Յո Յո Հանի Սինգհ
Հիրդեշ Սինգհ, (ա.-փենջ.` ਹਨੀ ਸਿੰਘ), ավելի հայտնի է Յո Յո Հանի Սինգհ (հինդի՝ यो यो हनी सिंह, անգլ.՝ Yo Yo Honey Singh, մարտի 15, 1983, Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), հնդիկ երգիչ, երաժիշտ, դերասան, պրոդյուսեր։
Յո Յո Հանի Սինգհ | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Honey Singh Grover |
Ծնվել է | մարտի 15, 1983 (41 տարեկան) Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան |
Երկիր | Հնդկաստան |
Ժանրեր | փոփ-ռեփ, Ֆիլմի, հիփ հոփ, bhangra?, Indian pop? և փոփ֊ֆոլք |
Մասնագիտություն | ռեփեր, դերասան, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և կինոդերասան |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Trinity School? |
Ամուսին | Shalini Talwar Singh?[1] և Սոնակշի Սինհա |
Կայք | yoyohoneysingh.in |
Yo Yo Honey Singh Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀիրդեշը ծնվել է Հնդկաստանի Փենջաբ նահանգում սիկհական ընտանիքում[2][3][4][5][6]։ Երաժշտություն սովորել է Մեծ Բրիտանիայի Տրինիտի քոլեջում[7][8]։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Նյու Դելի քաղաք[9]։
2005 թվականից սկիզբ է դրել պրոդյուսերի իր կարիերային և զբաղվել է փենջաբո-հեթանոսական կատարողների ալբոմների պրոդյուսերությամբ, իսկ որոշ ժամանակ անց մի քանի երգ է ձայնագրել, որոնք հետագայում հիթ են դարձել[10]։ 2011 թվականին Դիլջիտ Դոսանջի հետ ձայնագրել է «Lak 28 Kudi Da» ալբոմը «The Lions of Punjab» ֆիլմի համար։ Վերջինս հիթ է դարձել և առաջին տեղն է զբաղեցրել «BBC Asian Download Charts» շքերթում[11]։
«Shakal Pe Mat Ja[en]» ֆիլմի համար 2012 թվականին Բոլիվուդում տեղի է ունեցել Հիրդեշի դեբյուտը։ Վերջինս հանդես է եկել՝ որպես արտակադրային երգի կատարող և հենց այդ ժամանակ էլ հայտնիության է արժանացել[12][13]։ Նրա առաջին հաջողված հիթը «Main Sharabi» երգն էր, ձայնագրված «Կոկտեյլ» ֆիլմի համար։ Հենց նույն ֆիլմի համար ձայնագրել է նաև «Angreji Beat» երգը, որը նույնպես խթան է հանդիսացել հայտնիություն ձեռք բերելու համար։ Նույն տարում նկարահանվել է «Mirza – The Untold Story[en]»[14] ֆիլմում։
2013 թվականը Հիրդեշի համար շատ հաջողակ տարի էր, շնորհիվ «Lungi Dance», «Party All The Night», «Ethir Neechal» հիթերի, որոնք ձայնագրվել էին համապատասխանաբար «Ченнайский экспресс», «Отвергнутый сын»[en], «Ethir Neechal[en]»[15][16] ֆիլմերի համար։ Հենց նույն տարի թողարկվել է «Դու իմ 22 ես ես քո 22» ֆիլմը, որը առևտրային հաջողության է հասել։ Հաջորդ տարի, երբ Հիրդեշը հայտնվել է «Մերկացում» ֆիլմում, Բոլիվուդում կայացել է նրա դեբյուտը[17]։
2015 թվականին Սինգհը ձայնագրել է «Birthday Bash» երգը «Dilliwali Zaalim Girlfriend» ֆիլմի համար, «Aao Raja» երգը ««Վրեժն անօրինական է»» ֆիլմի համար և «Aankhon Aankhon»-ը՝ «Հեշտ ընտրություն»-ի համար։
Հաջորդ տարվա ընթացքում «Zorawar» ֆիմում գլխավոր դերն է խաղացել, ունեցել է առևտրային հաջողություններ[18]։
2017 թվականին, երկամյա բացակայությունից հետո, թողարկել է «Dil Chori» երգը[19]։
Անձնական կյանք
խմբագրել2014 թվականին ամուսնացել է Շալինի Տալվար Սինգհի հետ, որին Հիրդեշը առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրել է հեռուստատեսային շոուի ժամանակ[20][21]։
2014 թվականից Հանին անհետացել է և խուսափել մամուլի հետ հանդիպումներից։ 2016 թվականի մարտին վերադարձել է, հաղորդելով, որ բացակայության պատճառը ծանրաբեռնվածությունն ու երկբևեռ գործունեությունն էր[22]։
Կինեմատոգրաֆիա
խմբագրելԵրգչի կարիրան
խմբագրել- 2011 թվական - «Փենջաբի առյուծները» - «Lak 28 Kudi Da» (Դիլջիտ Դոսանջի հետ)
- 2011 թվական - «Շաքալ Պե Մատ Ջա» - «Shakal Pe Mat Ja»
- 2012 թվական - «Կոկտեյլ »- «Main Sharabi», «Angreji Beat» (Գիպի Գրեվալի հետ)
- 2012 թվական - «Հյուրընկալության օրենք» - «Rani Tu Mein Raja» (տրիո՝ Միկո Սինգհի և Բհավիե Պանդիտի հետ)
- 2013 թվական - «Կհուրանան և նրա ֆիրմային բաղադրատոմսը» - «Kikli Kalerdi» (տրիո՝ Ամիտ Տրիվեդիի, Պինկի Մաիդասանիի հետ)
