Վերա Գոլովինա
Վերա Լեոնիդովնա Գոլովինա (ռուս.՝ Вера Леонидовна Головина́, մայիսի 17, 1902, Կարաչև, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1988, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։ Սերել է ազնվական ցեղից, ծնվել է սպայի ընտանիքում։
Վերա Գոլովինա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1902 |
Ծննդավայր | Կարաչև, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1988 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելՎերա Գոլովինան ծնվել է 1902 թվականի մայիսի 17-ին Կարաչև քաղաքում։ 1920 թվականին ընդունվել է Ե. Վախթանգովի ղեկավարած թատերական ստուդիա՝ դառնալով Վախթանգովի աշակերտը, իսկ նրա մահից հետո պաշտպանում էր ստուդիայի անկախությունը Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնից, և վերջ ի վերջո 1926 թվականին թատերախումբը ստացավ թատրոնի կարգավիճակ։ Սակայն Վախթանգովի անվան թատրոնում ղեկավարության հետ խնդիրներն այդքանով չավարտվեցին։ Մի քանի տարի թատրոնը ղեկավարում էր գեղարվեստական խորհուրդը, սակայն այն չէր կարող այդպես երկար գոյատևել։ Գլխավոր ռեժիսորի պաշտոնի համար երկու հիմնական թեկնածու կար՝ Բորիս Զախավան և Ռուբեն Սիմոնովը։ Երկուսն էլ տաղանդավոր էին, հետաքրքիր ներկայացումներ էին բեմադրում և ձգտում էին պահպանել իրենց ուսուցչի՝ Եվգենի Վախթանգովի ավանդույթները։ Նրանցից յուրաքանչյուրը որպես ռեժիսոր իր նախընտրած դերասաններն ուներ։ Վերա Գոլովինան Բորիս Զախավայի կողմից էր։ 1939 թվականին կառավարության որոշումով Ե. Վախթանգովի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Ռուբեն Սիմոնովը[1]։ Այդուհանդերձ, Զախավան շարունակեց աշխատել թատրոնում։ Այս երկպառակության արձագանքները դեռ երկար շարունակվեցին։ Երկու վարպետը ոչ միշտ էին կարողանում համաձայնության գալ՝ նույնիսկ քսան տարի անց՝ 1958 թվականին։ Այս բարդ հարաբերությունների հետևանքով Վերա Գոլովինան՝ որպես Բ. Զախավայի կողմնակից, 1958 թվականին հեռացվեց թատրոնից[2]։
Թատերական բեմ Գոլովինան այլևս դուրս չեկավ։ Նկարահանվեց մի քանի ֆիլմերում՝ ոչ մեծ դերերում և դրվագներում։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Մեդալ «Աշխատանքային արիության համար» (դեկտեմբերի 16, 1946)[3]
Դերերը թատրոնում
խմբագրելՏարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
1921 | Անտոն Չեխովի ստեղծագործությունների հիման վրա | Եվգենի Վախթանգով | Անտոն Չեխովի երեկո («Հարսանիք») | պարերեկույթի դաշնակահարուհի |
1924 | Դմիտրի Լենսկի | Ռուբեն Սիմոնով | Լև Գուրիչ Սինիչկինը կամ գյուղացի դեբյուտողը | Լիզա / դերասանուհի Վարյա |
1925 | Լիդիա Սեյֆուլինա | Ալեքսեյ Պոպով | Վիրինեա | այծիկ / Ֆյոկլա |
1926 | Միխայիլ Բուլգակով | Ալեքսեյ Պոպով | Զոյկինի բնակարանը | մռայլ կին, Մանյուշկա և առաջին տիկին |
1927 | Լեոնիդ Լեոնով | Բորիս Զախավա | Գորշուկները | Աննա Բրիկինա |
1928 | Սերգեյ Մստիսլավսկի | Ռուբեն Սիմոնով | На крови | Դաշա |
1929 | Յուրի Օլեշա | Ալեքսեյ Պոպով | Զգացմունքների դավադրություն | Լիզանկա |
1933 | Լև Սլավին | Ռուբեն Սիմոնով | Ինտերվենցիա | Ուեթ Արմանդ |
1934 | Վալենտին Կատաև | Օսիպ ԲասովԻոսիֆ Ռապոպորտ | Ծաղիկների ճանապարհը | Պոլյա |
1935 | Նիկոլայ Պոգոդին | Բորիս Զախավա | Արիստոկրատներ | Ֆեֆյոլա |
1937 | Ալեքսանդր Օստրովսկի | Իոսիֆ Ռապոպորտ | Անմեղ մեղավորներ | Աննուշկա / Գալչիխա |
1940 | Վլադիմիր Սոլովյով | Նիկոլայ Օխլոպկով | Ֆելդմարշալ Կուտուզով | կալվածատիրուհի |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1971 | Հանրապետության հարստություն | էքսկուրսավար |
1971 | Սպասելու ժամանակ չունենք | Օռլովի մայր |
1973-1983 | Հավերժ կանչ | երաժշտամոլ, տարհանված |
1974 | Թող նա մնա մեզ հետ | |
1975 | Սա մենք չենք անցել | քիմիայի ուսուցչուհի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Сайт театра Вахтангова. История». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ Вера Головина. Сайт Вахтанговского театра(չաշխատող հղում)
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 16 декабря 1946 года «О награждении орденами и медалями работников Государственного театра имени Евг. Вахтангова»» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.