Եգիպտացորեն
Եգիպտացորեն | |
Եգիպտացորեն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Տրիբա | Andropogoneae |
Ենթատրիբա | Tripsacinae |
Ցեղ | Zea |
Վերնատեսակ | 'Zea' |
Տեսակ | Եգիպտացորեն (Z. mays) |
Միջազգային անվանում | |
Zea mays | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Եգիպտացորեն (Zea mays), մայծ, սիմինդր, խոշոր հատիկներով բույս է, որը դեռևս նախապատմական ժամանակաշրջանում մշակում էին Կենտրոնական Ամերիկայի բնիկները։
Միամյա խոտաբույս է, եգիպտացորեն դասի միակ մշակաբույսն է։
Բաժանվում է ինը բուսաբանական խմբերի։
Կառուցվածք
խմբագրելՄայծը բարձրահասակ խոտաբույս է, հասնում է 3 մ բարձրության։ Ունի լավ զարգացած արմատների թելքային համակարգ։ Արմատները խորանում են մինչև 100-150 սմ։ Ցողունի ստորին հանգույցներում կարող է առաջանան օդային հենարանային արմատներ, որոնք ցողունին պաշտպանում են ընկնելուց և բույսին մատակարարում են ջուր և սննդանյութեր։
Ցողունն ուղղաձիգ է, 7 սմ տրամագծով, առանց ներսի խոռոչի (ի տարբերություն հացաբույսերից շատերի)։
Տերևներն աճում են յուրաքանչյուր հանգույցից, խոշոր են, գծային, նշտարաձև, մինչև 10 սմ լայնությամբ և 1 մ երկարությամբ։
Ցողունի գագաթը վերջանում է արական ծաղկաբույլի երկար փնջով։
Արտադրություն
խմբագրելԵգիպտացորենը լայնորեն մշակվող բույս է ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներում հավաքվում է ամբողջ աշխարհի բերքի 40%-ը։ Մյուս խոշոր արտադրողներն են Չինաստանը, Բրազիլիան, Մեքսիկան։
2009 թ. ամբողջ աշխարհում եգիպտացորենի մշակության տակ է եղել 159 մլն. հա տարածություն։
2013 թ. եգիպտացորեն արտադրողների վերին տասնյակը | ||||
---|---|---|---|---|
Երկիրը | Արտադրությունը (տոննա) | Note | ||
ԱՄՆ | 353,699,441 | |||
Չինաստան | 217,730,000 | |||
Բրազիլիա | 80,516,571 | |||
Արգենտինա | 32,119,211 | |||
Ուկրաինա | 30,949,550 | |||
Հնդկաստան | 23,290,000 | |||
Մեքսիկա | 22,663,953 | |||
Ինդոնեզիա | 18,511,853 | |||
Ֆրանսիա | 15,053,100 | |||
Հարավային Աֆրիկա | 12,365,000 | |||
Աշխարհում | 1,016,431,783 | |||
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն։ |
Բուծումը Հայաստանում
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմից որոշ ժամանակ անց եգիպտացորենի բուծումը սկսել է նաև Խորհրդային Հայաստանում։ Հայ գյուղատնտեսներին հաջողվել է ստեղծել «Աբովյանի-2» սորտագծային հիբրիդը։ Այն ստացվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում` Էջմիածնի տեղական եգիպտացորենի և «Սլավա» հասարակ միջգծային հիբրիդի խաչասերումից։ Ցողունի բարձրությունը` 310 սմ է, կողրը ձևավորվում է ցողունի 90–100 սմ բարձրության վրա։ Հատիկը դեղին է, կարծր։ Կանաչ զանգվածի միջին բերքատվությունը՝ 458 ց/հա։
Ընթերցե՛ք «եգիպտացորեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 467)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտացորեն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտացորեն» հոդվածին։ |