Portable Document Format
Դյուրակիր փաստաթղթի ֆորմատ (անգլ.՝ Portable Document Format) (PDF), էլեկտրոնային փաստաթղթերի (ֆայլերի) միջպլատֆորմային ֆորմատ, որը մշակվել է Adobe Systems ընկերության կողմից։ Օգտագործում է PostScript լեզվի բազում հնարավորություններ։ Նախ և առաջ այն նախատեսված է էլեկտրոնային տեսքով տպագրության համար։ Փաստաթղթերը դիտելու համար գոյություն ունեն մի շարք ծրագրեր, ինչպես նաև պաշտոնական Adobe Reader ծրագիրը։ Ժամանակակից պրոֆեսիոնալ տպագրական սարքավորումների զգալի մասը ունի PDF ֆայլեր կարդալու ապարատային աջակցություն, ինչը նշանակում է, որ հնարավոր է առանց որևէ ծրագիր օգտագործելու տպել անհրաժեշտ ֆայլը։
PDF փաստաթուղթ ստեղծելու ավանդական եղանակ է համարվում վիրտուալ տպիչը, այնսինքն նյութը, որը ստեղծվել է Գրաֆիկական խմբագրիչների կամ տեքստային խմբագրիչների և այլ ծրագրերի միջոցով և պատրաստ է տպագրության, արտահանվում է PDF ֆորմատով, ինչը թույլ է տալիս տարածել այն էլեկտրոնային տարբերակով, ուղարկել հրատարակություն և այլն։
2008 թվականի հուլիսի 1-ից PDF-ը համարվում է ISO 32000 Բաց ստանդարտ։[1][2]
PDF ֆորմատը թույլ է տալիս տեքստում զետեղել անհրաժեշտ տառաշարները, վեկտորային գրաֆիկաները, կաղապարներ, մուլտիմեդիային ֆայլեր և այլն։ Ապահովում է RGB, CMYK, Grayscale, Lab, Duotone, Bitmap ստանդարտները, պատկերացանց տվյալների մի քանի տեսակի սեղմում։ Ունի տեխնիկական սեփական ֆորմատները՝ PDF/X-1, PDF/X-3։ Փաստաթղթերի անվտանգության և օրինականության ստուգման համար ներառված է նաև Էլեկտրոնային թվային ստորագրության հնարավորություն։
Ընդհանուր նկարագրություն
խմբագրելԱմենից հաճախ PDF ֆայլը իրենից ներկայացնում է տեքստերի և պատկերացանց գրաֆիկայի, վեկտորային գրաֆիկայի համադրություն, ավելի քիչ դեպքերում՝ HTML լեզվով ֆորմաների, JavaScript լեզվով պայմանների, 3D գրաֆիկայի և այլ տարրերի համադրություն։
Երկու միանման երևացող PDF փաստաթղթերի չափսերը կարող են տարբերվել հետևյալ պատճառներով.
- տառատեսակների և մուլտիմեդիայի կցումը փաստաթղթին,
- գրաֆիկայի խտությունը, թույլատվությունը,
- ամբողջ փաստաթղթի ներկառուցված սեղմման օգտագործումը,
- պատկերացանց գրաֆիկայի սեղմման համար օգտագործվող ալգորիթմներով։
Մինիմալ չափսի փաստաթուղթ ստեղծելու համար անհրաժեշտ է օգտագործել վեկտորային գրաֆիկա և «անվտանգ տառատեսակներ»։ Գոյություն ունեն ընդամենը 14 այդպիսի տառատեսակներ։
- Times (v3) (սովորական, թեքված, կիսաթավ և կիսաթավ՝ թեքվածությամբ)
- Courier (սովորական, թեքված, կիսաթավ և կիսաթավ՝ թեքվածությամբ)
- Helvetica (v3) (սովորական, թեքված, կիսաթավ և կիսաթավ՝ թեքվածությամբ)
- Symbol
- Zapf Dingbats
Այս տառատեսակները կարելի է օգտագործել առանց փաստաթղթին կցելու, քանզի այն պետք է ճիշտ արտացոլվի բոլոր ծրագրերի կողմից։ Ցանկացած այլ տառատեսակ, որ փաստաթղթին չի կցվել և բացակայում է օպերացիոն համակարգում, կփոխարինվի եղածներիծ մեկով, ինչը կարող է պատճառ հանդիսանալ էջերի թվի ավելանալու կամ պակասելու, տողի վրա սիմվոլների թվի փոփոխման, տողերի միջև հեռավորության փոփոխման և ցուցադրման այլ սխալների, որոնք կապված են տառատեսակի չափման համակարգի հետ։
Գոյություն ունի «խառը պատկերացանց բովանդակություն» (անգլ.՝ MRC (Mixed Raster Content) ) տեխնոլոգիա, որը PDF ֆորմատի հնարավորությունները տեքստից կազմված նկարները սկանավորված պահպանելու հարցում մոտեցնում է DjVu ֆորմատի հնարավորություններին[3]։
PDF ֆայլերի խմբագրում
խմբագրելԳոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս խմբագրել PDF ֆայլերը, չնայած, որ դրանց թիվը շատ ավելի քիչ է, քան ստեղծելու և դիտելու համար նախատեսված ծրագրերը։ Inkscape ծրագիրը, սկսած 0.46 տարբերակից, թույլատրում է օգտագործողին խմբագրել PDF ֆայլը[4]՝ շնորհիվ Poppler ծրագրի հիմքում աշխատելու։
Պատմություն
խմբագրելՍկզբնական շրջանում այս ֆորմատը շատ քիչ տարածում ուներ.
