Ավրորա (հաղորդավարուհի)
Ավրորա (իրական անունը՝ Իրինա Յուրեվնա Յուդինա, ռուս.՝ Ирина Юрьевна Юдина), հուլիսի 18, 1973[1][2], Օրեխովո-Զուևո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, ֆոտոմոդել։
Ավրորա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1973[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | ԽՍՀՄ, Օրեխովո-Զուևո, Մոսկվայի մարզ |
Կրթություն | Նիժնի Նովգորոդի պետական ճարտարապետական և շինարարական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ→ Ռուսաստան |
Այլ անուն(ներ) | Իրինա Յուրեվնա Յուդինա |
Մասնագիտություն | Հաղորդավարուհի Դերասան Ֆոտոմոդել |
vjavrora.ru | |
Կենսագրություն
խմբագրելՀեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Ավրորան (Իրինա Յուրեվնա Յուդինա) ծնվել է 18 հուլիսի 1973 թվականին Օրեխովո-Զուևոյում։ 1990 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել է Նիժեգորոդի պետական ճարտարապետական և շինարարական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը՝ սովորելով «քաղաքային շինարարություն» մասնագիտությամբ։
1996 թվականի մայիսի 1-ից մինչ 2007 թվականի սեպտեմբերը եղել է Муз-ТВ հեռուստաալիքի առաջատար հաղորդավարուհին[3]։ Վարել է «Клипомания» (Կլիպոմանիա) հաղորդումը, կանացի շոու՝ «Հյութահանը», առավոտյան ժամանցային «Կյանքը հրաշալի է», «Երեկոյան ղողանջ», «Սիեստա» ծրագրերը և այլն։ Հինգ տարի շարունակ վարել է «Հիթ շքերթ 20» հաղորդումը[4]։ 1997 թվականից մինչ 2000 թվականը Ավրորան եղել է «Wrigley» ամերիկական մաստակի գովազդային «դեմքը»։
2003 թվականի օգոստոսից մինչ 2004 թվականի մարտը Եգոր Դրուժինինի հետ միասին վարել է ամեն շաբաթյա «Ոսկե գրոմոֆոն» մրցույթի հեռուստատեսային տարբերակը։ 2005 թվականի հունիսին եղել « Muz-TV մրցանակաբաշխության» հաղորդավարուհին։
2006 թվականի մարտից եղել է ՏՆՏ հեռուստաալիքով ցուցադրվող «Նախկին կանանց ակումբ» հաղորդման հաղորդավարուհիներից մեկը (Վերա Սոտնիկովայի, Լեռա Կուդրյավցևայի և Ժաննա Էպպլեյի հետ)։
2010 թվականի հունվարից դարձել է ТВ Центр հեռուստաալիքի առավոտյան ցուցադրվող տեղեկատվական և ժամանցային «Տրամադրություն» հաղորդման հաղորդավարուհին[5]։
2011 թվականի սեպտեմբերից դարձել է ՏՆՏ հեռուստաալիքով ցուցադրվող «Մոխրոտիկ․ վերբեռնում» շոուի հաղորդավարուհին։
2012 թվականից եղել է «Домашний» հեռուստաալիքով ցուցադրվող «Աստղային պատմություններ․ հեռուստաամսագիր» ծրագրի հաղորդավարուհին։
Նկարահանվել է երկու ֆիլմերում՝ «Շարժման մեջ» (2002, ռեժ. Ֆիլիպ Յանկովսկի, Եվա անունով հաղորդավարուհու փոքր դեր) և «Ոչ ոք չգիտի սեքսի մասին» (2006, ռեժ. Ալեքսեյ Գորդեև, Անգելինայի դերում)։
Վարել է «Ոսկե գրոմոֆոն» և «Երաժշտական խաղանիշ» հաղորդումները Ղազախստանում։
2009 թվականին եղել է «Վստահություն» (Dove) համացանցային ծրագրի գովազդային դեմքը։
2010 թվականին՝ «Nestle Fitness» ընկերության գովազդային դեմքը։
2011 թվականից մինչ Range Rover Evoque սիթիշեյփերը։
2013 թվականին ստեղծել է սեփական ապրանքանիշը «SISTERconcept»[6]:
2015 թվականի հունվարից դարձել է Համառուսական երաժշտական «Նոր աստղ]]» հաղորդման հաղորդավարուհին, որը ցուցադրվել է «Звезда» հեռուստաալիքով[7]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է ռեժիսոր, հեռուստահաղորդավար, տեսահոլովակներ նկարահանող, դերասան Ալեքսեյ Բարիսովիչ Տրեյմանի հետ[8]։ Ունի մեկ դուստր՝ Ավրորա Տրեյմանը։
Հեռուստատեսություն
խմբագրել- «Կլիպամանիյա»
- «Հյութաքամիչ»
- «Կյանքը հրաշալի է»
- «Երեկոյան գոտի»
- «Սիեստա»
- «Հիթ-շքերթ 20»
- «Ոսկե գրամոֆոն»
- «Նախկին կանանց ակումբ»
- «Երաժշտական խաղանիշ»
- «Տրամադրություն»
- «Մոխրոտիկ։ Վերբեռնում»
- «Աստղային պատմություններ․ հեռուստաամսագիր»
- «Նոր կյանք»
- «Նոր աստղ»
Ֆիլմագրություն
խմբագրել«Լյուբեի գոտի» - էպիզոդ (1994) «Շարժման մեջ» - հաղորդավարուհի Եվա (2002) «Ոչ ոք չգիտի սեքսի մասին» - Անգելինա (2006) «Մոսկվա՛, ես քեզ սիրում եմ» — էպիզոդэпизод (2010)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Оскар Кучера ушел с Муз-ТВ». NewsProm. 2007 թ․ սեպտեմբերի 5.
- ↑ «Скандал на «Муз-ТВ»». Шоубиз. 2007 թ․ սեպտեմբերի 5.(չաշխատող հղում)
- ↑ Включи настроение
- ↑ Sisterconcept — интернет-магазин модной одежды
- ↑ Телеканал «Звезда»
- ↑ Алексей Трейман — Персоны — eTVnet․
Արտաքին հղումներ
խմբագրել- vjavrora.ru-Ավրորայի պաշտոնական կայք էջը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրորա (հաղորդավարուհի)» հոդվածին։ |