Քսենյա Բորոդինա
Քսենյա Կիմի Բորոդինա (ծննդյան ազգանունը՝ Ամոևա, երկրորդ ամուսնության ժամանակ՝ Օմարովա, մարտի 8, 1983[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավար, դերասանուհի և դիջեյ[4]։
Քսենյա Բորոդինա ռուս.՝ Ксения Кимовна Бородина | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1983[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, մենեջեր, հաղորդավար և դիջեյ |
Ամուսին(ներ) | Kurban Omarov?[3] |
Կենսագրություն
խմբագրելՔսենյա Ամոևան (տասնվեց տարեկանից՝ Բորոդինա[5]) ծնվել է 1983 թվականի մարտի 8-ին Մոսկվայում։ Հայրը հայ է[6][7], մայրը՝ ռուս։
Երբ Քսենյան եղել է մեկ տարեկան, նրա ծնողները՝ Կիմ Ամոևը (3 մարտի, 1940 – 18 մայիսի, 2018)[8][9][10] և Նինա Բուլատովնան (ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 8-ին)[10][11] բաժանվել են։ Մայրն ամուսնացել է իտալացի գործարար, ճարտարապետ և շինարարական ընկերության սեփականատեր Ջեննիի հետ[12] ու մեկնել Իտալիա՝ դստերը թողնելով Մոսկվայում՝ տատի՝ Գալինա Իվանովնայի ու պապի՝ Բուլատ Բիլյալովիչի (Իննա Բուլատովնայի խորթ հայրը) մոտ։ Մայրը բազմաթիվ նվերներ է տվել դստերը, երբ ժամանել է Ռուսաստան, և 1990-ական թվականներին այդ նվերները նրանք փոխանակել են ուտելիքի հետ, բայց այդ մասին ոչինչ չեն ասել մորը։ Հետագայում Քսենյան հաճախ է մեկնել Իտալիա՝ մոր ու խորթ հոր մոտ և մտերմացել է խորթ հոր[11][13] ու պապի հետ[5][14]։ Որոշ ժամանակ նա սովորել է «Մուլտիլինգվա» անգլիական դպրոցում։ 18 տարեկանում (հորից վիրավորված լինելու պատճառով)[15] վերցրել է մոր ազգանունը[16]։ Քսենյա Բորոդինան ունի եղբայր՝ Նիկիտան։
Օտար լեզուների խորացված ուսուցմամբ մասնավոր լիցեյ ավարտելուց հետո Քսենյա Բորոդինան միանգամից ընդունվել է Հյուրանոցային մենեջմենթի ու զբոսաշրջության ինստիտուտի երկրորդ կուրս՝ «զբոսաշրջության մենեջմենթ» մասնագիտությամբ։
2004 թվականին սկսել է վարել «Дом-2» նախագիծը ՏՆՏ հեռուստաալիքով[17]։
Անձնական կյանք
խմբագրելՔսենյան հանդիպել է Динамит խմբի մենակատար Լեոնիդ Նարուշենկոյի (4 դեկտեմբերի, 1977 — 3 սեպտեմբերի, 2005)[18] հետ, որը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում[19]։
2008 թվականի օգոստոսի 8-ին Քսենյա Բորոդինան ամուսնացել է գործարար Յուրի Կարենի Բուդագովի (ծնվել է 1980 թվականի մայիսի 8-ին) հետ[20][21], որի հետ ծանոթացել է Comedy Club-ում[6]։ 2009 թվականի հունիսի 10-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մարուսյան։ 2011 թվականի ապրիլի չորսին զույգ բաժանվել է[19]։
Հանդիպել է «Дом-2» ռեալիթի-շոուի նախկին մասնակիցներ Օսկար Կարիմովի (ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 14-ին)[22] և Միխայիլ Տերյոխինի (ծնվել է 1980 թվականի հունվարի 31-ին) հետ[23]։
2015 թվականի հուլիսի 3-ին ամուսնացել է դաղստանցի գործարար Կուրբան Օմարովի (ծնվել է 1980 թվականի օգոստոսի 25-ին) հետ[24][25]։ Նույն թվականի դեկտեմբերի 22-ին ծնվել է նրանց դուստրը՝ Թեոնան[26][27]։
Գրքեր
խմբագրել- 2007 – «Տուն-2։ Սիրո օրենքները» («Дом-2. Законы любви») ISBN 978-985-16-3060-4
- 2011 – «Նիհարում ենք Քսենյա Բորոդինայի հետ» («Худеем с Ксенией Бородиной») ISBN 978-5-699-51624-7
Ֆիլմագրություն
խմբագրելՀեռուստատեսություն
խմբագրել- «Окна» թոք-շոուի մասնակից (2002-2005)
- «Девичьи слезы» թոք-շոուի մասնակից (2002-2003)
- «Дом 2» նախագծի հաղորդավար (2004 թվականից)
- «Пусть говорят» թոք-շոուի մասնակից (2009)
