներգրավումը]], ինչը ենթադրում է, որ այն ներառում է ոչ միայն նրանց, ովքեր ուղղակիորեն հետաքրքրված են արդյունքով, այլ հասարակությա լայն զանգված՝ գործընթացը դարձնելով ավելի ընդգրկուն։


Ընդհանուր առմամբ, հանրային մասնակցության նպատակը որոշումների կայացման գործընթացում ներգրավելն է այն մարդկանց, ովքեր կարող են ազդել կամ հետաքրքրված լինել որոշմամբ։ Սա կարող է վերաբերել անհատներին, պետական մարմիններին, հաստատություններին, ընկերություններին կամ ցանկացած այլ կազմակերպության, որոնք ազդեցիկ են հանրային շահերի համար։ Հիմնական գաղափարն այն է, որ նրանք, ովքեր ազդում են այս կամ այն որոշման վրա, իրավունք ունեն մասնակցելու որոշումների կայացման գործընթացին` նպաստելով նրան, որ ներդումը ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա<ref name="test">{{cite web |title=IAP2 Core Values for the Practice of Public Participation |url=http://www.iap2.org/displaycommon.cfm?an=4 |access-date=2012-08-06 |publisher=Iap2.org}}</ref><ref name="autogenerated1">{{cite web |date=2008-05-23 |title=Principles of Public Participation |url=http://www.co-intelligence.org/CIPol_publicparticipation.html |access-date=2012-08-06 |publisher=Co-intelligence.org}}</ref>։ Հանրային մասնակցությունը կարող է դիտարկվել որպես [[Հզորացում|հզորացման]] ձև և ժողովրդավարական կառավարման կենսական մաս<ref name="autogenerated1" />։ [[Գիտելիքի կառավարում|Գիտելիքի կառավարման]] համատեքստում, ոմանք տեսնում են շարունակական գործընթացների ստեղծումը, որոնք հիմված են լայն մասնակցության վրա, որպես [[Կոլեկտիվ բանականություն|կոլեկտիվ բանականության]] և ներառականության ապահովման միջոց, որը պայմանավորված է ողջ համայնքի կամ հասարակության մասնակցության ցանկությամբ<ref name="autogenerated1" />։
Ընդհանուր առմամբ, հանրային մասնակցությունը նպատակ ունի ներգրավել նրանց, ովքեր պոտենցիալ ազդում են այս կամ այն որոշման վրա կամ հետաքրքրված են դրանով և նպաստում են դրան։ Սա կարող է վերաբերել անհատներին, պետական մարմիններին, հաստատություններին, ընկերություններին կամ ցանկացած այլ կազմակերպության, որոնք ազդում են հանրային շահերի վրա։ Հանրային մասնակցության սկզբունքը նշում է, որ նրանք, որոնց վրա ազդում է այս կամ այն որոշումը, իրավունք ունեն մասնակցելու որոշումների կայացման գործընթացին։ Հանրային մասնակցությունը ենթադրում է, որ հասարակության ներդրումը կազդի որոշույմների կայացման վրա<ref name="test">{{cite web |title=IAP2 Core Values for the Practice of Public Participation |url=http://www.iap2.org/displaycommon.cfm?an=4 |access-date=2012-08-06 |publisher=Iap2.org}}</ref><ref name="autogenerated1">{{cite web |date=2008-05-23 |title=Principles of Public Participation |url=http://www.co-intelligence.org/CIPol_publicparticipation.html |access-date=2012-08-06 |publisher=Co-intelligence.org}}</ref>։ Հանրային մասնակցությունը կարող է դիտարկվել որպես [[Հզորացում|հզորացման]] ձև և որպես ժողովրդավարական կառավարման կենսական մաս<ref name="autogenerated1" />։ [[Գիտելիքի կառավարում|Գիտելիքի կառավարման]] համատեքստում, ոմանք տեսնում են շարունակական գործընթացների ստեղծումը, որոնք հիմված են լայն մասնակցության վրա, որպես [[Կոլեկտիվ բանականություն|կոլեկտիվ բանականության]] և ներառականության ապահովման միջոց, որը պայմանավորված է ողջ համայնքի կամ հասարակության մասնակցության ցանկությամբ<ref name="autogenerated1" />։


Հանրային մասնակցությունը «ժողովրդակենտրոնության» կամ «մարդակենտրոնության» սկզբունքների մաս է կազմում, որոնք վերջին երեսուն տարիների ընթացքում ի հայտ են եկել [[Արևմտյան աշխարհ|արևմտյան]] մշակույթում և որոշակի ազդեցություն ունեն [[Կրթություն|կրթության]], [[Բիզնես|բիզնեսի]], [[Պետական քաղաքականություն|հանրային քաղաքականության]], միջազգային օգնության և զարգացման ծրագրերի վրա։<nowiki/>[[Հումանիզմ|Հումանիստական]] շարժումները խրախուսում են հանրային մասնակցությունը։ Հանրային մասնակցությունը կարող է ընդլայնվել որպես «առաջին հերթին մարդիկ» պարադիգմի փոփոխության շրջանակներում։ Այս առումով, հանրային մասնակցությունը կարող է մարտահրավեր նետել «ինչքան շատ, այնքան լավ» հայեցակարգին և կենտրոնացված հիերարխիաների տրամաբանությանը՝ առաջ քաշելով այլընտրանքային հասկացություններ, ինչպիսին է «մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ» և պնդելով, որ հանրային մասնակցությունը կարող է նպատել արդյունավետ և երկարաժամկետ փոփոխություններին<ref name="autogenerated4">[http://www.usaid.gov/our_work/cross-cutting_programs/transition_initiatives/pubs/ptdv1000.pdf] {{webarchive|url=https://web.archive.org/web/20080711143102/http://www.usaid.gov/our_work/cross-cutting_programs/transition_initiatives/pubs/ptdv1000.pdf|date=July 11, 2008}}</ref>։
Հանրային մասնակցությունը «ժողովրդակենտրոնության» կամ «մարդակենտրոնության» սկզբունքների մաս է կազմում, որոնք վերջին երեսուն տարիների ընթացքում ի հայտ են եկել [[Արևմտյան աշխարհ|արևմտյան]] մշակույթում և որոշակի ազդեցություն ունեն [[Կրթություն|կրթության]], [[Բիզնես|բիզնեսի]], [[Պետական քաղաքականություն|հանրային քաղաքականության]], միջազգային օգնության և զարգացման ծրագրերի վրա։<nowiki/>[[Հումանիզմ|Հումանիստական]] շարժումները խրախուսում են հանրային մասնակցությունը։ Հանրային մասնակցությունը կարող է ընդլայնվել որպես «առաջին հերթին մարդիկ» պարադիգմի փոփոխության շրջանակներում։ Այս առումով, հանրային մասնակցությունը կարող է մարտահրավեր նետել «ինչքան շատ, այնքան լավ» հայեցակարգին և կենտրոնացված հիերարխիաների տրամաբանությանը՝ առաջ քաշելով այլընտրանքային հասկացություններ, ինչպիսին է «մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ» և պնդելով, որ հանրային մասնակցությունը կարող է նպատել արդյունավետ և երկարաժամկետ փոփոխություններին<ref name="autogenerated4">[http://www.usaid.gov/our_work/cross-cutting_programs/transition_initiatives/pubs/ptdv1000.pdf] {{webarchive|url=https://web.archive.org/web/20080711143102/http://www.usaid.gov/our_work/cross-cutting_programs/transition_initiatives/pubs/ptdv1000.pdf|date=July 11, 2008}}</ref>։

