Քարածխային ժամանակաշրջան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Քարածխային ժամանակաշրջան (համակարգ, փուլ), կ ա ր բ ո ն, պալեոզոյան դարաշրջանի հինգերորդ փուլը։ Հաջորդում է դեոնի ժամանակաշրջանին և նախորդում պերմի ժամանակաշրջանին։ Տևողությունը 60 մլն տարի է։ Սահմանել են անգլիացի երկրաբաններ Ու․ Քոնիբիրը և Ու․ Ֆիլիպսը 1822 թվականին՝ Անգլիայում։ Ընդհանուր բնութագրումը։ Քարածխային ժամանակաշրջանի նստվածքները տարածված են բոլոր մայրցամաքներում։ Դասական կտրվածքները հայտնի են Արևմտյան Եվրոպայում (Մեծ Բրիտանիա, Բելգիա, Գերմանիա) և Արևելյան Եվրոպայում (Դոնբաս, Մոսկովյան սինեկլիզ), Հյուսիսային Ամերիկայում (Ապալաչներ, Միսսիսիպի գետի ավազան)։ Քարածխային ժամանակաշրջանում պլատֆորմների և գեոսինկլինալների փոխադարձ տեղադրումը մնացել էր նույնը, ինչ որ դևոնի ժամանակաշրջանում։ Քարածխային ժամանակաշրջանը գրեթե ամբողջ երկրագնդում ստորաբաժանվում է երկու փուլի, առաջինն ընդգրկում է վաղ, երկրորդը՝ միջին և վերին կարբոնը։ Քարածխային ժամանակաշրջանի ընթացքում արդի մայրցամաքների սահմաններում հսկայական տարածություններ ծածկված էին ծովով։ Միջին կարբոնում ծովից ազատվեցին գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան, Արևմտյան Սիբիրական դաշտավայրը, Ղազախստանը, Միջին Սիբիրը։ Արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիների բարձր խոնավությունը նպաստել է բոլոր մայրցամաքներում անտառային և ճահճային բուսականության լայն տարածմանը։ Բուսական մնացորդների կուտակումը հանգեցրել է բազմաթիվ ածխային ավազանների և հանքավայրերի առաջացմանը։ Օրգանական աշխարհը։ Կարբոնի ամենասկզբում ֆլորայում գերակշռում էին մանրատերև մամռակերպերը և մերկասերմ պտերազգիները։ Քարածխային ժամանակաշրջանի կենդանական աշխարհը խիստ բազմազան էր։ Ծովերում լայնորեն տարածված էին ֆորամինիֆերները, որոնք արագ էվոլյուցիոն փոփոխություն էին կրել կարբոնի ընթացքում և տվել տասնյակ սեռեր ու հազարավոր տեսակներ։ Շերտագրության համար շատ կարևոր են ֆուզուլինիդները։ Բազմազան էին փափկամորթները։ Զարգանում էին ոսկրային ձկները, շնաձկները։ Ցամաքում տիրապետում էին երկկենցաղները, ստեգոցեֆալները։ Քարածխային ժամանակաշրջանի կտրվածքը Դոնեցկի ավազանում դասական է իր լրիվությամբ, գերազանց մերկացվածությամբ, հնէաբանական մնացորդների առատությամբ և բազմազանությամբ։ Ստորին կարբոնն այդտեղ ներկայացված է կրաքարերով, միջին և վերինը՝ հզոր (6–12 կմ) ածխաբեր հաստվածքով։
Հայաստանի Հանրապետության տարածքում Քարածխային ժամանակաշրջանի (գլխավորապես ստորին) ապարները տարածված են հարավարևմտյան մասերում (Ուրծի լեռնաշղթա, Զանգեզուր) և ներկայացված են ավազաքարերով, կրաքարերով, կավային թերթաքարերով, քվարցիտներով։ Քարածուխը և գորշ ածուխը բոլոր մայրցամաքներում կազմում են մի շարք ավազաններ ու հանքավայրեր։ ՍՍՀՄ–ում հայտնի են Դոնեցկի (քարածուխ), Մերձմոսկովյան (գորշ ածուխ), Կարագանդայի (քարածուխ), Կուզնեցկի և Տունգուսկայի (կարբոնի և պերմի հասակի ածուխներ) ավազանները, Ուկրաինայի, Ուրալի, Հյուսիսային Կովկասի հանքավայրերը։ Կենար և Արևմտյան Եվրոպայում ավազաններ և հանքավայրեր կան Լեհաստանում (Աիլեզիա), ԳԴՀ–ում և ԴՖՀ–ում (Ռուր), Բելգիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում (Փենսիլվանիա)։ Քարածխային ժամանակաշրջանի նստվածքների հետ են կապված նավթի և գազի շատ հանքավայրեր (Վոլգա–Ուրալյան մարզ, Դնեպր–Դոնեցկի իջվածք)։ Հայտնի են նաև երկաթի, մանգանի, պղնձի (խոշորագույնը՝ Զեզկազգանի), կապարի, ցինկի, ալյումինի (բոքսիտներ), հրակայուն և խեցեգործական կավերի բազմաթիվ հանքավայրեր։