Jump to content

Ստեփան Էլմաս

Ստեփան Էլմաս
Ծննդեան անուն Ստեփան Էլմասեան
Ծնած է 24 Դեկտեմբեր 1864(1864-12-24)[1][2]
Ծննդավայր Իզմիր, Օսմանեան Կայսրութիւն[1][2]
Մահացած է 11 Օգոստոս 1937(1937-08-11)[1][2] (72 տարեկանին)
Մահուան վայր Ժընեւ, Զուիցերիա[1][2]
Քաղաքացիութիւն  Զուիցերիա
 Օսմանեան Կայսրութիւն
Ազգութիւն Հայ[3][1][2]
Ուսումնավայր Վիեննայի Երաժշտութեան եւ Կատարողական Արուեստի Համալսարան
Մասնագիտութիւն դաշնակահար, երգահան, երաժշտութեան ուսուցիչ
Կայքէջ stephanelmas.org

Ստեփան Գէորգ Էլմաս (24 Դեկտեմբեր 1864(1864-12-24)[1][2], Իզմիր, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 11 Օգոստոս 1937(1937-08-11)[1][2], Ժընեւ, Զուիցերիա[1][2]), հայ դաշնակահար, երգահան։

1879-ին Վայմարին մէջ աշակերտած է Ֆերենց Լիստին, ապա Վիեննաի մէջ Ա. Դորիին եւ Ֆ. Քրիմին։ Առաջին անգամ ելույթ ունեցած է 1885-ին Վիեննայի մէջ իր ստեղծագործութիւններէն կազմուած հայտագրով (այդ թվում՝ Ֆրենց Լիստին ձոնած 6 էտիուդ, 1882): 1912-էն ապրած է Ժնեւին մէջ։ Մինչեւ 1929-ը համերգներով հանդես է եկել Ֆրանսայի, Գերմանիոյ, Անգլիոյ Աւստրիոյ, Իտալիոյ մէջ։ Գրած է նոկտիուրններ, վալսեր, մազուրկաներ բարկարոլներ, պրելյուդներ եւ այլն։ Երկերը հրատարակած է Լայպցիգի Շտեյնգրեբեր եւ այլ հրատարակչութիւններ։ 1925-ին Երեւան ուղարկած էր իր ստեղծագործութիւններէն երկուական օրինակ[4]:

Ծնած է Օսմանեան կայսրութեան Զմիուռնիա (այժմ՝ Իզմիր) քաղաքին մէջ, հարուստ գործարարներու ընտանիքի մէջ։ Փոքրիկ տղայի հրաշամանուկ ըլլալը շուտ նկատուած է. ան սկսած է դաշնամուրի դասեր առնել եւ գրել դաշնամուրային կարճ ստեղծագործութիւններ տեղական երաժշտութեան ուսուցիչի՝ պարոն Մոզեերի հոգածութեան տակ։ Արդեն տասներեք տարեկան հասակում երիտասարդ վիրտուոզը կատարել է Լիստի ողջ դաշնամուրային երկացանկը։

1879 թուականի հուլիսին, ուսուցչի խրախուսանքով, սակայն հակառակ ընտանիքի ցանկության, Ստեփան Էլմասը մեկնել է Վայմար (Գերմանիա)՝ հույս ունենալով ունկնդրության արժանանալ Ֆերենց Լիստի մոտ։ Այստեղ նրան հաջողվել է հանդիպել մեծ վարպետին։ Լիստն Էլմասին խորհուրդ է տվել մեկնել Ավստրիա եւ աշխատել Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Անտոն Դոորի եւ ականավոր կոմպոզիտոր ու եկեղեցական երաժիշտ Ֆրանց Քրեմի հետ։

Վիեննայում տասնյոթամյա Ստեփանը զբաղվել է դաշնամուրի ուսումնառությամբ եւ կոմպոզիցիայով։ Անոր Վիեննայի դեբյուտը կայացել է 1885 թվականին՝ բազմաթիվ դրվատանքների արժանանալով մամուլում։ Էլմասը շարունակել է ստեղծագործել, գրել բազմաթիվ բնութագրական ստեղծագործություններ, այդ թվում՝ վալսեր, մազուրկաներ, նոկտյուրններ եւ էքսպրոմտներ։ Իր Վեց էտյուդը (1881) նա նվիրել է Ֆերենց Լիստին, իսկ մի շարք ստեղծագործություններ՝ Վիկտոր Հյուգոյին:

Էլմասը կապ պահպանած է Լիստի հետ եւ յաճախակի խորհուրդ հարցրել նրանից։ 1886 թուականին նա կարճ ժամանակով վերադարձել է հայրենի Զմյուռնիա՝ մասնակցելու հոր հուղարկավորությանը, սակայն վերադարձել է վիեննա՝ համոզուած լինելով, որ Եւրոպան շատ աւելի բան կտա իրեն։ 1887փետրուարի 24-ին նա մի փայլուն համերգ է ունեցել Վիեննայի Բյոսենդորֆեր համերգասրահում։ Դրան հետեւել է հագեցած համերգային գրաֆիկ, որն Էլմասին գեղարվեստական հաղթարշավ է բերել Ֆրանսայի, Անգլիոյ, Գերմանիոյ, Ավստրիոյ եւ Իտալիոյ մէջ։ Ան կատարած է սեփական ստեղծագործութիւնները, բայց նաեւ հանդես եկած է Բեթհոուենի, Շոբենի եւ Շումանի գործերու կատարումներով։

Իր ուղեւորութիւններու ընթացքին Էլմասը մոտիկէն ծանօթացած է, ի թիւս այլոց, ռուս գոմբոզիթոր, դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնի, ֆրանսական երգահան Ժյուլ Մասնեի եւ Ֆրանսացի դաշնակահար Ժոզեֆ-Էդուար Ռիսլեի հետ։ 1912 թուականին ան մշտական բնակութիւն հաստատած է Ժնեւի մէջ (Շւէտ), ուր շարունակել է ստեղծագործել, ուսուցանել եւ նուագել։ Ժամանակի ընթացքին Էլմասի լսողութիւնը ծանրացած է, եւ ան դարձած է տեսակ մը դառնացած ճգնաւոր՝ կտրելով իրեն աշխարհէն։

Ան ընկերացած է Էմե Ռապենի (1868-1956)՝ շուեյցարացի անթեւ նկարչուհիի հետ, որ անոր հոգը տարած է եւ սփոփած այդ դժուար ժամանակներուն։ Էլմասին նաեւ ճաճախ կը հուզեն 1915 թուականի օսմանեան թուրքերու կատարած հայոց ցեղասպանութեան ողբերգական իրադարձութիւնները։ Բարեբախտաբար անոր ընտանիքը կրցած է փախուստ տալ Աթենք 1922 թուականի Զմիուռնիայի Մեծ հրդեհից հետո, որուն յաջորդած են քաղաքի թրքական բռնազաւթումը։

Ստեփան Էլմասն իր հիշողութիւնները թելադրեց երիտասարդ լրագրող Հակոբ-Գրիգորին։ Գոմբոզիթորը մահացած է Ժնեւի մէջ եւ թաղուած քաղաքի Պլենպալե գերեզմանոցին մէջ։ Անոր դաշնամուրը, ձեռագրերի եւ այլ հիշատակների հետ միասին, այժմ կը պահուի Հայաստանի Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանին մէջ։

Էլմասը ստեղծագործած է արագ եւ բաւական հեշտութեամբ։ Թերեւս ասով կը բացատրուի այն, թե ինչու ան երբեմն բաւարար չափով չէ վերանայած իր ստեղծագործութիւնները։ Սակայն նրա երկերից շատերը բարձր որակի են, իսկ նրա թերեւս ամենահաջող գործերը նրբաճաշակ եւ ոճային սալոնային պիեսներն են։ Այս գործերը կարծես ստեղծուած ըլլալը աւելի կանուխ ժամանակներով. Էլմասի ստեղծագործութիւնները միտուած են դեպի անցեալը, աւելի վաղ շրջանի, ռոմանդիգ գոմբոզիթորներիուոճը, քան դժվարին ժամանակները, որոնք ձեւավորում էին երաժշտական աշխարհը նոր հարյուրամյակի սկզբում։

Ստեփան Էլմաս հիմնադրամը, որ ստեղծուած է 1988 թուականին Ալեքսանդր Սիրանոսեանի գեղարուեստական տնօրինութեամբ, նպատակ ունի տարածել հայ գոմբոզիթորի ժառանգութիւնը։ Վերջերս գոմբոզիթորի ստեղծագործութիւնները վերածնունդ ապրած են դաշնակահար Արմեն Բաբախանյանի ջանքերի շնորհիւ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 408.
  3. Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 188. — ISBN 978-2-905686-93-0
  4. ՀՍՀ, հատոր 4, էջ 36-37:

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]