13:44, 27 Հունիսի 2024-ի տարբերակ

Հանրային մասնակցություն, հայտնի է նաև որպես քաղաքացիական մասնակցություն կամ հասարակության ներգրավվածություն, ցանկացած կազմակերպության կամ ծրագրի գործունեության մեջ հանրային ներգրավելը։ Հանրային մասնակցությունը ավելի լայն է, քան շահագրգիռ կողմերի ներգրավումը, ինչը ենթադրում է, որ այն ներառում է ոչ միայն նրանց, ովքեր ուղղակիորեն հետաքրքրված են արդյունքով, այլ հասարակությա լայն զանգված՝ գործընթացը դարձնելով ավելի ընդգրկուն։

Ընդհանուր առմամբ, հանրային մասնակցությունը նպատակ ունի ներգրավել նրանց, ովքեր պոտենցիալ ազդում են այս կամ այն որոշման վրա կամ հետաքրքրված են դրանով և նպաստում են դրան։ Սա կարող է վերաբերել անհատներին, պետական մարմիններին, հաստատություններին, ընկերություններին կամ ցանկացած այլ կազմակերպության, որոնք ազդում են հանրային շահերի վրա։ Հանրային մասնակցության սկզբունքը նշում է, որ նրանք, որոնց վրա ազդում է այս կամ այն որոշումը, իրավունք ունեն մասնակցելու որոշումների կայացման գործընթացին։ Հանրային մասնակցությունը ենթադրում է, որ հասարակության ներդրումը կազդի որոշույմների կայացման վրա[1][2]։ Հանրային մասնակցությունը կարող է դիտարկվել որպես հզորացման ձև և որպես ժողովրդավարական կառավարման կենսական մաս[2]։ Գիտելիքի կառավարման համատեքստում, ոմանք տեսնում են շարունակական գործընթացների ստեղծումը, որոնք հիմված են լայն մասնակցության վրա, որպես կոլեկտիվ բանականության և ներառականության ապահովման միջոց, որը պայմանավորված է ողջ համայնքի կամ հասարակության մասնակցության ցանկությամբ[2]։

Հանրային մասնակցությունը «ժողովրդակենտրոնության» կամ «մարդակենտրոնության» սկզբունքների մաս է կազմում, որոնք վերջին երեսուն տարիների ընթացքում ի հայտ են եկել արևմտյան մշակույթում և որոշակի ազդեցություն ունեն կրթության, բիզնեսի, հանրային քաղաքականության, միջազգային օգնության և զարգացման ծրագրերի վրա։Հումանիստական շարժումները խրախուսում են հանրային մասնակցությունը։ Հանրային մասնակցությունը կարող է ընդլայնվել որպես «առաջին հերթին մարդիկ» պարադիգմի փոփոխության շրջանակներում։ Այս առումով, հանրային մասնակցությունը կարող է մարտահրավեր նետել «ինչքան շատ, այնքան լավ» հայեցակարգին և կենտրոնացված հիերարխիաների տրամաբանությանը՝ առաջ քաշելով այլընտրանքային հասկացություններ, ինչպիսին է «մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ» և պնդելով, որ հանրային մասնակցությունը կարող է նպատել արդյունավետ և երկարաժամկետ փոփոխություններին[3]։

Որոշ իրավական և այլ համակարգերում մշակվել է հանրային մասնակցության նկատմամբ իրավապաշտպան մոտեցումը։ Օրինակ՝ տնտեսական և մարդկային զարգացման մեջ հանրային մասնակցության իրավունքն ամրագրվել է 1990 թվականին Զարգացման և վերափոխման մեջ բնակչության մասնակցության աֆրիկյան խարտիայում[4]։ Նմանապես, շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման հիմնական մեխանիզմներն ամրագրեցին հանրային մասնակցության իրավունքը, ինչպես օրինակ՝ Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը[5]։

Ըստ բնագավառի

Արվեստ

Բյուջետավորում

Մասնակցային բյուջետավորումը ժողովրդավարական քննարկման և որոշումների կայացման գործընթաց է, որի ժամանակ քաղաքի սովորական բնակիչները որոշում են, թե ինչպես բաշխել համայնքային կամ պետական բյուջեի մի մասը։ Մասնակցային բյուջետավորումը սովորաբար բնութագրվում է մի քանի հիմնական առանձահատկություններով՝ համայնքի անդամների կողմից առաջնահերթ ծախսերի որոշում, բյուջեի պատվիրակների ընտրություն, որոնք կներկայացնեն տարբեր համայնքներ, պետական ծառայողների կողմից աջակցություն և տեխնիկական օգնություն, տեղական և ավելի բարձր մակարդակի հանդիպումներ՝ քննարկելու և քվեարկելու առաջնահերթ ծախսերը, և համայնքի վրա անմիջական ազդեցության տեղական նախագծերի իրականացում։

Մասնակցային բյուջետավորումը կարող է օգտագործվել աշխարհի տարբեր քաղաքներում և, որպես այդպիսին, առաջին անգամ կիրառվել է Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում, որտեղ 1989 թվականին մշակվել է մասնակցային բյուջետավորման առաջին լիարժեք գործընթացը։

Զարգացում

2011 թվականին արված տեսանյութ։ «Առանց մարդկանց մասնակցության զարգացմանն ուղղված գործողությունները ձախողվում են». Շ․ Կումար

Տնտեսական զարգացման տեսության մեջ գոյություն ունի մասնակցային զարգացման դպրոցը։ Մարդասիրական օգնության տրամադրման և զարգացման գործում հանրային մասնակցության ընդլայնման ցանկությունը հանգեցրել է բազմաթիվ ֆորմալ մեթոդաբանությունների, մատրիցաների, մանկավարժական հնարքների և հատուկ մոտեցումների ստեղծմանը, որոնք հաշվի են առնում կոնկրետ համատեքստի առանձնահատկությունները։ Դրանք ընդգրկում են գիտակցումն ու պրակտիկան, մասնակցային գործողությունների հետազոտությունը, գյուղական համայնքների արագ գնահատումը, գյուղական համայնքների մասնակցային գնահատումը, վերահսկողության վրա գնահատման ազդեցության վերլուծությունը, «բաց տարածության» (open space) մոտեցումները, նպատակներին ուղղված նախագծերի պլանավորումը, խոցելիության և ներուժի վերլուծությունը[3]։

