Լերոյ Աարոն
Լերոյ Աարոն (դեկտեմբերի 8, 1933[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 28, 2004[1][2], Սանտա Ռոզա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի լրագրող, խմբագրող, գրող, դրամատուրգ։ Ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 8-ին։ Գեյ և լեսբի լրագրողների ազգային ասոցիացիայի հիմնադիրն է[3]։ Նա նաև հանդիսանում է Ռոբերտ Մեյնարդի լրագրողական կրթության ինստիտուտի հիմնադիրներից մեկը։ 2005 թվականին Լերոյ Աարոնին ներկայացնում են գեյ և լեսբի լրագրողների ազգային ասոցիացիայի փառքի սրահ։
Լերոյ Աարոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1933[1][2] |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 2004[1][2] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտա Ռոզա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | լրագրող, սպա, դրամատուրգ և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրաունի համալսարան (1955)[1], Կոլումբիայի համալսարան (1958)[1] և Կոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա |
Անդամակցություն | գեյ և լեսբուհի լրագրողների ազգային ասոցիացիա[1], Phi Beta Kappa[1] և Սիգմա Xի[1] |
Leroy F. Aarons Վիքիպահեստում |
Վաղ կյանքը
խմբագրելԱարոնը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում՝ Բրոնկսում։ Երբ Լերոյը 3 տարեկան էր, նրա մայրը մահացավ ստամոքսի քաղցկեղից։ Աարոնը գերազանց ավարտել է Բրաունովյան համալսարանը և ստացել է մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանի լրագրության ֆակուլտետում[3]։ Նա ծառայել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմում։ Աարոնն ընդունվել է աշխատանքի Վաշինգտոն Փոստ ամսագրում, որտեղ աշխատել է 14 տարի[3]։
Մահը
խմբագրելԼերոյ Աարոնը մահացել է 2004 թվականի նոյեմբերի 28-ին քաղցկեղից[3]։
Էկրանավորում
խմբագրել- Աղոթքներ Բոբիի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Leroy Aarons // Contemporary Authors — Gale. — ISSN 0275-7176; 0010-7468
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Leroy F. Aarons, pioneering gay journalist, dies at 70». Jweekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերոյ Աարոն» հոդվածին։ |