Սանտյագո Ռամոն ի Կախալ
Սանտյագո Ռամոն ի Կախալ՝ (իսպ.՝ Santiago Ramón y Cajal [sanˈtjaɣo raˈmon i kaˈxal]), մայիսի 1, 1852[1][2][3][…], Պետիլյա դե Արագոն, Նավառա[4][5] - հոկտեմբերի 17, 1934[6][7][8][…], Մադրիդ, Իսպանիա[9][5])՝ իսպանացի հայտնի ախտաբան, հյուսվածքաբան, նյարդաբան։
1906 թ. Կախալին շնորհվել է Նոբելյան մրցանակ Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում։
Կենսագրություն
խմբագրելՍանտյագո Ռամոն ի Կախալը ծնվել է 1852 թ., Արագոն համայնքի Պետիյա գլուղում՝ Իսպանիայի հարավ-արևելքում։ Հայրը գյուղական վիրաբույժ էր, որին 1870 թ. Սարագոսայի համալսարանի պրոֆեսորի կոչում է շնորհվել։ Նա պատանի Կախալին միառժամանակ աշակերտելու է ուղարկում կոշկակարի և սափրիչի մոտ։ Ըմբոստ Կախալը, սակայն, որոշել էր դառնալ նկարիչ։ Այս երազանքը հետագայում հետք է թողնում նաև վերջինիս գիտական գործունեության մեջ։ Կախալն, այնուամենայնիվ, գնում է հոր հետքերով և 1873 թ. ավարտում Սարագոսայի բժշկական համալսարանը։ Կարճ ժամանակ անց զորակոչվում է և մեկնում Կուբա։ 1875 թ. սկսում է իր ակադեմիական գործունեությունը Սարագոսայի համալսարանում՝ որպես օգնական պրոֆեսոր ("Auxiliary Professor")։ 1879 թ. ամուսնանում է Սիլվերիա Ֆանյանաս Գարսիայի հետ։ Ունենում են յոթ երեխա, որոնցից երկուսը մահանում են մանուկ հասակում։
1877 թ. սեփական միջոցներով գնում է հնաոճ մի մանրադիտակ և սկսում գիտական ուսումնասիրությունները։ Առաջին հետազոտություններն ուղղված էին բորբոքմանն ու մկանաթելերի կառուցվածքին։ 1883 թ. հրավիրվում է Վալենսիայի համալսարանի Անատոմիայի ամբիոն։ 1885 թ. Սարագոսայի մարզային կառավարության կողմից պարգևատրվում է ժամանակակից Zeiss մանրադիտակով՝ խոլերայի համաճարակի ժամանակ ներդրած ջանքերի համար։ 1887 թ. տեղափոխվում է Բարսելոնա՝ աշխատելու Նորմալ և ախտաբանական հյուսվածքաբանության ամբիոնում։ 1892 թ. Մադրիդի համալսարանի կողմից ստանում է հյուսվածքաբանության և ախտաբանական անատոմիայի պրոֆեսորի կոչում, որտեղ էլ գիտական բեղուն գործունեություն է ծավալում մինչև իր մահը[28]։
Գիտական նվաճումներ
խմբագրելԿախալի գիտական գործունեության մեջ բեկումնային դեր ունեցավ Կամիլո Գոլջիի հայտնաբերած քրոմարծաթային ներկի հետ ծանոթությունը։ Այս նոր մեթոդով հնարավոր էր բջիջների ճշգրիտ պատկերներ ստանալ, ինչը զարմացնում և հիացնում է Կախալին։ Այս տեխնիկայի կիրառմամբ Կախալն ուսումնասիրում է ցանցաթաղանթի, ուղեղիկի և ողնուղեղի նեյրոնները։ 1889 թ. մեկնում է Բեռլին՝ իր բացահայտումները Գերմանական անատոմիական կոնգրեսում ներկայացնելու։ Ի տարբերություն Գոլջիի՝ իր ուսումնասիրությունների հենց սկզբից Կախալը ոգեշնչված էր այն գաղափարով, որ նեյրոնները նյարդային համակարգի առանձին ֆունկցիոնալ միավորներն են։ Այս գաղափարն այժմ համարվում է նյարդային համակարգի կառուցվածքային հիմնարար սկզբունքներից մեկը։ Կախալի "Textura del Sistema Nervioso del Hombre y los Vertebrados" («Մարդու և ողնաշարավորների նյարդային համակարգի կառուցվածքը/հյուսվածքը») աշխատությունը (1894-1904) ժամանակակից նեյրոանատոմիայի հիմնաքարն է, որ ներառում է տարբեր կենդանիների կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի մանրամասն նկարագրություններ։ Կախալի հայտնի նկարազարդումները մինչ օրս շարունակում են տեղ գտնել դասագրքերում։
Բացի դրանից Կախալը սահմանել է «դինամիկ բևեռացման օրենքը», համաձայն որի՝ նեյրոնները բևեռացված են, քանի որ ազդակները ստանում են իրենց մարմնի և դենդրիտների միջոցով, իսկ ուղարկելու համար օգտագործում աքսոնը։ Դիտարկումներ է կատարել նաև նյարդային համակարգի զարգացման մասին։[1]
Նոբելյան մրցանակի շնորհում