Շրջակա միջավայր և կայուն զարգացում

Վերջին տարիներին հանրային մասնակցությունը սկսել է դիտարկվել որպես բնապահպանական խնդիրների լուծման և կայուն զարգացման ապահովման կարևորագույն մաս։ Այս համատեքստում սահմանափակվում են որոշումներ կայացնելու համար բացառապես տեխնոկրատ բյուրոկրատական մենաշնորհին ապավինելու հնարավորությունները, և նշվում է, որ հանրային մասնակցությունը կառավարություններին թույլ է տալիս մշակել քաղաքականություններ և ընդունել օրենքներ, որոնք վերաբերում են համայնքներին և հաշվի են առնում նրանց կարքիները[6]։

Հանրային մասնակցությունը ընդունվում է որպես էկոլոգիական սկզբունք և ամրագված է Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագրում։

Ժառանգություն

Ողջ աշխարհում փորձագետները սերտորեն համագործակցում են տեղական համայնքների հետ[7]։ Տեղական համայքները ժառանգության պահպանման կարևորագույն շահագրգիռ կողմերն են[8]։

Տեղական համայնքների հետ խորհրդատվությունը մեծապես ընդունելի է մշակույթի կառավարման գործընթացներում։ Դրանք անհրաժեշտ են մշակութային օբյեկտի նշանակությունը որոշելու համար, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում վերանայել շատ արժեքներ՝ կենտրոնանալով «փորձագետների» կարծիքի վրա[9]։ Այսպիսին էր ժառանգության կառավարումը մինչև 20-րդ դարի վերջը։ Պարադիգմի փոփոխությունը սկսվեց 1979 թվականինին ԻԿՕՄՈՍ (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ) Ավստրալիայի Բուրրա Խարտիայի ընդունմամբ, որը լրամշակվեց 2000-ական թվականներին GCI-ի աշխատանքների ընթացքում[10][11][12]։ Այսօր, համաշխարհային ժառանգության օբյեկտների կառավարման հիմքում ընկած է այսպես կոչված «արժեքների պահպանումը»։ Շահագրգիռ կողմերի և դրանց հետ կապված արժեքների նույնականացումը հիմնարար քայլ է նման օբյեկտների կառավարման պլանի մշակման գործում։

Շահագրգիռ կողմերի հայեցակարգը ընդլայնվել է և ներառում է տեղական համայնքները։

Կարևոր դերակատարներ են տեղական ինքնակառավարման մարմինները, գիտահետազոտական ինստիտուտները, ձեռնարկությունները, բարեգործական կազմակերպությունները, և համայնքները։ Այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են գիտելիքի փոխանակումը, կրթությունը, խորհրդատվությունը, ցուցադրությունները, ակադեմիական իրադարձությունները, գովազդային արշավները և այլն, որոնք արդյունավետ միջոցներ են տեղական մակարդակում մասնակցության համար։

Օրինակ՝ Սիրիայի Հոմս քաղաքում տեղական բարեգործական կազմակերպությունները տեղական համայքների հետ համատեղ իրականացնում են մի քանի նախագծեր՝ վերջիններիս ժառանգությունը պահպանելու համար[13]։

Սուդանի Դանգեյլ քաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրի թիմն օգտագործեց տեղի բնակչության հետ իր սոցիալական և տնտեսական կապերը՝ երկարաժամկետ հեռանկարում ծրագրի կայունությունն ապահովելու համար[14]։

Ավստրիալիայում, բնիկների համայնքները ավելի ու ավելի են ստանձնում պահպանման և կառավարման ծրագրերի ղեկավարումը, որոնք ուղղված են իրենց մշակութային ժառանգության օբյեկտների և լանդշաֆտների նկատմամբ խնամքին, մոնիթորինգին և պահպանմանը, հատկապես նրանց, որոնց վրա առկա են ժայռապատկերներ[15]։

Մեդիա

Հանրային քաղաքականություն

Որոշ երկրներում հանրային մասնակցությունը դարձել է ժողովրդավարական մարմինների շրջանակներում հանրային քաղաքականության ձևավորման կենտրոնական սկզբունք, քաղաքակությունը դառնում է լեգիտիմ, երբ քաղաքացիները հնարավորություն ունեն ազդելու այդ գործընթացում ներգրավված քաղաքական գործիչների և կուսակցությունների վրա[16]։ Մեծ Բրիտանիայում և Կանադայում նկատվել է, որ կառավարման բոլոր մակարդակներում քաղաքացիներին և շահագրգիռ կողմերին սկսել են ներգրավել քաղաքականության մշակման գործընթացներում։ Քաղաքականության մշակման մեջ ակտիվորեն ներգրավված քաղաքացիները կարող են աշխատել փոխհատուցելու կառավարության ձախողումները՝ թույլ տալով իրականացնել բարեփոխումներ, որոնք ավելի շատ կհամապատասխանեն քաղաքացիների կարիքներին[17]։ Քաղաքականության մեջ քաղաքացիների ներգրավման միջոցով քաղաքականությունը կարտացոլի առօրյա կարքիներն ու ու իրողությունները, այլ ոչ թե քաղաքական գործիչների և քաղաքական կուսակցությունների մեքենայությունները[18]։ Սա կարող է ներառել լայնածավալ խորհրդատվություններ, ֆոկուս խմբային հետազոտություն, առցանց քննարկման ֆորումներ կամ խորհրդակցական ձայնի իրավունքով երդվյալ ատենակալների քաղաքացիական դատարաններ։ Կան հանրային մասնակցության շատ տարբեր մեխանիզմներ, չնայած դրանք հաճախ ունեն ընդհանուր առանձնահատկություններ[19]։

