Էրժեբեթ Գալգոցի (հունգարերեն՝ Erzsébet Galgóczi, օգոստոսի 27, 1930(1930-08-27)[1][2][3], Դյոր, Հունգարիա - մայիսի 20, 1989(1989-05-20)[1][2][3], Դյոր, Հունգարիա), հունգարացի գրող և ժուռնալիստ, ռեալիստական ուղղության ներկայացուցիչ

Էրժեբեթ Գալգոցի
Ծնվել էօգոստոսի 27, 1930(1930-08-27)[1][2][3]
ԾննդավայրԴյոր, Հունգարիա
Վախճանվել էմայիսի 20, 1989(1989-05-20)[1][2][3] (58 տարեկան)
Վախճանի վայրԴյոր, Հունգարիա
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ, քաղաքական գործիչ և հեղինակ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1955)
ԿուսակցությունՀունգարիայի աշխատավորների կուսակցություն[4]
Պարգևներ
Համատեղ ապրողՀիլդա Գոբբի
 Erzsébet Galgóczi Վիքիպահեստում

Կենսագրություն

Էրժեբեթը ծնվել է գյուղացիական բազմանդամ ընտանիքում (ընտանիքի ութ երեխաներից յոթերորդն էր): Իր ծննդավայրի՝ Մենֆյոնչանակ գյուղի դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է մերձակա Դյոր քաղաքի միջնակարգ դպրոցում, ապա՝ մանկավարժական քոլեջում, որն ավարել է 1949 թվականին: 1950 թվականին ընդունվել է Բուդապեշտի թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի ակադեմիայի սցենարական ֆակուլտետը[5] և 1955 թվականին ավարտել է այն:

Իր առաջին ստեղծագործությունը՝ «Հարյուր տոկոսով» (հունգ.՝ Száz százalék) պատմվածքը գրել է, երբ քսան տարեկան էր:

Գրականագետները Գալգոցիի արձակը բնորոշում են իբրև «գյուղական», քանզի նրա ստեղծագործություններում գործողությունները ծավալվում են գյուղական միջավայրում, գործող անձինք էլ գյուղացիներ են: Սկզբնական շրջանում գրողն արտացոլել է սոցիալիստական ռեալիզմի ոգին, սակայն ժամանակի ընթացքում նա անցում է կատարել հումանիզմին, ավելի ու ավելի մեծ տեղ հատկացրել քաղաքական հալածանքների ու կոռուպցիայի քննադատությանը[6]: Գալգոցիի պատմվածքները հուզիչ ու տխուր պատմություններ են գյուղի կոլեկտիվացման ժամանակներում գյուղացիների ապրածի մասին, ժամանակներ, երբ քաղաքական փոփոխությունները հաճախ բացասական, դրամատիկ և նույնիսկ ողբերգական ազդեցություն են գործել գավառի կյանքի վրա: Նրա որոշ երկեր, հատկապես՝ կյանքի երկրորդ կեսին գրվածներից, քաղաքական գրաքննության են ենթարկվել, քանզի բացահայտ ներկայացրել, պատկերել են այն, ինչը թաքցնում էին իշխանությունները:

Գրողի ստեղծագործության վրա հսկայական ազդեցություն է թողել 1956 թվականի հունգարական ապստամբությունը, որը ճնշվել է խորհրդային զորքերի կողմից:

1970-ական թվականներից Գալգոցին, արդեն՝ առանց թաքցնելու, ապրել է լեսբուհու սեռական կյանքով[7][7] [8](երկար տարիների զուգընկերուհին եղել է դերասանուհի Հիլդա Գոբբին[9] ): Նրա առավել հայտնի երկերը՝ «Törvényen belül»-ը (1980) և «Vidravas»-ը (1984) գրվել են ստեղծագործական կյանքի ուշ շրջանում: Այդ երկու վիպակների հիմքում ընկած է հենց իր՝ կին հեղինակի անձնական կյանքում տեղի ունեցած կոնֆլիկտը, ներքին՝ հոգեկան մի բախում, որ տեղի է ունեցել գյուղացիական ծագման և լեսբիական սեռահակվածության գիտակցման հողի վրա: Գրողի լավագույն երկերից է համարվում նաև «Գյուղի այրին» վիպակը[10]:

Գեղարվեստական բարձրարժեք երկեր ստեղծելու համար նա բազմիցս արժանացել է գրական մրցանակների, այդ թվում՝ Կոշուտի մրցանակի (1978 թ.), SZOT մրցանակի (1970 թ.), Աթիլա Յոժեֆի մրցանակի (1962, 1969, 1976 թթ.):

Էրժեբեթ Գալգոցին մահացել է 1989 թվականի մայիսի 20-ին, հայրական տանը, սրտի անբավարավածությունից (ըստ այլ աղբյուրների՝ ինքնասպան է եղել դեղերի գերդոզավորման միջոցով):

Էկրանավորումներ

1982 թվականին էկրան բարձրացավ ռեժիսոր Մակ Կարոլիի «Իրար նայելով» կինոնկարը[11][6]), որը նկարահանվել էր Էրժեբեթ Գալգոցիի «Սարդոստայն», «Ավելի լավ է՝ ցավեցնի», «Սոցիալիզմ՝ եղեգնածածկ տանիքների ներքո» պատմվածքների հիման վրա: Ֆիլմն արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի մրցանակների՝ երկու անվանակարգերում:

Էրժեբեթ Գալգոցին սցենարներ է գրել նաև հեռուստատեսային մի շարք բեմադրությունների համար:[12]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. https://docplayer.hu/amp/19540239-Galgoczi-erzsebet-eletrajza.html
  5. Е. Малыхина Предисловие // Современная венгерская проза. — М.: Художественная литература, 1982. — С. 475.
  6. 6,0 6,1 Kiss, Noémi (2007-07-03). «Erzsébet Galgóczi». Hungarian Literature Online. Վերցված է 2013-03-24-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  7. 7,0 7,1 Kiss Noémi (6 сентября 2007). «Az írói példakép. Anyakép? - Galgóczi Erzsébetről». Magyar Narancs. Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին. Վերցված է 2010-06-03-ին.
  8. Kiss Noémi (2007-09-06). «Az írói példakép. Anyakép? – Galgóczi Erzsébetről». Magyar Narancs.
  9. Moskovics Judit (2004-11-11). «A Gobbi». RTL Klub - 21. Század.
  10. Эржебет Галгоци «Вдова села». — М.: Известия, 1983. — 109 с.
  11. Egymásra nézve(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  12. Erzsébet Galgóczi (անգլ.) Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրժեբեթ Գալգոցի» հոդվածին։