Jump to content

վթար

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ վթար

վանկեր՝ վ(ը)•թար 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. մեքենայի` մեխանիզմի և այլնի շարժվելու` բանելու ժամանակ առաջացած վնասվածք` փչացում
  2. դժբախտ պատահար` դեպք, որ առաջ է գալիս մեքենայի` մեխանիզմի ևն աշխատանքի խափանումից` խախտումից ևն
  3. (փխբ․) ձախորդություն
  4. (ռազմ․) պատահար, որի արդյունքում վնասվել կամ ավերվել են տեխնիկան, ռազմարդյունաբերական օբյեկտները կամ ինժեներական կառույցները, ինչը չի առնչվում մարտական առաջադրանքի կատարմանն ու մարդկանց մահվանը (ի տարբերություն աղետի)
  5. (արտ․իր․) տնտեսության օբյեկտում կամ տրանսպորտում տեղի ունեցող վտանգավոր պատահար, որը մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք է ներկայացնում կամ էլ հանգեցնում է արտադրական շենքերի ավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքի ու պատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, ինչպես նաև արտադրական գործընթացի խախտման
  6. (պաշտանվ․) մեքենայի, նավի, ինքնաթիռի, հաստոցի, ընդհանրապես որևէ տեխնիկական միջոցի, սարքի, սարքավորանքի հանկարծակի վնասումը՝ շարքից դուրս գալը, աշխատանքի՝ գործունեության, որևէ ընթացքի խաթարումը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. վթարանք, վթարություն (հզվդ․) (մեքենայի` կառույցի ևն առաջացած փչացում` խափանում)
  2. պատահար, աղետ (որ առաջ է գալիս այդ խափանումից)
  3. տե՛ս ավտովթար

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Լ.Վ. Քոթանջյան, Ս.Ե. Ներսիսյան, Հայերեն ռազմական տերմինների բացատրական բառարան, Երևան, 2006 — 408 էջ։
  • Արտակարգ իրավիճակների բառարան, Երևան։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։