Հանրային մասնակցությունը դիտարկվում է որպես գործիք, որը նախատեսված է միջոցառումների պլանավորման, կազմակերպման կամ ֆինանսավորման մասին տեղեկացնելու համար։ Հանրային մասնակցությունը կարող է օգտագործվել նաև իրագործելի նպատակները չափելու, ազդեցությունը գնահատելու և ապագա պրակտիկայի համար դասեր քաղելու համար[20]։ 2005 թվականին Բրազիլիայում ստեղծված բնակարանային խորհուրդներում քաղաքացիների մասնակցությունը քաղաքականության մշակմանը բարելավեց բնակչությանը հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու օպերատիվությունը[18]։ Ժամանակակից բոլոր սահմանադրությունները և հիմնարար օրենքները պարունակում և հռչակում են ժողովրդական ինքնիշխանության հայեցկարգն ու սկզբունքը, ինչը, ըստ էության, նշանակում է, որ ժողովուրդը հանրային կամ պետական իշխանության հիմնական աղբյուրն է։ ժողովրդական իշխանության հայեցակարգը պարզապես նշում է, որ հասարակության մեջ, որը կազմակերպված է քաղաքական գործողությունների համար, ժողովրդի կամքը որպես աբողջություն, քաղաքական գործողությունների միակ ճիշտ չափանիշն է։ Սա կարելի է դիտարկել որպես զսպումների և հաշվեկշիռների ու ներկայացուցչական ժողովրդավարության կարևոր տարր։ Այսպիսով, ժողովուրդն անուղղակիորեն իրավունք ունի մասնակցել հանրային քաղաքականության և օրենքների մշակման գործընթացին[21]։

ԱՄՆ-ում վարչական նորմերի ստեղծմանը հանրային մասնակցությունը նշանակում է գործընթաց, որի միջոցով առաջարկվող նորմերը որոշակի ժամանակահատվածում ենթակա են հանրային քննարկման։ Հանրային մասնակցությունը, ընդհանուր առմամբ, պարտադիր է ԱՄՆ կառավարության գործադիր մարմինների կողմից հաստատված կանոնների համար։ Կանոնադրությունները կամ գործակալությունների քաղաքականությունները կարող են այս ժամանակահատվածում նշանակել հանրային լսումներ[22]։

Գիտություն

Այլ

Հանրային վստահություն

Վերջին տարիներին շատ ժողովրդավարական հասարակություններում իշխանությունների և քաղաքական գործիչների նկատմամբ հանրային վստահության անկումը դարձել է մեծ խնդիր։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում թուլացել են քաղաքացիների և տեղական կառավարման մարմինների միջև հարաբերությունները՝ հանրային ծառայությունների մատուցման հետ կապված թերությունների պատճառով[17]։ Հանրային մասնակցությունը դիտարկվում է որպես հանրային վստահության և կառավարման ճգնաժամի հնարավոր լուծումներից մեկը, հատկապես Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և ժողովրդավարական այլ երկրներում։ Քաղաքացիների անմիջական մասնակցության ապահովումը կարող է բարձրացնել կառավարաման արդյունավետությունը, լեգիտիմությունը և սոցիալական արդարությունը[16]։ Գաղափարն այն է, որ հասարակությունը պետք է ավելի լիարժեք ներգավված լինի քաղաքական գործընթացում, քանի որ իշխանությունները ձգտում են հանրային կարծիքի առկայության և մասնակցության ապահովման, այլ ոչ թե հասարակությանը վերաբերվեն որպես քաղաքական որոշումների պասիվ ստացողի։

Քաղաքական տեսաբանները, սոցիալական մեկնաբանները և նույնիսկ քաղաքական գործիչները ենթադրում են, որ հանրային մասնակցությունը մեծացնում է իշխանությունների նկատմամբ վստահությունը, բարձրացնում քաղաքականությանը քաղաքացիների մասնակցությունը, ամրապնդում ժողովրդավարական իդեալները և նույնիսկ բարելավում քաղաքական որոշումների որակը։ Այդուհանդերձ, հանրային վստահության վերականգնման գործում հանրային մասնակցության ենթադրյալ օգուտները դեռ պետք է հաստատվեն[23][24][25]։ Քաղաքացիական մասնակցությունն ապահովվում է միայն այն դեպքում, եթե քաղաքացիները աջակցում են դրան, և եթե նրանց մասնակցությունն ակտիվորեն աջակցության է արժանանում պետական մարմինների կողմից։

Հաշվետվողականություն և թափանցիկություն

Հանրային մասնակցությունը կարող է դիտարկվել նաև որպես հաշվետվողականության խթանում։ Փաստարկն այն է, որ հանրային մասնակցությունը կարող է մասնակից համայնքների համար լինել պետական մարմիններին` ծրագրի իրականացման համար հաշվետվողականության ենթարկելու միջոց[6]։ Միացյալ Թագավորությունում քաղաքացիներին ներգրավում են, որպեսզի վերջիններս իրենց վերահսկողությունն ունենան բանտարկյալներին արդար և մարդասիրական պայմաններում կալանքի տակ պահելու համար։ Կամավորները դառնում են անկախ դիտորդական խորհրդի մաս, որն զբաղվում է բանտարկյալների բանտային պայմանների մշտադիտարկմամբ[26]։

Համայնքային շատ կազմակերպություններ բաղկացած են միջին խավի հարուստ քաղաքացիներից, որոնք ունեն մասնակցության արտոնություններ և ժամանակ[16]։ Հայտնի է, որ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները բախվում են ինքնակազմակերպման և հանրային խնդիրների լուծմանը մասնակցելու դժվարությունների[27]։ Խոչընդոտները, ինչպիսիք են երեխաների մատչելի խնամքի որոնումները, աշխատանքից հետո ազատ ժամանակի բացակայությունը և միայն հանրակրթությանը հասանելիությունը, ավելի են նվազեցնում ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների մասնակցությունը[16]։ Բոլոր սոցիալական խմբերի ավելի լայն մասնակցությունը խթանելու համար առաջադեմ արտոնյալ խավերը համագործակցության միջոցով աշխատում են ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին ներգրավելու ուղղությամբ: Կազմակերպությունները մասնակցության խթան են ստեղծում մատչելի լեզվի և ջերմ միջավայրի միջոցով[28]։ Սա թույլ է տալիս ստեղծել փոխհամաձայնության մթնոլորտ միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների միջև։

Քննադատական մեկնաբանություններ

Հանրային մասնակցության հայեցակարգն ու պրակտիկան քննադատության են ենթարկվել՝ հաճախ Ֆուկոյի վերլուծական մոտեցումների միջոցով[29]։ Նման զեկույցները մանրամասնում են, թե ինչպես մասնակցությունը կարող է լինել համայնքային գործունեությունը իշխանության և վերահասկողության ռեժիմներում ներգրավելու մեթոդ, չնայած նշվում է նաև, որ ներգրավումը և հզորացումը կարող են գոյակցել։

1990 թվականին պրակտիկանտները ստեղծեցին Հանրային պրակտիկանտների միջազգային ասոցիացիան՝ արձագանքելու պրակտիայի նկատմամբ աճող հետաքրքրությանը։ Ավելի ուշ, նրանք հիմնեցին Հանրային մասնակցության միջազգային ասոցիացիան (IAP2)[30]։ Պրակտիկա երևույթը լավ արմատավորվել է ամբողջ աշխարհում, և ներկայումս Հանրային մասնակցության միջազգային ասոցիացիան մասնաճյուղեր ունի ողջ աշխարհում[31]։

