Jump to content

սեղան

Վիքիբառարան-ից

Հայերեն

«սեղան» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Սեղան

Դասական ուղղագրութեամբ՝ սեղան

վանկեր՝ սե•ղան 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։ Հազիվ թե բնիկ հնդեվրոպական՝ *k՛el- «ծածկել, պատել» կամ *k՛el- «թեքել, հակել» արմատից։

Գոյական

  1. սովորաբար չորս ոտքերի կամ որևէ կարգի հենարանի վրա ամրացված տախտակյա (մետաղյա, պլաստմասսայի ևն) հարթ մակերեսով կարասի՝ զանազան գործածությունների համար ◆ Հացի՝ հանդեսների՝ թղթախաղի սեղան:
  2. (փխբ․) ուտելեղեններ, այն, ինչ որ դրվում է սեղանին՝ ճաշի, ընթրիքի, հյուրասիրության ևն ժամանակ ◆ Ի՜նչ համեղ սեղաններ ունեինք (Ավետիք Իսահակյան)
  3. (փխբ․) հացկերույթ, ճաշկերույթ, հրավերք ◆ Երկու նրան սիրելի անձնավորություններ… չմասնակցեցին սեղանին (Րաֆֆի)
  4. (փխբ․) սննդամթերք, ուտեստ, ուտելիքի պաշար ◆ Նրանք բոլորը կերակրվում էին խոջայի հարուստ սեղանից (Ակսել Բակունց) ◆ Ապրուստ էլ կերեք իմ լի սեղանից, երբ որ դադարգուն եղաք ձեր տանից Հովհաննես Թումանյան
  5. (փխբ․) բարիք, նյութական բարիքների ամբողջություն ◆ Հարուստ մարդիկ կուտեն-խմեն աշխարհի նոխ սեղանից, մենք աշխարհի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից (Ավետիք Իսահակյան)
  6. (փխբ․) զոհասեղան, որևէ վեհ գաղափար՝ գործ ևն, որին մարդիկ զոհաբերում են իրենց կյանքը ◆ Հայոց ուսանողությունը կամավոր ողջակեզի գառն է ազգային սեղանի համար Ռափայել Պատկանյան
  7. (եկեղ․) քրիստոնեական տաճարներում՝ բեմի վրա կառուցված սեղանաձև պատվանդան, որի վրա քահանան պատարագ է մատուցում
  8. (պատմ․) հեթանոսական մեհյաններում՝ զոհ մատուցելու տեղ, զոհարան
  9. (փխբ․) արհեստավորի սեղանանման հարմարանք, որի վրա աշխատելու ժամանակ դնում են զանազան պիտույքներ ◆ Հյուսնի՝ դերձակի սեղան:
  10. նույնն է՝ վաճառասեղան
  11. (փխբ․) սննդի տեսակ, սնվելու ռեժիմ ◆ Մանկական՝ դիետիկ սեղան:
  12. (փխբ․) ուտելը, սնվելը, սնունդ ստանալը ◆ Ընդհանուր սեղան:
  13. (երկրչ․)հիմնարկություն կամ հիմնարկության բաժին, որ զբաղվում է գործերի որոշ հատուկ բնագավառով ◆ Անձնագրային՝ հաշվարկային՝ բանվորական սեղան:
  14. երկու զուգահեռ կողմեր ունեցող քառանկյունի (տրապեցիա)
  15. (խոհր․) կերակուրներ և այլն ընդունելու, մթերքներ վերամշակելու և այլն օգտագործման համար
Հոմանիշներ
[խմբագրել]
  • բանկար, կարկահ, գործասեղան (աշխատասեղան)։ գրասեղան։ նյուգր (փոքր ու ցածր)
  • զահարան, բագին, զոհ (կրոն․)
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. աշակերտական սեղանին նստել - սկսել դպրոցում սովորել, աշակերտ դառնալ ◆ Ի՞նչ է, նորի՞ց պիտի նստի աշակերտական սեղանին։ (Բոգդան Վերդյան)
  2. հասցեների սեղան - քաղաքներում մի հիմնարկություն, ուր պահվում են բնակիչների ցուցակն ու հասցեները
  3. սեղան բազմել - ճաշի՝ ճաշկերույթի նստել ◆ Աղջիկն իր հոր պալատականների հետ միասին ◆ սեղան է բազմում ու սկսում է ուտել իր ոսկե ամանով։ Հովհաննես Թումանյան
  4. կանաչ սեղան - կանաչ մահուդով ծածկված՝ թուղթ խաղալու սեղան (որի վրա հաշիվները կավիճով գրում են)
  5. կլոր սեղան - սեղան, որի շուրջը նստում՝ բանակցում՝ խորհրդակցում են
  6. սեղան բանալ՝ բաց անել - սեղան բացել, սեղան՝ ճաշկերույթ պատրաստել ◆ Նա․․․ կարգադրեց սեղան բանալ։ Սերո Խանզադյան ◆ Մի լավ ընթրիք է պատրաստում, բերում է ծերունու առաջ լիքը սեղան է բաց անում։ Հովհաննես Թումանյան
  7. սեղան գցել - սեղան բացել՝ պատրաստել ◆ Սեղան գցեցին, և եկվորները սկսեցին ագահությամբ ուտել։ Դերենիկ Դեմիրճյան
  8. սեղանը հավաքել - ամանեղենը և կերակուրի մնացորդները սեղանի վրայից վերցնել
  9. սեղան պատրաստել - սեղան բացել ◆ Կանայք ներս մտան և սկսեցին սեղանը պատրաստել։ (Նաիրի Զարյան)
  10. սեղանը վեր քաղել - նույնն է՝ սեղանը հավաքել
  11. սեղանը տաքացավ - խնջույքը աշխուժացավ ◆ Դարձյալ քանի մի ընդհանուր կամ պաշտոնական կենացներ, և սեղանը տաքացավ։ (Շիրվանզադե)
  12. սեղան նստել
    1. նստել ճաշելու կամ ընթրելու ◆ Հյուրերը նրան էին սպասում, որ սեղան նստեն։ Հովհաննես Թումանյան
    2. մեկի հետ ուտել-խմել, ընկերություն անել, սեղանակից լինել
  13. սեղան սարքել - նույնն է՝ սեղան պատրաստել ◆ Տիկինները ճոխ սեղան էին սարքել։ (Ղազարոս Աղայան)
  14. սեղանի աղ - մաքուր՝ սպիտակ ու շատ մանր ծեծած աղ ◆ Ավանը արդյունաբերում է սեղանի ընտիր աղ։ (Մամուլ)
  15. սեղանի գինի - ճաշի ժամանակ գործածվող սպիտակ գինի
  16. սեղանի թենիս (սպորտ․) - սեղանի վրա կատարվող հատուկ խաղ մանր գնդակներով
  17. կորագիծ սեղան (մաթ․) - քառանկյուն պատկեր, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս կողմերից մեկը կոր գիծ է

Թարգմանություններ

[խմբագրել]