Լաթվիոյ պատմութեան ազգային թանգարան
Արտաքին տեսք
Լաթվիոյ պատմութեան ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | Ազգային թանգարան եւ պատմութեան թանգարան |
Երկիր | Լաթվիա |
Տեղագրութիւն | Ռիկա |
Հասցէ | Lāčplēša iela 106, Rīga, LV-1003[1] |
Հիմնադրուած է | 1869[1] |
Մակերես | 26 980,8 քառակուսի մետր, 10 627 քառակուսի մետր |
Հաւաքածոյի չափ | 842 514[1] |
56°56′34″N 24°07′49″E / 56.94281°N 24.13018°E | |
Կայքէջ | lnvm.lv[1] |
Լաթվիոյ պատմութեան ազգային թանգարան (լաթիշ․՝ Latvijas Nacionālais vēstures muzejs), թանգարան Ռիկայի մէջ, որ նուիրուած է Լաթվիոյ պատմութեան[2]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռիկայի լաթվիական համայնքին ստեղծուելէն մէկ տարի ետք՝ 1868-ին, համայնքին գիտական յանձնաժողովը կը սկսի նիւթեր հաւաքել լաթվիական ազգային թանգարանին համար։ Անկէ առաջ գոյութիւն ունեցած թանգարանները ունեցած են գերմանական կողմնորոշում։
- 1869 թուականը թանգարանին հիմնադրման տարեթիւը կը համարուի։
- Առաջին ցուցադրութեան ստեղծման համար կ'ընդունուին հնագիտական, ազգագրական, դրամագիտական հաւաքածոներ, նիւթեր՝ աշխարհագրութեան, կենդանաբանութեան եւ բուսաբանութեան մասին[3]։
- Ազգագրական բնոյթի առաջին ժամանակաւոր ցուցադրութիւնը կը հաւաքուի 1890-ին։
- Թանգարանը նոր թափ կը ստանայ 1896-ին, երբ Ռիկայի Համառուսական տասներորդ հնագիտական վեհաժողովի նախօրեակին, Լաթվիոյ տարբեր շրջաններուն մէջ տեղի ունեցած տասը ազգագրական գիտարշաւներուն իբրեւ արդիւնք՝ կը հաւաքուի շուրջ 6000 թանգարանային ցուցանմուշ։
- 1903-ին թանգարանին համար ձեռք կը բերուի Փաուլուչի փողոցին (այժմ՝ Մերքելի փողոց) վրայ գտնուող շէնքը։
- 1905-ին տեղի կ'ունենայ թանգարանին բացումը։
- 1914-ին հանրութեան կողմէ հաւաքուած միջոցներով կը սկսի թանգարանային յատուկ շէնքին շինարարութիւնը։ Շինարարութիւնը կ'ընդհատի Առաջին համաշխարհային պատերազմին ընթացքին։
- 1920-ին թանգարանը տարածք մը կը ստանայ Ռիկայի դղեակին մէջ, իսկ 1924-ին պետական կարգավիճակ կը ստանայ եւ կ'անուանուի Պետական պատմական թանգարան։
- 1939-ին թանգարանին ֆոնտը կը կազմէ 150.000 միաւոր։
- Լաթվիոյ պետական կարգավիճակի բազմակի փոփոխութիւններուն ատեն՝ 1940-1944 թուականներուն, թանգարանը կը շարունակէ աշխատիլ։
- 1944-ին գերմանա-ֆաշիստական զօրքերու նահանջին ընթացքին, թանգարանին թանկարժէք ցուցանմուշները կը տեղափոխուին Գերմանիա, բայց աւելի ուշ հաւաքածոն կը յաջողին ամբողջութեամբ վերադարձնել Լաթվիոյ թանգարանին՝ Ազգագրական բաժինի աշխատակցուհի Մերի Կրինպերկի ջանքերով։
- Լաթվիական Խորհրդային Հանրապետութեան ընթացքին, թանգարանը քանի մը անգամ փոխած է անուանումը՝ կոչուելով Լաթվիական ԽՍՀ-ի կեդրոնական պետական պատմական թանգարան (1944), Լաթվիական ԽՍՀ-ի պատմական թանգարան (1956), Լաթվիոյ պատմութեան թանգարան (1989)։
- 1989-ին թանգարանին հաւաքածոները ունէին 571. 000 միաւոր։
- 1 Սեպտեմբեր 2005-էն սկսեալ, թանգարանը կը կոչուի Լաթվիոյ պատմութեան ազգային թանգարան։
- Յունուար 2010-ին թանգարանին կը միանայ Լաթվիոյ նախագահ Քարլիս Ուլմանիսի նախկին ամառնային նստավայրը (Ատոլֆ Վոն Պինկերի կալուածը կը դառնայ Լաթվիոյ «Dauderi» մշակոյթի թանգարան):
- 20 Յունիս 2013-ի հրդեհէն ետք, Ռիկայի դղեակին տարածքին գտնուող թանգարանը կը փակուի այցելուներուն համար։
- 2014-ին թանգարանին ցուցադրութիւնը մասամբ կը տեղափոխուի նոր շէնք՝ Պրիվիպաս փողոցի 32-րդ տունը։