Երկրաչափության մեջ շրջանագծի տրամագիծն այն լարն է, որը անցնում է շրջանագծի կենտրոնով ( ինչպես նաև այդ հատվածի երկարությունը)։ Տրամագիծը հավասար է երկու շառավիղների երկարությունների գումարին (d=2r)։

Շրջանագիծ, որի վրա նշված են լարը, աղեղը, տրամագիծը (d) և շառավիղը (r)

Նշանակումը

խմբագրել
 
նշանը տեխնիկական գծագրում։

Սովորաբար գծագրերում տրամագիծը նշվում է հունարեն անվանման διάμετρος (diametros) -  δια- (dia-), "միջով" + μέτρον (metron), "չափել"[1] առաջին տառով՝ «d» կամ ø նշանով։

Տարածված սխալ է, երբ ø նշանը շփոթում են Փ տառի հետ և, նույնիսկ ավելի հեռուն գնալով, նշանակում են ֆ կամ F տառով։ Պետք չէ այն շփոթել նաև դատարկ բազմության ∅ նշանի հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Online Etymology Dictionary». www.etymonline.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.