Այրուկ Սլկունի
Այրուկ Սլկունի (5-րդ դար - 5-րդ դար), հայ նախարար Մարզպանական Հայաստանում, Սլկունիների նախարարական տոհմից[1][2][3]։
Այրուկ Սլկունի | |
Դավանանք | քրիստոնեություն |
---|---|
Ծննդյան օր | 5-րդ դար |
Վախճանի օր | 5-րդ դար |
Դինաստիա | Սլկունիներ |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն |
Կենսագրություն
խմբագրելՄասնակցել է 450-451 թվականներին տեղի ունեցած Վարդանանց պատերազմին։ Պատերազմի ողջ ընթացքում աջակցում է սպարապետ Վարդան Մամիկոնյանին։ 451 թվականի ապրիլին, տեղեկանալով Վարդան Մամիկոնյանի կարգադրության մասին, իր գնդով հասնում է Արտաշատ և Արտազի դաշտում միանում հայոց սպարապետի բանակին, որպեսզի դիմակայեն Հեր և Զարևանդ գավառներ շարժվող պարսկական բանակին, որը գլխավորում էր Մուշկան Նյուսալավուրտը։ Վարդան Մամիկոնյանի կազմակերպած ստուգատեսին բացի Այրուկ Սլկունուց մասնակցում են նաև՝ Ներշապուհ Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Վահան Ամատունին, Գյուտ Վահևունի, Թաթուլ Դիմաքսյանը, Արշավիր Արշարունին, Շմավոն Անձևացին, Տաճատ Գնթունին, Ատոմ Գնունին, Խոսրով Գաբեղյանը, Կարեն Սահառունին, Հմայակ Դիմաքսյանը, Գազրիկ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Փարսման Մանդակունին, Արսեն Ընծայենին, Վրեն Տաշրացին, Ապրսամ Արծրունին, Խուրս Սրվանձտյանը և արքունի ախոռապետը։ Այս իշխաններից բացի հիշվում են նաև Վահևունյաց, Ռշտունյաց, Տրպատունյաց, Քողյաց և Ակեացիների գնդերը, որոնց հրամանատարների անունները չի հիշատակվում[1][2][3][4][5][6][7][8][9][10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 144-145․
- ↑ 2,0 2,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 185․
- ↑ 3,0 3,1 «Եղիշեի Վարդանանց պատմությունը», Ե․ Տեր-Մինասյան, Երևան, 1958, էջ 91-92․
- ↑ «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին», Եղիշէ, Հինգերորդ յեղանակ, էջ 77.
- ↑ «Պատմութիւն Հայոց», Միքայել Չամչյան, Հատոր Բ. էջ 68.
- ↑ «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Հատոր Ա (254 Պատերազմի ձայներ).
- ↑ «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի», Ղուկաս Ինճինճյան, Հատոր Բ (Սլկունիք).
- ↑ «Այրարատ», Ղևոնդ Ալիշան (Սղկունի կամ Սլկունի, ԽԸ գահ.).
- ↑ «Հայսմավուրք», օգոստոս, 7.
- ↑ «Հայաստանյայց եկեղեցու տեղական տոնելի սրբերը», Եզնիկ աբեղա Պետրոսյան, 1975թ., էջ 52․(չաշխատող հղում)
- ↑ «Հայ հին գրականության պատմություն», Վանո Եղիազարյան, Երևան, 2014, էջ 231․