Դիմփլ Կապադիա
Դիմփլ Կապադիա (հինդի` डिम्पल कपाड़िया, հունիսի 8, 1957, Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ կինոդերասանուհի, Filmfare Awards ազգային կինոմրցանակի մրցանակակիր` կանացի լավագույն դերի համար[3][4]։
Դիմփլ Կապադիա անգլ.՝ Dimple Kapadia | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Ընտրանի | Բոբի, Zakhmi Sher?, Saagar?, Rudaali?, Dil Chahta Hai?, Luck by Chance? և Փաստարկ |
Ամուսին(ներ) | Ռաջեշ Կհաննա |
Երեխա(ներ) | Ռինկե Կհաննա և Թուինքլ Կհաննա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԴիմփլ Կապադիան ծնվել է գուջարաթյան գործարար Չունիբհայ Կապադիայի ապահովված ընտանիքում, որտեղ մեծանում էին չորս երեխա։ Դիմփլը երեխաներից ավագն էր։ Նրա կրտսեր քույրը՝ Սիմփլ Կապադիան (1958-2009 թթ.) հետագայում նույնպես դարձել էր դերասանուհի[5][6]։
Դիմփլ Կապադիայի կինոկարիերան սկսվել է 1973 թվականին՝ 16 տարեկանում, երբ Ռաջ Կապուրը նրան հրավիրեց նկարահանվելու իր «Բոբբի» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Ռիշի Կապուրը։ Կինոնկարը հսկայական հաջողություն ունեցավ ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև արտասահմանում։ Դիմփլ Կապադիան և Ռիշի Կապուրը ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ, իսկ Դիմփլ Կապադիան ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Չնայած այն հանգամանքին, որ նա միանգամից ճանաչում ստացավ, նույն թվականին ամուսնացավ և լքեց կինոնկարահանման հրապարակը։
1984 թվականին՝ ամուսնալուծվելուց հետո, նա նորից վերադարձավ նկարահանման հրապարակ։ 1985 թվականին Ռիշի Կապուրի հետ կրկին նկարահանվեց, այս անգամ «Սիրո ծով» ֆիլմում և ստացավ իր երկրորդ Filmfare Award մրցանակը։ Ռիշի Կապուրի հետ նա նկարահանվել է նաև 2005 թվականին՝ «Սիրո շրջապտույտում» կինոնկարում։ Դիմփլ Կապադիայի հետագա աշխատանքներից են «Հավատք» (1985 թ.), «Խիզախը» (1986 թ.), «Եթե» (1987 թ.), «Տարօրինակ սեր» (2002 թ.), «Անվախը» (2010 թ.) և այլ ֆիլմեր։ Վերջին շրջանում նա հիմնականում կատարում է հասուն կանանց, մայրերի և տատիկների դերեր։
Անձնական կյանքը
խմբագրելԴիմփլ Կապադիան 1973 թվականին ամուսնացել է հայտնի դերասան Ռաջեշ Կհաննայի հետ[7]։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ դերասանուհիներ Թվինկլ Կհաննան և Ռինկլ Կհաննան։ Թվինկլ Կհաննան 2001 թվականին ամուսնացել է դերասան Ակշայ Կումարի հետ։ 1984 թվականին Դիմփլ Կապադիան և Ռաջեշ Կհաննան ամուսնալուծվել են, սակայն պահպանել էին ընկերական հարաբերությունները։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1973 | Բոբբի | Bobby | Բոբբի Բրագանզա |
1984 | Հետևելով ճակատագրին | Manzil Manzil | Սիմա Մալհոտրա |
1985 | Արջուն | Arjun | Գիտա Սահանի |
1985 | Սիրո ծով | Saagar | Մոնա Դ'Սիլվա |
1985 | Հավատք | Aitbaar | Նեհա Կհաննա |
1986 | Խիզախը | Janbaaz | Ռեշմա Ռայ |
1986 | Աստծո կողմից փրկվածը | Allah-Rakha | Ջուլիա Կհերա |
1987 | Ժողովրդի թշնամին | Insaniyat Ke Dushman | Շիլպա |
1987 | Արդարադատություն | Insaaf | Սոնիա, Սարիտա |
1987 | Եթե | Kaash | Պուջա |
1988 | Վրիժառուները | Mahaveera | Դոլի |
