Ալիս Բաբեթ Տոկլաս
Ալիս Բաբեթ Տոկլաս (անգլ.՝ Alice Babette Toklas, ապրիլի 30, 1877[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 7, 1967[2][3], Փարիզ[4]), ամերիկացի գրող։
Ալիս Բաբեթ Տոկլաս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1877[1][2][3] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Վախճանվել է | մարտի 7, 1967[2][3] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Գերտրուդ Սթայնի գերեզման |
Մասնագիտություն | գրող, ինքնակենսագիր և հիշատակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ալիս Բ. Տոկլասի խոհարարական գիրք[5] |
Համատեղ ապրող | Սթայն Գերտրուդ[5] |
Alice B. Toklas Վիքիպահեստում |
Գերտրուդ Սթայնի երկարամյա ընկերուհին։
Կենսագրություն
խմբագրելԵղել է լեհա-հրեական բարեկեցիկ ընտանիքից։ Սովորել է երաժշտություն։ 1907 թվականին Փարիզում հանդիպել է Գերտրուդ Սթայնին, որի հետ ապրել է գրեթե քառասուն տարի՝ ներառյալ գերմանական օկուպացիայի տարիները։
Ֆլերյուս փողոցի նրանց ֆրանսիական սալոնում եղել են Շերվուդ Անդերսոնը, Էռնեստ Հեմինգուեյը, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, Թորնթոն Ուայլդերը, Փոլ Բոուլզը, նկարիչներ Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը, Ժորժ Բրաքը։ 1933 թվականին Տոկլասը հասարակության առաջ հանդես է եկել Սթայնի «Ալիս Բ. Տոկլասի ինքնակենսագրություն» գրքի պատմողի կերպարում։
Ընկերուհու մահից հետո Տոկլասը հրատարակել է «Ալիս Բ. Տոկլասի խոհարարական գիրքը» (1954), որտեղ համատեղ կյանքի հիշողությունները միախառնվել են խոհարարական բաղադրատոմսերի հետ։ 1963 թվականին նա հրատարակել է հուշերի «Այն, ինչ հիշվել է» գիրքը։ Կյանքի վերջին տարիներին եղել է կաթոլիկության հետևորդ։
Թաղվել է Պեր Լաշեզի գերեզմանատանը՝ Գերտրուդ Սթայնի կողքին։
Արվեստում
խմբագրելԱլիս Տոկլասի դիմանկարը հեղինակել է Դորա Մարը (1952), նրանց բազմիցս լուսանկարել է Կառլ Վան Վեխտենը։ Ալիսի հնարամիտ խոհարարական բաղադրատոմսերից մեկը ձևավորել է «Ես սիրում եմ Ձեզ, Ալիս Տոկլաս» ֆիլմի (1968) սյուժեն[6]։ Որպես կերպար նա հանդես է եկել «Պիկասոյի արկածները» (1978)[7], «Լուսնին սպասելիս» (1987)[8], «Կեսգիշերը Փարիզում» (2011) ֆիլմերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wagner-Martin L. Toklas, Alice B. (30 April 1877–07 March 1967), writer, author of cookbooks, and Gertrude Stein's companion // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1601651
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ 5,0 5,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1085.
- ↑ I Love You, Alice B. Toklas!
- ↑ The Adventures of Picasso
- ↑ Waiting for the Moon
Գրականություն
խմբագրել- Souhami D. Gertrude and Alice. Hammersmith; London: Pandora, 1991
- Linzie A. The true story of Alice B. Toklas: a study of three autobiographies. Iowa City: University of Iowa Press, 2006
- Malcolm J. Two lives: Gertrude and Alice. New Haven: Yale UP, 2007
- Поваренная книга жизни. М.: Флюид / FreeFly, 2007
- То, что запомнилось. Отрывок из воспоминаний
- Моя жизнь с Гертрудой Стайн. — СПб. : Алетейя, 2016. — 235, [1] с., [9] л. ил. — ISBN 978-5-906823-81-6.
Արտաքին հղումներ
խմբագրել- Kirjasto.sci.fi
- Todayinliterature.com
- Answers.com
- Beinecke.library.yale.edu (չաշխատող հղում — պատմություն)
- Портрет Алисы Токлас работы Павла Челищева, 1926—1928
- Рецензия на книгу Дж. Малкольм «Две судьбы: Гертруда и Алиса».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Բաբեթ Տոկլաս» հոդվածին։ |