Հանրային մասնակցությունը շրջակա միջավայրի կառավարման մեջ

Շրջակա միջավայրի խնդիրների աճող բարդության պատճառով հանրային մասնակցությունն արդիական է դարձել շրջակա միջավայրի կառավարման մասին ժամանակակից բանավեճերի գիտական վերլուծության մեջ։

Հիմնվելով ավելի լայն մասնակցության վրա՝ առաջ են քաշվում մի շարք փաստարկներ, որոնք ընդգծում են, որ հանրային մասնակցությունը շրջակա միջավայրի կառավարման կարևորագույն տարր է, որը նպաստում է ավելի արդյունավետ որոշումների ընդունմանը։ Ընդհանուր առմամբ, ընդունված է, որ բնապահպանական խնդիրները չեն կարող լուծվել միայն կառավարության ուժերով[32]։ Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին մասնակցությունը հասարակությանն արդյունավետորեն կապում է շրջակա միջավայրի կառավարման հետ։ Շրջակա միջավայրի վերաբերյալ քննարկումներում ներգրավելով հանրությանը, որն ընկած է ինչպես շրջակա միջավայրի խնդիրների պատճառների, այնպես էլ լուծումների հիմքում, մեծացնում է թափանցիկության և հաշվետվողականության հասնելու հավանականությունը, ինչն ապահովում է որոշումների կայացման ժողովրդավարական լեգիտիմությունը, ինչից կախված է շրջակա միջավայրի լավ կառավարումը[33][34]։ Կարելի է պնդել, որ շրջակա միջավայրի կառավարմանը հանրային ակտիվ մասնակցությունը կարող է մեծացնել բաժնետերերի հետաքրքրությունը, ինչը նպաստում է շրջակա միջավայրի վերաբերյալ օրենսդրության պահպանմանը և իրավակիրառմանը։ GIS-ը կարող է արժեքավոր գործիք լինել նման աշխատանքի համար։ Բացի այդ, որոշ ընդդիմախոսներ պնդում են, որ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը ընթացակարգային է, որը «կարող է դիտվել որպես շրջակա միջավայրի պահպանության հիմնարար իրավունքի մաս»[35]։ Էթիկական այս տեսանկյունից ակնկալվում է, որ շրջակա միջավայրի կառավարումը կիրականացվի «արդարության սահմանադրական սկզբունքին, ներառյալ հավասարությանը», համապատասխան շրջանակներում, որն անխուսափելիորեն պահանջում է «բնապահպանական իրավունքների» պահպանում, և ի վերջո, պահանջում հանրային մասնակցություն[35]։ Բացի այդ, շրջակա միջավայրի խնդիրների հետ կապված գիտական զգալի անորոշության պայմաններում հանրային մասնակցությունն օգնում է դիմակայել նման անորոշությանը և վերացնում շրջակա միջավայրի՝ գիտականորեն սահմանված խնդիրների և շահագրգիռ կողմերի փորձի ու արժեքների միջև անջրպետը[33][36]։ Ակնկալվում է, որ կառավարության և գիտնականների համատեղ ջանքերի շնորհիվ, որը կուղեկցվի հասարակության հետ համագործակցությամբ, հնարավոր լուծումներից ամենաընդունելին կիրառելու միջոցով հնարավոր կլինի հասնել շրջակա միջավայրի առավել արդյունավետ կառավարման։

Չնայած լայն պայմանավորվածությունների առկայությանը, շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության հայեցակարգը անընդհատ քննադատվում է շրջակա միջավայրի մասնակցային կառավարման իրական արդյունքների մասով։ Քննադատները պնդում են, որ հանրային մասնակցությունը, ընդհանուր առմամբ, նպատակ ունի փոխհամաձայնության հասնել այն սուբյեկտների միջև, որոնք կիսում են միևնույն արժեքները և ձգտում են նույն արդյունքների։ Այդուհանդերձ, շրջակա միջավայրի խնդիրների անորոշ բնույթը կխաթարի հանրային մասնակցության կարևորությունը՝ հաշվի առնելով, որ շատ դեպքերում քննարկման մասնակիցները խնդրի և դրա լուծման վերաբերյալ շատ տարբեր տեսակետներ ունեն, որոնք դժվար թե փոխհամաձայնության գան՝ տարբեր դիրքորոշումների անհամապատասխանության պատճառով[37]։ Սա կարող է հանգեցնել փորձագիտական կողմնակալության, ինչը հանգեցնում է հետագա օտարման, քանի որ նրանք, ովքեր դեմ են փոխհամաձայնությանը, հետ են մղվելու շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում՝ խախտելով մասնակցային մոտեցման ենթադրյալ առավելությունը՝ շրջակա միջավայրի վերաբերյալ ժողովրդավարական որոշումներ կայացնելու համար։ Այս առումով, ևս մեկ հարց է առաջանում, թե արդյոք փոխհամաձայնությունը պետք է լինի մասնակցության հաջող արդյունքի ցուցիչ[38]։ Ինչպես ենթադրում է Աննա Դևիսը, մասնակցային ժողովրդավարությունը չի կարող երաշխավորել էական բնապահպանական օգուտներ, «եթե կան մրցակցային տեսակետներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի շրջակա միջավայրը և ինչի է այն այդքան արժեքավոր»[39]։ Հետևաբար, այն հարցերը, թե ով և որ փուլերում պետք է մասնակցի շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, և որն է այս տեսակի մասնակցության նպատակը, դառնում են առանցքային հանրային մասնակցության քննարկումների մեջ՝ որպես շրջակա միջավայրի կառավարման առանցքային խնդիր[33]։

Քաղաքացիական գիտություն

Քաղաքացիական գիտությունը տերմին է, որը սովորաբար օգտագործվում է գիտական հետազոտություններում ոչ մասնագետների մասնակցությունը նկարագրելու համար։

Կարևոր է ապահովել ոչ պրոֆեսիոնալ գիտնականների ավելի լայն ներգրավվածությունը քաղաքականության վերաբերյալ հետազոտություններում։ Հենց գիտական համայնքներն են պատասխանատու «քաղաքականության վերաբերյալ հետազոտությունների ժողովրդավարացմանը» նպաստելու համար[40]։ Սա ունի մի քանի առավելություններ․ քաղաքացիների ներգրավումը ոչ միայն տվյալների հավաքագրման, այլև բուն հետազոտությունների մշակման գործում։

Քաղաքականության մշակման մեջ քաղաքացիական գիտության կիրառման հաջողության բանալին այն տվյալներն են, «որոնք համապատասխան են, հուսալի և ունեն հայտնի որակ՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն մշակելու համար»[41]։ Քաղաքականության մշակման մեջ քաղաքացիական գիտության կիրառմանը խոչընդոտող խոչընդոտները ներառում են հավաքագրված տվյալների և դիտարկվող քաղաքականության անհամապատասխանությունը ու ոչ մասնագետների կողմից հավաքված տվյալների նկատմամբ թերահավատությունը[41]։

