Շաքիրա
Շաքիրա Իզապէլ Մըպարաք Ռիփոլլ (սպաներէն՝ Shakira Isabel Mebarak Ripoll, ծնած է՝ 2 Փետրուար 1977[6]), ծանօթ է որպէս Շաքիրա — քոլոմպիացի երգչուհի, երգերու հեղինակ, պարուհի, երաժշտական արդադրող, բնորդ։ Երաժշտական գործունէութիւնը սկսած է Քոլոմպիոյ մէջ ու 1990-ական թուականներուն սկիզբները։ Մեծ ճանաչում ստացած է յատկապէս 2000-ական թուականներուն սկիզբը։ Երգչուհիին անունը արաբերէնէն թարգմանաբար կը նշանակէ «երախտապարտ» (արաբերէն՝ شاكِرة šākira), իսկ հնդկերէնէն` «լոյսի աստուածուհի»[7]։
Շաքիրան ծնած եւ մեծցած է Քոլոմպիոյ Պարանքիլիա քաղաքին մէջ։ Սկսած է ելույթներ ունենալ դպրոցական տարիներէն՝ հետաքրքրութիւն ցուցաբերելով լատինամերիկեան ու արաբական երաժշտութեան նկատմամբ։ Իր առաջին արհեստանոցի ալպոմները՝ Magia եւ Peligro, Շաքիրան հրապարակած է 1990-ական թուականներուն, որոնք իրեն մեծ շահոյթ չբերին։ Սակայն ինք մեծ ճանաչում ձեռք բերաւ Լատինական Ամերիկայի մէջ իր առաջին երգին՝ Pies Descalzos (1996) գլխաւոր պիտակի ու չորրորդ՝ Dónde Están los Ladrones? (1998) ալպոմի շնորհիւ։
Շաքիրան բազմաթիւ մրցանակներու դափնեկիր է, ինչպէս՝ հինգ «MTV Video Music Awards», երկու Կրամմի, ութ «Լատինական Կրամմի», եօթը Billboard Music Awards, քսանութ «Billboard Latin Music Awards», ինչպէս նաեւ ներկայացուած է «Ոսկէ Կլոպուս»ի։ Ինքն իր աստղը ունի Հոլիուուիի փառքի ծառուղիին վրայ եւ բոլոր ժամանակներու ամենաշատ ալպոմներ վաճառած արուետագէտներէն մէկն է. իր ալպոմներէն վաճառուած է աւելի քան 70 միլիոն օրինակ (այլ տուեալներով` աւելի քան 60 միլիոն ձայնագրութիւններ[8]) ամբողջ աշխարհում[9]։ Շակիրան՝ որպէս աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանցէն մէկը, Ֆորպսի ցանկին մէջ ընդգրկուած է 2013[10] եւ 2014[11] թվականներին։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանկութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շաքիրան ծնված է 2 Փետրուար, 1977-ին Քոլոմպիոյ Պարանքիլիա քաղաքին մէջ։ Ինք Ուիլիամ Մըպարաք Շատիտի ու Նիտիա Ռիփոլլի միակ զաւակն է[12][13][14][15]։ Իր մօրենական նախնինիները սպանացիներ են ու իտալացիներ[16][17]։ Շաքիրան մեծցած է որպէս կաթողիկէ եւ յաճախած է կաթողիկէ դպրոց[18]։ Ինք ութ աւագ քոյրեր ու եղբայրներ ունի հօր նախորդ ամուսնութենէն[19]։ Իր մանկութիւնը Շաքիրան անցուցած է Պարաքիլիոյ մէջ, որ տեղակայուած է Քարիպեան ծովու հիւսիսային ափին։ Իր առաջին բանաստեղծութիւնը, որուն վերնագիրն էր "La Rosa De Cristal" («Բիւրեղեայ վարդ»), Շաքիրան գրած է ընդամէնը չորս տարեկան հասակին։ Ինք հիացած կը դիտէր, թէ ինչպէս հայրը պատմութիւններ կը գրէ գրամեքենայով եւ խնդրեց Սուրբ Ծնունդին իրեն նուիրել գրամեքենայ։ Եօթը տարեկանին ինք նուէր ստացաւ գրամեքենայ եւ շարունակեց գրել բանաստեղծութիւններ, որոնք հետագային կը վերածուէին երգերու։ Երբ Շաքիրան երկու տարեկան էր, իր աւագ եղբայրը (հօր կողմէ) զօհուած էր շարժակաւոր հեծելանիային վթարի ժամանակ։ Ութ տարեկանին Շաքիրան գրեց իր առաջին երգը՝ "Tus gafas oscuras" ("Քո սեւ ակնոցը"). այն նուիրուած էր հօրը, որ տարիներ շարունակ սեւ ակնոց կը կրէր, որպէսզի թաքցնէ իր վիշտը[20]։
