Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էնֆիլդ (այլ կիրառումներ)

«Էնֆիլդ» (անգլ.՝ Anfield), ֆուտբոլային մարզադաշտ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում, որը տեղավորում է 61,276 հանդիսատես՝ դարձնելով այն Անգլիայի 5-րդ մարզադաշտը։ 1892 թվականից սկսած «Լիվերպուլի» տնային դաշտն է։ 1884-1891 թվականներին եղել է նաև «Էվերթոն»-ի տնային դաշտը մինչև վարձավճարի շուրջ առաջացած վեճերի պատճառով նրանց՝ Գուդիսոն Պարկ տեղափոխվելը[2]։

Էնֆիլդ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումԷնֆիլդ
ՏեղագրությունԼիվերպուլ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1884
Անվանված էԷնֆիլդ
Բացված1884
ՃարտարապետԱրչիբալդ Լեյտչ
ՍեփականատերFenway Sports Group?
ԳործաղեկավարԼիվերպուլ ՖԱ
Տարողություն61,276
Տնային թիմԼիվերպուլ
Դաշտի չափսեր101 x 68 մ[1]
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster? և գազոն
Կայքliverpoolfc.com/info/anfield
Քարտեզ
Քարտեզ
 Anfield (stadium) Վիքիպահեստում

Մարզադաշտն ունի 4 տրիբունա՝ Սպիոն Քոփ, Մեյն Սթենդ, Սըր Քեննի Դալգլիշ Սթենդ և Անֆիլ Ռոուդ։ Մարզադաշտում ամենաշատ հանդիսատեսը գրանցվել է 1952 թվականին, երբ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի հետ հանդիպմանը ներկա գտնվեց ռեկորդային՝ 61 905 հանդիսատես[2]։ Հիլզբորոյի ողբերգությունից հետո 1994 թվականից բոլոր տեղերը դարձան նստովի, որը զգալիորեն նվազեցրեց մարզադաշտի տարողունակությունը։ Մարզադաշտի տարածքում է գտնվում նաև 2 դարպաս, որոնք կրում են «Լիվերպուլ»-ի 2 մարզիչների՝ Բոբ Փեյսլիի և Բիլ Շենքլիի անունը։ Մարզադաշտից դուրս գտնվում է նաև Շենքլիի արձանը։

Ծրագրվում էր Էնֆիլդը փոխարինել կառուցվող Ստենլի Փարքով։ Առաջարկը հնչեց ակումբի տերեր Թոմ Հիքսի և Ջորջ Ջիլեթի կողմից, սակայն շուտով մերժվեց «Fenway Sports Group» կազմակերպության կողմից, որը մինչև այժմ մարզադաշտի սեփականատերն է հանդիսանում։

2014 թվականի դեկտեմբերի 8-ին սկսվեց Մեյն Ստենդի ընդարձակումը[3], որից հետո մարզադաշտի տարողունակությունը հասավ 55 000-ի, իսկ 2024 թվականի Անֆիլդ Ռոուդ տրիբունայի ընդարձակումից հետո այն գերազանցում է 61,000-ը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Premier League. Premier League Handbook (PDF). The Football Association Premier League Ltd. էջ 21. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
  2. 2,0 2,1 «Liverpool F.C | Stadium | Anfield» Արխիվացված 2014-02-28 Wayback Machine, Liverpool F.C. Retrieved 18 February 2014
  3. "Carillion to start work on £75m Anfield expansion". The Telegraph. Retrieved 17 January 2015

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Panorama Anfield, 20.12.2012, Point of View: Anfield Road Stand; left: Centenary Stand, middle: Kop Stand; right: Main Stand