1943 թվականի նմուշի 160-միլիմետրանոց ականանետ
1943 թվականի նմուշի 160-միլիմետրանոց ականանետ (MT-13, M-43), 160 մմ տրամաչափի խորհրդային ականանետ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կարմիր բանակի սպառազինության մեջ եղած ամենահզոր ականանետը[2]։
1943 թվականի նմուշի 160-միլիմետրանոց ականանետ | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | 160 մմ ականանետ և ականանետ |
Երկիր | ԽՍՀՄ[1] |
Պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Փամփուշտի տեսակ | 160 mm HE?[1] |
Պատմություն
խմբագրել160 միլիմետրանոց ականանետի մշակումը սկսվել է 1942 թվականի սկզբին սպառազինության Ժողկոմատի սպառազինությունների ԳՀԻ-ում Գ. Դ. Շիրենինի ղեկավարությամբ։ 1942 թվականի դեկտեմբերի 31-ից աշխատանքը գլխավորել է Ի. Տևերովսկին։ 1943 թվականին Ուրալում պատրաստվել է 160 միլիմետրանոց ականանետի փորձանմուշ, որն ստացել է MT-13 ինդեքսը, դրա պատրաստմանը մասնակցել է գլխավոր ինժեներ Լ. Շերշենը[3]։
Մշակումն ստացել է Իոսիֆ Ստալինի հավանությունը և սպառազինության մեջ ընդունվել է 1944 թվականի հունվարի 17-ին՝ «1943 թվականի նմուշի 160-միլիմետրանոց ականանետ» անվանումով։ 1944 թվականի հունվարի 22-ին սպառազինության ժողկոմատի հրամանով ականանետի արտադրությունը սկսվել է Տուլայի մեքենաշինական գործարանում (թիվ 535 գործարան) և մինչև տարեվերջ արտադրվել է 593 ականանետ։ Ընդհանուր առմամբ, 1944 թվականից մինչև 1947 թվականի օգոստոսը արտադրվել է 1557 ՄՏ-13 ականանետ երեք հիմնական ձևափոխություններով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | Ընդհանուր | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1944 | 5 | 19 | 54 | 82 | 73 | 80 | 62 | 96 | 59 | 63 | 593 | ||
1945 | 22 | 15 | 91 | 77 |
Նկարագրություն
խմբագրելՄՏ-13 ականանետը անվային ընթացքով կոշտ (առանց հակատանկային սարքերի) հրետասայլի վրա հարթափող կոշտ համակարգ է, որը կառուցվել է երևակայական եռանկյունու սխեմայով։ Մեծ տրամաչափի ականանետը պայմանավորում է գլխավոր խնդիրը՝ լիցքավորումը։ Փողաբերանից դասական լիցքավորումը չէր կարող իրականացվել դրա 3 մետր բարձրության պատճառով։ Լիցքավորումն իրականացվել է լցամասի հատվածից, որի համար կիրառվել է ճոճվող փող, որը լիցքավորման պահին հորիզոնական դիրք է ընդունում։ Այն բանից հետո, երբ ականը դրվում է փողի մեջ, այն իր քաշի ազդեցության տակ վերադառնում էր կրակոցի դիրք։ Այսպիսով, ինքնաբերաբար վերանում է կրկնակի լիցքավորման խնդիրը՝ դասական ականանետների հավերժական թերություն։
Բնութագրեր
խմբագրել- Նվազագույն հրաձգություն հեռավորությունը՝ 630 մ
- Առավելագույն հրաձգություն հեռավորությունը՝ 5150 մ
Զինամթերք
խմբագրելԱկանը կառուցվածքով նման է սովորական 82 մմ և 120 մմ խորհրդային ականների։ 12-դյույմանոց 160 մմ ֆուգասային ական F-852 կշռում է 40,865 կգ և պարունակում է 7,78 կգ պայթուցիկ լիցք։ Խորհրդային մյուս բոլոր ականանետերից ՄՏ-13-ի ականանետային կրակոցի սկզբունքային տարբերությունը կարճ պարկուճն էր, որի մեջ դրված էր ականի կայունացուցիչը։ Պարկուճը ներդրվել է կրակոցի ժամանակ վառոդային գազերի խցակման համար։
Տարբերակներ և ձևափոխումներ
խմբագրել- 160 մմ ականանետ հմմտ.
- 160 միլիմետրանոց ականանետը ականանետի առաջին արդիականացումն է, որն անցկացվել է 1945 թվականի ամռանը։ Բեռնախցիկի երկարությունը ավելացել է 50 մմ-ով, իսկ հեռահարությունը՝ մինչև 7400 մ։ Սակայն սահմանափակվել են չորս փորձանմուշների պատրաստմամբ։
- 1949 թվականի 160-միլիմետրանոց ականանետ (Մ-160)
Շահագործող երկրներ
խմբագրել- Հայաստան – 62 կտոր 160 մմ ականանետ նմուշ 1943 թվականի[4]
- Վիետնամ – որոշ քանակությամբ M-43, 2016-ի դրությամբ[5]
- Կամբոջա – որոշ քանակությամբ M-43, 2016 թվականի դրությամբ[6]
- Հյուսիսային Կորեա – որոշ քանակությամբ M-43, 2016 թվականի դրությամբ[7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Hogg I. V. Twentieth-Century Artillery — Friedman/Fairfax Publishers, 2000. — P. 181. — ISBN 978-1-58663-299-1
- ↑ Д.Ф. Устинов. Во имя Победы. М., Воениздат, 1988. стр. 218
- ↑ Оружие Победы 1941-1945 / под общ. ред. В.Н. Новикова. М., "Машиностроение", 1985. стр. 94
- ↑ «Форпост с вопросами | Еженедельник «Военно-промышленный курьер»». vpk-news.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 297. — ISBN 9781857438352
- ↑ International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 239. — ISBN 9781857438352
- ↑ International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 265. — ISBN 9781857438352