Երբ Շաքիրան չորս տարեկան էր, հայրը իրեն տարաւ Միջինարեւելեան ճաշարան, ուր ինք առաջին անգամ լսեց դումբէկ՝ էթնիկական թմբուկ, որ կ'օգտագործուի արաբական երաժշտութեան մէջ եւ որուն հետ սովորաբար կը կատարեն պորտապար[21]։ Ինք սկսաւ պարել սեղանի վրայ եւ հասկցաւ, որ իրեն դուր կու գայ բեմի վրայ ելոյթ ունենալը։ Ինք կը սիրէր երգել կաթողիկէ դպրոցի ուսուցիչներու (եւ նոյնիսկ միանձնուհիներու) ու դասընկերներու համար։ Երկրորդ դասարանին Շաքիրան ստիպուած կ'ըլլայ լքել դպրոցական երգչախումբը իր ձայնին պատճառով. երաժշտութեան դասատուն ըսած էր, թէ ինք կը կաղկանձէ «այծի նման»[21][22]։ Դպրոցը ինք ծանօթացաւ պորտապարի պարուհիի հետ, որ աէեն Ուրբաթ իրեն դաս կու տար[21]։ «Ահա թէ ինչպէս ես յայտնաբերեցի, որ շատ եմ կը ցանկանամ ելոյթ ունենալ բեմի վրայ», — ըսած է ինք[19][23]։ Որպէսզի դուստրը երախտապարտ ըլլայ ծնողներուն իր դաստիարակութեան համար, հայրը իրեն կը տանի այգի, որպէսզի տեսնէ, թէ ինչպէս կ'ապրին որբ երեխաները։ Այդ տեսարանը ընդմիշտ կը մնայ իր յիշողութեան մեջ, եւ այդ ժամանակ ինքն իրեն կ'ըսէ. «Ես կ'օգնեմ այս երեխաներուն, երբ դառնամ յայտնի արուեստագէտ»[19]։
Շաքիրան 10-13 տարեկան հասակին ելոյթներ կ'ունենար Պարանքիլիոյ մէջ կազմակերպուող տարբեր միջոցառումներու ժամանակ, որուն շնորհիւ ճանաչում ձեռք կը բերէ[24]։ Այդ ժամանակ ինք կը ծանօթանայ թատերական արտադրող Մոնիքա Արիզայի հետ, որ փորձեց նպաստել Շաքիրային ասպարեզին առաջընթացին։ Պարանքիլիայէն Պոկոթա թռիչքի ընթացքին Արիզան Sony Colombia ընկերութեան գործադիր տնօրէն Չիրօ Վարկասին համոզեց լսել Շաքիրայի ձայնագրութիւններէն։ Սակայն Վարկասը բնաւ հիացած չէր եւ կը կարծէր, որ Շաքիրան «անյոյս դէպք է», սակայն ատիկա չխանգարեց, որ ինք Պոկոթայի մէջ կազմակերպէ լսումներ, որոնց հրաւիրեց Sony Colombia ընկերութեան ղեկավարութեան՝ ցանկանալով զարմացնել անոնց Շաքիրայի ելոյթով։ Վերջինս կատարեց երեք երգ, որ բավական եղաւ, որ իր հետ պայմանագիր կնքուէր[25]։
1990–94 թուականներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շաքիրայի առաջին՝ Magia ալպոմը ձայնագրուած է Sony Music Colombia արհեստանոցին մէջ 1990 թուականին, երբ ինք դեռ 13 տարեկան էր[26]։ Այս հաւաքածոյին մէջ ընդգրկուած էին այն երգերէն, որ ինք գրած էր 8 տարեկանին։ Անոնք փոփ-ռոք փալլատներ ու տիսքօ երգեր էին, սակայն չէին տարածուած ձայնագրման ու արտադրութեան անհամաձայնութիւններու պատճառով։ Ալպոմը հրապարակ եկաւ 1991 թուականի Յունիսին։ Հրապարակուեցան նաեւ երեք մեներգութիւններ։ Ալպոըի դրականօրէն ընդունուեցաւ քոլւմպիական