Քըրք Քըրքորեան
Քըրք Քըրքորեան | |
---|---|
| |
Ծնած է | 6 Յունիս 1917[1] |
Ծննդավայր | Ֆրէզնօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մահացած է | 15 Յունիս 2015[1] (98 տարեկանին) |
Մահուան վայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | Հայ[2] |
Մասնագիտութիւն | օդաչու, ձեռնարկատէր, ելեւմտագէտ, բռնցքամարտիկ, ժապաւէն արտադրող, գործարար |
Աշխատավայր |
Մեթրօ Կոլտուին Մայըր Tracinda Corporation? |
Ամուսին |
Հիլտա Շմիտթ (1942–1951) Ժան Մարի Հարպոր-Հարտի (1954–1984) Լայզա Պոնտեր (1999) |
Երեխաներ |
Թրէյսի Լինտա |
Քըրք Քըրքորեան (6 Յունիս 1917[1], Ֆրէզնօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 15 Յունիս 2015[1], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Գրիգոր Ահարոն Գրիգորյան), ամերիկահայ գործարար,«Թրասինտա Քորփորեյշնի» գործադիր տնօրէն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1917 թուականին: Կը սերէ 1890-ին Խարբերդէն Ֆրեզնոյ գաղթած Ահարոն Գրիգորեանի ընտանիքէն։ Համաձայն ամերիկեան հեղինակաւոր ՖՈՐԲՍ ընկերութեան 2007 թուականին իր կարողութիւնը կը հասնէր 15 պիլիոն ամերիկեան տոլլարի, բացի այդ ինքը կը համարուէ Լաս Վեկասի հայրը։ 2004 թուականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայութիւններուն համար անոր շնորհուած է Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս։ Մինչեւ 1935-ը կատարած է զանազան աշխատանքներ, եղած է մասնագետ բռնցքամարտիկ։ Այնուհետեւ սորված է օդաչուական դպրոցին մէջ, դարձած է հրահանգիչ օդաչու։
Գործարար գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որպես ռազմաօդային ուժերու օդաչու մասնակցած է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որուն աւարտէն յետոյ զբաղած է օդանաւերու բաժնեթղթերու առեւտրով (1947-ին գնած է «Los Angeles Air Service» փոքրիկ չարթըրային աւիաընկերութիւնը), ինչպես նաեւ հիւրանոցային պիզնըսով։ Կառուցած է Լաս Վեկասի «Ֆլամենկոյ», «Էմ Ճի կրանտ» եւ այլ խոշոր հիւրանոցներ։ 1968-էն զբաղուած է սինեմայի գործունեութեամբ, «Մեթրոյ Կոլտուին Մայըր» (մասնաճիւղերով) եւ «Իւնայթըտ Արթիստս» սթուտիոներու, «Էմ Ճի Էմ Միրաժ» քորփորէյշնի հիմնադիր բաժնետերն է։ Եղած է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետերը։
Բարեգործական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սպիտակի երկրաշարժէն յետոյ եւ շրջափակման տարիներուն մեծապէս օգնած է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորեանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-էն ի վեր 151 միլիոն տոլլար տրամադրած է Հայաստանին՝ ճանապարհներուն վերակառուցման, մշակութային հաստատութիւններու վերանորոգման, աղետի գօտիի բնակարանաշինութեան, իսկ 21 միլիոն տոլլար՝ Հայաստանի փոքր միջին ձեռներեցութեան զարգացման համար։
Իր մահէն ետք խոշոր գումարներ տրամադրուած են զանազան բարեսիրական կազմակերպութիւններու:[3]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 304. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ http://asbarez.com/arm/297607/
|