- 2012 թվական - «Սիրո հարսանիք» - «Lonely Lonely» (տրիո՝ Հիմեշ Րեշամիի և Համսիկ Իյերի հետ)
- 2013 թվական - «Մրցավազք 2» - «Party on My Mind» (ԿԿ-ի և Շեֆալի Ալվարեսի հետ)
- 2013 թվական - «Էտիր Նիչալ» - «Ethir Neechal» (տրիո՝ Հիփ Հոփ Տամիզայի և Անիրուդհի Ռավիչանդերի հետ)
- 2013 թվական - «Tu Mera 22 Main Tera 22»
- 2013 թվական - «Պարզապես հայրիկ» - «Punjabiyan Di Battery» (Միկո Սինգհի հետ)
- 2013 թվական - «Սուտը սուտի հետևից» - «Kudi Tu Butter»
- 2013 թվական - «Չենայի արագընթացը» - «Lungi Dance»
- 2013 թվական - «Մերժված որդին» - «Boss» (Միթ Բրոս Անջանի հետ), «Party All Night»
- 2014 թվական - «Պրոֆիլ» - «ABCD» (տւրիո՝ Բենի Դայալի, Շեֆալի Ալվարեսի հետ), «Sunny Sunny»
- 2014 թվական - «Սիրո յոթ փուլեր» - «Horn OK Please» (Սուկհվինդեր Սինգհի հետ)
- 2014 թվական - «Վերջին ձայնագրությունն ավարտված չէ» - «Chaar Botal Vodka»
- 2014 թվական - «Party with the Bhoothnath»
- 2014 թվական - «Ye Fugly Fugly Kya Hai»
- 2014 թվական - «Yaar Naa Miley» (Ժասմին Սանդլասի հետ)
- 2015 թվական - «Ծննդյան օր» (Ալֆազի հետ)
- 2018 թվական - «Այս երեկույթը ավարտված է»
- 2018 թվական - «Rang Taari» (Դեվ Նեգիի հետ)
- 2018 թվական - «Միլիարդատեր» - Baazaar
Դերասանի կարիերան
խմբագրելՏարի | Բնօրինակի անվանումը | Դեր |
---|---|---|
2012 | Mirza - The Untold | Դիշա |
2013 | Tu Mera 22 Main Tera 22 | Ռոլի |
2014 | The Xpose | Կենի Դամանիա |
2016 | Zorawar | գործակալ Զորավար Սինգհ |
2017 | Aasha | Ռոյ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Punjabi Gurmukhi Wikipedia — 2002.
- ↑ «Yo yo born in Hoshiarpur, Punjab».
- ↑ «Born in Hoshiarpur».
- ↑ «Yo yo's birth place is Hoshiarpur, Spouse - Shalini Talwar SinghPunjab».
- ↑ «Honey Singh to lure Sikh votes».
- ↑ «Honey Singh's marriage with Sikh rituals at a Gurudwara in Sarojini Nagar». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Priyanka Srivastava (2012 թ․ հուլիսի 7). «Delhi's Yo Yo croons up a storm in Bollywood». Daily Mail. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Vineet Gill (2013 թ․ հունվարի 1). «Rapper's concert scrapped after online protest over 'obscene' lyrics». TOI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «yo yo's family moved to delhi from hoshiarpur».
- ↑ «Punjab's bhangra-rapper comes to Bollywood». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Honey Singh/Diljit Dosanjh – Lak 28 Kudi Da No:1 in BBC Asian Download Charts». punjabiportal.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Honey Singh paid highest fee for song Արխիվացված 2013-09-03 Wayback Machine. Hindustan Times (2 May 2012). Retrieved 4 May 2012.
- ↑ Yo-Yo Honey Singh becomes the costliest Bollywood singer. Daily Bhaskar (2 May 2012). Retrieved 4 May 2012.
- ↑ «Words aren't enough - The Tribune». Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին. Վերցված է 2020-12-04-ին.
- ↑ «Honey Singh: The sound of 2012». NDTV. 2012 թ․ դեկտեմբերի 28.
- ↑ Bhattacharya, Budhaditya (2012 թ․ դեկտեմբերի 28). «Yo! Yo! Honey Singh was to 2012 what Dhanush was to 2011». The Hindu. Chennai, India.
- ↑ The Xpose review. The Xpose Bollywood movie review ... - IndiaGlitz
- ↑ 'Zorawar' director Vinnil Markan has high hopes for Honey Singh
- ↑ Sonu Ke Titu Ki Sweety song Dil Chori: Yo Yo Honey Singh is back
- ↑ «Rapper Yo Yo Honey Singh admits being married». Zee News. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Yo Yo Honey Singh: Lesser known facts!». The Times of India. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Honey Singh on his bipolar disorder: After sunset, I feared my family». Hindustan Times. 2016 թ․ մարտի 16. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յո Յո Հանի Սինգհ» հոդվածին։ |