խմբագրելՀետաքրքրական է, որ չնայած իրենց հայացքների արմատական տարբերություններին՝ 1906 թ. Գոլջիին և Կախալին համատեղ Նոբելյան մրցանակ է շնորհվում Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում։ Առաջինը ելույթ է ունենում Գոլջին և ներկայացնում նյարդային համակարգի կառուցվածքի մասին իր տեսակետը, այն է՝ նյարդային համակարգը բաղկացած է շարունակական, միմյանց հաջորդող տարրերից, որոնք ձևավորում են խճճված նյարդային ցանց։ Նրան հաջորդում է Կախալը, որն իր նոբելյան դասախոսության մեջ նշում է իր բեկումնային «նեյրոնալ դոկտրինայի» մասին։ Գոլջին համարվում էր տիպիկ սառը գիտնական, իսկ Կախալն առանձնանում էր իր խանդավառությամբ։ Այնուամենայնիվ, երկու գիտնականներն էլ նվիրված էին գիտությանն ու իրենց անգնահատելի ներդրումն ունեցան վերջինիս զարգացման գործում[2]:
Հավելյալ տեղեկություններ
խմբագրելԿախալը նաև կայացած լուսանկարիչ էր. նրա կողմից արված լուսանկարները պահվում են Մադրիդում՝ Կախալի թանգարանում։ Նրա գրչին են պատկանում նաև լայն շրջանակների համար նախատեսված մի շարք գրքեր, այդ թվում՝ «Հիշողություններ իմ կյանքից» ("Recuerdos de mi vida") ինքնակենսագրականը, աֆորիզմների մի հատորյակ՝ «Զրույցներ սրճարանում» ("Charlas de Café") վերնագրով, ինչպես նաև «Աշխարհը ութսունամյա աչքերով » ("El mundo visto a los ochenta años") գիրքը[3]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Who Named It?
- ↑ 4,0 4,1 4,2 Martínez A. The contributions of Santiago Ramón y Cajal to cancer research — 100 years on | Nature Reviews Cancer // Nature Reviews Cancer — NPG, Springer Science+Business Media, 2005. — ISSN 1474-175X; 1474-1768
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Կոնգրեսի գրադարան — 1800.
- ↑ 7,0 7,1 7,2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 8,0 8,1 8,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 9,0 9,1 9,2 Santiago Ramón y Cajal // Biography: Historical & Celebrity Profiles — 2014.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.miravalencia.com/ramon-y-cajal-un-premio-nobel-de-medicina-que-empezo-su-carrera-en-valencia/
- ↑ https://www.zaragoza.es/sede/portal/mujer/legados
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1906 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ http://biblioteca.ucm.es/BUCM/med/Helmholtz-11.pdf
- ↑ https://boe.es/datos/pdfs/BOE//1901/191/A00153-00154.pdf
- ↑ Real decreto concediendo la Gran Cruz de Alfonso XII á D. Santiago Ramón y Cajal. (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1902. — ISSN 0212-033X
- ↑ Real decreto concediendo la Medalla de oro "Plus Ultra" a D. Santiago Ramón y Cajal, Doctor en Medicina. (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1926. — ISSN 0212-033X
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 295.
- ↑ https://www.heraldo.es/noticias/opinion/2022/05/06/cajal-aragones-jose-maria-serrano-sanz-1572073.html
- ↑ Liste des docteurs honoris causa de l'Université de Paris de 1918 à 1933 inclus (ֆր.) — 1934. — Vol. 9, Iss. 1. — P. 90—95. — ISSN 0041-9176
- ↑ http://professeurs-medecine-nancy.fr/Bouin_P.htm
- ↑ https://books.openedition.org/cvz/2238
- ↑ Excmo. Sr. D. SANTIAGO RAMÓN Y CAJAL — Royal Academy of Exact, Physical and Natural Sciences.
- ↑ http://historia.bio.ucm.es/rsehn/index.php?d=23
- ↑ www.ranm.es (իսպ.)
- ↑ https://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-depuis-la-creation-de-l-Academie-des-sciences/les-membres-du-passe-dont-le-nom-commence-par-r.html
- ↑ "Life and Discoveries of Santiago Ramón y Cajal". Nobelprize.org. Nobel Media AB 2014. Web. 8 Oct 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Ռամոն ի Կախալ» հոդվածին։ |