ռադիօկայաններու կողմէ ու ճանաչում բերաւ Շաքիրային, սակայն նոյն յաջողութիւնը չունեցաւ. անոնցմէ ամբողջ աշխարհը վաճառուեցաւ ընդամէնը 1,200 օրինակ[21]։ Պիտակի պնդմամբ Շաքիրան ձեռնամուխ եղաւ նոր ալպոմի ձայնագրութեան։ Չնայած քիչ յայտնիութեան՝ Շաքիրան հրաւիրուեցաւ 1993 թուականի Փետրուարին ելոյթ ունենալու Չիլիի մէջ կայանալիք Երգի փառատօնին։ Փառատօնը լատինամերիկացի երիտասարդ երգիչներուն հնարաւորութիւն կու տար կատարել սեփական երգերը, իսկ յաղթողները կ'որոշուէին յանձնաժողովի կողմէ։ Շաքիրան կատարեց "Eres" («Դու») փալլատն ու զբաղեցուց երրորդ տեղը։ Իր օգտին քուէարկած յանձնաժողովի անդամներէն մէկը Ռիքի Մարթինն էր, որ այդ ժամանակ դեռ 20 տարեկան էր[26]։
Երկրորդ արուեստանոցի ալպոմը՝ Peligro, հրապարակուեցաւ Մարտին, սակայն Շաքիրային դուր չեկաւ երջնական արդիւնքը։ Ալպոմը աւելի մեծ յաջողութեան արժանացաւ, քան Magia ալպոմը, սակայն ասիկա եւս առեւտրական յաջողութիւն չունեցաւ, քանի որ Շաքիրան հրաժարեցաւ մասնակցիլ անոր գովազդին։ Ետքը Շաքիրան որոշեց ընդմիջում կատարել եւ աւարտել աւագ դպրոցը[26]։ Նոյն տարին Շաքիրան նկարահանուեցաւ "The Oasis" սերիալին մէջ՝ կատարելով գլխաւոր դերը։ Սերիալը հիմնուած էր իրական դէպքերու վրայ, որ տեղի ունեցած էին 1985 թուականին՝ Նեվատօ տէլ Ռուիսայի ողբերգութենէն ետք[27]։ Ատոնցմէ ետք երկու նախորդ ալպոմներն ալ հանուեցան վաճառքէն եւ կը համարուէր Շաքիրայի ոչ պաշտօնական ալպոմներ։ 1995 թուականին Շաքիրան ձայնագրեց "¿Dónde Estás Corazón?" երգը (հետագային ընդգրկուեցաւ Pies Descalzos ալպոմին մէջ) Nuestro Rock հաւաքածոյին համար, որ շատ բարձրորակ տարբերակով թողարկուեցաւ Քոլոմպիոյ մէջ[28]։ Pies Descalzos ալպոմը Շաքիրային Լատինական Ամերիկայի մէջ մեծ ճանաչում բերաւ յատկապէս "Estoy Aquí," "Pies Descalzos, Sueños Blancos" եւ "Dónde Estás Corazón" հիթերու շնորհիւ[26]։ Շաքիրան փորթուկալերէնով ձայնագրեց երեք երգեր՝ "Estou Aqui", "Um Pouco de Amor" եւ "Pés Descalços"։
Սկաւառակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Magia (1991)
- Peligro (1993)
- Pies Descalzos (1995)
- Dónde Están los Ladrones? (1998)
- Laundry Service (2001)
- Fijación Oral Vol. 1 (2005)
- Oral Fixation Vol. 2 (2005)
- She Wolf (2009)
- Sale el Sol (2010)
- Shakira (2014)
- El Dorado (2017)
- Las Mujeres Ya No Lloran (2024)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://revistaquem.globo.com/famoso/shakira/
- ↑ https://www.antena1.com.br/noticias/hoje-e-aniversario-da-shakira
- ↑ The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ http://www.mtv.com/photos/the-evolution-of-shakira/1625970/4389699/photo/
- ↑ https://news.un.org/es/story/2003/10/1023371
- ↑ «Shakira Biography»։ The Biography Channel։ արտագրուած է՝ March 28, 2013