- Adobe ընկերության ծրագիրը վճարովի էր և ոչ տարածված,
- PDF ֆայլերով չկար արտաքին հղումներ անելու հնարավորություն, ինչը այս ֆորմատը դարձնում էր անպետք ինտերնետում օգտագործելու համար,
- PDF ֆայլերը, համեմատած տեքստային ֆայլերին, մեծ ծավալ ունեին, ինչը նշանակում էր ինտենետից ավելի երկար բեռնելու ժամանակ, քանզի այդ ժամանակ օգտագործվում էին դանդաղ մոդեմներ և դանդաղ ինտերնետային կապ,
- Ոչ հզոր համակարգիչների վրա PDF փաստաթղթերը արտացոլվում էին բավական դժվարությամբ և բավականին ուշ,
- Գոյություն ունեին այնպիսի մրցակից ֆորմատներ, ինչպիսիք են Envoy, Common Ground Digital Paper, Farallon Replica, անգամ սեփական PostScript-ը մրցակից էր նրա համար։
Այն բանից հետո, երբ Adobe ընկերությունը թողարկեց Acrobat Acrobat Reader ծրագրի (ավելի ուշ վերանվանվեց Adobe Reader) անվճար տարբերակը, այս ֆորմատը հանրաճանաչ դարձավ։ PDF ֆայլերի ֆորմատը մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների և դեռ շարունակում է զարգանալ։ Կան ֆորմատի մի քանի հատկանշական հնարավորություններ, որոնք մեկը մյուսին ընդլայնում են։ Յուրաքանչյուր նոր հնարավորության համար թողարկվում է Adobe Acrobat ծրագրային փաթեթի նոր տարբերակ։ Ներքևում ցուցադրվում է փաստատթղթերի համատեղելիության և այն ծրագրերի տարբերակների վերաբերյալ, որտեղ առաջին անգամ մտցվել է այս փաստաթղթերի աջակցությունը. Յուրաքանչյուր PDF փաստաթղթի տարբերակը պարզելու համար բավական է իմանալ փաստաթղթի առաջին 8 բայթը, ինչև կարելի է անել փաստաթուղթը տեքստային խմբագրիչում բացելով։
Adobe PDF տեխնիկական բնութագիրը
խմբագրել- 1993 - PDF 1.0 / Acrobat 1.0
- 1994 - PDF 1.1 / Acrobat 2.0
- 1996 - PDF 1.2 / Acrobat 3.0
- 2000 - PDF 1.3 / Acrobat 4.0
- 2001 - PDF 1.4 / Acrobat 5.0
- 2003 - PDF 1.5 / Acrobat 6.0
- 2005 - PDF 1.6 / Acrobat 7.0
- 2006 - PDF 1.7 / Acrobat 8.0
- 2006 - PDF 1.7 / Acrobat 8.2
- 2008 - PDF 1.7, Adobe Extension Level 3 / Acrobat 9.0
- 2009 - PDF 1.7, Adobe Extension Level 5 / Acrobat 9.1
Adobe PDF տարբերակները
խմբագրելՏարի | Փաստաթղթի տարբերակ | Նոր հնարավորություններ | Տարբերակ ԾԱ |
---|---|---|---|
1993 | PDF 1.0 | Acrobat 1.0 | |
1994 | PDF 1.1 | ծածկագեր, հղումներ, հոսքեր, սարքից անկախ գույների գամմայի փոխանցում | Acrobat 2.0 |
1996 | PDF 1.2 | ինտերակտիվ տարրեր, մկնիկի գործողությունների մշակում, միտիմեդիայի տիպեր, ունիվերսար կոդեր (ռուս.՝ уникод), բարելավված գունային և պատկերային արտածում | Acrobat 3.0 |
1999 | PDF 1.3 | թվային ստորագրություն, գունավոր միջավայր ICC և DeviceN, JavaScript | Acrobat 4.0 |
2001 | PDF 1.4 | JBIG2, թափանցիկություն, տեքստային շերտ OCR | Acrobat 5.0 |
2003 | PDF 1.5 | JPEG 2000, կցված մուլտիմեդիա, օբյեկտային հոսքեր, խաչվող հոսքեր, շերտեր | Acrobat 6.0 |
2005 | PDF 1.6 | ներդրվող մուլտիմեդիա, 3D, XML-ֆորմաներ, AES-գաղտնագրում | Acrobat 7.0 |
2006 | PDF 1.7 | Acrobat 8.0 | |
2008 | PDF 1.7, AEL3 | AES-գաղտնագրում 256 բիթանող բանալիով | Acrobat 9.0 |
2009 | PDF 1.7, AEL5 | XFA 3.0 | Acrobat 9.1 |
2011 | PDF 1.7, AEL8 | Acrobat X (10) |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Формат PDF стал международным стандартом - lenta.ru
- ↑ ISO Ballot for PDF 1.7 Passed! - blogs.adobe.com Արխիվացված 2017-11-14 Wayback Machine (անգլ.)
- ↑ Как технология MRC уменьшает размер PDF-документов
- ↑ Bah, T. (2011). Inkscape: Guide to a Vector Drawing Program. Prentice Hall. ISBN 9780132764148.
Արտաքին հղումներ
խմբագրել- PDF Specifications, including the PDF Reference for PDF 1.7, PDF 1.6 (ISBN 0-321-30474-8), PDF 1.5, PDF 1.4 (ISBN 0-201-75839-3), PDF 1.3 (ISBN 0-201-61588-6)
- Portable Document Format հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Portable Document Format» հոդվածին։ |