Կումբա (Կամերուն)
Կումբա (ֆր.՝ Kumba), քաղաք Կամերունի հարավ-արևմուտքում։ Տարածաշրջանային կարևոր տրանսպորտային կենտրոն է։ Երկաթուղով միացված է Դուալայի, ավտոճանապարհներով` Բուեայի (հարավում), Մամֆեի (հյուսիսում), Բաֆանգի (հյուսիս-արևելքում) և Դուալայի (հարավ-արևելքում) հետ։
Բնակավայր | ||
---|---|---|
Կումբա | ||
Երկիր | Կամերուն | |
Համայնք | Meme? | |
ԲԾՄ | 240 մետր | |
Բնակչություն | ▲144 268 մարդ (2005)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Կումբան նաև կարևոր առևտրի կենտրոն է։ Քաղաքը արտադրում է արմավենու յուղ, բանան (ներառյալ` դրախտային բանան), կաուչուկ, թեյ, կակաո (արտահանման հիմնական բերքը)։ Գյուղատնտեսական, շինարարական և անտառահատման արդյունաբերություններում գյուղատնտեսական մշակաբույսերը և անտառային ռեսուրսները օգտագործվում են որպես հումք։
Քաղաքն ունի հիվանդանոց, բժշկական հետազոտությունների ինստիտուտ, Կամերունի Պրեսբերտերական եկեղեցու աստվածաբանական ճեմարան[2]։
Կումբայի շրջակայքում կան մեծ թվով ջրվեժներ, այստեղ է գտնվում Բարոմբի Մբո լիճը, մի քանի կիլոմետր դեպի արևմուտք` հրաբխային լիճ։
Կլիմա
խմբագրելՋերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կումբա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 29,8 | 31,0 | 30,8 | 30,4 | 29,7 | 28,2 | 26,7 | 26,5 | 27,6 | 28,5 | 29,1 | 29,6 | 29,0 |
միջին ջերմաստիճանը (°C) | 24,8 | 25,4 | 25,8 | 25,6 | 25,2 | 24,2 | 23,3 | 23,2 | 23,8 | 24,2 | 24,8 | 24,8 | 24,6 |
միջին նվազագույնը (°C) | 19,7 | 19,9 | 20,8 | 20,7 | 20,7 | 20,3 | 19,9 | 19,8 | 20,0 | 20,2 | 20,4 | 20,0 | 20,2 |
տեղումների քանակը (մմ) | 22,8 | 51,3 | 143,9 | 196,8 | 247,7 | 367,7 | 544,3 | 551,4 | 461,3 | 335,8 | 113,1 | 21,9 | 3055,0 |
Աղբյուր՝ [1],[2] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.webcitation.org/6FiAeElGy?url=http://www.geohive.com/cntry/cameroon.aspx
- ↑ Brodbeck, Doris. (2007 թ․ հուլիսի 15). «Grüsse aus Kamerun» (գերմաներեն). Ref-sh.ch. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
Գրականություն
խմբագրել- Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կումբա (Կամերուն)» հոդվածին։ |