- ↑ http://www.vokrug.tv/person/show/Shakira_/ Շակիրան vokrug.tv կայքում
- ↑ Dave DiMartino (2014-03-25)։ «Shakira Sings, Dances, Is Most Popular Person On Earth, Etc.» (անգլերեն)։ Rolling Stone։ արտագրուած է՝ 2015-01-30
- ↑ «Shakira» (անգլերեն)։ BET։ արտագրուած է՝ 2015-01-30
- ↑ Caroline Howard։ «The World's Most Powerful Women 2013» (անգլերեն)։ Forbes։ արտագրուած է՝ 2015-01-30
- ↑ Kate Pierce։ «Shakira Mebarak»։ World's Most Powerful Women In Media And Entertainment 2014 (անգլերեն)։ Forbes։ արտագրուած է՝ 2015-01-30
- ↑ Diego, Ximena (2002)։ Shakira: Woman Full of Grace։ The Rosen Publishing Group։ էջեր 19–20։ ISBN 0743216687
- ↑ Williams, Zella (2010)։ Shakira: Star Singer/Estrella de La Cancin։ Simon & Schuster։ էջ 6։ ISBN 9781448810666
- ↑ Day, Holly (2007)։ Shakira։ Lucent Books։ էջ 15։ ISBN 9781590189740
- ↑ Krohn, Katherine (2007)։ Biography Shakira։ Lerner Publishing Group, Inc։ էջ 11։ ISBN 9780822571599։ «Yo soy una fusion. I am a fusion," says Shakira. "That's my persona. I'm a fusion between black and white, between pop and rock, between culture, the Colombian folklore and Arab dance I love and American music.»
- ↑ «Shakira's Catalan Blood»։ YouTube։ September 2, 2006։ արտագրուած է՝ October 31, 2009
- ↑ «Shakira: dELIAs Interview»։ Numberonestars.com։ արտագրուած է՝ September 28, 2014
- ↑ http://www.bet.com/celebrities/photos/2014/04/catholic-celebrities.html#!041614-celebs-catholics-shakira
- ↑ 19,0 19,1 19,2 Turner Amy (March 1, 2009)։ «Shakira: Every little thing she does is magic»։ The Times (UK)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ June 15, 2011-ին։ արտագրուած է՝ February 28, 2009 (subscription required)
- ↑ «Shakira»։ RedBalcony։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ March 13, 2008-ին։ արտագրուած է՝ March 5, 2010
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 Wright Evan (April 11, 2002)։ «Cover Story: Shakira»։ Rolling Stone։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ April 29, 2009-ին։ արտագրուած է՝ April 24, 2007
- ↑ Shakira: 'I don't hate Britney', BBC News, March 24, 2002. Retrieved January 22, 2007.
- ↑ Katz, Gregory. "Shakira he world."
- ↑ «Shakira»։ Gale։ արտագրուած է՝ October 3, 2012
- ↑ «Driven: Shakira»։ VH1։ արտագրուած է՝ April 24, 2007
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 «Shakira's Biography»։ shakira-bio.tumblr.com
- ↑ Huey Steve։ «Shakira – Full Biography»։ MTV։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ April 25, 2010-ին։ արտագրուած է՝ March 20, 2010
- ↑ «Donde Estas Corazon? by Shakira»։ SongFacts։ արտագրուած է՝ March 20, 2010