Հանրային մասնակցության արդյունավետություն

Ինչո՞ւ է հասարակությունը առաջին հերթին շահագրգռված մասնակցելու քաղաքականության մշակմանը։ Իր հետազոտության մեջ, շահագրիգռ կողմերի օրինակով, Քրիստոֆեր Մ․ Վեյբլը պնդում է, որ մարդիկ մոտիվացված են իրենց համոզմունքների համակարգերով[42]։ Ավելի կոնկրետ, մարդիկ մոտիվացված են իրենց համոզմունքները վերածել քաղաքականության։ Վեյբլը լրացնում է իր պնդումները «եռաստիճան հիերարխիկ հավատքի համակարգով»։ Առաջին մակարդակը անփոփոխ, հիմնարար համոզմունքներն են, որոնց հետևում է մարդը։ Միջին մակարդակը բաղկացած է քաղաքականության վերաբերյալ հիմնարար համոզմունքներից և ավելի ճկուն է, քան խորը համոզմունքները, որոնք գտնվում են առաջին մակարդակում։ Վերջին մակարդակը պարզապես երկրորդական նշանակության համոզմունքներն են։

Ինչպես երևում է Քրիստոֆեր Վեյբլի ուսումնասիրության մեջ, ակնհայտ է, որ հասարակությունը ներքին ցանկություն ունի այս կամ այն չափով մասնակցելու քաղաքականության մշակմանը։ Հաշվի առնելով վերը նշվածը, որքանո՞վ է քաղաքականության մշակման համար արդյունավետ հանրային մասնակցությունը։ Միլենա Նեշկովայի և Հաի Գուոյի կատարած հետազոտությունը ցույց է տալիս հանրային մասնակցության արդյունավետությունը՝ հիմնվելով ԱՄՆ նահանգային տրանսպորտային գործակալությունների տվյալների վերլուծություն վրա[43]։ Հեղինակները դա չափեցին՝ «դիտարկելով հանրային մասնակցության ազդեցությունը կազմակերպությունների գործունեության վրա»։ Այս դեպքում, որպես կազմակերպության գործունեություն, խոսքը ԱՄՆ նահանգային տրանսպորտային գործակալությունների գործունեության մասին է։ Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ հանրային մասնակցությունը, փաստացի, կապված է կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման հետ։ Այսինքն, պետական հաստատությունները, ընդհանուր առմամբ, ավելի արդյունավետ են, երբ հասարակությանը ներգրավում են իրենց որոշումների կայացման գործընթացում։ Այս երկու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակությունը ոչ միայն հետաքրքրված է քաղաքանության մշակմամբ, այլև առաջնորդվում է իր համոզմունքներով։ Եվ վերջապես, հանրային մասնակցությունն իսկապես արդյունավետ գործիք է, երբ օրենսդիրները կամ պետական մարմինները մշակում են քաղաքականություն կամ օրենքներ։

Հանրային մասնակցության իրավունք

Հանրային մասնակցության իրավունքը մարդու իրավունքներից մեկն է, որն ամրագրված է ազգային և միջազգային իրավական որոշ համակարգերում։ Այն պաշտպանում է հանրային մասնակցությունը՝ որոշումների կայացման կոնկրետ գործընթացներում։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ամրագրում է, որ յուրաքանչյուր անհատ ուղղակիորեն կամ ներկայացուցիչների միջոցով իրավունք ունի մասնակցելու իր երկրում ընթացող գործընթացներին[44]։ Նմանապես, քաղաքական մասնակցության իրավունքն այն իրավունքն է, որով իշխող իշխանությունը պարտավորվում է ապահովել քաղաքացիների իրավունքները, ներառյալ ներկայացուցիչներ նշանակելու և ընտրելու, հավասար հնարավորությունների սկզբունքով հանրային պաշտոններ զբաղեցնելու, մասնավոր և հանրային հավաքներին մասնակցելու, ինչպես նաև կուսակցություններ ստեղծելու և դրանց միանալու իրավունքը[45][46]: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 20-րդ և 27-րդ հոդվածները ևս ամրագրում են պետական գործերի կառավարմանը մասնակցության իրավունքը[47]։

Իրավական որոշ համակարգերում հանրային մասնակցության իրավունքն օրենսդրական ամրագրում ունի։ Հանրային մասնակցության իրավունքը կարող է դիտարկվել նաև որպես մարդու իրավունք կամ որպես հավաքների և միավորման ազատության իրավունքի դրսևորում: Նիդերլանդների, Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի իրավական համակարգերում դեռ միջնադարյան ժամանակաշրջանից գործում են հանրային մասնակցության և տեղեկատվության ազատության դրույթները[48]։ Ժողովրդավարությունը և հանրային մասնակցությունը սերտորեն կապված են ժողովրդավարական հասարակությունների հետ, որոնք դարեր շարունակ իրենց օրենսդրական համակարգերում ներառել են հանրային մասնակցության իրավունքները։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում խնդրագրեր ներկայացնելու իրավունքը 1791 թվականին ներառվել էր ամերիկյան սահմանադրության I փոփոխության մեջ[48]։ Իսկ արդեն Նոր Զելանդիայում, սկսած 1970-ական թվականներից, ընդունվել են բազմաթիվ օրենքներ (օրինակ՝ առողջապահության, տեղական ինքնակառավարման, շրջակա միջավայրի պահպանության մասին), որոնք պետական պաշտոնյաներից պահանջում են «խորհրդակցել» նրանց հետ, որոնք լինելու են տվյալ որոշման ազդեցության թիրախ և որոշումներ կայացնելիս հաշվի առնել նրանց կարծիքները:

Հանրային արդյունավետ մասնակցությունը կախված է նրանից, թե արդյոք հասարակությանը հասանելի է ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն։ Հետևաբար, հանրային մասնակցությանը վերաբերող օրենքները հաճախ վերաբերում են իմանալու իրավունքին, տեղեկատվության մատչելիությանը և տեղեկատվության տարածման ազատությանը[48]։ Մասնակցության իրավունքը կարող է ամրագրվել նաև հավասարության և խմբային իրավունքների համատեքստում, ինչը կոչված է ապահովելու որոշակի խմբի հավասար և համապարփակ մասնակցությունը հասարակության մեջ: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համատեքստում:

Հանրային մասնակցության և ներգրավման հաշվետվողականություն և գնահատում

Տարբեր գիտակարգերում և տարբեր լեզուներով հանրային մասնակցության հաշվետվողականության և գնահատման մեթոդները շարունակական խնդիր են, ինչը դժվարացնում է կատարողականի գնահատումը[49][50]։ Մշակվել են մի քանի գործիքներ՝ ստանդարտացված տերմինաբանության միջոցով տարբեր գիտակարգերում մասնակցության վերաբերյալ հաշվետու լինելու համար[51][52]։ Օրինակ՝ 2022 թվականին հրապարակվեց Նախաձեռնությունների վերաբերյալ ստանդարտացված տվյալների (STARDIT) բետա տարբերակը, որն օգտագործում էր վիքիտվյալները՝ տարբեր լեզուներով տերմինաբանության համաձայնեցումն ապահովելու համար՝ նկարագրելու մասնակցության խնդիրները, մեթոդները, հաղորդակցման եղանակները և մասնակցության ցանկացած ազդեցություն կամ արդյունք։ STARDIT-ն օգտագործվում է մի շարք կազմակերպությունների կողմից նախաձեռնությունների վերաբերյալ զեկույցներ հրապարակելու համար[53], ներառյալ Առողջապահության և խնամակալության հետազոտությունների ազգային կենտրոնի կողմից ֆինանասավորվող հետազոտական նախագծերը, Առողջապահության ոլորտում Լա Տրոբի համալասարանի ակադեմիական և հետազոտական համագործակցությունը,[54] քաղաքացիական գիտության նախագծերը և Wiki Journals[55][56]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «IAP2 Core Values for the Practice of Public Participation». Iap2.org. Վերցված է 2012-08-06-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Principles of Public Participation». Co-intelligence.org. 2008-05-23. Վերցված է 2012-08-06-ին.
  3. 3,0 3,1 [1] Արխիվացված Հուլիս 11, 2008 Wayback Machine
  4. African Charter for Popular Participation in Development and Transformation Արխիվացված Մայիս 2, 2008 Wayback Machine
  5. Shelton, Dinah. "A rights-based approach to public participation and local management of natural resources." 3rd IGES International Workshop on Forest Conservation Strategies for the Asia and Pacific Region. 1999.
  6. 6,0 6,1 Nazrul Islam, Nazrul Isable Martinez and Wang Xi, "Environmental Law in Developing Countries: Selected Issues, IUCN, 2002, pg.7
  7. ICCROM. People-Centred Approaches to the Conservation of Cultural Heritage: Living Heritage. 2015 https://www.iccrom.org/sites/default/files/PCA_Annexe-2.pdf
  8. «Engaging local communities in stewardship of World Heritage: a methodology based on the COMPACT experience». unesdoc.unesco.org. Վերցված է 2020-12-08-ին.
  9. Clark, Kate. “Preserving What Matters. Value-Led Planning for Cultural Heritage Sites.” Conservation, The GCI Newsletter 16, no. 3 (2001): 5-12. [2]
  10. «Charters». australia.icomos.org. Արխիվացված է օրիգինալից 2020-12-03-ին. Վերցված է 2020-12-08-ին.
  11. Avrami, Erica C., Randall Mason, and Marta De la Torre. 2000. Values and Heritage Conservation: Research Report. Los Angeles, CA: Getty Conservation Institute. http://hdl.handle.net/10020/gci_pub/values_heritage_research_report
  12. De la Torre, Marta, ed. 2002. Assessing the Values of Cultural Heritage: Research Report. Los Angeles, CA: Getty Conservation Institute. [3]
  13. Azzouz, Ammar (2019-02-11). «A tale of a Syrian city at war». City (անգլերեն). 23 (1): 107–122. Bibcode:2019City...23..107A. doi:10.1080/13604813.2019.1575605. ISSN 1360-4813. S2CID 150357708.
  14. Guiducci, Francesca; Sweek, Tracey; Anderson, Julie (2020-08-31). «Finding Sustainability in the Desert: Conservation of the Archaeological Site of Dangeil, Sudan, and Its Associated Collections». Studies in Conservation. 65 (sup1): P113–P118. doi:10.1080/00393630.2020.1761183. ISSN 0039-3630. S2CID 219435237.
  15. Marshall, Melissa; May, Kadeem; Dann, Robin; Nulgit, Lloyd (2020-08-31). «Indigenous Stewardship of Decolonised Rock Art Conservation Processes in Australia». Studies in Conservation. 65 (sup1): P205–P212. doi:10.1080/00393630.2020.1778264. ISSN 0039-3630. S2CID 224805280.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Fung, Archon (2015-02-25). «Putting the Public Back into Governance: The Challenges of Citizen Participation and Its Future». Public Administration Review. 75 (4): 513–522. doi:10.1111/puar.12361. ISSN 0033-3352.
  17. 17,0 17,1 Speer, Johanna (December 2012). «Participatory Governance Reform: A Good Strategy for Increasing Government Responsiveness and Improving Public Services?». World Development. 40 (12): 2379–2398. doi:10.1016/j.worlddev.2012.05.034. ISSN 0305-750X.
  18. 18,0 18,1 Donaghy, Maureen M. (2013-03-05). Civil Society and Participatory Governance. Routledge. doi:10.4324/9780203098011. ISBN 978-0-203-09801-1.
  19. Rowe, G. and Frewer, L.J. (2005) A typology of public engagement mechanisms, Science, Technology, & Human Values, 30 (2), 251-290.
  20. [4] Արխիվացված Սեպտեմբեր 27, 2008 Wayback Machine
  21. Vértesy, László (2017-01-10). «The Public Participation in the Drafting of Legislation in Hungary». Central European Public Administration Review. 14 (4). doi:10.17573/ipar.2016.4.06. ISSN 2591-2259.
  22. Assari, Ali; T.M. Mahesh (December 2011). «Comparative Sustainability of Bazaar in Iranian Traditional Cities: Case Studies in Isfahan and Tabriz» (PDF). International Journal on Technical and Physical Problems of Engineering (IJTPE). 3 (9): 18–24. Վերցված է 6 January 2013-ին.
  23. Rowe, G. and Frewer, L.J. (2000) Public participation methods: A framework for evaluation, Science, Technology, & Human Values, 25 (1), 3-29.
  24. Rowe, G. and Gammack, J.G. (2004) Promise and perils of electronic public engagement, Science and Public Policy, 31 (1), 39-54.
  25. «Public participation (science in society)». Ifr.ac.uk. Վերցված է 2012-08-06-ին.
  26. Roffee, James A. (2017-01-01). «Accountability and Oversight of State Functions: Use of Volunteers to Monitor Equality and Diversity in Prisons in England and Wales». SAGE Open (անգլերեն). 7 (1): 2158244017690792. doi:10.1177/2158244017690792. ISSN 2158-2440.