1988 | Արդարության գինը | Zakhmi Aurat | Կիրան Դատ |
1988 | Քսան տարի անց | Bees Saal Baad | Նիշա |
1988 | Դավադրություն | Saazish | Մինա |
1988 | Վերջին դատը | Aakhri Adaalat | Ռիմա Կապուր |
1988 | Հատուցում մեղքերի համար | Gunahon Ka Faisla | Շանու, Դուրգա |
1989 | Ճակատամարտ | Ladaai | Բիլու |
1989 | Զոհ` հանուն սիրո | Pyar Ke Naam Qurbaan | Ռաջկումարի Դևիկա Սինգհ |
1989 | Ռամ և Լակհան | Ram Lakhan | Գիտա Կաշյապ |
1990 | Ժամանակի թակարդը | Lekin | Ռևա |
1990 | Հրե գունդ | Aag Ka Gola | Աարտի |
1990 | Սև արքայազն Աջուբան | Ajooba | Ռուքշանա Խան |
1991 | Արյան պարտքը | Khoon Ka Karz | Տարա Լելե |
1991 | Աստվածության թշնամին | Dushman Devta | Գաուրի |
1991 | Նարասիմհա | Narasimha | Անիտա Ռաստոգի |
1991 | Զինվորի ճակատագիրը | Prahaar: The Final Attack | Կիրան |
1992 | Կաբարեի պարուհին | Dil Aashna Hai (...The Heart Knows) | Բարկհա |
1993 | Սգվորը | Rudaali | Շանիչարի |
1994 | Անելանելիություն | Antareen | կին |
1997 | Կրակե շրջան | Agnichakra | Ռանի |
1997 | Մահվան հրեշտակը | Mrityudaata | Ջանկի Գհայալ |
1999 | Ես խենթացած եմ քեզանից | Hum Tum Pe Marte Hain | Դևյանի |
2001 | Սիրող սրտեր | Dil Chahta Hai | Տարա Ջայշվալ |
2002 | Տարօրինակ սեր | Leela | Լիլա |
2004 | Երկար սպասվածը | Hum Kaun Hai? | Սանդրա Ուիլյամս |
2005 | Սիրո շրջապտույտում | Pyaar Mein Twist | Շիտալ Արյա |
2005 | Գաղտնի մտադրություններ | Being Cyrus | Քեթի Սեթնա |
2006 | Բենարես` կոտրված սրտերի քաղաք | Banaras | Գայատրի |
2008 | Հավերժ սեր | Phir Kabhi | Գանգա |
2009 | Հաջողության հնարավորություն | Luck by Chance | Նինա Վալիա |
2010 | Եկ շտապ հանդիպենք | Tum Milo Toh Sahi | Դելշադ Նանջի |
2010 | Անվախը | Dabangg | Նաինի Պանդեյ |
2012 | Կոկտեյլ | Cocktail | Կավիտա Կապուր |
2013 | Սա ինչ ձուկ է | What the Fish | Սուդհա Միշրա |
2014 | Ֆաննիին որոնելիս | Finding Fanny | Ռոզալին |
2015 | Եվ կրկին բարի գալուստ | Welcome Back | - |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://dff.gov.in/images/Documents/77_40thNfacatalogue.pdf
- ↑ «'I want to laugh, really laugh!'». MiD DAY. 2007 թ․ հունիսի 8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «The best of Dimple Kapadia». Rediff.com. 2010 թ․ հունիսի 8. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Miglani, Surendra (2003 թ․ հոկտեմբերի 5). «Parallel cinema». The Tribune. Spectrum. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. «with movies like Kaash, Drishti, Lekin, Rudaali and Leela, she (Dimple) showed that off-beat films too are her forte.»
- ↑ Film World. T.M. Ramachandran. 1973. էջ 11. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Agrawal, Malti (2007 թ․ հունվարի 1). New Perspectives on Indian English Writings. Atlantic Publishers & Dist. էջ 26. ISBN 978-81-269-0689-5. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Raheja, Dinesh (2004 թ․ սեպտեմբերի 8). «Dimple: A Most Unusual Woman». Rediff.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմփլ Կապադիա» հոդվածին։ |