Ռաուլ Պոմպեյա
Ռաուլ դ՛Ավիլա Պոմպեյա (պորտ.՝ Raul Pompeia[4], ապրիլի 12, 1863[1][2], Անգրա դուս Ռեիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - դեկտեմբերի 25, 1895[2][1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), 19-րդ դարի բրազիլացի գրող, ժուռնալիստ, գրաքննադատ։ Բրազիլիայի գրականության ակադեմիայի անդամ (զբաղեցրել է 33-րդ աթոռը)։
Ռաուլ Պոմպեյա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1863[1][2] |
Ծննդավայր | Անգրա դուս Ռեիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 25, 1895[2][1] (32 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Գրական անուն | Rapp |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ժամանակագիր, խմբագիր, վիպասան, լրագրող և գրադարանավար |
Լեզու | պորտուգալերեն |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Faculdade de Direito do Recife? և Սան Պաուլուի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | O Ateneu? |
Անդամակցություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
Աշխատավայր | Բրազիլիայի ազգային գրադարան[3] |
Raul Pompeia Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է փաստաբանի ընտանիքում (ժամանակակիցների ներկայացմամբ հայրը մարդախույս, խոժոռադեմ, մռայլ անձնավորություն էր[5]); Ավարտել է Պեդրու Երկրորդի անվան քոլեջը։ Դեռ քոլեջում սովորելու ժամանակ՝ ընդամենը 17-ամյա պատանի, հրատարակել է իր առաջին վեպը՝ «Uma Tragédia no Amazonas» խորագրով (հեղինակն ինքը իր այդ ստեղծագործությունը բնորոշել է որպես գրական փորձ, գրական էսսե[6]): Ուսումը շարունակել է Սան Պաուլուի համալսարանում, որտեղ իրավաբանական կրթություն է ստացել։ Հայացքներով աբոլիցիոնիստ էր (ստրկության վերացման կողմնակից) և հանրապետական գաղափարների պաշտպան։
Աշխատել է որպես ժուռնալիստ, Բրազիլիայի ազգային գրադարանի տնօրեն։ Հեղինակել է արկածային վեպեր ու վիպակներ։ Հարել է իմպրեսիոնիստներին։ 1888 թվականին լույս է ընծայել «Աթենեու» վեպը (O Ateneu, 1888), որը համարվում է իմպրեսիոնիստական մեթոդով գրված լավագույն երկերից մեկը բրազիլական գրականության պատմության մեջ։ Այն արժևորվում է նաև որպես հոգեբանական արձակի առաջին նմուշ և ռեալիզմի ու նատուրալիզմի փայլուն դրսևորում բրազիլական գրականության պատմության մեջ։
Երբ Ռաուլ Պոմպեյայի նախկին ընկերը՝ բանաստեղծ Օլավու Բիլակը նրան մեղադրել է նույնասեռական (հոմոսեքսուալ) լինելու մեջ, վիպասանը վերջինիս մենամարտի ձեռնոց է նետել, բայց հետո հրաժարվել է մենամարտել և մամուլում ենթարկվել է ծաղրուծանակի։ Որպեսզի ապացուցի, որ վախը չի եղել մենամարտելուց հրաժարվելու պատճառը, 1895 թ. Ծննդյան տոների ժամանակ ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրակելով իր սրտին[7]։
Երկերի ընտրանի
խմբագրել- Uma Tragédia no Amazonas (1880)
- As Joias da Coroa (1882)
- Canções Sem Metro (1883)
- O Ateneu (1888)
Գրականություն
խմբագրել- Braga-Pinto, César,"The Honor of the Abolitionist and the Shamefulness of Slavery: Raul Pompeia, Luiz Gama and Joaquim Nabuco." Luso-Brazilian Review. 51(2), Dec. 2014. 170-199.
- Braga-Pinto, César, “Darwinism, Max Nordau and Raul Pompeia’s Struggle for Existence.” Foreword to The Athaeneum. Evanston: Northwestern University Press, 2015. p. vii-xvii.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ http://objdigital.bn.br/acervo_digital/div_obrasgerais/drg1229521.pdf
- ↑ Na grafia original, Raul d'Avila Pompéa. Com o advento do FO-1943, "d'Avila" passou a "d'Ávila" e "Pompéa", a "Pompéia". Com o AO-1990, "Pompéia" passou a "Pompeia".
- ↑ |nome = PONTES, Eloy.|sobrenome = |título = A Vida Inquieta de Raul Pompeia|ano = 1935|isbn = }}
- ↑ |nome = Raul Pompeia 1863-1895/Ivan Cavalcanti Proença|sobrenome = |título = O Ateneu/Raul Pompeia Raul Pompeia; biografia, introdução e notas de Ivan Cavalcanti Proença|ano = 1997|isbn = }}
- ↑ Помпейя, Рауль д’Авила
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ Պոմպեյա» հոդվածին։ |