  27. «Wampler, Brian, and Stephanie McNulty. "Does participatory governance matter." Exploring the (2011). - Google Search». www.google.com. Վերցված է 2021-12-04-ին.
  28. Musso, Juliet; Weare, Christopher; Bryer, Thomas; Cooper, Terry L. (January 2011). «Toward "Strong Democracy" in Global Cities? Social Capital Building, Theory-Driven Reform, and the Los Angeles Neighborhood Council Experience». Public Administration Review. 71 (1): 102–111. doi:10.1111/j.1540-6210.2010.02311.x. ISSN 0033-3352.
  29. Huxley, Margo (June 2000). «The Limits to Communicative Planning». Journal of Planning Education and Research (անգլերեն). 19 (4): 369–377. doi:10.1177/0739456X0001900406. ISSN 0739-456X. S2CID 143756651.
  30. «International Association for Public Participation». www.iap2.org. Վերցված է 2015-06-04-ին.
  31. «International Association for Public Participation - Affiliates». www.iap2.org. Վերցված է 2015-06-04-ին.
  32. Pring, G. and Noé, S.Y. (2002) 'The Emerging International Law of Public Participation Affecting Global Mining, Energy, and Resource Development' in Zillman, D.M., Lucas, A. and Pring, G.(eds) Human Rights in Natural Resource Development: Public Participation in the Sustainable Development of Mining and Energy Resources, Oxford University Press, Oxford, P 76.
  33. 33,0 33,1 33,2 Bulkeley, H. and Mol, A.P.J. (2003), 'Participation and Environmental Governance: Consensus, Ambivalence and Debate', Environmental Values 12 (2): 143–54.
  34. «Ramos, G. Public participation in Environmental Governance». Globalnation.inquirer.net. 2008-07-21. Վերցված է 2012-08-06-ին.
  35. 35,0 35,1 Du Plessis, A. (2008), 'Public Participation, Good Environmental Governance and Fulfillment of Environmental Rights', Potchefstroom Electronic Law Journal, 11(2): 170-201.(4)
  36. Fischer, F. (2000) Citizens, Experts and the Environment, Durham, NC: Duke University Press, p.222.
  37. Pellizzoni, L. (2003): 'Uncertainty and Participatory Democracy', Environmental Values 12(2): 195-224.
  38. Owens, S. (2000). 'Engaging the public: information and deliberation in environmental policy', Environment and Planning A, 32: 1141–8.
  39. Davies, A. (2001). 'What silence knows – planning, public participation and environmental values', Environmental Values, 10: 77–102.
  40. Richardson, Liz. "Engaging the Public in Policy Research: Are Community Researchers the Answer?" Politics and Governance, vol. 2, no. 1, 2014, pp. 32–44.
  41. 41,0 41,1 Chapman, Colin and Crona Hodges. "Can Citizen Science Seriously Contribute to Policy Development?: A Decision Maker's View." Analyzing the Role of Citizens Science in Modern Research. IGI Global, 2017. 246-261.
  42. Weible, Christopher (2007). «An Advocacy Coalition Framework Approach to Stakeholder Analysis: Understanding the Political Context of California Marine Protected Area Policy». Journal of Public Administration Research and Theory. 17 (1): 95–117. doi:10.1093/jopart/muj015.
  43. Neshkova, Milena (2012). «Public Participation and Organizational Performance: Evidence from State Agencies». Oxford Journals. 22 (2): 267–288.
  44. «What is Public Participation?». EUKN.
  45. US EPA, OITA (February 24, 2014). «Public Participation Guide: Introduction to Public Participation». US EPA.
  46. Fluker, Shaun (June 30, 2015). «The Right to Public Participation in Resources and Environmental Decision-Making in Alberta». Alberta Law Review. 52 (3): 567. doi:10.29173/alr24.
  47. «مفوضية الأمم المتحدة السامية لحقوق الإنسان | العهد الدولي الخاص بالحقوق الاقتصادية والاجتماعية والثقافية». www.ohchr.org.
  48. 48,0 48,1 48,2 «Public participation legislation - Coastal Wiki». Encora.eu. Վերցված է 2012-08-06-ին.
  49. Nunn, Jack S.; Tiller, Jane; Fransquet, Peter; Lacaze, Paul (2019). «Public Involvement in Global Genomics Research: A Scoping Review». Frontiers in Public Health. 7: 79. doi:10.3389/fpubh.2019.00079. ISSN 2296-2565. PMC 6467093. PMID 31024880.
  50. Nunn, Jack S.; Shafee, Thomas; Chang, Steven; Stephens, Richard; Elliott, Jim; Oliver, Sandy; John, Denny; Smith, Maureen; Orr, Neil; Preston, Jennifer; Borthwick, Josephine; van Vlijmen, Thijs; Ansell, James; Houyez, Francois; de Sousa, Maria Sharmila Alina (2022-07-19). «Standardised data on initiatives—STARDIT: Beta version». Research Involvement and Engagement. 8 (1): 31. doi:10.1186/s40900-022-00363-9. ISSN 2056-7529. PMC 9294764. PMID 35854364.
  51. Nunn, Jack S.; Shafee, Thomas; Chang, Steven; Stephens, Richard; Elliott, Jim; Oliver, Sandy; John, Denny; Smith, Maureen; Orr, Neil; Preston, Jennifer; Borthwick, Josephine; van Vlijmen, Thijs; Ansell, James; Houyez, Francois; de Sousa, Maria Sharmila Alina (2022-07-19). «Standardised data on initiatives—STARDIT: Beta version». Research Involvement and Engagement. 8 (1): 31. doi:10.1186/s40900-022-00363-9. ISSN 2056-7529. PMC 9294764. PMID 35854364.
  52. «STARDIT». Science For All (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-03-15-ին.
  53. «Guidelines for Community Involvement in Genomics Research» (PDF). Australian Genomics. April 2023. Արխիվացված (PDF) օրիգինալից 18 July 2023-ին. Վերցված է 29 October 2023-ին.
  54. «About the ARCH, Research, Academic and Research Collaborative in Health (ARCH), La Trobe University». 2023-07-18. Արխիվացված է օրիգինալից 2023-07-18-ին. Վերցված է 2023-07-18-ին.
  55. Nunn, Jack S.; Shafee, Thomas; Chang, Steven; Stephens, Richard; Elliott, Jim; Oliver, Sandy; John, Denny; Smith, Maureen; Orr, Neil; Preston, Jennifer; Borthwick, Josephine; van Vlijmen, Thijs; Ansell, James; Houyez, Francois; de Sousa, Maria Sharmila Alina (2022-07-19). «Standardised data on initiatives—STARDIT: Beta version». Research Involvement and Engagement. 8 (1): 31. doi:10.1186/s40900-022-00363-9. ISSN 2056-7529. PMC 9294764. PMID 35854364.
  56. «STARDIT». Science For All (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-03-15-ին.