Սեւ Օհանեան
Սեւ Օհանեան | |
---|---|
| |
Ծնած է | 2 Յունիս 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Hadamar, Լիմբուրգ Վայլբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիոյ արեւմտեան շրջան |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր | Հերբերտ Հուվեր ավագ դպրոց? |
Մասնագիտութիւն | հեղինակ, ժապաւէն արտադրող, մոնտաժող |
Ամուսին | Նաթալի Գասապեան |
Սեւակ «Սեւ» Օհանեան (ծնած 2 Յունիս, 1987) Ամերիկահայ ֆիլմի արտադրիչ եւ թատերագիր է: Ան ճանչցուած է իբր Searching եւ Run ֆիլմերու թատերագիրը, Fruitvale Station ֆիլմի արտադրիչ եւ Proximity Media ընկերութեան համահիմնադիր:
Վաղ կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օհանեան ծնած է Գերմանիա, եւ փոխադրուած է ԱՄՆ երբ միայն 4 ամսու էր: 20 տարեկանին, ան գրեց եւ բեմադրիչ կարճ ֆիլմ մը, շատ փոքր պիւտժէյով, ներշնջուած իր կեանքէն, վերնագրուած՝ My Big Fat Armenian Family:[1] Ֆիլմը միջազգային սփիւռքահայութեան գետնի վրայ յաջողութիւն գտաւ: Օհանեան ֆիլմին շահոյթը գործածեց վճարելու համար իր Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարանի (անգլ.՝ University of Southern California կամ USC) կրթաթոշակը, եւ հոնկէ աւարտեց ֆիլմի արտադրութեան Մագիստրոսի վկայականով:[2]
Ասպարեզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2013–2017: Վաղ ասպարեզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]USC համալսարանէն աւարտելէ ետք 2012 թուականին, Օհանեան արտադրած է գրեթէ 12 ֆիլմեր: Օհանեան նաեւ համա-արտադրած է Fruitvale Station ֆիլմը, գրուած եւ բեմադրուած ուրիշ USC աւարտական Ռայըն Քուկլըրի կողմէ:[3] Fruitvale Station ֆիլմը արժանացաւ լաւորակ մրցանակներու 2013 թուականի Սանտէնս Ֆիլմի Փառատօնէն (անգլ.՝ Sundance Film Festival), ինչպէս նաեւ արժանացաւ Prize of the Future մրցանակը 2013 թուականի Քանի Ֆիլմի Փառատօնին (անգլ.՝ Cannes Film Festival):[4][5]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «My Big Fat Armenian Family» (անգլերեն)։ 2019-07-30։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-03-17-ին։ արտագրուած է՝ 2020-05-06
- ↑ «USC Cinematic Arts | School of Cinematic Arts News»։ cinema.usc.edu։ արտագրուած է՝ 2020-05-06
- ↑ «Sev Ohanian»։ IMDb։ արտագրուած է՝ 2020-05-06
- ↑ «Sundance winner 'Fruitvale' changes name to 'Fruitvale Station'»։ Los Angeles Times (en-US)։ 2013-04-17։ արտագրուած է՝ 2020-05-06
- ↑ Smith Nigel M. (2013-05-26)։ «‘Fruitvale Station’ Wins Prize of the Future at Cannes»։ IndieWire (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020-06-01