Ալաա ալ-Ասուանի
Ալաա ալ-Ասուանին (արաբ.` علاء الأسواني, մայիսի 26, 1957[1][2], Կահիրե, Եգիպտոս) եգիպտացի գրող է, «Քիֆայա» քաղաքական շարժման հիմնադիրներից։
Ալաա ալ-Ասուանի علاء الأسواني | |
---|---|
Ծննդյան անուն | արաբ․՝ علاء الدين عباس الأسواني |
Ծնվել է | մայիսի 26, 1957[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | գրող, ատամնաբույժ, վիպասան, սցենարիստ, վիպասան, ոչ գեղարվեստական գրող, քաղաքական ակտիվիստ և լրագրող |
Լեզու | արաբերեն |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կրթություն | Կահիրեի համալսարան և Իլինոյսի համալսարան Չիկագոյում |
Ուշագրավ աշխատանքներ | Յակոբյանի շենքը, Q2966801? և Jumhuriyat ka'an? |
Պարգևներ | |
Կայք | alaaalaswany.maktoobblog.com |
Alaa Al Aswany Վիքիպահեստում |
Կյանքը և ստեղծագործական գործունեությունը
խմբագրելԱլա ալ-Ասուանին Եգիպտոսի ամենանշանավոր ժամանակակից գրողն է, 21-րդ դարի արաբական գրականության ամենաընթերցվող երկու բեսթսելլերների հեղինակ՝ «Յակոբյանի շենքը» և «Չիկագո»։ Ծնվել և մեծացել է Կահիրեում՝ գրող Աբբաս ալ-Ասուանիի ընտանիքում։ Ավարտելով ֆրանսիական լիցեյը՝ ընդունվում է Կահիրեի համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետը, որն ավարտում է 1980 թ.։ 1985 թ. ավարտում է Չիկագոյի Իլլինոյիս համալսարանը։ Մինչ օրս նա աշխատում է որպես ատամնաբույժ Կահիրեում։ Տիրապետում է արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներին։
Իսպանական գրականություն է ուսումնասիրել Մադրիդում։ «Յակոբյանի շենքը» վեպը մեծ աղմուկ է հանել Եգիպտոսում։ Ընթերցողների մի մասը մեծ ոգևորությամբ ընդունեցին ժամանակի եգիպտական իրականության քննադատական պատկերումը և ժամանակակից արաբական գրականության համար անթույլատրելի սեռական բաց տեսարանները։ Մյուսները նրան համարեցին ճշմարիտ ուղուց նահանջող, ով այլասերում է եգիպտական հասարակությունը։ Առ այսօր վեպը թարգմանվել է 33 լեզուներով։ 2006 թ. վեպի հիման վրա նկարահանվեց նույնանուն գեղարվեստական ֆիլմ՝ եգիպտական կինոյի համար աննախադեպ բյուջեով՝ 20 միլիոն եգիպտական ֆունտ (3, 5 միլիոն ԱՄՆ դոլար)։ 2007 թ. Եգիպտոսում նկարահանվեց նույնանուն հեռուստասերիալ։
Հիմնական ստեղծագործությունները
խմբագրելՎեպեր
խմբագրել- Իսամ Աբդ ալ-Աատիի թղթերը (1990 թ., أوراق عصام عبدالعاطى)
- Յակոբյանի շենքը (2002 թ., عمارة يعقوبيان)
- Չիկագո (2007 թ., شيكاجو)
- Ավտոմեքենաների ակումբ (2013 թ., نادي السيارات)
Պատմվածքների ժողովածուներ
խմբագրել- Ովքեր մոտեցան և տեսան (1990 թ., الذى أقترب و رأى)
- Սպասելով առաջնորդի (1998 թ., جمعية منتظري الزعيم)
- Ընկերական կրակներ (2004 թ., نيران صديقة)
Հոդվածների ժողովածուներ
խմբագրել- Ինչո՞ւ չեն եգիպտացիներն ապստամբում (2010 թ., لماذا لا يثور المصريون؟)
- Արդյո՞ք արժանանում ենք դեմոկրատիայի (2011 թ., هل نستحق الديموقراطية؟)
- Եգիպտոսը պահեստայինների նստարանին (2011 թ., مصر على دكة الاحتياطي)
- Արդյո՞ք եգիպտական հեղափոխությունը շեղվեց (2012 թ., هل أخطأت الثورة المصرية؟)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- http://www.c-h-c.ru/authoress.html Արխիվացված 2009-03-06 Wayback Machine
- «علاء الأسواني». Ալաա ալ-Ասուանիի պաշտոնական բլոգը. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաա ալ-Ասուանի» հոդվածին։ |