Լիսիաս (հուն․՝ Λυσίας, մոտ մ. թ. ա. 445[1], Աթենք և Սիրակուսե[1] - մ. թ. ա. 380, Աթենք), աթենացի նշանավոր հռետոր և լոգոգրաֆ (ճառերի արհեստավարժ գրող)։ Նրա ճառերին բնորոշ էին վառ գույներն ու համոզիչ փաստարկումները։ Դրանցում արտահայտվել են այն ժամանակի ատտիկյան հասարակության կենցաղն ու բարքերը։
Մեզ է հասել Լիսիասի երեսունչորս ճառ. դրանից բացի հարյուր քսանյոթ ճառի մասին մենք իմանում ենք միայն վերնագրերով կամ պահպանված հատվածներից։ Մ.թ.ա. I դարում Լիսիասի անունով հայտնի էր շուրջ 400 ճառ, որից կեսը համարվում էր իսկապես գրված հույն հռետորի կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 623)։