«Նկատել է հակառակորդի ուժերը, կռիվ տվել թշնամու դեմ, ապա պայթեցրել իրեն ու ադրբեջանական խմբին». Վերջին հրաժեշտը՝ Ռոբերտ Աբաջյանին

Արցախում զոհված զինծառայող Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996թ.: Զինված ուժեր զորակոչվել է 2014թ.: Ծառայությունից չի դժգոհել: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ռոբերտ Աբաջյանի դին հողին հանձնեցին:

Ռոբերտ Աբաջյանի հորեղբայր Գագիկը պատմեց, որ Ռոբերտ Աբաջյանը եղել է դիրքի ավագը, նկատել է հակառակորդի ուժերը, կռիվ տվել թշնամու դեմ, ապա պայթեցրել իրեն ու ադրբեջանական խմբին:

«Ամեն ինչից միշտ գոհ է եղել: Ընդհակառակը, ով էլ գոհ չլիներ, ինքն այսպես դուխ կտար… Առանց չափազանցնելու եմ ասում, որովհետև երեխա ժամանակներից՝ դպրոցական տարիքից, ինքն այդպիսին է եղել իր էությամբ: Մարդն այդպես ծնվում է, մարդն այդպիսին չի կարող դառնալ: Ինքն այդպես ծնվել էր»,- ասաց զինծառայողի հարազատը՝ նշելով, որ Ռոբերտ Աբաջյանը միշտ աչքի է ընկել իր համեստությամբ:

«Ես իրեն հորեղբայր եմ գալիս: Փոքր ժամանակվանից իր հետ չէիր կարողանում որպես փոքր երեխա շփվեիր՝ բալիկ ջան: Այնքան ծանր և լուրջ հետդ նստում, քննարկում, խոսում էր, որ զգում էիր՝ չի կարելի երեխու տեղ դնել»:

Ռոբերտ Աբաջյանն ավագ եղբայր ունի, ով վերջերս է վերադարձել ծառայությունից:

Robert Abajyan (1) Robert Abajyan (3)

Տեսանյութեր

Լրահոս