- «Cosmopolitan. Видеоверсия» նախագծի համահաղորդավար (2009 թվականից)
- «Битва экстрасенсов» նախագծի մի շարք թողարկումների համահաղորդավար (2010)
- «Պարեր աստղերի հետ» հեռոստանախագծի մասնակից (2011 թվականի եթերաշրջան)
- «Жестокие игры» հեռուստանախագծի մասնակից (2011 թվականի 2 եթերաշրջան)
- Երկու անգամ ծաղրանմանակվել է «Большая разница» հաղորդման ընթացքում որպես «Дом-2» շոուի համահաղորդավար։ Ծաղրանմանակումները կատարել է Վալենտինա Ռուբցովան։
- 2012 թվականի մայիսից մինչև 2013 թվականի հուլիսի 16-ը եղել է ՏՆՏ հեռուստաալիքի «Перезагрузка» շոուի հաղորդավար։ 2016 թվականին վերադարձել է նախագիծ[28]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://7days.ru/lifestyle/wedding/poyavilos-pervoe-foto-so-svadby-ksenii-borodinoy-i-kurbana-omarova.htm
- ↑ Бородина и Котова провели диджей-сеты
- ↑ 5,0 5,1 Личная жизнь и биография Бородиной - Obovsyom.ru
- ↑ 6,0 6,1 Эксклюзивное интервью о свадьбе с Ксенией Бородиной и её мужем копия Արխիվացված 2014-01-10 Wayback Machine
- ↑ Ксения Бородина. Официальный сайт Արխիվացված 2018-09-15 Wayback Machine копия Արխիվացված 2014-01-10 Wayback Machine
- ↑ В семье Бородиной случилась трагедия — Рамблер/новости
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 10,0 10,1 «Поиск людей, найти человека, телефоннный справочник, номера телефонов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 11,0 11,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ К Ксении Бородиной приехал мужчина, заменивший ей папу » Интересные новости OAnews
- ↑ «Ксения Бородина меняла дорогие подарки от мамы на еду». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Ксения Бородина: «Меня научили чувствовать боль» | StarHit.ru
- ↑ Чистосердечное признание: Ксения Бородина
- ↑ «На поминках по Деду Хасану задержан отец Ксении Бородиной — LIFE | NEWS В России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Первая серия Дом-2» (ռուսերեն) — Дебют Ксении Бородиной в роли телеведущей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Трагически погиб экс-солист "Динамита" Леонид Нерушенко
- ↑ 19,0 19,1 «Ксения Бородина». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Будагов Юрий Карэнович: биография, личная жизнь :: SYL.ru
- ↑ Телеведущая «Дома-2» Ксения Бородина развелась с мужем Юрием Будаговым
- ↑ Оскар Каримов биография до и после проекта, фото, дата рождения, песни, вес, рост, видео Оскара Каримова - участника дома 2
- ↑ Михаил Терехин биография, фото, рост, вес и дата рождения Михаила Терехина на доме 2
- ↑ Курбан Омаров Биография - бизнесмен, муж Ксении Бородиной :: HowStar.ru - фото звезд | моделей
- ↑ «Появились первые фото со свадьбы Ксении Бородиной и Курбана Омарова». 7days.ru. 03.07.2015.
- ↑ Виктория Дудина, Ольга Турбина (22.12.2015). «Ксения Бородина родила дочь». Woman’s Day. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Ксения Бородина назвала дочь Богиней Космополитан
- ↑ «Ксения Бородина ушла из популярного шоу на ТНТ «Перезагрузка»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Ксения Бородина на сайте russia.ru Արխիվացված 2018-09-13 Wayback Machine
- Колонка Ксении Бородиной
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենյա Բորոդինա» հոդվածին։ |