Պիեռ դե Ֆերմա (ծն. օգոստոսի 17, 1601 կամ 1607/8[1] - հունվարի 12, 1665) - ֆրանսիացի փաստաբան և մաթեմատիկոս։ Պիեռ դե Ֆերման համարվում է ժամանակակից երեք մաթեմատիկական հիմքերի ստեղծողը: Ֆերման և Դեկարտը հանդիսանում են անալիտիկ երկրաչափության հիմնադիրները, ընդ որում` Ֆերման Դեկարտից առաջ էր անցել, կիրառելով անալիտիկ երկրաչափությունը տարածական խնդիրների վրա: Ֆերման զարգացրեց Դիոֆանտ Ալեքսանդրիացիու (3-րդ դար մ.թ.) «Արիֆմետիկա» հանճարեղ աշխատությունը և հիմնեց Թվերի տեսությունը։ Պասկալի հետ համատեղ, իրարից անկախ, հիմք էն դրել Հավանականության Տեսությանը: Հանրահայտ են հավանականության տեսության և օպտիկայի իր գործերը «Ֆերմայի Սկզբունք», որը հանդիսանում է ժամանակակից ֆիզիկայի հիմնաքարը («Մինիմալ Ներգործության Սկզբունք»), և թվերի տեսության երկու թեորեմները՝ «Ֆերմայի Փոքր Թեորեմ», որը լուծեց 1759թ. Էյլերը («Էյլերի Թեորեմ»), և «Ֆերմայի Մեծ Թեորեմ», որը բոլորովին վերջերս է ստացել իր լուծումը: Ֆերմայի հանճարեղ Մեծ, կամ Վերջին Թեորեմը (X° + Y° = Z°) 350 տարուց ավել հանդիսանում էր ժամանակակից մաթեմաթիկայի անհասանելի բարձրունքներից մեկը։ Իր լուծման թվացյալ պազությամբ այն գրավում էր շատ մաթեմաթիկական մտքեր։ 1994թ.-ին Ֆերմայի մեծ թեորեմը գիտական հասաակությունից 8 տարի առանձնացած անմնացորդ աշխատանքի հետևանքով ապացուցեց Պրիսնտոնի Համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Ուայլսը։ Հաստատումը տպագրվել է 1995թ. «Annals of Mathematics» հանդեսում:

Պիեռ դե Ֆերմա

Կենսագրություն

Պիեռ դե Ֆերման ծնվել է օգոստոսի 17, 1601թ բուրժուա Դոմինիկ Ֆերմայի (ով համդիսանում էր նաև Բոմոն-դե-Լոմանի քաղաքագլխի խորհրդական-օգնական) և իրավաբանի ընտանիքից սերած Կլեր Դե-Լոնգի ընտանիքում հարավ Ֆրանսիական Բոմոն-դե-Լոման քաղաքում։ Ստացել է լուրջ կրթություն, սկզբից Բոմոնի քոլեջում, հետո Օռլեանում, ուր ստանում է իրավաբանության բակալավրի աստիճան։ 1630թ. տեղափոխվում է Տուլուզ, ուր գործի է անցնում տեղի դատարանում խորհրդատուի պաշտոնում, ուր աշխատում է մինչև կյանքի վերջ։ 1631թ. ամուսնանում է մոր կողմից հեռու բարեկամուհու՝ Լուիզ դե-Լոնգի հետ։ Ունենում են 5 զավակ, որոնցից առաջնեկը՝ Կլեման-Սամուելը դարձել է բանաստեղծ և գիտնական։ Հենց նրան ենք պարտական Ֆերմայի աշխատությունների առաջին տպագրությամբ՝«դոկտոր Պետր դե Ֆերմայի տարբեր մաթեմաթիկական աշխատանքներ, ընտրված իր գրած կամ իրեն գրած նամակներից, մաթեմաթիկական և ֆիզիկայի հարցերով գիտնական այրերի հետ ֆրանսերեն, լատիներեն և իտալերեն լեզուներով» անվանումով, որը լույս տեսավ հետմահու 1679թ.: Ինքը` Ֆերման, կյանքի օրոք համարյա չի տպագրել իր գործերը: Ֆերման հայտնի էր իր լայն նամակագրությամբ դարի լավագույն գիտնականների և մտածողների հետ՝ Մերսեն, Պասկալ, Գյույգենս, Լալուվյեռ, Ռոբերվեյլ, Դեկարտ, Տորիչելլի և այլոք։ Բայց իր իսկական գնահատականը Ֆերման ստացավ մահից 70 տարի հետո, երբ նրա գործերը, հենց այդ նամակագրության հետքերով, հայտնաբերեց և տպագրեց Էյլերը: Ֆերման տիրապետում էր լատիներեն, հին ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և հունարեն լեզուների։ Հանդիսանում էր անտիկ արվեստի մեծ գիտակ, գրում էր բանաստեղծություններ լատիներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով, մեկնաբանում էր անտիկ գրողների գործերը։ Բայց հունական ֆիլոլոգիային գերադասեց սիրած մաթեմատիկան։

  Շատերը կգան ու կգնան, իսկ գիտությունը կշարունակի հարստանալ։  

Կարկավիին հղված այս իր վերջին նամակներից մեկում գրված նախադասությունը հայտնի է որպես «Ֆերմայի Կտակ»։ Պիեռ դե Ֆերման մահացավ 1665 թ.-ի հունվարին 12-ին գործնական ճամփորդություններից մեկի ժամանակ։

Աղբյուրներ

  1. Կլաուս Բարներ (2001): How old did Fermat become? Internationale Zeitschrift für Geschichte und Ethik der Naturwissenschaften, Technik und Medizin. ISSN 0036-6978. հատոր 9, թիվ 4, էջ. 209-228.