- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելֆին (այլ կիրառումներ)
Դելֆիններ (լատին․՝ Delphinidae), պատկանում են կաթնասունների դասի, կետանմանների կարգի, ատամնավոր կետերի ենթակարգին (Odontoceti)[1]։ Հայտնի է դելֆինների շուրջ 40 տեսակ։ Դելֆինների մարմնի երկարությունը 1-3 (երբեմն՝ մինչև 10) մետր է։ Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ։ Դելֆինների գունավորումը տարբեր է։ Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15-40 կենդանի։ Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ։ Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում։ Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, երբեմն՝ խեցգետնակերպներով։ Ունենում են 1 ձագ, որին 4-6 ամիս կերակրում են կաթով։ Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի։ Կան նստակյաց և գաղթող տեսակներ։
Երբ դելֆիններից մեկը օգնություն է կանչում, ընկերները սևընթաց լողալով մոտենում ե, բռնում նրան 2 կողմից և պահwւմ ջրի վրա, որպեսզի նա կարողանա շնչել: Նույն կերպ նրանք օգնում են նաև խեղդվող մարդուն:
Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպպոցների նմանվող ձայններով: Նրանք կարող են նմանակել նաև մարդկային խոսքը:
Հետաքրքիր փաստեր
- Դելֆինները լողում են շրջանաձև և մի աչքով միշտ հետևում են, որպեսզի գիշատիչները չմոտենան իրենց: Որոշ ժամանակ անց նրանք սկսում են լողալ հակառակ ուղղությամբ ու սկսում են արդեն հետևել մյուս աչքով:
- Դելֆինների միջին արագությունը կազմում է 5-12 կիլոմետր ժամ: Այն կախված է իր վիճակից և տեսակից, որոշ արագ դելֆինները կարող են զարգացնել մինչև 32 կ/ժ արագություն:
- Դելֆինները ապրում են խմբերով, դրա համար էլ նրանց մոտ զարգացած է փոխադարձ օգնությունը: Նրանք միշտ օգնում են թուլացած դելֆիններին մնալ ջրի երեսին, որպեսզի շնչահեղձ չլինեն: Հայտնի են պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները հասնում օգնության խեղդվող մարդկանց: Նրանք երբեք իրենց թշնամաբար չեն պահում:
- Ամենաաղմկահարույց բացահայտումը դարձավ դելֆինների անունների առկայությունը, որոնցով իրենք իրար տարբերում են: Նույնիսկ յուրաքանչյուր դելֆին ծննդյան օրվանից ստանում է իր անունը: Դրանք հաստատվեցին փորձարկումների արդյունքում. ձայնագրված սուլիչ-ազդանշանով, կարևորելով անունը, լսելով անունը արձագանքում է նույն դելֆինը:
- Դելֆինները ֆիզիոլոգիապես նման են մեզ: Մենք և դելֆինները շնչում ենք թոքերով:Երկուսն էլ ունեն քառախուց սիրտ և ամբողջ ուղեղը համարյա նույնն է: Մարդիկ և դելֆինները տաքարյուն արարածներ են: Նույնիսկ չափսերը մոտավոր նույնն են, նրանց և մարդկանց հասակը արտահայտված մետրերով հասնում է 1,5-2 մետր:
- Դելֆինների մեծամասնությունը չեն տեսնում իրենց առջևի առարկաները: Դելֆինները և նույնիսկ կետադելֆինները առարկաները քննելիս պառկում են կողքի և ուսումնասիրում դրանք սկզբում մեկ աչքով հետո մյուս:
- Դելֆինները շնչում են օդով: Նրանք ձկների նման չունեն խռիկներ, սակայն ունեն թոքեր և շնչառական ուղիներ, իրանի վերին հատվածում, կետերը և դելֆիները օգտագործում են, որպեսզի արձակեն տարբեր ձայներ: Հաճախ նրանք պահում են շունչը 7 րոպե բայց կարող են ջրի տակ մնալ մինչև 15 րոպե:
- Դելֆինները օգտագործում են էխոլոկացիոն ֆունկցիան, որոնց մեջ կան նույն սկզբունքները, ինչպես ռադարների մոտ, և դրանք օգտագործվում են սնունդ հայթայթելու համար:
- Դելֆինները կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ:
- Ունենալով բաց վերքեր` դելֆինները կարող են լողալ կեղտոտ ջրերում և ոչ մի վարակ ձեռք չբերել: Պարզվում է, որ դելֆիններին ոչ մի վարակ չի կպչում: Հայտնի է, որ այս կենդանիների իմունային համակարգը նման է մարդկայինին, բայց ինչպե՞ս են նրանք կարողանում հեռու պահել իրենց տարբեր տեսակի վարակներից:
- Բաց վերքերի դեպքում դելֆինների մոտ չեն բացվում նյարդային վերջավորությունները: Բայց դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես ցավ չեն զգում: Սակայն, լուրջ վնասվածք ստանալու դեպքում նրանք կարողանում են ուղղակի ուշադրություն չդարձնել դրան: Համարվում է, որ դելֆինների օրգանիզմն արտադրում է հատուկ ցավազրկող (մորֆիինման)[2]։
Ծանոթագրությոներ
- ↑ Жизнь Животных (в 7-ми томах), под ред. академика Соколова В. Е. (второе издание), т. 7 (Млекопитающие), Москва, изд-во «Просвещение», 1989; стр. 367, 369, 378
- ↑ «10 հետաքրքիր փաստեր դելֆինների մասին». Դավիթ Շահինյանի բլոգ (ռուսերեն). 2014-05-28. Վերցված է 2018-06-22-ին.